TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվել

20:54 03.07.2024

19 անձ բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ հազարավոր թուրք երկրպագուներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ տոնելու իրենց հավաքականի ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչ դուրս գալը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ թուրք երկրպագուները Գելզենկիրխենում ճայթրուկներ են բաց թողել ոստիկանների ուղղությամբ, մեկ ոստիկան վիրավորվել է։ Թուրքիայի հավաքականը Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթեց […]

̰
Եվրո-2024-ը լքում ենք վառվող աչքերով և ապագայի հանդեպ հավատով․ Ռումինիայի հավաքականի մարզիչ

20:25 03.07.2024

Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Յորդենեսկուն խոսել է Նիդերլանդների ընտրանու հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակիչ խաղի արդյունքների մասին։ «Կարծում եմ, որ մենք պետք է նայենք ավելի լայն պատկերին: Խմբում առաջին տեղն ենք գրավել։ Այո, այսօր մեր գեղեցիկ պատմությունն ավարտվեց, բայց մենք մրցաշարից հեռանում ենք վառվող աչքերով և ապագայի հանդեպ հավատով։ Ուզում եմ շնորհավորել […]

̰
Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Արսեն Հարությունյան. «Ամեն ինչ քո ձեռքերում է»

12:10 03.07.2024

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի թիմի անդամներին: Արսեն Հարությունյան Աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին: -Արսե՛ն, ի՞նչ տրամադրվածությամբ և ի՞նչ մարզավիճակում եք մոտենում Փարիզի խաղերին: -Տրամադրվածությունը հիանալի է, մարզումները ևս շատ լավ են անցնում, կարևորը՝ առանց […]

̰
Սա իմ վերջին Եվրոպայի առաջնությունն է. Ռոնալդու

17:16 02.07.2024

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ սա իր կարիերայի վերջին Եվրոպայի առաջնությունն է։ «Սա կլինի իմ վերջին Եվրո-ն, իհարկե: Բայց ինձ ոչ թե դա է հուզել, այլ ոգևորությունը: Ես ցավում էի երկրպագուների համար: Ես միշտ ամեն ինչ կտամ այս մարզաշապիկի համար, անկախ նրանից՝ կարոտեմ այն, թե ոչ։ Եվ ես դա անելու եմ իմ […]

̰
«Ինտեր»-ի նախագահը խոսել է ակումբում սպասվող տրանսֆերների մասին

16:33 02.07.2024

Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի հետ կապված ակումբի ծրագրերի մասին։ «Ի՞նչ կարող ենք ակնկալել «Ինտերից» տրանսֆերային շուկայում․ առանձնապես ոչինչ։ Մենք արագ աշխատեցինք և կարողացանք թիմ բերել Տարեմիին ու Զիելինսկիին։ Մեր թիմն արդեն կարելի է մրցունակ համարել, մնում է միայն մի փոքր ուժեղացնել որոշ դիրքեր, օրինակ՝ դարպասապահի դիրքը, որի համար մենք […]

̰
Ռոնալդուն արտասվել է Եվրո-2024-ի եզրափակչում ավելացված ժամանակում 11 մետրանոցը չիրացնելուց հետո

09:50 02.07.2024

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սլովենների հետ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղում առաջին լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին չիրացրեց 11 մետրանոցը։ Ռոնալդուի 11 մետրանոց հարվածը անվրեպ հետ մղեց Սլովենիայի դարպասապահ Յան Օբլակը։ Խաղում հաշիվը 0:0 է։ Լրացուցիչ ժամանակների ընդմիջմանը Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքները։ 39-ամյա խաղացողին խաղընկերները մխիթարել են։ Նշենք, որ Եվրոպայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն […]

̰
Գերմանիայի հավաքականը վաղուց պատրաստ է Եվրոպայի չեմպիոն դառնալուն․ Նոյեր

23:42 01.07.2024

Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Եվրո-2024-ում հաղթելու իր թիմի պատրաստակամության մասին, ինչպես նաև կիսվել է իր մտքերով մրցաշարի 1/4 եզրափակիչ խաղից, որում գերմանացիները կհանդիպեն Իսպանիայի հավաքականի հետ։ Գրում է armsport-ը: «Մենք վաղուց ենք պատրաստ դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Իհարկե, ես շատ ուրախ կլինեի, եթե այս գլուխկոտրուկի վերջին կտորը դրվեր իր տեղը: Մենք ամեն ինչ […]

̰
Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Բելգիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

22:10 01.07.2024

Այսօր կայացավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի հանդիպումը Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականների միջև։ Այս մասին հայտնում է armsport-ը: Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ Դիդյե Դեշամի թիմի։ Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գտնել մրցակիցների դարպասի բանալին։ Միայն խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ ֆրանսիացիների կազմում հաղթանակ պարգևեց Ռանդալ Կոլո Մուանին, որի հարվածից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց Վերտոնգենը։ […]

̰
Ես միշտ էլ մաքսիմալիստ եմ եղել և շարունակում եմ այդպիսին մնալ. Հենրիխ Մխիթարյան

21:30 01.07.2024

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է կրտսեր սերնդի համար օրինակ լինելու, սպորտային մաքսիմալիզմի և կարգապահության մասին։ «Իսկապես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ դեռևս օրինակ լինել թե՛ ավագ, թե՛ կրտսեր սերնդի համար: Դա նշանակում է, որ դեռևս պիտանի եմ ֆուտբոլին, այն երեխաներին, որոնք ցանկանում են ֆուտբոլով զբաղվել: Ես […]

̰
Դեպի Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Արթուր Դավթյան

13:43 01.07.2024

Մեկ ամսից մարզաշխարհի ուշադրությունը կուղղվի Ֆրանսիայի մայրաքաղաքին, որտեղ կմեկնարկի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Արթուր Դավթյան Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օխ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կմասնակցի իր 4-րդ Օլիմպիական խաղերին, ինչը բացառիկ ցուցանիշ է համաշխարհային սպորտում: -Արթուր, […]

̰
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլի հավաքականին արժանի խաղի համար

08:55 01.07.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլի ազգային հավաքականին պատշաճ խաղի համար՝ չնայած Եվրոպայի  առաջնության 1/8 եզրափակչում իսպանացիներից կրած պարտությանը։ «Շնորհակալություն արժանի խաղի համար»,- գրել է Կոբախիձեն Facebook-ի իր էջում: Վարչապետը հրապարակել է Վրաստանի հավաքականի լուսանկարը, որտեղ երախտագիտության խոսքեր են գրվել խաղացողներին։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Իսպանիայի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն։ […]

̰
Բռնցքամարտիկ Համեստ Աֆրիկյանը նվաճել է Հայաստանի երկրորդ ոսկին

23:30 30.06.2024

Բռնցքամարտիկ Համեստ Աֆրիկյանը նվաճել է Հայաստանի երկրորդ ոսկին։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

̰
Բռնցքամարտիկ Ալեքս Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

22:15 30.06.2024

Բռնցքամարտիկ Ալեքս Պետրոսյանը արծաթե մեդալ է նվաճել։ «Եվս մեկ փոխչեմպիոն։ Եվրոպայի առաջնությունում երեկոյան մրցահերթում կունենանք եզրափակչի ևս 6 մասնակից»,-հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

̰
Հայ բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը 5։0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Նիհաթ Գասիմովին

21:18 30.06.2024

Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն ու Եվրոպայի այս առաջնությունում Հայաստանն առաջին չեմպիոնն ունի։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ «48 կգ քաշային Սիմոն Սիմոնյանը գրագետ մենամարտով պարտության մատնեց Նիհատ Գասիմովին ու բարձրացավ պատվո հարթակի ամենավերին աստիճանին։ Մրցավայրում մեր մարզիկներին աջակցում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
46 կգ քաշային Սյուզաննա Իշխանյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

20:19 30.06.2024

46 կգ քաշային Սյուզաննա Իշխանյանը Եվրոպայի փոխչեմպիոն է։ «Նա լավ մենամարտ անցկացրեց նաև եզրափակչում, բայց մրցավարները չնչին առավելությունը տվեցին մրցակցին»,-այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

̰
Հայտնի է դարձել Իտալիայի հավաքականի մարզչի ճակատագիրը՝ Եվրո-2024-ից հեռանալուց հետո

17:10 30.06.2024

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ասել է, որ կպահպանի իր պաշտոնը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից թիմի հեռանալուց հետո։ Նրա խոսքերը մեջբերել է լրագրող Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցի իր էջում։ «Ես մնում եմ։ Ինչ-որ բան սխալ ստացվեց մեզ համար, երբ ես որոշեցի երիտասարդացնել հայտացուցակը և շատ բաներ չթողեցի վերահսկվող մակարդակի վրա: Սակայն, հիմա, մեզ […]

̰
«Ռուբինի» խաղացողը ներողություն է խնդրել 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում իր պահվածքի համար

15:38 30.06.2024

Կազանի «Ռուբինի» և Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստ Միրլանդ Դաքուն ներողություն է խնդրել 2024 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի Խորվաթիայի հետ խաղից հետո իր պահվածքի համար, ինչպես նաև բացատրել, թե ինչի հետ են կապված իր բղավոցները։ Նրա խոսքերը մեջբերում է Sport Express-ը։ «Այդ հանդիպումը զգացմունքային ավարտ ունեցավ. վերջին րոպեներին մենք հավասարեցրինք հաշիվը, և ես իմ նորամուտը նշեցի […]

̰
Եվրոպայի առաջնության Գերմանիա-Դանիա հանդիպումը դադարեցվել է ամպրոպի պատճառով

00:00 30.06.2024

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում  Դորտմունդում ընթացող  Գերմանիայի և Դանիայի հավաքականների միջև հանդիպումն ամպրոպի պատճառով ընդհատվել է։ Առաջին խաղակեսի միջնամասում հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը որոշեց թիմերին դուրս բերել տրիբունա։ Հանդիպումն ընդհատվեց 0:0 հաշվով։

̰
Շվեյցարիան հաղթեց Իտալիային և կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում

23:30 29.06.2024

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչը մեկնարկեց Շվեյցարիա-Իտալիա խաղով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին Շվեյցարիան տիրում էր նախաձեռնությանը: Իտալիան հիմնականում գործում էր պաշպանությունում և միայն, երբեմն, հակագրոհում էր: Շվեյցարիայի` իրար հաջորդող գրոհները հասան ցանկալի արդյունքի 36-րդ րոպեին: Իտալիայի տուգանային հրապարակում ճիշտ գործեց Ֆրոյլերը: Երկրորդ կեսի առաջին իսկ րոպեին, Շվեյցարիան նաև երկրորդ գնդակն […]

̰
Ազատ ոճային ըմբիշ Գագիկ Ղազարյանը ոսկե մեդալ է նվաճել

21:25 29.06.2024

Ազատ ոճային ըմբիշ Գագիկ Ղազարյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Եզրափակչում Ղազարյանը 9:3 հաշվով հաղթել է ռուս Օսմաևին։ Այս մասին հայտնում է armsport-ը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 80 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը համառ պայքարում հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել է բրոնզե մեդալակիր։ Բրոնզե մեդալ է նվաճել նաև 48 կգ քաշային […]

̰
«Լոկոմոտիվի» լեգենդը կլքի ակումբը

19:41 29.06.2024

Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասապահ Մարինատո Գիլերմեն կլքի թիմը 2024 թվականի հուլիսի 1-ին, երբ ավարտվի նրա պայմանագիրը թիմի հետ, հայտնում է Sport24-ը։ Ֆուտբոլիստին առաջարկվել է մնալ ակումբային կազմում կամ հրաժեշտի հանդիպում անցկացնել, սակայն, նա հրաժարվել է՝ որոշումը բացատրելով նրանով, որ ցանկանում է շարունակել կարիերան։ Նշվում է, որ Գիլերմեն առաջարկ ունի Մախաչկալայի «Դինամոյից», և նրանով հետաքրքրված են նաև […]

̰
Իվան Իգնատևը՝ «Ուրարտու»-ի ֆուտբոլիստ

17:00 29.06.2024

Ռուս հարձակվող Իվան Իգնատևը տեղափոխվել է Երևանի «Ուրարտու», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 2024 թվականի հունվարին 25-ամյա Իգնատևն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել էր սերբական «Ժելեզնիչար»։ Նա 7 հանդիպում է անցկացրել բելգրադյան ակումբի կազմում և մեկ գոլային փոխանցում կատարել։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 600 հազար եվրո։ Իգնատևն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել […]

̰
Նունյեսը կրկնել է մոտ 100 տարվա վաղեմության ռեկորդը

15:30 29.06.2024

Հունիսի 28-ին Ուրուգվայի հավաքականը 2024 թվականի Ամերիկայի գավաթի խմբային փուլի 2-րդ խաղում հաղթեց Բոլիվիայի հավաքականին 5-0 հաշվով։ Հարձակվող Դարվին Նունյեսը հանդիպման ընթացքում գոլ խփեց և իր գոլերի շարքը հասցրեց 7 խաղի։ Այսպիսով, 25-ամյա ֆուտբոլիստը կրկնել է Ուրուգվայի հավաքականի լեգենդար հարձակվող Հեկտոր Սկարոնեի ռեկորդը, ով նույնպես գոլի հեղինակ է դարձել 7 խաղում անընդմեջ (1927 թվականի ամառվանից […]

̰
Վարանը ժամանել է Իտալիա՝ Ա Սերիայի ակումբի հետ բանակցելու համար

14:10 29.06.2024

Ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը ժամանել է Իտալիա՝ «Կոմոյի» հետ անձնական պայմանագիրը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 31-ամյա պաշտպանը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» 2023/24 մրցաշրջանի վերջում։ Նա ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացու հետ պայմանագիր են ցանկանում կնքել «Ինտեր Մայամին», «Ատլետիկո Մադրիդը» և այլ ակումբներ:

̰
Խմբային փուլում առավել հաճախ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ են ճանաչվել անգլիական թիմի ներկայացուցիչները. Եվրո-2024

13:37 29.06.2024

Անգլիական «Մանչեսթեր Սիթիում» հանդես եկող ֆուտբոլիստներն առավել հաճախ են ճանաչվել Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի հանդիպման լավագույն ֆուտբոլիստներ, քան մյուսները։ Անգլիական թիմի ֆուտբոլիստներն այս մրցանակը ստացել են չորս անգամ։ Երկու անգամ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն։ Պորտուգալիայի հավաքականի վինգեր Բերնարդու Սիլվան և Շվեյցարիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մանուել Ականջին […]

̰
Օրինակներից մեկը Վրաստանն է, նրանք ամեն խաղում ավելի լավն են դառնում.  Նագելսմանը՝ ԵԱ գործող ձևաչափի լավը լինելու մասին

11:39 29.06.2024

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարծիք է հայտնել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ներկայիս ձևաչափի մասին: Գերմանացի մասնագետին հարցրել են, թե արդյո՞ք արժե վերադառնալ մրցաշարի հին ձևաչափին, երբ Եվրոպայի աառաջնությանը մասնակցում էին 16 հավաքականներ: «Չեմ կարծում։ Փոքր երկրների համար կարևոր է մասնակցել նման խոշոր մրցաշարերի։ Դա միշտ հետաքրքիր է: Օրինակներից մեկը Վրաստանն է, նրանք ամեն […]

̰
Հայ ըմբիշները այսօր կպայքարեն մեդալների համար. Մ17 ԵԱ

10:51 29.06.2024

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ դուրս է եկել Գագիկ Ղազարյանը (55 կգ): Հայ ըմբիշը կիսաեզրափակչում 10-0 հաշվով վաղաժամ հաղթանակի է հասել Բուլղարիան ներկայացնող Էսադ Բոզալիի նկատմամբ։ Եզրափակիչում Ղազարյանը կգոտեմարտի ռուսաստանցի Բայսանգուր Օսմաևի դեմ: Արմեն Պապիկյանը (48 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ) և Սահակ […]

̰
Հայաստանի 9 բռնցքամարտիկներ եզրափակչում են. պատանեկան ԵԱ

10:12 29.06.2024

Հայաստանի 9 ներկայացուցիչներ Սարաևոյում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան (Մ16) առաջնությունում դուրս են եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում հաղթանակներ են տարել Սիմոն Սիմոնյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (50 կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60 կգ), Ալեքս Պետրոսյանը (63 կգ), Արտյոմ Ստեփանյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ), աղջիկներից՝ Սյուզաննա Իշխանյանը (46 կգ) և Համեստ Աֆրիկյանը (48 […]

̰
Հայտնի են Խաչանովի ու Ավանեսյանի առաջին մրցակիցները.  Ուիմբլդոն

09:37 29.06.2024

Լոնդոնում կայացել է «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» վիճակահանությունը: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 21-րդ ռակետ Կարեն Խաչանովն առաջին շրջանում կմրցի ռուսաստանցի Ասլան Կարացևի հետ: Կանանց պայքարում աշխարհի 81-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում կմրցի ուկրաինացի Անգելինա Կալինինայի հետ (44-րդ ռակետ)։ «Ուիմբլդոնի» մրցաշարը մեկնարկելու է հուլիսի 1-ին:

̰
«Սլովանը»  հերքել է այն տեղեկությունը, որ  Տիգրան Բարսեղյանը հեռանալու է թիմից

08:55 29.06.2024

Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» հայտարարություն է տարածել և հերքել այն տեղեկությունը, որ հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանը հեռանալու է թիմից: «Այսօր Սլովակիայի մարզական որոշ կայքեր Կիպրոսից տեղեկություն են ստացել, թե իբր Տիգրան Բարսեղյանը պետք է հեռանա «Սլովանից»: Հերքում ենք այդ տեղեկությունը: Բրատիսլավայի «Սլովանը» Տիգրան Բարսեղյանի հետ գործող պայմանագիր ունի մինչև օրացուցային տարվա ավարտը։ Այս պահին մենք որևէ […]

̰
BACK_TO_TOP