20:28 28.06.2024
Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը որոշել է չմասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին։ Նա հրավեր էր ստացել Իսպանիայի օլիմպիական հավաքականից։ «Իմ տարիքի համար չափազանց շատ է խաղաժամանակը։ Ես որոշել եմ չմասնակցել Օլիմպիական խաղերին, քանի որ մասնակցում եմ Եվրո-2024-ին եւ ցանկանում եմ 100 տոկոսով կենտրոնացած լինել այս մրցաշարի վրա»,- Լամին Յամալի խոսքերը մեջբերում է Football […]
19:55 28.06.2024
Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը պատասխանել է ֆուտբոլիստի ապագայի հետ կապված հարցին։ «Նաիրը «Լոկոմոտիվի» հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը։ Սակայն նրա նկատմամբ միշտ հետաքրքրություն կա»,- Կլյուևի խոսքերն է մեջբերել Sport Express-ը։ Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ 2023/24 մրցաշրջանում 25-ամյա հայ ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 30 […]
19:16 28.06.2024
Իտալիայի հավաքականի և Միլանի «Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին խոսել է Եվրո-2024-ի 1/8-րդ եզրափակչի Շվեյցարիայի ընտրանու դեմ առաջիկա հանդիպման մասին։ «Հեշտ չի լինի Շվեյցարիայի հավաքականին հաղթելը, նրանք ուժեղ խաղացողներ ունեն, որոնք հանդես են գալիս եվրոպական ուժեղագույն առաջնություններում: Նրանք ինձ տպավորեցին Գերմանիայի դեմ խաղում։ Եթե ավելի հեռուն գնանք, ապա հետագա ճանապարհը կարող է թվալ դատարկ մայրուղի, […]
18:54 28.06.2024
Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի խմբային փուլի ավարտից հետո բրիտանական The Independent-ը կազմել է ֆավորիտների դասակարգումը՝ առավելությունը տալով Գերմանիայի ընտրանուն։ 1․Գերմանիա 2․Իսպանիա 3․Ֆրանսիա 4․Պորտուգալիա 5․Անգլիա 6․Ավստրիա 7․Նիդերլանդներ 8․Իտալիա 9․Բելգիա 10․Շվեյցարիա 11․Դանիա 12․Թուրքիա 13․Ռումինիա 14․Սլովենիա 15․Սլովակիա 16․Վրաստան
18:12 28.06.2024
Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունը: Առաջին օրը մրցագորգ է դուրս եկել 5 հայ ըմբիշ։ Նրանցից 4-ը՝ 48 կգ քաշային Արմեն Պապիկյանը, 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 65 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը և 80 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ։ Եվս 5 հայ ըմբիշ պայքարի մեջ կմտնի […]
17:48 28.06.2024
Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը վերադարձել է թիմի ճամբար, հայտնում է Sky Sports-ը: Ավելի վաղ 24-ամյա ֆուտբոլիստը վերադարձել էր հայրենիք, որպեսզի ներկա լինի երրորդ երեխայի ծնունդին: Ֆոդենը այսօր կմասնակցի ազգային թիմի փակ մարզմանը: Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում հունիսի 30-ին մրցելու է Սլովակիայի թիմի հետ:
17:30 28.06.2024
«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ոգեւորել է թիմակիցներին՝ վստահություն հայտնելով, որ Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում կարող են հաղթել աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, հաղորդում է Goal.com-ը։ «Ամեն ինչ կարգին է։ Մենք կարող ենք հաղթել հաջորդ խաղում Ֆրանսիային։ Ամեն ինչ լավ է»,- ասել է Դե Բրունեն թիմակիցներին։ 2018 թ-ի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Բելգիան Ֆրանսիային […]
17:08 28.06.2024
Անգլիայի հավաքականի և «Նյուքասլ Յունայթեդի» հարձակվող Էնթոնի Գորդոնը Գերմանիայում, մարզումային ճամբարում ընկել է հեծանվից և դեմքի ու ձեռքի թեթև վնասվածքներ է ստացել, հաղորդում է Goal.com-ը։ Նա սակայն կարողացել է մասնակցել հավաքականի հերթական մարզմանը։ Անգլիայի հավաքականը պատրաստվում է Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի հանդիպմանը Սլովակիայի ընտրանու դեմ։ Այդ մրցախաղը տեղի կունենա հունիսի 30-ին։
16:40 28.06.2024
Whoscored վիճակագրական կայքը ամփոփել է Եվրո-2024-ի խմբային փուլը՝ ներկայացնելով ըստ դիրքերի ամենաբարձր գնահատական ստացած ֆուտբոլիստներից կազմած խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ՝ Գեորգի Մամարդաշվիլի (Վրաստան, 7,75)։ Պաշտպաններ՝ Յոզուա Կիմիխ (Գերմանիա, 7,39), Պեպե (Պորտուգալիա, 7,22), Յակա Բիյոլ (Սլովենիա, 7,33), Մարկ Կուկուրելյա (Իսպանիա, 7,68)։ Կիսապաշտպաններ՝ Տոնի Կրոս (Գերմանիա, 7,45), Ֆաբիան Ռուիս (Իսպանիա, 8,39), Կևին Դե Բրույնե (Բելգիա, 7,6)։ Հարձակվողներ՝ Ջամալ […]
16:21 28.06.2024
Վրաստանի կառավարությունը որոշել է չորս չարտերային չվերթ իրականացնել դեպի Գերմանիա նրանց համար, ովքեր ցանկանում են ներկա գտնվել Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Իսպանիա-Վրաստան հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Վրաստանի Օդանավակայանների ասոցիացիայի մամուլի ծառայությունը։ Չվերթները կսուբսիդավորի Վրաստանի կառավարությունը։ «Մենք պետք է շարունակենք պատմություն կերտել։ Իսպանիայի հավաքականի հետ պետք է, որ հնարավորինս շատ վրացի երկրպագուներ մոբիլիզացվեն Քյոլնում։ Հենց […]
16:02 28.06.2024
Բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուան ուրախ է, որ իր հայրենակից Թայսոն Ֆյուրին չի կարողացել դառնալ ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն: «Ուրախ եմ, որ Ֆյուրին բացարձակ չեմպիոն չէ, ես պարզապես կարծում եմ, որ նա ապուշ է: Ֆյուրին շատ անհարգալից պահվածք է դրսևորում: Նա անհարգալից վերաբերմունք դրսևորեց նաև Ալեքսանդր Ուսիկի նկատմամբ՝ նրան անվանելով փոքրիկ նապաստակ»,- Ջոշուայի […]
15:43 28.06.2024
Շախմատի Հայաստանի Մ18 հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էմին Օհաննյանն առաջին խաղատախտակի վրա լավագույն արդյունքի շնորհիվ անհատական ոսկե մեդալի է արժանացել Հունաստանի Հռոդոս կղզում ավարտված շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում։ Օհաննյանի հաջող խաղը Հայաստանի հավաքականին օգնել էր 7 տուրում վաստակել 11 միավոր ու դառնալ փոխչեմպիոն: Հայաստանի թիմի կազմում խաղացել էին նաև Բենիկ Ագասարովը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ […]
15:24 28.06.2024
Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող «Ալ Իթիհադը» մտադիր է թիմ հրավիրել Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչին, հայտնում է Večernji list-ը: Ակումբը մտադիր է տարեկան 20 միլիոն դոլար աշխատավարձ առաջարկել: Այժմ «Ալ Իթիհադի» իրավաբանները զբաղված են արգենտինացի Մարսելո Գալյարդոյի հետ պայմանագիրը խզելու գործով: Հիշեցնենք, որ Դալիչն ավելի վաղ հայտարարել էր ազգային թիմում մնալու ցանկության մասին: […]
15:05 28.06.2024
Վրաստանի հավաքականի և ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Մոնակո», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 23-ամյա ֆուտբոլիստը, որը վարձավճարով է հանդես գալիս ֆրանսիական ակումբում, արդեն բանավոր համաձայնության է եկել թիմի հետ: «Մոնակոն» հարցում է ուղարկել «Մեցին», որն իրավունք ունի Ամստերդամի «Այաքսից» գնելու խաղացողի տրանսֆերը: Միկաուտաձեն Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում, […]
14:41 28.06.2024
«Լոս Անջելես Լեյքերսը» դրաֆթի երկրորդ ռաունդում ընտրել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառակի չեմպիոն Լեբրոն Ջեյմսի որդի Բրոնի Ջեյմսին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա բասկետբոլիստը նախորդ ամառ մարզաման ժամանակ սրտի կանգ էր ունեցել: Նրան հոսպիտալացրել էին, իսկ ինտենսիվ թերապիայից հետո դուրս էին գրել հիվանդանոցից: Դեկտեմբերին Ջեյմս կրտսերը նորամուտն էր նշել Բասկետբոլի Ազգային ուսանողական ասոցիացիայի […]
14:20 28.06.2024
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը դժգոհ է ազգային թիմի լավագույն ռմբարկու Օլիվյե Ժիրուից, հայտնում է L’Équipe-ը: 55-ամյա մասնագետն իր շրջապատին հայտնել է, որ չի վստահում 37-ամյա հարձակվողին և գտնում է, որ նա չի կարող ուժեղացնել թիմի խաղը: Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի խմբային փուլի բոլոր 3 խաղերում Ժիրուն դուրս է եկել փոխարինման և աչքի չի ընկել […]
14:00 28.06.2024
ԱՄՆ-ում շարունակվող Ամերիկայի գավաթի խաղարկությունում կայացել են C խմբի երկրորդ տուրի հանդիպումները: Ուրուգվայի հավաքականը 5 անպատասխան գնդակ է ուղարկել Բոլիվիայի դարպասը: Խմբի մյուս խաղում Պանամայի հավաքականը 2-1 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ի թիմի նկատմամբ: Ուրուգվայի հավաքականը վաստակել է 6 միավոր ու ժամկետից շուտ ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիր՝ միանալով Վենեսուելայի ու Կոպա Ամերիկայի գործող հաղթող Արգենտինայի հավաքականներին։ […]
13:45 28.06.2024
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Պերուի դեմ Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրի խաղին։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը կանցնի բուժզննում, որից հետո պարզ կդառնա, թե երբ նա կարող է վերադառնալ խաղադաշտ: 37-ամյա Մեսսին ձախ ոտքի մկանային վնասվածք էր ստացել Չիլիի հավաքականի դեմ խաղում: Չնայած վնասվածքին՝ ամերիկյան «Ինտեր […]
12:59 28.06.2024
Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականը Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ դուրս գալու համար 30 միլիոն լարի (10 միլիոն դոլարից ավելի) պարգևավճար է ստացել։ «Առաջին 30 միլիոնը, որը նախատեսված էր խմբից դուրս գալու համար, արդեն փոխանցվել է ազգային հավաքականին: Ֆուտբոլիստների հետ հանդիպմանը նրանց հիշեցրինք, որ հաջորդ խաղում հաղթելու դեպքում կստանան ևս 30 միլիոն լարի»,- հայտնել է Վրաստանի վարչապետ […]
10:06 28.06.2024
Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած Վրաստանի հավաքականի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան այս ամռանը կարող է նոր պայմանագիր կնքել «Նապոլիի» հետ, հաղորդում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալական ակումբը ցանկանում է մինչև 2029 թվականը երկարաձգել 23-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը և առաջարկել նրան տարեկան 5,5 միլիոն եվրո աշխատավարձ։ Խվիչայի հետ գործակցությունը երկարաձգելու հարցում շահագրգռված է «Նապոլիի» նոր գլխավոր մարզիչ […]
09:26 28.06.2024
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) թիմերը «Լոս Անջելես Լեյքերսի» աստղ Լեբրոն Ջեյմսի որդի Բրոնիին չեն ընտրել առաջին դրաֆթի ժամանակ, հաղորդում է ESPN-ը։ Անցյալ տարվա ամռանը 19-ամյա ամերիկացի բասկետբոլիստը սրտի կանգ էր ունեցել մարզման ժամանակ։ Վերականգնողական փուլից հետո Բրոնի Ջեյմսը դեկտեմբերին Հյուսիսային Կալիֆորնիայի ուսանողական թիմի կազմում նորամուտն էր նշել Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայում։ NBA-ի դրաֆթի առաջին համար […]
09:00 28.06.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի սուսերամարտիկ, 2016թ․ կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը խոստովանել է, որ չի հետևելու Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։ 30-ամյա մարզուհին նաև նշել է, որ մտադիր է շարունակել կարիերան։ «Չեմ դիտելու Օլիմպիական խաղերը։ Մայրանալուց հետո վերադարձս սպորտ բավականին հաջող էր։ Դրանում մեծ է իմ մարզիչ Դմիտրի Գլոտովի ներդրումը, քանի որ նա հավատում էր […]
08:36 28.06.2024
Բրիտանական WhoScored վիճակագրական ռեսուրսը հրապարակել է Եվրո-2024-ի խմբային փուլի բոլոր մասնակից հավաքականների վարկանիշները: Լավագույնն է ճանաչվել Իսպանիայի ազգային հավաքականը՝ 6,97 վարկանիշային միավորով: Երկրորդ տեղում Գերմանիան է (6,89), երրորդում՝ Ֆրանսիան (6,73), չորրորդում՝ պատմական հաջողության հասած Վրաստանը (6,66): Վատագույնը Շոտլանդիայի հավաքականն է, որն A խմբի երկու խաղում պարտվել էր, մեկն ավարտել ոչ-ոքի (6,24): Վարկանիշը կազմվել է յուրաքանչյուր […]
08:13 28.06.2024
Նիդերլանդցի մարզիկ Սթիվեն վան դե Վելդեն նվաճել է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողափնյա վոլեյբոլի մրցաշարի ուղեգիր, հաղորդում է The Telegraph-ը։ 2016թ․ մարտին Վան դե Վելդեն 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել 12-ամյա աղջկա բռնաբարելու համար։ Դեպքը տեղի էր ունեցել 2014-ին, երբ նիդերլանդցի վոլեյբոլիստը 19 տարեկան էր։ Նա տուժողի հետ ծանոթացել էր սոցցանցերի միջոցով և […]
00:00 28.06.2024
Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելուց հետո խոսել է Իսպանիայի հետ 1/8 եզրափակչի մասին։ «Մենք երազում էինք 1/8 եզրափակիչ դուրս գալու մասին, սակայն չէինք մտածում, որ դա հնարավոր է։ Խաղից առաջ չէինք մտածում, թե ում հետ ենք խաղալու, եթե հայտնվենք փլեյ-օֆֆում։ Պարզապես ընդունում ենք իրավիճակն այնպես, ինչպես որ կա։ Հավանաբար, Իսպանիայի […]
23:45 27.06.2024
Հայ ձյուդոիստ Լյովա Սրապյանը (60 կգ) Բուլղարիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի Մ17 առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ Սրապյանն աշխարհամասի առաջնությունում տարել է 6 հաղթանակ: Բրոնզե մեդալի համար պայքարում առավելության է հասել սերբ Վելյոկո Վարնիչիչի նկատմամբ: Առաջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել նաև Շավարշ Նահապետյանը, Արթուր Դավիդյան (երկուսն էլ՝ 50 կգ), Հայկ Դարբինյանը (55 կգ) և […]
23:24 27.06.2024
Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են ապահովել Սարաևոյում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան (Մ16) առաջնությունում: Կիսաեզրափակիչ են դուրս եկել և առնվազն բրոնզե մեդալ ապահովել Սիմոն Սիմոնյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (50 կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60 կգ), Ալեքս Պետրոսյանը (63 կգ), Արտյոմ Ստեփանյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ), Հրաչ Խաչատրյանը (+80 կգ), աղջիկներից՝ […]
23:11 27.06.2024
Բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը 14 տարվա դադարից հետո հաղթանակի է հասել պաշտոնական խաղում: Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող Եվրոպայի փոքր երկրների առաջնության խմբային փուլի երրորդ տուրի խաղում մեր հավաքականը 45-43 հաշվով առավելության է հասել Անդորրայի ազգային թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականը B խմբում գրավել է երրորդ տեղը և մրցաշարում կպայքարի 5-8-րդ տեղերի համար: Հայ բասկետբոլիստուհիները ևս […]
22:31 27.06.2024
Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճեց Հունաստանում անցկացված Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության փոխչեմպիոնի կոչումը։ 7-րդ տուրում Հայաստանի թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց ավստրիացիներին և վաստակեց 11 միավոր։ Հաղթանակներ տարան Էմին Օհանյանն ու Բենիկ Ագասարովը։ Արսեն Դավթյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը պարտիաներն ավարտեցին ոչ ոքի։ Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Իսրայելի հավաքականը, որը վերջին տուրում հաղթեց ուկրաինացիներին և վաստակեց […]
21:30 27.06.2024
Եվրո-2024-ի C խմբում Սլովենիայի ազգային հավաքականը մրցաշարային աղյուսակում Դանիայի թիմին զիջել է տեխնիկական տնօրեն Միլիվոյա Նովակովիչի ստացած դեղին քարտի պատճառով, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Վերջին` երրորդ տուրից հետո երկու հավաքականներն ունեին 3 միավոր։ Կողմերը միմյանց միջև հանդիպումն ավարտել էին 1-1, հավասարություն էր նաև խփած ու բաց թողած գոլերի ցուցանիշով (2-2)։ Վճռորոշ է դարձել Սլովենիայի […]