TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

ՍՊՈՐՏ

Ամերիկայի գավաթում հայտնի է դարձել փլեյ-օֆֆի 2-րդ մասնակիցը

20:18 27.06.2024

ԱՄՆ-ում շարունակվող Ամերիկայի գավաթի խաղարկությունում կայացել են B խմբի երկրորդ տուրի հանդիպումները: Վենեսուելայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է մեքսիկացիներին և, վաստակելով 6 միավոր, ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր։ Մյուս խաղում Էկվադորի հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Ճամայկայի թիմին։ Խմբային փուլի վերջին տուրից առաջ Էկվադորն ու Մեքսիկան 3-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը, իսկ Ճամայկան միավոր չունի։ […]

̰
Եվրո-2024-ի խմբային փուլի լավագույն հնարքները

19:52 27.06.2024

Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության խմբային փուլն առանձնացավ թե գեղեցիկ գոլերով, թե տպավորիչ հնարքներով։ ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է խմբային փուլի լավագույն անցումները։ Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի փլեյ-օֆֆը կմեկնարկի հունիսի 29-ին։

̰
Կվարացխելիան կմնա «Նապոլիում». Կոնտե

19:42 27.06.2024

«Նապոլիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ Խվիչա Կվարացխելիան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի լքելու ակումբը։ «Որևէ կասկած չունեմ. այժմ ամեն ինչ պարզ է։ Խվիչա Կվարացխելիան կմնա «Նապոլիում»»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք` վերջերս վրացի ֆուտբոլիստի գործակալ Մամուկա Ջուգելին հայտնել էր, որ Կվարացխելիան մտադիր է հեռանալ «Նապոլիից» ու տեղափոխվել […]

̰
«Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա

19:25 27.06.2024

Մադրիդի «Ռեալից» հեռացած իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Կադիսիա» ակումբում: 34-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա արաբական թիմին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նաչոն «Ռեալից» հեռացել էր օրեր առաջ։ Նա «Ռեալի» համակարգում էր 2001 թվականից: Հիմնական թիմում «Ռեալի» ավագը մասնակցել է 364 խաղի, դարձել 16 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։ […]

̰
Վրաստանի հավաքականի ուշագրավ ցուցանիշը Եվրո-2024-ում

19:03 27.06.2024

Վրաստանի հավաքականի ուշագրավ ցուցանիշ է գրանցել Եվրո-2024-ի երրորդ տուրի խաղում: Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ սենսացիոն հաղթանակ տանելուց հետո պարզվել է, որ Վիլի Սանյոլի գլխավորած թիմն այդ խաղում գնդակին տիրել է խաղաժամանակի 28 տոկոսի ընթացքում։ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ դա գնդակի ամենաքիչ վերահսկումով հաղթական հանդիպումն էր, հաղորդում է Opta-ն։ Վրաստանի հավաքականը նաև կրկնել է իսլանդացիների ցուցանիշը՝ Եվրոպայի […]

̰
Քրիստիան Էրիկսենը ռեկորդ է սահմանել

18:44 27.06.2024

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը դարձել է Դանիայի հավաքականի կազմում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը պատմության մեջ, հայտնում է Opta-ն: 32-ամյա ֆուտբոլիստը Սերբիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրի խաղում ազգային ընտրանու մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 133-րդ անգամ։ Էրիկսենը շրջանցել է պաշտպան Սիմոն Կյաերի ցուցանիշը՝ 132 հանդիպում ազգային թիմում: Էրիկսենը հավաքականի կազմում դարձել […]

̰
Կվարացխելիան վերցրել է Ռոնալդուի մարզաշապիկը և գրառում արել

18:24 27.06.2024

Վրաստանի հավաքականի առաջատարներից Խվիչա Կվարացխելիան Եվրո-2024-ի երրորդ տուրի խաղից հետո վերցրել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկը։ Իտալական «Նապոլիի» եզրային հարձակվողը լուսանկար է հրապարակել սոցցանցերում և կատարել հետևյալ գրառումը․ «Երազանքներ»։ Պորտուգալացիների դեմ խաղում Կվարացխելիան դարձել էր գոլի հեղինակ և օգնել Վրաստանի հավաքականին հաղթել 2-0 հաշվով ու խմբում երրորդ տեղը գրավելով դուրս գալ 1/8 եզրափակիչ, […]

̰
Հայ ձյուդոիստները մասնակցում են պատանեկան ԵԱ-ին

18:05 27.06.2024

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը, մարզիչներ Դավիթ Խաչատրյանի և Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ մասնակցելու Եվրոպայի պատանիների առաջնությանը։ ԵԱ-ին հայտագրված են 44 երկրների 511 մարզիկներ՝ 275 տղա և 236 աղջիկ։ Առաջին մրցումային օրը գոտեմարտելու են 50 կգ, 55 կգ, 60 կգ քաշային մարզիկները և 40 կգ, 44 կգ, 48 կգ քաշային մարզուհիները։ Հայաստանի […]

̰
Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի բոլոր զույգերը

17:45 27.06.2024

Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնությունում հայտնի դարձան 1/8 եզրափակչի բոլոր զույգերը։ Եվրո-2024-ի փլեյ-օֆֆը հունիսի 29-ին կմեկնարկի Շվեյցարիա-Իտալիա հանդիպումով։ Նույն օրը կկայանա նաև Գերմանիա-Դանիա խաղը։ Այնուհետ խաղերը կանցնեն հետևյալ ժամանակացույցով. Հունիսի 30 Անգլիա – Սլովակիա Իսպանիա – Վրաստան Հուլիսի 1 Ֆրանսիա – Բելգիա Պորտուգալիա – Սլովենիա Հուլիսի 2 Ռումինիա – Նիդերլանդներ Ավստրիա – Թուրքիա

̰
Ալկարասն ու Սաբալենկան միասին են մարզվել

17:34 27.06.2024

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը և WTA դասակարգման աղյուսակում երրորդ տեղը զբաղեցնող Արինա Սաբալենկան միասնական մարզում են անցկացրել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնից» առաջ: Այս մասին հայտնում է Tuttosport-ը: Մրցաշարի որակավորման փուլը սկսվել է հունիսի 25-ին: Դրա ավարտից հետո վերջնականապես կձևավորվի մրցաշարային ցանցը: «Ուիմբլդոնի» մրցաշարը մեկնարկելու է հուլիսի 1-ին:

̰
Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը երկրորդ պարտությունը կրեց

16:55 27.06.2024

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող փոքր երկրների Եվրոպայի առաջնության երկրորդ խաղում բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը B խմբում 64-70 հաշվով պարտվել է Ալբանիայի թիմին։ Հունիսի 25-ին Հայաստանի ընտրանին 70-73 հաշվով պարտվել էր Նորվեգիայի հավաքականին։ Հայաստանը 2 միավորով B խմբում երրորդ տեղում է։ Հայ բասկետբոլիստուհիները խմբում վերջին խաղը կանցկացնեն հունիսի 27-ին ու կմրցեն Անդորրայի թիմի դեմ։ Խմբում առաջին […]

̰
Տիգրան Բարսեղյանը դուբլ է գրանցել «Սլովանի» կազմում

16:33 27.06.2024

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը երկու գոլ է խփել Բրատիսլավայի «Սլովանի» կազմում։ Սլովակիայի չեմպիոնը պատրատսվում է 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում 5-1 հաշվով հաղթել է ավստրիական «Լինցին»։ Բարսեղյանը խփել է իր թիմի երկրորդ ու չորրորդ գոլերը։ «Սլովանը» հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է հունիսի 29-ին ռումինական «Կլուժի» հետ։ Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը 13 գոլով դարձել է […]

̰
Հայաստանի հավաքականը առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանեկան ԵԱ-ում

16:14 27.06.2024

Հայաստանի հավաքականն առաջին մեդալն է ապահովել Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան (Մ16) առաջնությունում: Աղջիկների պայքարում 48 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ: 1/8 եզրափակիչում հայ մարզուհին պարտության է մետնել սերբ Մելինդա Ուտասին: Առաջին իսկ ռաունդից Աֆրիկյանն ունեցել է մեծ առավելություն, իսկ երկրոդում նրա հարվածը ցնցել է […]

̰
Պատանի հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում

15:54 27.06.2024

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Մեր ընտրանին թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հայաստանի թիմի կազմում միակ ոսկե մեդալը նվաճել է 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը, որը եզրափակչում 10։0 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Ասլանբեկ Կոստոևի […]

̰
Անգլիացի երկրպագուները բաժակներ են նետել Սաութգեյթի ուղղությամբ

15:33 27.06.2024

Անգլիա – Սլովենիա Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպման ավարտից հետո միջադեպ է տեղի ունեցել: Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մոտեցել է տրիբունաներին, որպեսզի աջակցության համար շնորհակալություն հայտնի երկրպագուներին, սակայն որոշ ֆանատներ պլաստիկ բաժակներ են նետել նրա ուղղությամբ, սուլել և անվայել արտահայտություններ են բղավել: Անգլիայի հավաքականն ընդգրկված էր C խմբում, որտեղ նվազագույն հաշվով հաղթել […]

̰
Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների թիվը հասել է 15-ի

15:05 27.06.2024

Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն այսօրվա դրությամբ ունի 15 մասնակից։ Խաղերին մասնակցելու իրավունք է ստացել նաև վազորդ Ալիսոն Հալվերսոնը: Ամերիկաբնակ մարզուհին հանդես կգա 100 մետր վազքում։ Հիշեցնենք, որ Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Փարիզ-2024-ին մասնակցելու են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս […]

̰
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի անցկացման օրը

14:20 27.06.2024

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն այս տարի կանցկացվի օգոստոսի 17-ին: Մրցաշարն անցկացվում է արդեն երրորդ անգամ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում՝ Հանրապետությունում լողի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով: Հիշեցնենք՝ մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցումներին մասնակցելու […]

̰
Վրաստանի հետ խաղից հետո Ռոնալդուի վրա տրիբունայից երկրպագու է ցատկել

13:52 27.06.2024

Եվրոպայի առաջնության Պորտուգալիա-Վրաստան խաղից հետո երկրպագուն տրիբունայից ցատկել է Ռոնալդուի վրա։ Տեսանյութը X սոցիալական ցանցում հրապարակել է TimelineCR7 օգտատերը։ Կադրերում երևում է, որ պորտուգալացին քայլում է տրիբունայի տարածք, իսկ մուտքից անմիջապես առաջ երկրպագուն ցատկում է նրա վրա։ Մարզիկին փրկել է անվտանգության աշխատակիցը, որը վերջին պահին պահել է Ռոնալդուին և թույլ չի տվել նրան ծանր վնասվածք […]

̰
«Լոս Անջելես Լեյքերսը» 162 միլիոն դոլարի պայմանագիր կառաջարկի Լեբրոն Ջեյմսին

12:35 27.06.2024

«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը կարող է նոր պայմանագիր ստորագրել թիմի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն: Ակումբի ղեկավարությունը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի պահի իր առաջատարին: Դրա համար «Լոս Անջելես Լեյքերսն» 39-ամյա հարձակվողին պատրաստ է 3 տարվա պայմանագիր առաջարկել: Համաձայնության դեպքում ամերիկացին կստանա 162 միլիոն դոլար: Ջեյմսի գործող պայմանագիրն ավարտվում է հունիսի 29-ին, […]

̰
«Բայերը» պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» 16-ամյա տաղանդի հետ

12:08 27.06.2024

Լևերկուզենի «Բայերը» 3 տարվա պայմանագիր է կնքել կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեա Նատալիի հետ: 16-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս Իտալիայի պատանեկան հավաքականում, իսկ «Բարսելոնայի» համակարգում է 2021թ.-ից: «Նատալին հետաքրքիր խաղացող է: Նրա պահանջարկը մեծ էր, ուրախ ենք, որ նա ընտրել է հենց «Բայերը»: Անդրեան երկարաժամկետ նախագիծ է, նա կարող է բացահայտել իր որակները և հետագայում […]

̰
Արման Ծառուկյանի որակազրկման ժամկետը կկրճատվի 3 ամսով

11:33 27.06.2024

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի որակազրկման ժամկետը կկրճատվի 3 ամսով և կկազմի 6 ամիս: Նևադայի Աթլետիկայի կոմիտեն 27-ամյա մարտիկին որակազրկել էր ապրիլի 14-ին Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտից առաջ երկրպագուին հարվածելու համար: Պատժի ժամկետն ավարտվելու էր 2025-ի հունվարի 12-ին, սակայն այն կրճատվել է: Հիշեցնենք, որ ավելի […]

̰
Հարի Քեյնի տարօրինակ պահվածքը Եվրո-2024-ում

11:12 27.06.2024

Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը Սլովենիայի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրի խաղից հետո պիցցայով անցել է լրագրողների կողքով և հրաժարվել է պատասխանել հարցերի: Հիշեցնենք, որ Անգլիա-Սլովենիա հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի: 30-ամյա Քեյնը խմբային փուլի ընթացքում դարձել է մեկ գոլի հեղինակ: @dailymailsport Harry Kane spotted with a Pizza, despite a tasteless result after the […]

̰
Հայաստանի հավաքականը վերջին տուրից առաջ երկրորդ տեղում է. շախմատի Մ18 ԵԱ

10:50 27.06.2024

Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության վերջին` 7-րդ, մրցափուլից առաջ Հայաստանի հավաքականը զբաղեցնում է երկրորդ տեղը։ 6-րդ տուրում հայ շախմատիստները 2,5-1,5 հաշվով առավելության են հասել Գերմանիայի թիմի նկատմամբ։ Հայաստանի հավաքականի կազմից հաղթանակ են տարել Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը։ Վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցելու է Ավստրիայի թիմի հետ։

̰
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել ընկերական խաղում

23:52 26.06.2024

Ռումինական «Ֆարուլն» ընկերական խաղում 5-3 հաշվով առավելության է հասել մոլդովական «Զիմբրուի» նկատմամբ: Ռումինական ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նարեկ Գրիգորյանը: Նա խաղացել է մեկնարկային կազմում ու 11-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2-1։ Հիշեցնենք, որ «Զիմբրուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում մրցելու է Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» հետ:

̰
Մրցավարի օգնականը խաղի ժամանակ ուշագնաց է եղել. Կոպա Ամերիկա

23:40 26.06.2024

Կոպա Ամերիկայի խմբային փուլի Պերու-Կանադա խաղի ժամանակ տհաճ միջադեպ է գրանցվել: Գլխավոր մրցավարի օգնական Ումբերտո Պանջոյը կորցրել է գիտակցությունը և ընկել է խոտածածկին, հաղորդում է ESPN-ը։ Բժշկական անձնակազմը օգնություն է ցուցաբերել, որից հետո Պանջոյին դաշտից դուրս են բերել պատգարակով: Հետազոտության ժամանակ պարզվել է, որ մրցավարն արևահարվել է: Այդ խաղում Կանադայի հավաքականը հաղթել էր նվազագույն հաշվով: […]

̰
Չենդլերի հետ մենամարտից հրաժարվել եմ հանուն երկրպագուների. Մաքգրեգոր

23:30 26.06.2024

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը նշել է ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերի դեմ մենամարտից հրաժարվելու իրական պատճառը: «Ինչպե՞ս կարող էի արդարանալ երկրպագուների առջև: Չցանկացա նման վնասվածքով օկտագոն դուրս գալ, որ հետագայում ասեմ, որ արել եմ դա: Ես հարգում եմ երկրպագուներին, նրանք բավականին մեծ գումար են վճարում, որպեսզի տեսնեն իմ լավագույն վիճակը, իսկ նման […]

̰
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի Դոնարումային

23:27 26.06.2024

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային։ 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ ՊՍԺ-ն պատրաստ է այն երկարաձգել ևս երկու տարով։ Կողմերը կբանակցեն Եվրո-2024-ից հետո։ Դոնարուման 2021թ․ հուլիսին «Միլանից» ազատ գործակալի կարգավիճակում հեռանալուց հետո է միացել ՊՍԺ-ին, որի հետ անցած մրցաշրջանում մասնակցել է […]

̰
Արգենտինան քառորդ եզրափակչում է. Կոպա Ամերիկա

23:05 26.06.2024

ԱՄՆ-ում շարունակվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել: Չիլիի հավաքականի հետ հանդիպման միակ գոլը խփել է Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը 88-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո աշխարհի գործող չեմպիոնը ժամկետից շուտ ապահովել է քառորդ եզրափակչի ուղեգիրը: A խմբի մյուս խաղում կանադացիները նվազագույն հաշվով հաղթել […]

̰
Յուրիկ Մխիթարյանը  և  Ալեքս Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. Մ17 ԵԱ

22:44 26.06.2024

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի Մ17 առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի ըմբիշներ Յուրիկ Մխիթարյանը (51 կգ) և Ալեքս Մարգարյանը (60 կգ) պարտվել են եզրափակչում և նվաճել են արծաթե մեդալներ։ Արթուր Ամոյանն էլ (71 կգ) պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում:

̰
Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի չեմպիոն. ըմբշամարտի Մ17 ԵԱ

22:04 26.06.2024

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի Մ17 առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի ըմբիշ Մարատ Աճեմյանը (45 կգ) հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Աճեմյանը եզրափակչում մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանբեկ Կոստոևի դեմ և ընդամենը 1 րոպե 33 վայրկյանում հաղթեց 10-0 հաշվով։ Կիսաեզրափակչում մարատը 8-0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Նիջաթ Իսգանդարլիին։ Այս գոտեմարտը ևս ավարտվել էր ժամանակից շուտ։

̰
BACK_TO_TOP