16:28 25.06.2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Սեյրան Կիրակոսյանը (110 կգ) դուրս է եկել Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի Մ17 առաջնության եզրափակիչ։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշը տուշեով հաղթել է բուլղարացի Դենիս Լազարովին։ Կիրակոսյանը պարտվում էր 2-8 հաշվով, սակայն 5 միավորանոց հնարք կատարեց, իսկ հետո մրցակցի թիակները սեղմեց գորգին՝ ստիպելով մրցավարին վաղաժամ ավարտել գոտեմարտը: Մինչև եզրափակիչ հասնելը […]
15:48 25.06.2024
Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի Մ16 առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանի երեք ներկայացուցիչ հաղթանակ է տարել: Ալեն Ստեփանյանը (70 կգ) հաղթել է հունգարացի Բրենդոն Բերկին, Սամվել Սիրամարգյանը (75 կգ)՝ իռլանդացի Վիլիամ Հիֆիին, իսկ գերծանր քաշային Հրաչ Խաչատրյանը՝ լիտվացի Դաումանթաս Վիլկասին։ Առաջին օրը աղջիկների մրցապայքարում հաղթանակով էր մեկնարկել Անահիտ Հարությունյանը (52 կգ):
15:18 25.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի հակադոպինգային կոնվենցիայի կատարման գնահատման թիմին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Պատվիրակության կազմում էին Սլովակիայի հակադոպինգային գործակալության տնօրեն Ժանետա Ցսադերովան, Կիպրոսի հակադոպինգային վարչության նախագահ Միխայիլ Պետրոուն, Չեխիայի և Սլովենիայի հակադոպինգային գործակալությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի հակադոպինգային գործակալության […]
14:45 25.06.2024
Հայաստանի հավաքականը Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության երրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել է Թուրքիայի թիմին։ Հաղթանակներ են տարել Ռոբերտ Փիլիպոսյանն ու Բենիկ Ագասարովը։ Էմին Օհանյանը ու Արսեն Դավթյանը իրենց պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։ Հայաստանի հավաքականն առաջին տուրում 3,5-0,5 հաշվով ուժեղ էր գտնվել Իսրայելի Ռամատ Գան քաղաքի թիմից, իսկ երկրորդ տուրում ոչ-ոքի (2-2) […]
14:25 25.06.2024
Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը։ Տղաների Հայաստանի հավաքականը նվաճել է 18 մեդալ (6 ոսկե, 4 արծաթե, 8 բրոնզե) և թիմային հաշվարկում գրավել առաջին տեղը։ Երկամարտում ոսկե մեդալ են նվաճել և Եվրոպայի չեմպիոն հռչակվել Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (89 կգ): Աղջիկների Հայաստանի հավաքականը նվաճել […]
12:50 25.06.2024
«Միլանի», «Ռեալի», «Ռոմայի», «Յուվենտուսի», Անգլիայի և Ռուսաստանի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն գովել է Իսպանիայի հավաքականին, որը իսպանացի Լուիս դե լա Ֆուենտեի ղեկավարությամբ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին երկու հանդիպումներում հաղթել է Խորվաթիային (3:0) եւ Իտալիային (1:0)։ «Այս առաջնությունում Իսպանիան առանձնանում է իր խաղով, արագությամբ և հստակությամբ։ Նրանք վերջապես հրաժարվել են ձանձրալի տիկի-տակայից և ինչ-որ […]
12:20 25.06.2024
Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսը կարող է գլխավորել իսպանական Լա լիգան ներկայացնող «Սևիլիան»։ As-ը գրում է, որ ակումբն այժմ դիտարկում է գլխավոր մարզչի թեկնածուների, որոնցից մեկն էլ Ռաուլն է։ «Սևիլիան» պատրաստ է պայմանագիր առաջարկել 46-ամյա մասնագետին։ Հավակնոտ առաջարկի դեպքում իսպանացին պատրաստ է դիտարկել այն։ «Ռեալը» բարձր է գնահատում Ռաուլի դերն ակումբում, և ղեկավարությունը չի պատրաստվում […]
11:30 25.06.2024
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն «Բոսթոն Սելթիքսի» առաջատարներից Ջեյլեն Բրաունը կորցրել է թանկարժեք մատանին։ «Կվարձատրեմ նրան, ով կգտնի մատանին, որը ես կորցրել եմ շքերթի ժամանակ»,- գրել է Բրաունը։ Հիշեցնենք, որ NBA-ի եզրափակիչ շարքում «Բոսթոն Սելթիքսը» 4-1 հաշվով հաղթել էր «Դալաս Մավերիքսին» ու 16 տարվա ընդմիջումից հետո և պատմության մեջ ռեկորդային 18-րդ անգամ դարձել լիգայի չեմպիոն։ […]
11:03 25.06.2024
«Նոան» հայտարարել է ռուս դարպասապահ Ալեքսեյ Պլոշչադնիի տրանսֆերի մասին։ 20-ամյա դարպասապահը ռուսական «Կրասնոդարի» սան է։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրել է Չարենցավանի «Վանում», որի կազմում անցկացրել է 8 խաղ: «Ես շատ ուրախ եմ նման մեծ ակումբի և նախագծի մաս դառնալու համար: Անհամբեր սպասում եմ, թե երբ կարող եմ սկսել իմ ներդրումն ունենալ թիմի հաջողություններում»,- ասել […]
10:25 25.06.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և ամերիկացի Թեյլոր Ֆրիցը չկարողացան նվաճել Լոնդոնի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը։ Զուգախաղի եզրափակչում Խաչանովն ու Ֆրիցը 6-4, 6-7, 8-10 հաշվով պարտվեցին Նիլ Սկուպսկի (Մեծ Բրիտանիա) – Մայքլ Վինուս (Նոր Զելանդիա) զույգին։ Հիշեցնենք, որ հայազգի թենիսիստը Լոնդոնի մրցաշարի մենախաղի մեկնարկում պարտվել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սեբաստյան Կորդային:
23:38 24.06.2024
Սաուդյան Արաբիայում առաջին անգամ անցկացվել UFC-ի մրցաշար: Գլխավոր մենամարտում ավստրալացի մարտիկ Ռոբերտ Ուիթոքերն առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է ռուսաստանցի Իկրամ Ալիսկերովին: Ուիթեքերի համար սա 27-րդ հաղթանակն է օկտագոնում, նա նաև 7 պարտություն ունի: Ալիսկերովի համար էլ սա երկրորդ պարտությունն է, նա ունի 15 հաղթանակ: Երեկոյի մյուս առանցքային մենամարտում ծանր քաշային կարգում հանդես եկող ռուս […]
23:14 24.06.2024
Կատալոնական «Էսպանյոլն» Իսպանիայի Սեգունդայի փլեյ-օֆֆի եզրափակչի պատասխան խաղում 2-0 հաշվով հաղթեց «Ռեալ Օվիեդոյին» և մեկ տարի անց վերադարձավ Լա լիգա։ Դիմակայության առաջին խաղում «Ռեալ Օվիեդոն» առավելության էր հասել 1-0 հաշվով։ «Էսպանյոլից» բացի, Իսպանիայի ուժեղագույնների խմբի ուղեգիր են նվաճել նաև «Լեգանեսն» ու «Վայլադոլիդը»։ Ավարտված մրցաշրջանում Լա լիգայից դուրս էին մնացել «Կադիսը», «Գրանադան» ու «Ալմերիան»։
22:37 24.06.2024
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը ATP դասակարգման աղյուսակի թարմացումից հետո բարձրացել է երկրորդ տեղ։ Սերբ թենիսիստն ունի 8360 միավոր։ 8130 միավորով երրորդ տեղ է նահանջել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ռոլան Գարոսի» հաղթող Կառլոս Ալկարասը։ 21-ամյա իսպանացի թենիսիստը չէր կարողացել պաշտպանել նախորդ տարի Հալեի մրցաշարում վաստակած 500 միավորը։ Գերմանիայում կայացած մրցաշարում Ալկարասն այս […]
21:55 24.06.2024
Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն կմասնակցի Լեհաստանի թիմի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 25-ին։ Ավստրիայի թիմի դեմ առաջին տուրի խաղում քթի վնասվածք ստանալուց հետո Մբապեն չմասնակցեց Նիդերլանդների թիմի դեմ երկրորդ տուրի խաղին: Մբապեն խաղադաշտ դուրս կգա պաշտպանիչ դիմակով։ D խմբում Նիդերլանդներն ու Ֆրանսիան ունեն 4-ական միավոր, […]
21:21 24.06.2024
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության երկրորդ տուրի չորս լավագույն գոլերը։ Առանձնացվել են դանիացի Մորտեն Յուլմանի, շվեյցարացի Ջերդան Շաքիրիի, ուկրաինացի Ռոման Յարեմչուկի ու հունգարացի Գերնոտ Տրաուների գնդակները։ Հաղթողը կորոշվի ՈՒԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում։
20:50 24.06.2024
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքական վերադարձի հնարավորությունների մասին։ 35-ամյա ֆուտբոլիստը եղել է Երևանի «Երազ» այգում կայացած Գրքի և արվեստի փառատոնի հատուկ հյուրը և պատասխանել է լրագրողների ու երկրպագուների հարցերին։ «Ամեն ինչ ունի ինչպես սկիզբ, այնպես էլ ավարտ։ Ավելի լավ է ավարտել մեկ քայլ շուտ, քան երկու քայլ ուշ։ […]
20:26 24.06.2024
Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը 5-րդ տեղն է գրավել Billie Jean King Cup Europe աշխարհի գավաթի խաղարկության երրորդ խմբում: Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած մրցաշարում Գայանե Մովսիսյանի գլխավորած թիմը տարել է երեք հաղթանակ ու կրել երկու պարտություն։ Հայ թենիսիստուհիները հաղթել են Ալբանիայի, Սան Մարինոյի ու Լյուքսեմբուրգի հավաքականներին և պարտվել Կիպրոսի ու Մոլդովայի ընտրանիներին։
19:55 24.06.2024
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ խմբերից մեկում բոլոր հավաքականները վերջին տուրից առաջ հավասար միավորներ ունեն, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը: Եվրո-2024-ի երկրորդ տուրից հետո E խմբի բոլոր հավաքականները երեքական միավոր են վաստակել: Լրացուցիչ ցուցանիշներով Ռումինիան զբաղեցնում է առաջին տեղը, Բելգիան՝ երկրորդ, Սլովակիան՝ երրորդ, Ուկրաինան էլ վերջին: Բելգիացիները երրորդ տուրում կմրցեն Ուկրաինայի դեմ, Ռումինիան […]
19:06 24.06.2024
Ամերիկայի գավաթի խաղարկությունում պայքարի մեջ են մտել C խմբի հավաքականները։ Մրցաշարն ընդունած ԱՄՆ-ի հավաքականը 2-0 հաշվով առավելության է հասել Բոլիվիայի թիմի նկատմամբ։ Խմբի մյուս խաղում Ուրուգվայի հավաքականը 3-1 հաշվով առավելության է հասել Պանամայի ընտրանու նկատմամբ։
18:46 24.06.2024
Հայաստանի հավաքականը Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության երկրորդ տուրում չի կարողացել հաղթել Սլովենիայի ընտրանուն: Գրանցվել է 2-2 հաշիվը: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ է տարել Բենիկ Ագասարովը: Հիշեցնենք, որ առաջին տուրում հայ շախմատիստները 3,5-0,5 հաշվով հաղթել էին Իսրայելի Ռամատ Գան քաղաքի թիմին։ Հայաստանի հավաքականը վարկանիշով երրորդն է Եվրոպայի Մ18 առաջնության մասնակիցների մեջ և […]
18:20 24.06.2024
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տարել բրիտանական Իթսբուրնում ընթացող WTA-500 շարքի մրցաշարում և դուրս եկել հիմնական փուլ։ Որակավորման փուլի եզրափակչում աշխարհի 74-րդ ռակետը 6-3, 6-4 հաշվով հաղթել է Խորվաթիայի ներկայացուցիչ Պետրա Մատիչին (76-րդ ռակետ): Նախորդ մրցախաղում 21-ամյա Ավանեսյանը 7-6, 6-2 հաշվով հաղթել էր դանիացի Կլարա Տաուսոնին (68-րդ ռակետ)։ Նրա հաջորդ մրցակիցը դեռ հայտնի […]
17:49 24.06.2024
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ 10 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային հուշամրցաշարում։ Հայաստանի թիմից մրցավայր մեկնած 11 մարզիկից 10-ը կանգնել է պատվո հարթակին։ Մրցաշարի հաղթող են դարձել Վաղարշակ Քեյանը (48 կգ), Արթուր Ավետիքյանը (54 կգ), Էրիկ Առստամյանը (57 կգ), Ալիկ Կճոյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (71 կգ), Դավիթ Սիմոնյանը […]
17:25 24.06.2024
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Ջիբրալթարում անցկացված փոքր երկրների Եվրոպայի առաջնության 5000 մ վազքում։ Գյումրեցի աթլետը 1500 մ վազքում էլ ցույց է տվել երկրորդ արդյունքը՝ դառնալով արծաթե մեդալակիր: Տղամարդկանց պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գոռ Հովակիմյանը հեռացատկում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 7,59 մ արդյունքով: Կանանց թիմի կազմում արծաթե մեդալակիր է դարձել Էլլադա […]
17:00 24.06.2024
Ֆուտբոլի Խորվաթիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է Եվրո-2024-ի երրորդ տուրում գործող չեմպիոն Իտալիայի ընտրանու դեմ կայանալիք հանդիպման մասին։ «Մեզ համար սա հերթական պատմական հանդիպումն է։ Պատրաստ ենք և վստահ ենք, որ ամեն ինչ լավ կավարտվի։ Մենք գիտակցում ենք, որ մեզ համար փլեյ-օֆֆն արդեն սկսվել է։ Միայն հաղթանակ է անհրաժեշտ։ 3 միավորը կօգնի […]
16:42 24.06.2024
Հունաստանի Սալոնիկ քաղաքում ընթացող Եվրոպայի Մ15 ու Մ17 առաջնությունում Գևորգ Ղազարյանը (96 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ Մինչև 17 տարեկանների պայքարում հայ ծանրորդը գրանցել է երկամարտի 306 կգ (138+168 կգ) արդյունք։ Ղազարյանը նաև փոքր արծաթե մեդալների է արժանացել պոկում ու հրում վարժություններում։ Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի Մ17 չեմպիոն են դարձել Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ) […]
14:20 24.06.2024
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրում Շվեյցարիայի հետ ոչ-ոքիի (1:1) մասին։ «Ուրախ եմ, որ վերջում դա արեցինք և հաղթեցինք մեր խմբում: Մենք ցույց տվեցինք, որ հավատում ենք մեզ մինչև վերջ, և սա կարևոր է թիմի համար։ Չեմ կարծում, որ մենք արժանի էինք պարտության։ Շվեյցարիան լավ թիմ է, բայց մենք […]
13:00 24.06.2024
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնության նախընտրական փուլի նախապատրաստության շրջանակում Ռեքս Կալամյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքի և ընկերական մրցաշարի է մասնակցել ԼոսԱնջելեսում՝ դառնալով մրցաշարիհաղթող: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հայաստանի հավաքականն առաջին խաղում ուժերն է չափել Գվատեմալայի ընտրանու հետ և 89:57 հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 21 […]
18:45 23.06.2024
Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվ Կլարկը խոսել է Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրի Հունգարիայի հետ սպասվող հանդիպման մասին։ «Եթե նայեք Հունգարիայի անցած մի քանի տարիների պատմությանը, կարող եք ասել, որ նրանք շարժվում էին դեպի այս կետը: Նրանք լավ թիմ են, կազմակերպված և հիանալի մարզիչ ունեն։ Այս թիմը լավ է խաղում առանց գնդակի և գնդակով, նրանք […]
17:14 23.06.2024
Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Նաչո Ֆերնանդեսի հեռանալուց հետո թիմի նոր ավագը կդառնա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Այս մասին հայտնել է լրագրող Միգել Անխել Դիասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ աջ պաշտպան Դանիել Կարվախալը կդառնա մադրիդյան ակումբի փոխավագը։ Երրորդ ավագը կդառնա պաշտպան Լուկաս Վասկեսը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Նաչոն այս ամառ կհեռանա «Ռեալից»։ […]
15:14 23.06.2024
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է ազգային հավաքականի դուրս գալը Եվրոպայի 2024 թվականի առաջնության փլեյ-օֆֆ։ Պորտուգալիան երաշխավորեց առաջին տեղը՝ խմբային փուլի 2-րդ տուրի խաղում հաղթելով Թուրքիայի հավաքականին 3-0 հաշվով։ Այս խաղում Ռոնալդուն դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ «Առաջին տեղը երաշխավորված է։ Մենք հպարտ ենք այս թիմով, մենք Պորտուգալիան ենք», – գրել է Ռոնալդուն իր սոցցանցում, […]