20:19 15.05.2024
Ֆրանսիական ամենահեղինակավոր պարբերականներից L’Équipe-ը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին հրաժեշտ է տվել իսպաներենով։ «Մինչև նոր հանդիպում և շնորհակալություն»,- գրված է պարբերականի շապիկին։ Հիշեցնենք` մայիսի 10-ին 25-ամյա Մբապեն տեսաուղերձով պաշտոնապես հայտարարել էր, որ չի երկարաձգելու պայմանագիրը «Պարի Սեն-Ժերմենի» հետ և 2023/24 մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից։ Նա ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է։
19:55 15.05.2024
Հանս-Դիտեր Ֆլիկը մի շարք պահանջներ է դրել Մյունխենի «Բավարիայի» ղեկավարության առաջ։ 59-ամյա գերմանացի մասնագետը պատրաստ է վերադառնալ «Բավարիա», բայց չի ցանկանում ակումբի համար լինել ժամանակավոր նշանակում. կողմերը քննարկում են մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր կնքելու տարբերակը։ Բացի դրանից, Ֆլիկը ցանկանում է գլխավոր մարզիչ նշանակվելու դեպքում իր շտաբում ընդգրկել Միրոսլավ Կլոզեին և Թոնի Տապալովիչին։ Հիշեցնենք, […]
19:00 15.05.2024
Ռուսաստանի երկրորդ լիգայի 32-րդ տուրում Արշակ Կորյանը դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ ու օգնել է «Խիմկիին» 3-1 հաշվով արտագնա հաղթանակ տանել Սանկտ Պետերբուրգի «Լենինգրադեցի» նկատմամբ։ Հայաստանի հավաքականում խաղացած 28-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում 23 խաղում խփել է 4 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում։ «Խիմկին» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և առաջնության ավարտից […]
18:36 15.05.2024
UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ հունիսի 30-ին Լաս Վեգասում կայանալիք հերթական մրցաշարի տոմսերի վաճառքից ռեկորդային գումար է գոյացել: Այն գերազանցել է 20 միլիոն դոլարը, ինչը ռեկորդ է, ասել է Ուայթը: UFC 303 մրցաշարի գլխավոր մենամարտում կմրցեն թեթև քաշային կարգի մարտիկներ իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը և ամերիկացի Մայքլ Չենդլերը:
18:06 15.05.2024
Ֆրանսիայի ֆուտբոլիստների Ազգային միությունն (UNFP) ընտրել է Լիգա 1-ի լավագույն խաղացողին: Այդ տիտղոսին 5-րդ անգամ անընդմեջ արժանացել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն: 25-ամյա ֆրանսիացին մրցանակը ստացել է նաև 2019, 2021, 2022 և 2023 թվականներին: 2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակը չի հանձնվել: Մբապեն մոտ է նաև 6-րդ անգամ Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու դառնալուն: Հարձակվողը 27 գոլ […]
17:29 15.05.2024
Սենթ Լուիսում տեղի ունեցած UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում ամերիկացի Դերիք Լյուիսը հաղթել է բրազիլացի Ռոդրիգո Նասիմենտոյին: Լյուիսը ծանր քաշային կարգի մենամարտի երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով է հաղթանակի հասել: 39-ամյա ամերիկացու համար սա 28-րդ հաղթանակն էր օկտագոնում, նա նաև 12 պարտություն ունի: 31-ամյա Նասիմենտոյի համար սա երկրորդ պարտությունն էր, 11 մենամարտում էլ նա հաղթել է: […]
17:12 15.05.2024
Հունաստանում կայացած գրեփլինգի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 16 մեդալ։ Gi ձևաչափում ոսկե մեդալակիր է դարձել Մարատ Կարապետյանը։ No-Gi ձևաչափում նա արծաթե մեդալի է արժանացել։ Մրցանակային տեղեր են գրավել նաև Զորիկ Հովհաննիսյանը (Gi` բրոնզ, No-Gi` բրոնզ), Գարուշ Վարդանյանը (Gi` բրոնզ, No-Gi` բրոնզ), Ռաֆիկ Թումասյանը (Gi` արծաթ, No-Gi` բրոնզ), Հովհաննես Մկրտչյանը (No-Gi` […]
16:55 15.05.2024
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանն ընդգրկվել է Չինաստանի Սուպերլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 31-ամյա պաշտպանը «Ցինդաո Վեսթ Քոսթի» կազմում մասնակցել էր «Շենդոնի» դեմ 10-րդ տուրի տնային խաղին, որում գրանցվել էր ոչ-ոքի: Ընթացիկ մրցաշրջանում Հարոյանը 9 հանդիպման է մասնակցել չինական թիմի կազմում: Հայ ֆուտբոլիստը «Ցինդաո Վեսթ Քոսթի» կազմում խաղում է […]
16:30 15.05.2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի 6 ըմբիշներ մեդալներ են նվաճել Սուրակատ Ասիատիլովի անվան միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Արմեն Սուքիասյանը (60 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ) դարձել են մրցաշարի հաղթող, Արմեն Գևորգյանը (55 կգ), Աշոտ Մանուկյանը (63 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ) և Արշակ Գեղամյանը (97 կգ) նվաճել են բրոնզե մեդալ: […]
16:06 15.05.2024
«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան կարող է շուտով հեռանալ կատալոնական ակումբից։ Diario Sport-ը գրում է, որ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալը» պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար։ «Բարսելոնան» ցանկանում է բաժանվել 27-ամյա ֆուտբոլիստից։ Ակումբի ղեկավարությունն արդեն իր մտադրության մասին հայտնել է նրան։ Ռաֆինյան տեղյակ է, որ եթե մնա կատալոնական ակումբում, դառնալու է […]
15:40 15.05.2024
Սլովենացի Սլավկո Վինչիչի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը Մադրիդի «Ռեալի» ու Դորտմունդի «Բորուսիայի» միջև, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Վինչիչին կօգնեն հայրենակիցները՝ Տոմազ Կլանչնիկը և Անդրազ Կովաչիչը։ Չորրորդ պաշտոնյան կլինի ֆրանսիացի Ֆրանսուա Լետեքսիեն: VAR-ի սենյակում կաշխատեն սլովենացիներ Նեյց Կայտազովիչն ու Ռադե Օբրենովիչը: Իսպանական և գերմանական գրանդների մասնակցությամբ գլխավոր եվրագավաթի եզրափակիչը տեղի կունենա […]
15:22 15.05.2024
«Ասթոն Վիլայի» և «Լիվերպուլի» միջև Անգլիայի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրի խաղում գրանցվել է զավեշտալի ինքնագոլ։ «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը հանդիպման երկրորդ րոպեին գրավել է սեփական դարպասը։ Դա աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի դարպասապահի երրորդ ինքնագոլն էր Անգլիայի առաջնությունում։ 31-ամյա Մարտինեսը պատմության մեջ առաջին դարպասապահն է, որը երեք ինքնագոլ է գրանցում Պրեմիեր լիգայում։ «Ասթոն Վիլա»-«Լիվերպուլ» […]
14:47 15.05.2024
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը և բլոգեր Ջեյք Փոլը հայացքների առաջին մենամարտն են անցկացրել: Այն անցել է առանց կոնֆլիկտի, մրցակիցները նույնիսկ կատակել են, հայտնում է ESPN-ը: Թայսոնի պաշտոնական վերադարձը ռինգ կայանալու է հուլիսի 21-ին Դալասում: Մենամարտը պաշտոնական կարգավիճակ է ստացել և հաշվարկվելու է բռնցքամարտիկի կարիերայի ցուցանիշներում: Աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը մարզական կարիերան ավարտել էր […]
14:12 15.05.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասին: «Տրանսֆերի վերաբերյալ հատուկ մեկնաբանություններ չեմ կատարի: Հուսով եմ, որ Մադրիդի «Ռեալը» Մբապեին թույլ կտա մասնակցել Օլիմպիական խաղերին»,-Մակրոնի խոսքերը մեջբերում է Huffpost-ը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագը մայիսի 10-ին հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա փարիզյան ակումբից: Բազմաթիվ […]
13:46 15.05.2024
Մանվել Առաքելյանը Dubai Police Global Chess Challenge – Open մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և նվաճել հաղթողի կոչումը: ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը նույնպես վաստակել է 7 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 6-րդ տեղը: Masters խմբում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը վաստակել է 6.5 միավոր և գրավել 8-րդ տեղը: Էրիկ Գասպարյանը մրցաշարի շրջանակում լրացրել է […]
13:25 15.05.2024
Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 2023/24 մրցաշրջանի ավարտին կհեռանա Մադրիդի «Ռեալից»։ 38-ամյա ֆուտբոլիստն ու ակումբը չեն երկարաձգելու այս տարվա հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը. Մոդրիչը «Ռեալից» կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։ Մոդրիչի 10 համարի մարզաշապիկով էլ հաջորդ մրցաշրջանից «Ռեալում» հանդես կգա Կիլիան Մբապեն։ 25-ամյա հարձակվողը մայիսի 10-ին տեսաուղերձով պաշտոնապես հայտարարեկ էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին հեռանալու է ՊՍԺ-ից։ […]
10:14 15.05.2024
Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Ռեալն» ընդունել էր «Ալավեսին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 5։0 հաշվով։ Վինիսիուսը երկրորդ կեսում դարձավ դուբլի հեղինակ, ևս մեկ անգամ աչքի ընկավ Արդա Գյուլերը։ «Ռեալը» 93 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
17:55 14.05.2024
Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Կոնստանտին Տյուկավինը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Ռուս հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Տյուկավինի տեղափոխությունը մադրիդյան թիմի կազմ կարող է տեղի ունենալ առաջիկա ամռանը: Այս մասին իր աղբյուրներին հղում կատարելով՝ հայտնում է Первый спорт տելեգրամյան ալիքը: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 21-ամյա Տյուկավինը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման։ Նրան հաջողվել […]
17:17 14.05.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտել է ելույթները Հռոմի Մասթերսում։ 1/8 եզրափակչում Խաչանովը պարտվել է չիլիացի Ալեխանդրո Տաբիլոյին, որը մինչ այդ մրցաշարից դուրս էր թողել սերբ Նովակ Ջոկովիչին։ Խաչանովն աշխարհի 32-րդ ռակետին զիջել է երկու սեթում ՝ 6:7 (5:7), 6:7 (10:12) հաշվով: Քառորդ եզրափակչում Տաբիլոն կխաղա Չժիժեն Չժան (Չինաստան)-Տիագո Մոնտեյրո (Բրազիլիա) զույգի հաղթողի հետ:
16:11 14.05.2024
Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնել է Ճապոնիա` մասնակցելու մարզաձևի աշխարհի 2024 թվականի առաջնությանը: Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել պարաաթլետներ Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում վարժություն, F55 դասակարգմամբ խումբ) և Սմբատ Կարապետյանը (սայլակավազք 100մ, T54 դասակարգմամբ խումբ)։ Սարգիս Ստեփանյանի մրցելույթը նախատեսված է մայիսի 17-ին, իսկ Սմբատ Կարապետյանինը՝ մայիսի 23-ին: Թիմն […]
15:31 14.05.2024
Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով մայիսի 17-18-ին Դիլիջանի Պարզ լճին հարող տարող տարածքում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 […]
13:47 14.05.2024
Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ մրցաշրջանում հանդես կգա իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբում։ Այս մասին արգենտինական Ole թերթին տված հարցազրույցում հայտարարել է Լա Լիգայի (Իսպանիայի ֆուտբոլի առաջնություն) նախագահ Խավիեր Տեբասը։ «Մբապեն հաջորդ մրցաշրջանում կխաղա «Ռեալում»: Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, բայց «Ռեալում» նաև կան (անգլիացի կիսապաշտպան) Ջուդ Բելինգհեմը և (բրազիլացի հարձակվող) Վինիսիուսը: Նրանք հիանալի […]
22:19 13.05.2024
ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն «Թուլուզի» հետ խաղից առաջ կռվի է բռնվել ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ։ Այս մասին հայտնում է Le Parisien թերթը։ Հանդիպումը կայացել է մայիսի 12-ին Փարիզում եւ ավարտվել «Թուլուզի» հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Մբապեն գոլ է խփել։ ՊՍԺ-ն ավելի վաղ ժամանակից շուտ երաշխավորել էր իր չեմպիոնությունը: Մայիսի 10-ին Մբապեն հայտարարել է, որ մրցաշրջանի […]
19:53 13.05.2024
ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել 25-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ՝ երկարաձգելու նրա աշխատանքային պայմանագիրը, որն ավարտվում է երկու մրցաշրջանից հետո։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական գրանդը մտադիր է Դոնարումային երկարաժամկետ պայմանագիր առաջարկել մինչև 2028 կամ 2029 թվականը։ Դոնարուման ՊՍԺ-ին միացել է 2021 թվականի հուլիսին՝ որպես ազատ գործակալ: Այս […]
19:20 13.05.2024
Հայաստանը 2025 թվականին կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի՝ Խորվաթիայի Զադար քաղաքում կայացած համաժողովի ընթացքում: Հայաստանի հայտը ներկայացրել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը: Եվրոպայի կարատեի մեծահասակների 59-րդ առաջնության փակման արարողության ժամանակ Խորվաթիայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավոր Ցիփեկը Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի դրոշը փոխանցել է Հայաստանի […]
16:58 13.05.2024
Հռոմի «Մասթերս» ATP-1000 շարքի մրցաշարի երկրորդ փուլում ֆրանսիացի Կորենտեն Մուտեին (83-րդ ռակետ) 6-3, 6-1 հաշվով հաղթելուց հետո աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հայտնվել է անախորժ իրավիճակում։ Մրցախաղից հետո սերբ թենիսիստը մոտեցել է երկրպագուներին` ինքնագիր բաժանելու, սակայն նրա գլխին տրիբունայից շիշ է ընկել։ Սկսվել է արյունահոսություն, 36-ամյա մարզիկին հոսպիտալացրել են։ Բարեբախտաբար, Ջոկովիչը լուրջ վնասվածք չի ստացել։ […]
16:40 13.05.2024
Mix Fight 56 խառը մենամարտերի մրցաշարը տեղի կունենա հուլիսի 14-ին՝ Երևանի «Միկա» մարզահամալիրում, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Ղազախ մարտիկների փոխարեն մրցաշարին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ֆրանսիացի մարտիկներ: Մրցաշարում կլինեն հայ-ֆրանսիական մի շարք դիմակայություններ: Mix Fight 56-ը պետք է կայանար մայիսի 26-ին՝ Հայաստանի և Ղազախստանի մարտիկների մասնակցությամբ, սակայն անցկացման ժամկետը փոխվել է, այդ պատճառով էլ […]
16:16 13.05.2024
Աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմում ընթացող «Մասթերս» ATP-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը երրորդ փուլում 6-2, 6-4 հաշվով հաղթել է արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյին (22-րդ ռակետ)։ Անցնող երկու ամսում Խաչանովն արդեն երրորդ անգամ է հաղթում Չերունդոլոյին։ 27-ամյա թենիսիստն արգենտինացի մրցակցին հաղթել է նաև Մայամիի ու Մոնտե Կառլոյի «Մասթերսների» երրորդ […]
16:00 13.05.2024
Կիլիան Մբապեն սոցցանցերում տեսաուղերձ է հրապարակել՝ հայտարարելով, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա փարիզյան ակումբից: «Ցանկանում եմ տեղեկացնել, որ սա իմ վերջին մրցաշրջանն է ՊՍԺ-ում։ Ես չեմ երկարաձգի պայմանագրի ժամկետը, այս արկածը կավարտվի մի քանի շաբաթից։ Շատ հուզված եմ, երկար տարիներ պատիվ եմ ունեցել լինել Ֆրանսիայի լավագույն ակումբի մի մասնիկը։ Սա իմ առաջին փորձն էր […]
15:40 13.05.2024
«Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատրաստ է Լա լիգայի 35-րդ տուրի` «Բարսելոնայի» հետ խաղին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Զախարյանը լավ մարզավիճակում է և պատրաստ է խաղին»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ 20-ամյա Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում բասկյան ակումբի կազմում անցկացրած 36 խաղում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման […]