19:30 26.06.2024
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել Չիլիի թիմի դեմ ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում: Այդ մասին ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվողը հայտնել է հանդիպումից հետո։ «Ոտքս մի քիչ անհանգստացնում էր ինձ, սակայն կարողացա ավարտին հասցնել հանդիպումը։ Հուսով եմ՝ ոչ մի լուրջ բան չկա։ Ցավ զգացի առաջին […]
19:09 26.06.2024
Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ռեկորդ է սահմանել Ֆրանսիայի հավաքականում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում անցկացրած հանդիպումների քանակով։ Opta-ն գրում է, որ Գրիզմանը Եվրո-2024-ի խմբային փուլում անցկացրել է 33-րդ հանդիպումը և շրջանցել Լիլիան Թյուրամին ու Օլիվյե Ժիրուին։ Այդ ցուցանիշով լավագույն հնգյակում են նաև Թիերի Անրին (28) և Զինեդին Զիդանը (26)։ Գրիզմանը մեծ մրցաշարերում 33 խաղում խփել […]
18:26 26.06.2024
Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի 9 ներկայացուցիչ դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Հաղթանակներ են տարել Սիմոն Սիմոնյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (50 կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60 կգ), Ալեքս Պետրոսյանը (63 կգ), Արտյոմ Ստեփանյանը (66 կգ), Ալեն Ստեփանյանը (70 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ) և գերծանր […]
17:54 26.06.2024
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (81-րդ ռակետ) դուրս է մնացել Իթսբուրնի WTA-250 շարքի մրցաշարից։ Առաջին փուլում 21-ամյա Ավանեսյանը չի կարողացել ավարտել Կարոլինա Մուխովայի (Չեխիա, 35-րդ ռակետ) դեմ մրցախաղը։ Առաջին սեթում 1-3 հաշվի ժամանակ նա վնասվածք է ստացել և հրաժարվել է հետագա պայքարից։ Ավանեսյանը մրցաշարում պայքարը սկսել էր որակավորման փուլից և հաղթել էր նախ Կլարա Տաուսոնին (Դանիա, […]
17:22 26.06.2024
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը պարտությամբ է մեկնարկել Կոսովոյում ընթացող փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում` B խմբում 70-73 հաշվով զիջելով Նորվեգիայի թիմին։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը եղել է Ինգա Մանուչարյանը` 23 միավոր։ Հայ բասկետբոլիստուհիները մրցաշարում հաջորդ խաղերը կանցկացնեն համապատասխանաբար Ալբանիայի ու Անդորրայի հավաքականների դեմ։ Խմբում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները պայքարը շարունակելու են կիսաեզրափակչում։ Մրցաշարին մասնակցում է 8 […]
16:53 26.06.2024
Նևադայի Աթլետիկայի կոմիտեն 9 ամսով որակազրկել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանին: 27-ամյա մարտիկը որակազրկվել է ապրիլի 14-ին Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտից առաջ երկրպագուին հարվածելու համար: Պատժի ժամկետն ավարտվելու է 2025-ի հունվարի 12-ին, սակայն այն կարող է կրճատվել, եթե Ծառուկյանը ձայնագրի տեսանյութ, որտեղ պետք է […]
16:25 26.06.2024
Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մեկնաբանել է իր ղեկավարած թիմի մասնակցությունը Եվրո-2024-ին։ Խմբային փուլի երրորդ տուրի խաղում վրացիները կմրցեն Պորտուգալիայի հետ, որն արդեն ապահովել է տեղը 1/8 եզրափակչում։ «Վրաստանի համար Եվրո-2024-ին մասնակցելն արդեն մեծ նվաճում է։ Եթե մրցաշարից առաջ որևէ մեկն ասեր, որ վերջին տուրից առաջ դեռ կպահպանենք փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը, ես մեծ […]
15:55 26.06.2024
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Լեհաստանի հավաքականում իր ապագայի մասին. «Չգիտեմ` ինչ ապագա է սպասվում ինձ հավաքականում։ Շատ գործոններ կան։ Մեծ պատասխանատվություն է խաղալ այսքան տարի որոշակի մակարդակում, ունենալ սպասելիքներ, փորձել արդարացնել ոչ միայն իմ, այլև մի ամբողջ ազգի երազանքները։ Իհարկե, թիմում ինձ լավ եմ զգում։ Մթնոլորտը միշտ նպաստում է, որ հաճույքով խաղամ […]
14:55 26.06.2024
Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի նախավերջին խաղային օրվանից հետո հայտնի են դարձել այն 5 հավաքականները, որոնք կորցրել են փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունը: B խմբից պայքարը չի շարունակի Խորվաթիայի հավաքականը: Ի դեպ, ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիրն առայժմ երրորդ տեղ գրաված միակ հավաքականն է, որը զրկվել է փլեյ-օֆֆի ուղեգրից: C խմբում պայքարից դուրս է մնացել Սերբիայի հավաքականը, […]
13:50 26.06.2024
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման թարմացված աղյուսակում նահանջել է 7 կետով և զբաղեցնում է այժմ 81-րդ տեղը։ 21-ամյա մարզուհին ունի 831 միավոր։ Լավագույն տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 11695 միավոր)։ Նրան հաջորդում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 8128), Արինա Սաբալենկան (Բելառուս, 7841), Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 6026) և Ջեսիկա […]
13:07 26.06.2024
Դանիելե դե Ռոսին նոր պայմանագիր է կնքել կշարունակի մարզել «Ռոման»։ Հռոմեական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 40-ամյա մասնագետի հետ համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Դե Ռոսին այս տարվա հունիսին էր նշանակվել թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար և փոխարինել Ժոզե Մոուրինյուին։ Նրա գլխավորությամբ «Ռոման» 26 խաղում տարել է 14 հաղթանակ, գրանցել […]
12:08 26.06.2024
Ֆրանսիա-Լեհաստան Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրում միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է RMC Sport-ը: Դրվագներից մեկում լեհերի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ձեռքով հարվածել է Կիլիան Մբապեի դեմքին: 25-ամյա ֆրանսիացին, որն առաջին տուրում քթի կոտրվածք էր ստացել և խաղում էր պաշտպանիչ դիմակով, բռնել է դեմքը, ինչից հետո զայրացած ինչ-որ բան է ասել Լևանդովսկուն: RMC Sport պարբերականի մասնագետները […]
11:37 26.06.2024
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի Մ17 առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի երեք ներկայացուցիչ այսօր կպայքարի ոսկե մեդալի համար։ Մարատ Աճեմյանը (45 կգ) կիսաեզրափակչում 8-0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Նիջաթ Իսգանդարլիին։ Գոտեմարտն ավարտվել է ժամանակից շուտ։ Աճեմյանը եզրափակչում մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանբեկ Կոստոևի դեմ։ Կիսաեզրափակչում ժամանակից շուտ հաղթել է նաև Յուրիկ Մխիթարյանը (51 կգ): […]
11:15 26.06.2024
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն համաձայնության է հասել իտալական «Նապոլիի» եւ Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի հետ։ Այս մասին հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։ Փարիզյան ակումբը 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է հինգ տարվա պայմանագիր՝ տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձով։ «Նապոլին» դեռ հավանություն չի տվել տրանսֆերին՝ պահանջելով 130 միլիոն եվրո։ «Նապոլին» պատրաստ է նոր պայմանագիր կնքել Կվարացխելիայի […]
10:45 26.06.2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Սեյրան Կիրակոսյանը (110 կգ) Սերբիայում անցկացվող Եվրոպայի Մ17 առաջնությունում դարձել է փոխչեմպիոն։ Եզրափակչում հայ ըմբիշը պարտվել է Իվան Յանկովսկիին (Ուկրաինա)։ Մինչև եզրափակիչ հասնելը Կիրակոսյանը 5-2 հաշվով հաղթել էր Գերմանիայի ներկայացուցիչ Ֆերնանդո Պրելիչին և 9-0 հաշվով Ռուսաստանը ներկայացնող հայազգի Պետրոս Կուրղինյանին: Կիսաեզրափակչում նա տուշեով առավելության էր հասել բուլղարացի Դենիս Լազարովի […]
10:20 26.06.2024
Պորտուգալական «Պորտուի» իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին առաջիկայում ազատ գործակալի կարգավիճակում կմիանա Իտալիայի չեմպիոն «Ինտերին»։ Հունիսի 30-ին կավարտվի նրա պայմանագիրը «Պորտուի» հետ։ «Կարճ զրույց ունեցա Ինձագիի հետ և անմիջապես ընդունեցի «Ինտերի» առաջարկը, քանի որ նա իմ մասին լավ կարծիք ունի։ Հետաքրքիր կլինի խաղալ «Ինտերում», որի կազմում պետք է ցուցադրել առավելագույնը մրցակցությանը դիմանալու համար։ «Պորտուի» ղեկավարության հետ […]
00:00 26.06.2024
Բրիտանական Give me Sport պարբերականը կազմել է ֆուտբոլի պատմության ամենահեղինակավոր մրցավարների տասնյակը։ Առաջին տեղում է հռչակավոր Պիերլուիջի Կոլինան։ 1․Պիերլուիջի Կոլինա (Իտալիա) 2․Հովարդ Ուեբ (Անգլիա) 3․Նիկոլա Ռիցոլի (Իտալիա) 4․Մարկուս Մերկ (Գերմանիա) 5․Մարկ Կլատենբուրգ (Անգլիա) 6․Կիմ Միլթոն Նիլսեն (Դանիա) 7․Մարկ Հալսի (Անգլիա) 8․Շանդոր Պուլ (Հունգարիա) 9․Վիկտոր Կաշաի (Հունգարիա) 10․Պեդրու Պրոենսա (Պորտուգալիա)
23:15 25.06.2024
«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը ցնցել է փողոցային վաճառողներին՝ նրանցից Բրազիլիայի ազգային հավաքականի մարզաշապիկ գնելով։ Սա տեղի է ունեցել Կոպա Ամերիկայի խաղարկությունում, կոստառիկացիների դեմ խաղից առաջ։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Նեյմարը ճանապարհի եզրին փողոցային վաճառողին խնդրում է իրեն վաճառել Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկը: Վաճառողը ֆուտբոլիստին ճանաչում է միայն այն պահին, երբ մոտենում է նրան։ Դրանից հետո […]
22:45 25.06.2024
«Ուիմբլդոնի» մեկնարկին նախապատրաստվող Կարեն Խաչանովը կորտերից մեկում հանդիպել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչին: «Ուրախ եմ, որ այդքան շուտ վերադարձար»,- լուսանկարը հրապարակելիս գրել է հայ թենիսիստը: Աշխարհի երկրորդ ռակետ Ջոկովիչը վնասվածք էր ստացել «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչից առաջ և չէր մասնակցել Կասպեր Ռուդի հետ խաղին: Սերբ թենիսիստը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ մեկնարկող «Մեծ […]
22:11 25.06.2024
Խորվաթիայի հավաքականը կրկնել է 20 տարվա վաղեմության հակառեկորդը՝ ոչ մի հաղթանակ չտանելով Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում։ Զլատկո Դալիչի գլխավորած թիմը խմբային փուլի երրորդ տուրում 1:1 է խաղացել Իտալիայի հետ և գործնականում զրկվել 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։ Առաջին երկու տուրերում խորվաթները 0:3 հաշվով պարտվել էին Իսպանիային, 2:2 խաղացել Ալբանիայի հետ: Խորվաթիան ոչ մի հաղթանակ չէր […]
21:23 25.06.2024
Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Նոան» մեկնել է ուսումնամարզական հավաքի: Նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի գլխավորությամբ թիմը գտնվում է Սերբիայում: Ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Նոան» կանցկացնի ընկերական խաղեր: Դրանցից մեկը կլինի լեհական «Շլյոնսկի» հետ և կկայանա հունիսի 29-ին: Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին և 18-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում հայաստանյան թիմը մրցելու է հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հետ:
20:43 25.06.2024
Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է թիմի ավագ Նաչո Ֆերնանդեսի հեռանալու մասին: Ամենայն հավանականությամբ, իսպանացի կենտրոնական պաշտպանը կարիերան կշարունակի Սաուդիան Արաբիայում: Նաչոն «Ռեալի» ակադեմիային միացել է 2001 թվականին: «Արքայական ակումբի» հիմնական թիմում նա մասնակցել է 364 խաղի: ««Ռեալը» միշտ Նաչոյի տունն է լինելու»,- իր հրաժեշտի խոսքում ասել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Նաչոն մադրիդցիների հետ 26 […]
20:15 25.06.2024
Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը գոլի հեղինակ է դարձել Իտալիայի ընտրանու դեմ Եվրոպայի առաջնության խմբային փուլի խաղում: Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը դարձել է Եվրոպայի առաջնությունների ամենատարեց գոլի հեղինակը: Խաղի օրը ֆուտբոլիստը 38 տարեկան և 289 օրական էր: Մոդրիչը գերազանցել է Իվիցա Վաստիչի ռեկորդը: Ավստրիացին Եվրո-2008-ում Լեհաստանի դարպասը գոլ խփելու ժամանակ 38 տարեկան ու 257 օրական էր:
19:40 25.06.2024
«Ֆլորիդա Փանթերսը» դարձավ Հոկեյի ազգային լիգայի չեմպիոն: Եզրափակչի 7-րդ խաղում ամերիկյան ակումբը 2-1 հաշվով հաղթեց կանադական «Էդմոնթոն Օյլերսին»: 1993 թվականին ստեղծված «Ֆլորիդա Փանթերսը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Սթենլիի գավաթակիր: Ակումբը երկրորդ տարին անընդմեջ խաղաց եզրափակչում, նախորդ մրցաշրջանում ակումբը պարտվել էր «Լաս Վեգասին»: Ուշագրավ է, որ այս տարի եզրափակչում ամերիկյան թիմը 3-0 հաշվով առջևում էր, […]
19:10 25.06.2024
ԱՄՆ-ում շարունակվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում պայքարը սկսեցին D խմբի թիմերը: Բրազիլիայի հավաքականը խաղային մեծ առավելություն ուներ Կոստա Ռիկայի դեմ մրցավեճում, սակայն չկարողացավ գոլ խփել: Գրանցվեց 0-0 հաշիվը: Խմբի մյուս խաղում Կոլումբիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Պարագվային: Առաջին տուրից հետո Կոլումբիան 3 միավորով դարձավ D խմբի առաջատար: Երկրորդ տուրում բրազիլացիները հունիսի 29-ին կխաղան Պարագվայի […]
18:50 25.06.2024
Հայաստանի երկու լողորդ կմասնակցի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։ Փարիզ-2024-ի մասնակցության իրավունք են ստացել Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, հաղորդում է Հայաստանի լողի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը հանդես են եկել նաև Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում: Հիշեցնենք, որ մինչև այս Հայաստանի օլիմպիական հավաքականը նվաճել էր Փարիզ-2024-ի 12 ուղեգիր։ Ֆրանսիայում մեդալների համար կպայքարեն հրաձիգ Էլմիրա […]
18:38 25.06.2024
Հայաստանի հավաքականը Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի Մ18 առաջնությունում երրորդ հաղթանակը տարավ: Չորրորդ տուրում հայ շախմատիստները 2,5-1,5 հաշվով հաղթեցին Իսրայելի գլխավոր թիմին: Հաղթանակներ տարան Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը ոչ-ոքի գրանցեց, Արսեն Դավթյանն էլ պարտվեց: Այս տուրից հետո Հայաստանի հավաքականը 3,5 միավորով առաջատարն է:
18:10 25.06.2024
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին ամփոփել է Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Խորվաթիայի դեմ հանդիպումը (1-1), որում իտալացիները պարտությունից փրկվել են 90+8 րոպեին և դուրս եկել փլեյ-օֆֆ: «Հիմա ֆուտբոլն այնպիսին է, որ պետք է հավատաս մինչև վերջին վայրկյանը: Այդպիսի պահերն ամենագրավիչն են դառնում: Մեր խաղերում որոշ անտրամաբանական բաներ են տեղի ունենում: Մեզ հարկավոր […]
17:48 25.06.2024
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կլինի մեկնարկային կազմում Լեհաստանի հավաքականի հետ Եվրո-2024-ի 3-րդ տուրի խաղում, հայտնում է ֆրանսիական RMC Sport-ը: Կիլիան Մբապեն Ավստրիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի 1-ին տուրի խաղում քթի կոտրվածք էր ստացել, ինչի պատճառով բաց էր թողել Նիդերլանդների հետ հանդիպումը: Այս վնասվածքից հետո Մբապեի համար պատրաստել են հատուկ պաշտպանական դիմակ, որի շնորհիվ նա կարող […]
17:26 25.06.2024
Opta-ի սուպերհամակարգիչը հաշվել է Եվրոպայի առաջնությունում Խորվաթիայի հավաքականի փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը: Երեք խաղում խորվաթները 2 միավոր են վաստակել, խփել են 3 գոլ և բաց թողել՝ 6-ը: Opta-ն գրում է, որ շանսերը 2,65 տոկոս են: Խորվաթիան կարող է փլեյ-օֆֆ դուրս գալ, եթե խմբերում երրորդ տեղ գրաված թիմերի հաշվարկում 4 լավագույն արդյունքներից մեկն ունենա: