19:41 18.05.2024
Սաուդյան «Ալ-Հիլալի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը սոցցանցերում հաջողություն է մաղթել բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրիին Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտում։ «Բարև, Թայսոն Ֆյուրի: Հուսով եմ, որ այսօր հիանալի կռիվ կունենաք: Արա քո գործը, hաջողություն եմ մաղթում»,- գրել է Նեյմարը։ Ուսիկը և Ֆյուրին պետք է հանդիպեին 2024 թվականի փետրվարի 17-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։ Փետրվարի 2-ին բրիտանացին […]
17:30 18.05.2024
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է այն հարցին, թե ինչ է մտածում ընթացիկ մրցաշրջանի ավարտին իր հնարավոր հեռացման շուրջ խոսակցությունների մասին։ «Պետք է շարունակել եռանդով աշխատել։ Ես տեսնում եմ իմ շուրջ ստեղծված աղմուկը, բայց դա ոչինչ չի փոխում։ Կա՞ն ակումբին մոտ կանգնած մարդիկ, ովքեր ցանկանում են, որ ինձ հեռացնեն: Ես չգիտեմ և չեմ հետաքրքրվում։ Իմ […]
17:00 18.05.2024
«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը, փոխանցում է armsport.am-ը: 59-ամյա իսպանացին «Սևիլիան» գլխավորում է նախորդ տարվա դեկտեմբերից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 23 հանդիպում, տարել 11 հաղթանակ, 4 հանդիպում ավարտել ոչ-ոքի, 9 հանդիպումներում պարտվել։ 36 տուրից հետո «Սևիլիան» 41 միավորով զբաղեցնում է Իսպանիայի […]
15:36 18.05.2024
Հունահռոմեական ոճի ըմբիշներ Վազգեն Մնացականյանը (52 կգ) և Ջանես Նազարյանը (62 կգ) դարձել են Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր։ Եզրափակչում Վազգենը հաղթել է Միխայիլ Ստեպանովին 6-3 հաշվով։ Նազարյանը 11-0 հաշվով հաղթել է Դանիլ Մալնիչուկին։ Ավելի վաղ ազատ ոճային ըմբիշ, 68 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել […]
14:36 18.05.2024
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆոդենի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
13:46 18.05.2024
Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ, հայտնում է բասկյան ակումբի պաշտոնական կայքը, փոխանցում է armsport.am-ը: 60-ամյա մասնագետի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Վալվերդեն «Աթլետիկը» գլխավորում է 2022 թվականի հուլիսից։ Նախկինում նա իր մարզչական կարիերայի ընթացքում երկու անգամ աշխատել է թիմի հետ։ 36 տուրից հետո «Աթլետիկը» 62 […]
13:16 18.05.2024
Աշխաբադ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Սապարով Ալլաբերդիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Հայաստանում մեծապես կարևորվում է սպորտի ոլորտի զարգացումը և առաջարկել է դիտարկել երկու երկրների մարզիկների մասնակցությամբ համատեղ ուսումնամարզական […]
12:08 18.05.2024
Հեղինակավոր Forbes ամսագիրը թարմացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը: Մարզական կարիերայի ընթացքում չորրորդ անգամ ցուցակի առաջատարը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, ով նախորդ տարի վաստակել է 260 միլիոն դոլար: Այդ գումարից 200 միլիոնը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը ստացել է արաբական ակումբից, իսկ 60 միլիոնը գովազդային պայմանագրերի միջոցով […]
11:37 18.05.2024
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական ալիքը ներկայացրել է Ստամբուլում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարի 5 լավագույն հնարքները։ Առաջին տեղում է Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Արթուր Սարգսյանն է (97 կգ), որը նվաճել էր Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչները չէին կարողացել ուղեգիր նվաճել վերջին վարկանիշային մրցաշարում։ Փարիզ-2024-ում Հայաստանը 5 մարզիկ է ունենալու ըմբշամարտի […]
10:47 18.05.2024
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանը տիտղոսի պաշտպանության համար մենամարտ կանցկացնի: Այս մասին 33-ամյա բռնցքամարտիկը հայտնել է սոցցանցերում: Հունիսի 7-ին Մայամիում նա կմենամարտի կանադացի Ռայան Ռոզիցկիի հետ, որը պրոֆեսիոնաալ ռինգում տարել է 20 հաղթանակ և պարտվել մեկ անգամմ: Նոել Միքայելյանը պրոֆեսիոնալ ռինգում ունի 27 հաղթանակ և երկու պարտություն: Հայ […]
10:18 18.05.2024
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը Եվրոպայի առաջնության համար։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճած Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Մատս Հումելսը, Յուլիան Բրանդտը և Նիկլաս Զյուլեն, ինչպես նաև Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպաններ Լեոն Գորեցկան ու Սերժ Գնաբրին ցուցակում չեն։ Դարպասապահներ․ Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Ալեքսանդեր Նյուբել («Շտուտգարտ»), Մարտ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»)։ […]
09:47 18.05.2024
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի կողմից պարգևատրվել է Իզաբելա Կաթոլիկցու շքանշանով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պարգևը հանձնվում է Իսպանիային մատուցած ծառայությունների, ինչպես նաև միջազգային հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրից առաջ Միկել Արտետայի գլխավորած թիմը երկրորդ տեղում է և 2 միավոր է զիջում առաջատար […]
08:53 18.05.2024
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ստեղծված աշխատանքային խումբը դիտարկում է VAR համակարգում փոփոխություններ կատարելու հարցը, հայտնում է Marca-ն: Այժմ մասնագետները փորձարկում են տեսակրկնությունների համակարգը թիմերի գլխավոր մարզիչների պահանջով օգտագործելու տարբերակը: Ստեղծվել է ավելի պարզունակ տեխնոլոգիա, ավելի քիչ տեսախցիկներով, բայց հասանելի բոլորի համար: Յուրաքանչյուր թիմի մարզիչ հանդիպման ընթացքում իրավունք կունենա 2 անգամ օգտվել VAR […]
08:20 18.05.2024
Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիին խորհուրդ է տվել ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտից առաջ: «Հուսով եմ, որ ունեցել ես նախապատրաստական լավ շրջան։ Հրաշալի տեսք ունես։ Վայելիր մենամարտը, հուսով եմ, որ կանես այն, ինչին սովոր ես։ Կկերտես պատմություն։ Մաղթում եմ քեզ լինել այնպիսին, ինչպիսին […]
23:37 17.05.2024
Լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո «Դոկտոր» Պետրոսյանը մայիսի 18-ին Իտալիայի Միլան քաղաքում նախատեսված PetrosyanMania GOLD EDITION մրցաշարի շրջանակներում կայանալիք WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտից երկու օր առաջ գրառում է կատարել սոցցանցերում: «Երկու տարի անց իմ վերադարձին մնացել է երկու օր: Կսպասեմ ձեզ Միլանի Allianz Cloud-ում»,- գրել է 38-ամյա մարզիկը: Հիշեցնենք, որ տիտղոսային մենամարտում […]
22:56 17.05.2024
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 32-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվել է «Ալ Թաիին»: «Ալ Ֆաթեհը» 57-րդ րոպեից խաղադաշտում մնացել է 10 ֆուտբոլիստով: Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը: Առաջնության ավարտից երկու տուր առաջ Բիլիչի թիմը 42 միավորով 7-րդն է, «Ալ Թաին» 31 միավորով 14-րդն է:
22:30 17.05.2024
Ալեքսեյ Օրեշինը, ով նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի Ironman հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում հոկտեմբերին։ Աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիրն Օրեշինը նվաճել է ապրիլի վերջին Ironman-ի Աֆրիկյան տարածաշրջանի առաջնությանը իր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնելու շնորհիվ: Հայաստանը ներկայացնող մարզիկն այս տարի հանդես կգա նաև […]
21:56 17.05.2024
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի պաշտոնանկությունը, հայտնում է Mundo Deportivo-ն: 61-ամյա Լապորտան հիասթափված է իսպանացի մասնագետի հայտարարությունից հետո: «Ալմերիայի» հետ Լա լիգայի 36-րդ տուրի խաղից հետո Չավին հայտարարել էր, որ հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնային» բարդ է լինելու մրցակցելը, որովհետև ակումբի ֆինանսական վիճակը թույլ չի տալիս ուժեղացնել թիմը և վերականգնել երբեմնի […]
20:52 17.05.2024
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է 39 տարեկանում մոտիվացիա ունենալու հարցին: «Իմ գլխավոր մոտիվացիան խաղալն է: Ցանկանում եմ գոլեր խփել և լինել լավ մարզավիճակում»,- «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի խոսքերը մեջբերում է WHOOP-ը: Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում 41 խաղում դարձել է 42 գոլի և 12 ասիստի հեղինակ:
20:33 17.05.2024
Աշխարհի 8-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը չի կարողացել դուրս գալ Հռոմի «Մասթերսի» կիսաեզրափակիչ: Հույն թենիսիստը քառորդ եզրափակչում երեք սեթում 6-3, 5-7, 4-6 հաշվով պարտվել է Չիլին ներկայացնող Նիկոլաս Ջարիին: Ջարին եզրափակչի ուղեգիրը կվիճարկի ամերիկացի Թոմի Փոլի հետ: Կիսաեզրափակչի մյուս զույգն են կազմել աշխարհի 5-րդ ռակետ, Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևն ու Չիլիի ներկայացուցիչ Ալեխանդրո Տաբիլոն:
19:55 17.05.2024
MLS-ի ֆուտբոլիստների ասոցիացիան հրապարակել է լիգայի խաղացողների աշխատավարձերի տվյալները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին գերազանցում է բոլորին: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի տարեկան աշխատավարձը կազմում է 12 միլիոն դոլար, իսկ երաշխավորված եկամտի ծավալը՝ 20 միլիոնից ավելի: Այս գումարի մեջ ներառված են բոնուսները, ինչպես նաև մարկետինգային վճարները: Երկրորդ տեղում «Տորոնտոյի» հարձակվող […]
19:26 17.05.2024
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ ակումբի հետ համագործակցությունը շարունակելու շուրջ բանակցությունները մտել են փակուղի: «Սա իմ վերջին մամուլի ասուլիսն է որպես «Բավարիայի» գլխավոր մարզիչ: Բանակցություններում մենք համաձայնության չենք եկել, այնպես որ, փետրվարին կայացրած որոշումս մնում է ուժի մեջ»,- 50-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Bayern & Germany-ն: Այս տարվա փետրվարին «Բավարիան» պաշտոնապես […]
18:58 17.05.2024
Ֆրանսիական ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկու Կիլիան Մբապեն ներկա է եղել իր մոմե արձանի բացմանը, հայտնում է Goal.com-ը: Միջոցառումը կայացել է Փարիզում: Լրագրողների ներկայությամբ 25-ամյա ֆուտբոլիստը բացել է մոմե արձանը: «Նա ավելի շատ է նման Մբապեին, քան ես»,- կատակել է ֆրանսիացի հարձակվողը: Կիլիան Մբապեի մոմե արձանը կհայտնվի Բեռլինի մադամ Տյուսոյի թանգարանում:
18:39 17.05.2024
Բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ինգա Մանուչարյանը «Թուրանի» կազմում դարձել է Ղազախստանի չեմպիոն։ Առաջնության վերջին խաղում «Թուրանը» 70-62 հաշվով առավելության է հասել «Ակտոբեի» նկատմամբ։ Մանուչարյանը վաստակել է 23 միավոր, 11 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 8 արդյունավետ փոխանցում: Հայ բասկետբոլիստուհին նաև ընդգրկվել է առաջնության լավագույն խաղացողների հնգյակում:
18:07 17.05.2024
Ֆուտբոլի Ֆրանսիայի և Նիդերլանդների ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Դիդյե Դեշամն ու Ռոնալդ Կումանը ներկայացրել են թիմերի հայտացուցակները Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության համար: Ֆրանսիա. Դարպասապահներ. Ալֆոնս Արեոլա, Մայք Մենյան, Բրիս Սամբա: Պաշտպաններ. Ժյուլ Կունդե, Ջոնաթան Կլոս, Բենժամեն Պավար, Իբրահիմա Կոնատե Ուիլյամ Սալիբա, Դայո Ուպամեկանո, Տեո Էրնանդես, Ֆերլան Մենդի: Կիսապաշտպաններ. Յուսուֆ Ֆոֆանա, Ադրիեն Ռաբիո, Ուորեն Զաիր-Էմերի, Օրելյեն […]
17:42 17.05.2024
Փարիզի ՊՍԺ-ից հեռանալու մասին հայտարարած ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն 100 միլիոն եվրո բոնուս կստանա Մադրիդի «Ռեալից», հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 25-ամյա ֆուտբոլիստն ամռանն ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում, քանի որ ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին։ Մբապեն այդ գումարը կստանա 5 տարվա ընթացքում։ Ֆրանսիայի հավաքականի ավագը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 307 […]
16:28 17.05.2024
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Երևանի Օլիմպավանում՝ պատրաստվելով Թաիլանդում կայանալիք օլիմպիական վարկանիշային համաշխարհային մրցաշարին։ Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նշել է, որ Բանգկոկ կմեկնեն Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63 ,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ), […]
14:15 17.05.2024
Հայաստանի ազատ ոճի պատանեկան հավաքականի անդամ, 68 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը ոսկե մեդալ է նվաճել Հունաստանի Լուտրակի քաղաքում ընթացող Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնությունում: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ, 41 կգ քաշային Լևիկ Ավետիսյանը, 44 կգ քաշային Էրիկ Պապիկյանը և 62 կգ քաշային Ավետիք Թութխալյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Հայաստանի հավաքականները Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնությանը մասնակցում են հետևյալ […]
12:17 17.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում օրերս անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ […]
09:45 17.05.2024
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին պատմել է ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտի սպասումներից: «Կարծում եմ՝ նա լավագույն մրցակիցն է, որի հետ երբևէ հանդիպել եմ: Նախկինում ես մենամարտում էի աշխարհի չեմպիոնների, օլիմպիական չեմպիոնների և անպարտելի բռնցքամարտիկների հետ, սակայն երբեք չեմ մենամարտել երկու քաշային կարգերում չեմպիոնի հետ: Հաղթանակն ինձ կդարձնի բոլոր […]