09:23 17.05.2024
Համացանցի օգտատերերը պահանջում են որակազրկել Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին Գեորգիևյան ժապավենի պատճառով, հայտնում է «Чемпионат»-ը: Աշխարհի 18-րդ ռակետը մայիսի 9-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ սոցցանցերում Գեորգիևյան ժապավենով լուսանկար էր հրապարակել: Գեորգիևյան ժապավենը Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից համարվում է արգելված խորհրդանիշ: Օգտատերերից շատերը դիմել են ՄՕԿ և պահանջել են Խաչանովին թույլ չտալ մասնակցել 33-րդ […]
09:01 17.05.2024
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է ակումբի ֆինանսական հնարավորությունների մասին. «Մենք փորձում ենք մրցունակ լինել։ Երկրպագուները պետք է հասկանան, որ ակումբի ներկայիս ֆինանսական վիճակը ոչ մի ընդհանուր բան չունի 25 տարի առաջ եղածի հետ։ Իրավիճակը բարդ է։ Եթե նախկինում հնարավոր էր գնել ցանկացած ֆուտբոլիստի տրանսֆերը, ապա այժմ այդպես չէ։ Մենք չունենք այն ֆինանսական հնարավորությունները, ինչ […]
23:59 16.05.2024
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին չի հանձնվի 2020 թ. «Ոսկե գնդակը»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե France Football-ը դիտարկում է լեհ ֆուտբոլիստին 2020 թվականի «Ոսկե գնդակը» հանձնելու տարբերակը։ Սակայն ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականի գլխավոր խմբագիր Նիկոլյա Մանիսյեն տարածված տեղեկությունը որակել է որպես «հորինված»։ Նա հաստատել է, որ նման հարց չի քննարկվել։ […]
23:37 16.05.2024
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ տասնյակում։ Թոփ 10-ը որոշվել է երկրպագուների քվեարկության արդյունքում։ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն հավակնորդների նախնական ցուցակում էր, որտեղ կար 32 ֆուտբոլիստ, սակայն թոփ 10-ում չի ընդգրկվել։ Մայիսի մինչև 24-ը լավագույն ֆուտբոլիստին կընտրեն փորձագետները։ Մրցանակաբաշխության արարողությունը […]
22:53 16.05.2024
Կալինինգրադի «Բալթիկան» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչ։ Ռեգիոնների ուղու եզրափակչում «Բալթիկան» 1-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Սպարտակին»։ Կալինինգրադի թիմի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի նորեկ Տիգրան Ավանեսյանը, որը փոխարինման է դուրս եկել 59-րդ րոպեին։ Սերգեյ Իգնաշևիչի թիմը սուպերեզրափակիչում հունիսի 2-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում մրցելու է «Զենիթի» հետ։
22:20 16.05.2024
Ռաֆայել Ղարիբյանը հեռացել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարի պաշտոնից։ Պրոֆեսիոնալ լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ղարիբյանը պաշտոնը լքել է այլ աշխատանքի անցնելու պատճառով։ Ռաֆայել Ղարիբյանը Ղազախստանի Պրոֆեսինոլալ ֆուտբոլային լիգայի նախագանի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թ. մայիսից։
21:50 16.05.2024
Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի թանկարժեք ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվել, հայտնում է DW-ն: Ընդհանուր առմամբ, վաճառքի է հանվել 8 ժամացույց, որոնց արժեքը գնահատվել է 3.75 միլիոն եվրո, սակայն վաճառքի գումարը մի փոքր զիջել է նախապես սպասվող գումարին՝ 3.44 միլիոն եվրո: Հավաքածուի գլուխգործոցը եղել է F.P. Journe Vagabondage I ժամացույցը, որը «Ֆերարիի» այն ժամանակվա […]
21:19 16.05.2024
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» կազմում չի կարողացել դառնալ Հունգարիայի գավաթակիր։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը գավաթի խաղարկության եզրափակչում 0-2 հաշվով պարտվել է «Պակսին»։ Սևիկյանը նույնպես մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 100-րդ րոպեին, իսկ 112-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով։ «Պակսը» պատմության մեջ առաջին անգամ է դարձել Հունգարիայի գավաթակիր։
20:56 16.05.2024
Ռումինիայի առաջնության չեմպիոնական գոտու 9-րդ տուրում «Ֆարուլը» 3-3 հաշվով է ավարտել արտագնա հանդիպումը «Կրայովայի» հետ։ Մինչև 55-րդ րոպեն դաշտի տերերը հաղթում էին 3-0 հաշվով, սակայն չեն կարողացել պահպանել առավելությունը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը խաղադաշտ է դուրս եկել «Ֆարուլի» մեկնարկային կազմում ու դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ 22-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 77-րդ րոպեին, երբ […]
20:36 16.05.2024
Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է 35-ամյա ֆուտբոլիստի ապագայի մասին. «Ճանաչում եմ շատ չեպիոնների, սակայն քչերն են ունեցել ֆուտբոլի հանդեպ այսպիսի անհավանական կիրք, որը Մխիթարյանն ունի։ Հենց կիրքը, այլ ոչ թե փողը, նրա դեպքում հենց այդպես է։ Այդ պատճառով, Մխիթարյանը միշտ կատարելագործվում է, և նույնիսկ 35 տարեկանում լավ մարզավիճակում է։ Ե՛վ երեխաները, և՛ մեծերը […]
20:12 16.05.2024
Մեկնարկել է Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել tickets.ffa.am կայքից` անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել մինչև 4 տոմս։ Տոմսերի արժեքը • Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ • Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ • Արևմտյան տրիբունա՝ 8000 և […]
19:55 16.05.2024
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ «Հուսով եմ` նա կշարունակի առաջընթաց գրանցել։ Ես կապի մեջ եմ Սպերցյանի հետ և շատ բան գիտեմ նրա մասին, բայց պատմել չեմ կարող։ Գիտեմ, որ նա ցանկանում է տեղափոխվել Եվրոպա։ Ցավալի է, որ այժմ այնպիսի իրավիճակ է, որ ռուսական ակումբները չեն կարողանում […]
19:34 16.05.2024
Կրիշտիանու Ռոնալդուն և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» շուտով կարող են երկարաձգել պայմանագիրը։ Պորտուգալացին մտադիր է ակումբում մնալ մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Սաուդյան Արաբիայում նույնպես մտադիր են շարունակել համագործակցությունը աստղի հետ։ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի հեռարձակման իրավունքների պայմանագրի երկարաձգումը նախատեսված է 2025 թվականին, և առաջնության կազմակերպիչները Ռոնալդուի ներկայությունը երկրում խիստ անհրաժեշտ են համարում։ 39-ամյա […]
19:12 16.05.2024
MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի օգնական Խավիեր Մորալեսը խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին։ ««Մոնրեալի» դեմ խաղում Մեսսին հարված է ստացել ծնկին, ինչից հետո շարունակել է խաղալ, բայց մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո վնասված հատվածը սառեցնելու կարիք է եղել։ Դեռ պետք է հասկանանք, թե ինչպես է իրեն զգում մարզման ժամանակ, իսկ […]
18:37 16.05.2024
Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է Եվրո-2024-ի ֆավորիտին․ «Ֆրանսիան բացարձակ ֆավորիտ է։ Իտալիան շատ է շեշտը դնում գեղեցիկ խաղի վրա»,- մեջբերում է Բուֆոնին Sky Sport Italia-ն։ Եվրոպայի առաջնությունը կայանալու է Գերմանիայում՝ հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Ֆրանսիայի հավաքականը D խմբում մրցելու է Նիդերլանդների, Լեհաստանի ու Ավստրիայի թիմերի դեմ։ Իտալիան ընդգրկված է […]
17:39 16.05.2024
Բելառուսի առաջնության 8-րդ տուրում Ձերժինսկի «Արսենալը» 1-0 հաշվով հաղթել է «Սլուցկին»: «Արսենալի» կազմում գոլային փոխանցում է կատարել 18-ամյա Վադիմ Հարությունյանը: Կենտրոնական կիսապաշտպանը մասնակցել է ընթացիկ առաջնության 8 խաղից 7-ին և բոլորը՝ մեկնարկային կազմերում: Վադիմ Հարությունյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, բելառուսկան ակումբին միացել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նա երկու ընկերական հանդիպում է անցկացրել Հայաստանի Մ19 […]
17:00 16.05.2024
Արտաշատի մարզադաշտում մայիսի 19-ին կանցկացվի Գառնիկ Ղուկասյանի հիշատակին նվիրված աթլետիկայի միջազգային ավանդական մրցաշարը: Աթլետիկայի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ միջոցառումը ընտրական բնույթ կկրի: Նախատեսված է 10 մարզիկ-մարզուհու մասնակցությունը Իզմիրում մայիսի 25-26-ին կայանալիք Բալկանյան երկրների օլիմպիական վարկանիշային առաջնությանը: Դրան կհաջորդի հունիսի 7-12-ը Հռոմում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, որը նույնպես վարկանիշային է: Հայաստանից առնվազն […]
15:15 16.05.2024
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է հայ ֆուտբոլիստի՝ կարիերան Եվրոպայում շարունակելու հնարավորության մասին: «Նաիրը շատ է աշխատում իր վրա: Բավականին էմոցիոնալ, միաժամանակ անկեղծ, պարկեշտ և աշխատասեր տղա է։ Նա բոլոր ջանքերը գործադրում է առաջընթաց գրանցելու և իր նպատակներին հասնելու համար։ Նաիրը շատ է ցանկանում ուժերը փորձել Եվրոպայում, ինչպես «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներից շատերը, […]
14:48 16.05.2024
Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն, գերմանական «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը նորամուտը կնշի կինոաշխարհում և կնկարահանվի պատմության ամենաթանկարժեք ֆիլմերից մեկում։ 39-ամյա Հեմիլթոնը նկարահանվելու է ռեժիսոր Ջոզեֆ Կոսինսկիի «Գագաթնակետ» ֆիլմում, որի գլխավոր դերակատարը լինելու է «Օսկարի» կրկնակի դափնեկիր, ամերիկացի Բրեդ Փիթը։ Նա ֆիլմում մարմնավորելու է Ֆորմուլա 1-ի նախկին մրցարշավորդի դերը, որը հետագայում դառնում է երիտասարդ պիլոտի գործակալը։ […]
14:16 16.05.2024
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու որոշումը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերին Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որի կարևոր ուղղություններից են սպորտի ոլորտում կառավարման գործընթացների վերանայումն ու […]
11:39 16.05.2024
Ալեքսեյ Օրեշինը, որը նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում այս տարվա հոկտեմբերին: Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքն Օրեշինը վաստակել է ապրիլի վերջին Ironman-ի Աֆրիկյան տարածաշրջանի առաջնության իր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնելու շնորհիվ: Հայաստանը ներկայացնող մարզիկն այս տարի հանդես […]
10:13 16.05.2024
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասն ասել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ «Մբապեն հաջորդ մրցաշրջանում կլինի Մադրիդում։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Բայց «Ռեալն» ունի նաև Վինիսիուս և Բելինգհեմ, Մադրիդը հիանալի թիմ կունենա: Բայց դա, իհարկե, չի երաշխավորում հաղթանակն առաջնությունում»,- Տեբասի խոսքերն է մեջբերել Ole-ն։
09:07 16.05.2024
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է թիմի կիսապաշտպաններ Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի ապագայի մասին հարցին։ Ֆուտբոլիստների պայմանագրերը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ են մինչև այս տարվա ամառ։ «Նրանք ունեն նույն իրավիճակները, և մենք նրանց հետ կխոսենք Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո: Առայժմ բոլորս մտածում ենք հունիսի մեկի մասին, և սա մեր երկրորդական նպատակն […]
22:22 15.05.2024
Լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո «Դոկտոր» Պետրոսյանը շարունակում է նախապատրաստվել մայիսի 18-ին Իտալիայի Միլան քաղաքում նախատեսված PetrosyanMania GOLD EDITION մրցաշարի շրջանակում կայանալիք WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտին: 38-ամյա մարտիկը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որում սպարինգ է անցկացնում իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Քրիստիան Վիերիի հետ: Տիտղոսային մենամարտում հայ մարտիկի մրցակիցը կլինի իսպանացի Սերխիո Դոմինգես Սանչեսը, […]
21:44 15.05.2024
Կիլիան Մբապեն, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից, վիճել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ, հայտնում է Le Parisien-ը։ Միջադեպը տեղի է ունեցել «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած «Թուլուզի» դեմ Լիգա 1-ի 33-րդ տուրի խաղից (1-3) առաջ: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի չեմպիոնի կատարցի սեփականատերը 25-ամյա ֆուտբոլիստից բացատրություն է պահանջել այն բանի համար, որ […]
21:19 15.05.2024
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հայրը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած միջոցառման ժամանակ գլխով հարվածել է նույն քաշային կարգում WBA, WBO, IBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի թիմի ներկայացուցչին: Հարվածից հետո Ֆյուրիի հոր ճակատն արյունահոսել է: Վեճի պատճառները հայտնի չեն: Ֆյուրին և Ուսիկը […]
20:56 15.05.2024
Ամերիկյան «Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը Մոսկվայի «Դինամոյի» կազմում կարող է մասնակցել «Եղբայրության գավաթ» ֆուտբոլային մրցաշարին։ «Իհարկե, դիտարկում ենք Ալեքսանդր Օվեչկինին հրավիրելու տարբերակը: Բնականաբար, նա թեկնածուների ցանկում է»,- հայտնել է «Դինամոյի» գլխավոր տնօրեն Պավել Պիվովարովը «Чемпионат»-ին: Օվեչկինը «Դինամոյի» հոկեյի թիմի սան է: «Եղբայրության գավաթը» տեղի կունենա հուլիսի 3-7-ը Մոսկվայում։ Բացի «Դինամոյից», մրցաշարին կմասնակցեն նաև […]
20:19 15.05.2024
Ֆրանսիական ամենահեղինակավոր պարբերականներից L’Équipe-ը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին հրաժեշտ է տվել իսպաներենով։ «Մինչև նոր հանդիպում և շնորհակալություն»,- գրված է պարբերականի շապիկին։ Հիշեցնենք` մայիսի 10-ին 25-ամյա Մբապեն տեսաուղերձով պաշտոնապես հայտարարել էր, որ չի երկարաձգելու պայմանագիրը «Պարի Սեն-Ժերմենի» հետ և 2023/24 մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից։ Նա ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է։
19:55 15.05.2024
Հանս-Դիտեր Ֆլիկը մի շարք պահանջներ է դրել Մյունխենի «Բավարիայի» ղեկավարության առաջ։ 59-ամյա գերմանացի մասնագետը պատրաստ է վերադառնալ «Բավարիա», բայց չի ցանկանում ակումբի համար լինել ժամանակավոր նշանակում. կողմերը քննարկում են մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր կնքելու տարբերակը։ Բացի դրանից, Ֆլիկը ցանկանում է գլխավոր մարզիչ նշանակվելու դեպքում իր շտաբում ընդգրկել Միրոսլավ Կլոզեին և Թոնի Տապալովիչին։ Հիշեցնենք, […]
19:00 15.05.2024
Ռուսաստանի երկրորդ լիգայի 32-րդ տուրում Արշակ Կորյանը դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ ու օգնել է «Խիմկիին» 3-1 հաշվով արտագնա հաղթանակ տանել Սանկտ Պետերբուրգի «Լենինգրադեցի» նկատմամբ։ Հայաստանի հավաքականում խաղացած 28-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում 23 խաղում խփել է 4 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում։ «Խիմկին» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և առաջնության ավարտից […]