18:05 08.07.2024
Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը (Լեհաստան) և երկրորդ ռակետ Կոկո Գաուֆը (ԱՄՆ) դուրս են մնացել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարից՝ «Ուիմբլդոնից»։ 23-ամյա Շվյոնտեկը մրցաշարի երրորդ փուլում 6-3, 1-6, 2-6 հաշվով անակնկալ պարտություն է կրել Յուլյա Պուտինցևայից (35-րդ ռակետ)։ Գաուֆը չորրորդ փուլում 4-6, 3-6 հաշվով զիջել է Էմմա Նավարոյին (ԱՄՆ, 17-րդ ռակետ)։ Մրցաշարի քառորդ եզրափակչում զույգ […]
17:32 08.07.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 22-րդ ռակետ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու է որոշել չմասնակցել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։ «Մի շարք պատճառներ կան։ Գլխավորն իմ ժամանակացույցն ու օրացույցն է։ Վնասվածքների պատճառով նախորդ տարի ամբողջ ամառ կորտ դուրս չեկա։ Այդ պատճառով այս անգամ ստիպված եղա նման բարդ որոշում կայացնել։ Ես որոշեցի, որ օրգանիզմիս […]
17:10 08.07.2024
«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը համաձայնել է 2 տարով երկարաձգել պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ: Աստղային բասկետբոլիստի պայմանագրում ներառվել է հատուկ կետ, որն արգելում է խաղացողների փոխանակումը: Երկու տարվա համար 39-ամյա Ջեյմսը կստանա 104 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ Լեբրոնին թիմում պահելու համար «Լոս Անջելես Լեյքերսը» դրաֆթի երկրորդ ռաունդում ընտրել էր Բրոնի Ջեյմսին, որպեսզի NBA-ի լավագույն […]
16:56 08.07.2024
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանին կմասնակցի 11 ակումբ։ ՀՖՖ Գործկոմի նիստում հաստատվել է 2024-2025 թթ. Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը։ Հայաստանի հաջորդ առաջնությանը կմասնակցեն «Փյունիկը», «Նոան», «Արարատ-Արմենիան», «Ուրարտուն», «Արարատը», «Ալաշկերտը», «Վեստ Արմենիան», «Շիրակը», «Վանը», ԲԿՄԱ-ն, ինչպես նաև Առաջին խմբի նախորդ մրցաշրջանի հաղթող Կապանի «Գանձասարը»։ Ընդունված կանոնակարգի համաձայն՝ Հայաստանի Պրեմիեր լիգան կանցկացվի շրջանային մրցակարգով՝ երեք […]
16:42 08.07.2024
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը կկայանա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը՝ Սինգապուրում, հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը: Տիտղոսի համար կմրցեն աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիժենը և հավակնորդների մրցաշարի հաղթող հնդիկ Գուկեշ Դոմարաջուն: Մրցանակային ֆոնդը կկազմի 2,5 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլին Աստանայում անցկացված շախմատային թագի պայքարում Դին Լիժենը հաղթել էր ռուս Յան […]
16:16 08.07.2024
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իսպանական Լա լիգան ներկայացնող «Ժիրոնայում»։ Ֆուտբոլային ինսայդեր Իվան Կարպովը սոցցանցերում գրել է, որ կատալոնական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է արել «Կրասնոդարին»։ Աղբյուրը հավանական տեղափոխության ֆինանսական մանրամասները չի հաղորդում։ Ավելի վաղ Sport.es պարբերականը գրել էր, որ «Ժիրոնան» կրկին հետաքրքրված է հայ ֆուտբոլիստի ծառայություններով։ […]
15:55 08.07.2024
«Բարսելոնան» հայտարարել է երեք ֆուտբոլիստների հեռանալու մասին: Թիմից հեռացել են պաշտպաններ՝ իսպանացի Մարկոս Ալոնսոն ու պարտուգալացի Ժոաու Կանսելուն, նաև պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը: Ալոնսոն 2022 թվականի սեպտեմբերին էր համալրել «Բարսելոնայի» կազմը: Ֆելիքսն ու Կանսելուն 2023/2024 մրցաշրջանը վարձավճարով էին խաղացել կատալոնական ակումբում:
15:36 08.07.2024
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին 14 տարվա մեջ առաջին անգամ գոլ չի խփել խոշոր մրցաշարի խմբային փուլում, հայտնում է OneFootball-ը: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն ԱՄՆ-ում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երեք խաղերից երկուսին է մասնակցել, որոնցում դարպասի գրավմամբ աչքի չի ընկել: Մեսսին նախորդ անգամ խոշոր մրցաշարերից ԱԱ-2010-ի խմբային փուլն էր անցկացրել առանց գոլով […]
15:18 08.07.2024
Կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է Միլանի «Ինտերից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 36-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրացել է։ «Ինտերը» հրաժեշտ է տվել նաև իտալացի դարպասապահ Էմիլ Աուդերոյին, կիսապաշտպաններ՝ նիդերլանդցի Դևի Կլասենին, իտալացի Ստեֆանո Սենսիին ու չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին։
14:58 08.07.2024
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակվել է շախմատիստների դասակարգման թարմացված աղյուսակը։ 100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանի չորս ներկայացուցիչ կա։ Հայկ Մարտիրոսյանը 2661 վարկանիշով զբաղեցնում է 66-րդ տեղը, Շանթ Սարգսյանը (2649) 82-րդն է, Գաբրիել Սարգսյանը (2646)՝ 90-րդը, իսկ Հրանտ Մելքումյանը (2646)` 91-րդը։ Դասակարգման աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (2832), որին հաջորդում են […]
14:40 08.07.2024
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանն ու Կալինինգրադի «Բալթիկան» նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Ավանեսյանը 2022 թվականի հուլիսից է խաղում «Բալթիկայում»: 2023/2024 մրցաշրջանում նա մասնակցել էր 20 հանդիպման, դարձել երկու գոլի հեղինակ: Ավանեսյանը մեկ խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
14:16 08.07.2024
NBCUniversal ընկերությունը և Peacock հոսքային ծառայությունը ծրագիր են մշակել՝ լուսաբանելու Փարիզի Օլիմպիական խաղերի կարևորագույն իրադարձությունները, հայտնում է NBC News-ը։ Արհեստական նեյրոնային ցանցով Օլիմպիական խաղերը կլուսաբանվեն մեկնաբան Էլա Մայքլսի ձայնով։ Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը կլուսաբանվեն նաև այս տարբերակով: Ծրագիրը կոչվելու է «Your Daily Olympic Recap on Peacock», այն կպարունակի Մայքլսի արտահայտությունների շուրջ 7 միլիոն […]
13:53 08.07.2024
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 5-ակի հաղթող Իգա Շվյոնտեկը տեղեկացրել է, որ մասնակցելու է Փարիզի Օլիմպիական խաղերին: «Ես անպայման մասնակցելու եմ Օլիմպիական խաղերին»,- ասել է աշխարհի առաջին ռակետը, որի խոսքերը մեջբերում է «Ուիմբլդոնի» մամուլի ծառայությունը:
13:30 08.07.2024
Անգլիական «Ասթոն Վիլան» արգելել է ակումբի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին Արգենտինայի թիմի կազմում մասնակցել ամառային Օլիմպիական խաղերին։ RMC Sport-ի հաղորդմամբ` Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը ցանկանում է, որպեսզի 31-ամյա դարպասապահը լիարժեք մասնակցի միջմրցաշրջանային հատվածին, քանի որ Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը սկսվելու է օգոստոսի 17-ին։ Եթե «Ասթոն Վիլան» թույլ տա Մարտինեսին մասնակցել խաղերին, ապա Արգենտինայի հավաքականի եզրափակիչ դուրս գալու […]
11:54 08.07.2024
Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ: Ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքը գործակցում է միջազգային գործընկերների և խորհրդակցում ոլորտի մասնագետների հետ: Միջազգային չափանիշներին համապատասխան նոր մարզադաշտը կունենա 1000-ից ավելի հանդիսատեսի հնարավորություն և հնարավորություն կտա անցկացնել տարբեր մարզաձևերի մարզումներ ու միջազգային խոշոր մրցաշարեր:
19:30 06.07.2024
Այսօր՝ հուլիսի 6-ին, Դյուսելդորֆի (Գերմանիա) Mercure Spiel Arena մարզադաշտում կկայանա 2024 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ հանդիպումը Անգլիայի և Շվեյցարիայի հավաքականների միջև։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝ Անգլիա՝ Պիկֆորդ, Ուոքեր, Սթոունս, Կոնսա, Տրիպիեր, Մայնու, Ռայս, Բելինգհեմ, Ֆոդեն, Սակա, Քեյն: Շվեյցարիա՝ Զոմմեր, Շեր, Ականջի, Ռոդրիգես, Էբիշեր, Ֆրոյլեր, Ջակա, Ռիդեր, Վարգաս, […]
17:40 06.07.2024
Գերմանիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Եվրո-2024-ից ազգային հավաքականի դուրս մնալու մասին։ Քառորդ եզրափակչում գերմանացիները պարտվեցին իսպանացիներին։ «Մեր երկրպագուները հիանալի էին ամբողջ մրցաշարի ընթացքում: Մթնոլորտն անմոռանալի էր: Մենք շատ շնորհակալ ենք նրանց։ Մի կողմից մենք հպարտ ենք, մյուս կողմից՝ տխուր, քանի որ չկարողացանք ավելին անել նրանց համար: Այս պահին մտածում եմ միայն մրցաշարից […]
15:25 06.07.2024
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է Ֆրանսիայից կրած պարտությունը (0:0, 11 մետրանոցներ՝ 3:5) Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում. «Մենք լավ խաղացինք և շատ պահեր ստեղծեցինք: Ես հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով, նրանք բնավորություն դրսևորեցին։ Մենք ավելի շատ տիրում էինք գնդակին և արժանի էինք հաղթանակի: Ցավալի է, որ դա տեղի ունեցավ, բայց ֆուտբոլիստները պետք է աներևակայելի հպարտանան […]
14:28 06.07.2024
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում Պորտուգալիային (0:0, 11 մետրանոցներ՝ 5:3) հաղթելուց հետո խոսել է կիսաեզրափակիչ դուրս գալու մասին։ «Մենք կիսաեզրափակչում ենք, բայց չենք կարող դա ընդունել որպես սովորական երևույթ, թեև վերջերս ընտելացել ենք այդ ամենին: Ուրախ էի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար, իսկ այժմ մեզ անհրաժեշտ է հաղթել կիսաեզրափակչում։ Մբապեն ակնհայտորեն […]
12:36 06.07.2024
Հուլիսի 5-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը: «Փյունիկ-Աղջիկներ» թիմը պայքարը Չեմպիոնների Լիգայում կսկսի որակավորման առաջին փուլից, որտեղ Հայաստանի չեմպիոնը հայտնվել է վեցերորդ խմբում։ Որակավորման փուլի կիսաեզրափակիչում «Փյունիկ Աղջիկները» կմրցեն Կիպրոսի «Ապոլլոն Լեյդիսի» հետ։ Հաջորդ փուլում այս զույգի հաղթողը կհանդիպի «Մուրա» (Սլովենիա) – «Գլենտորան» (Հյուսիսային Իռլանդիա) զույգի հաղթողի հետ։ Որակավորման […]
23:10 05.07.2024
Այսօր Գերմանիայի և Իսպանիայի հավաքականների միջև հանդիպումով մեկնարկեց Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ փուլը։ Հայտնում է armsport.am-ը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Այս խաղում առաջին գոլը երկրորդ խաղակեսում խփեց Դանի Օլմոն՝ աչքի ընկնելով Լամին Յամալի փոխանցումից։ Յամալը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձել է գոլային փոխանցումների քանակով առաջատարը։ Գերմանիայի հավաքականի հետ խաղում նա երրորդ գոլային փոխանցումն […]
20:21 05.07.2024
Իտալական Ա Սերիան իր պաշտոնական կայքում ներկայացրել է Իտալիայի գալիք առաջնության օրացույցը։ Ա Սերիայի նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 18-ին և ավարտվում մայիսի 25-ին։ Իտալիայի առաջնության 2024/2025 մրցաշրջանի 1-ին տուրի հանդիպումները. Բոլոնիա – Ուդինեզե Կալյարի- Ռոմա Էմպոլի – Մոնցա Ջենովա – Ինտեր Վերոնա – Նապոլի Յուվենտուս – Կոմո Լացիո – Վենեցիա Լեչե – Ատալանտա Միլան […]
19:46 05.07.2024
«Նյուքասլի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը խոսել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի մասին՝ Սլովենիայի դեմ ԵՎՐՈ-2024-ի 1/8-րդ եզրափակչի խաղից հետո (0:0, 3:0): «Ակնհայտ է, որ Կրիշտիանուն միշտ ցանկանում է լինել գլխավոր ֆիգուրը։ Բայց ես տեսա նաև այլ բան. ես տեսա մի ծեծված, ծեր առյուծի, որը իր ճանկերի ծայրերով կառչել է հպարտության իր […]
18:16 05.07.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ՈւԵՖԱ-կողմից Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի որակազրկման մասին։ «Որևէ մեկն ասո՞ւմ է, որ գերմանացիների մարզաշապիկների վրա արծիվ կա: Ինչ-որ մեկն ասո՞ւմ է, որ ֆրանսիացիների շապիկին աքաղաղ կա, հարցրեք, թե ինչու է այդպես: Հուսով եմ՝ շաբաթ օրը բոլոր հարցերը կլուծվեն։ Եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա, մենք ներկա […]
22:33 04.07.2024
Թուրքիայի ու Գերմանիայի արտգործնախարարությունները դիվանագիտական դեմարշներով են փոխանակվել: Պատճառը Ավստրիայի հետ ֆուտբոլային խաղի ընթացքում՝ Թուրքիայի ազզգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի ձեռքով ցուցադրած նշանն է, որը խորհրդանշում է «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությունը: Սպասելի՞ էր, որ այդ միջադեպը այդպիսի հնչեղ քաղաքական հետևանքներ կունենա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կարելի էր ակնկալել, որ նման զարգացում կլինի, […]
19:05 04.07.2024
«Լիվերպուլի» բրազիլացի նախկին հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, որն այժմ հանդես է գալիս արաբական «Ալ-Ալի» ակումբի կազմում, ձեռնադրվել է քահանա։ «Այն պահից ի վեր, երբ մենք հանդիպեցինք Քրիստոսին, մենք ցանկանում ենք, որ մարդիկ իմանան այս սիրո մասին: Հիմա մենք այլ պարտականություն ունենք՝ հովիվ լինել»,- գրել է ֆուտբոլիստը և տեղադրել մի քանի լուսանկար ձեռնադրման արարողությունից, փոխանցում է armsport.am-ը: […]
18:43 04.07.2024
Ազատազրկված անձանց վերասոցիալականացման, դրական վարքագծի ձևավորման, ազատ ժամանակն արդյունավետ և հետաքրքիր անցկացնելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվան ընդառաջ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել են սպորտային միջոցառումներ: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից: Մասնավորապես՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում շուրջ տասը դատապարտյալների միջև անցկացվել է դոմինոյի առաջնություն: «Երևան-Կենտրոն» […]
16:45 04.07.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու 2024 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի՝ Նիդերլանդներ-Թուրքիա խաղին։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ Էրդողանը հանդիպմանը ներկա գտնվելու որոշում է կայացրել Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի հետ կապված սկանդալի ֆոնին։ Ֆուտբոլիստը Եվրո-2024-ի 1/8-րդ եզրափակչի Ավստրիայի դեմ խաղում (1։2) խփած գոլը […]
14:02 04.07.2024
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը նախորդ տարի հաստատված ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. ռազմավարության կարևորագույն ուղղություններից է, որով նախատեսվում է խրախուսել երեխաների շրջանում առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվությամբ […]
10:38 04.07.2024
Հուլիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Մարտունու Սմբատ Մհերյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, 48 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր 18 ամյա Սիմոն Սիմոնյանին (Ծովինար), նրա մարզիչներ՝ Գագիկ Սարգսյանին և Գևորգ Սարգսյանին, Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան, ծանրամարտի աշխարհի առաջնության 61 կիլոգրամ քաշային կարգում […]