09:23 10.04.2024
Իտալիայի առաջնության 31-րդ տուրի խաղում Միլանի «Ինտերը» կամային հաղթանակ է տարել «Ուդինեզեի» նկատմամբ։ Թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գովեստի խոսքեր է հղել իր թիմի ֆուտբոլիստներին․ «Պետք է գովեմ նաև մրցակցին, ով հիանալի հանդիպում անցկացրեց։ Կարծում եմ՝ նրանք լավ արդյունքների կհասնեն, եթե շարունակեն այսպես խաղալ։ Բայց նաև ցանկանում եմ հաճոյախոսություններ փոխանցել իմ տղաներին: Իմ թիմն ինձ […]
22:21 09.04.2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «13 տարի անց տոնեցինք առաջին հաղթանակը պաշտոնական խաղում»,-նշված է հաղորդագրության մեջ։
21:27 09.04.2024
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Ռեալի» դեմ ՉԼ 1/4 եզրափակչի դիմակայության առաջին հանդիպման մասին: «Առաջին անգամը չէ, որ հանդիպում եմ ունենալու «Ռեալի» հետ: Մենք կենտրոնանում ենք մեր ուժեղ կողմերի վրա։ Նախորդ մրցաշրջանում մենք ենք հաղթել նրանց, իսկ դրանից առաջ «Ռեալն» էր առավելության հասել: Սա դասական իրավիճակ է, երբ պատասխան հանդիպումն […]
20:55 09.04.2024
Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեն կանոնակարգ է մշակում ուկրաինացի մարզիկների համար: Կանոնակարգը վերաբերում է ուկրաինացի մարզիկների՝ Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ փոխհարաբերություններին: «ՈւԱՕԿ-ը կանոնակարգ է մշակում: Տարբեր առաջարկություններ կան, բայց դրանք դեռ չեն հաստատվել, քանի որ պետք է քննարկվեն։ Կլուծենք հարցերը, և կանոնակարգը կհաստատվի»,- ասել է Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վադիմ Գուտցեյտը: Կան […]
20:16 09.04.2024
Չեխական ՈՍԿ ակումբը սպորտի պատմության յուրահատուկ նվաճման է հասել: Պրահան ներկայացնող թիմը բասկետբոլի կանանց Չեխիայի առաջնությունում 300 անընդմեջ հաղթանակ է գրանցել: Վերջին անգամ ՈՒՍԿ-ը պարտվել է 2013 թվականի ապրիլի 30-ին, գրում է Proshuta.basketball-ը: Չեխիայի ընթացիկ առաջնությունում մայրաքաղաքային թիմը հասել է եզրափակիչ՝ հաղթելով բոլոր 46 հանդիպումներում: ՈՒՍԿ-ը նաև դուրս է եկել կանանց Եվրալիգայի «Չորսի եզրափակիչ»:
19:53 09.04.2024
«Ալ Հիլյալը» Էր Ռիյադի դերբիում 2-1 հաշվով հաղթել է «Ալ Նասրին» և դուրս եկել Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակիչ: «Ալ Նասրի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 86-րդ րոպեին կոպիտ խախտման համար կարմիր քարտ է ստացել: «Ալ Հիլյալը» Սուպերգավաթը կվիճարկի Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի գործող չեմպիոն «Ալ Իթիհադի» հետ, […]
19:26 09.04.2024
Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն քննադատել է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուին, որը հունվարին պաշտոնանկ էր արվել «Ռոմայից»: «Մոուրինյուն ամբողջությամբ սպառված մարզիչ է: Նա այլևս չի կարող աշխատել ժամանակակից ֆուտբոլում, որովհետև նույն կերպ է մարզում, ինչպես 10 տարի առաջ: Դե Ռոսին «Ռոմային» ներշնչեց, որ ուժեղ թիմ է, և փայլուն աշխատանք է կատարում»,- ասել է «Ռոմայի», […]
19:04 09.04.2024
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը WhoScored-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ 23-ամյա ֆուտբոլիստի խաղը գնահատվել էր 8,3 միավորով, որը լավագույնների թիմում երկրորդ ամենաբարձր գնահատականն է։ Նախորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթել էր «Նիժնի Նովգորոդին», իսկ Սպերցյանը 79-րդ րոպեին տուգանային հարվածով խփել էր հաղթական գոլը: Դա Էդուարդի […]
18:40 09.04.2024
Միլանի «Ինտերը», Ա սերիայի 31-րդ տուրի վերջին խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ տանելով «Ուդինեզեի» նկատմամբ, սահմանել է ռեկորդ։ Իտալիայի առաջնության պատմության մեջ «Ինտերը» առաջին ակումբն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփում 1-31-րդ տուրերի բոլոր խաղերում, հաղորդում է Opta-ն։ Ինձագիի գլխավորած թիմը 82 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 14 միավոր առաջ է երկրորդ […]
18:13 09.04.2024
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրի վերջին խաղում «Ուդինեզեի» նկատմամբ 2-1 հաշվով կամային հաղթանակից հետո լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերում։ «Աշխատանքը կատարված է երեկոյի համար»,- լուսանկարներին կից գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը։ Այդ խաղում Մխիթարյանը մեկնարկային կազմում խաղացել էր 68 րոպե, իսկ նրան փոխարինած Դավիդե Ֆրատեզին ավելացված ժամանակում խփել էր […]
17:55 09.04.2024
«Մանչեսթեր Սիթին» կադրային խնդիրներով է մեկնել Մադրիդ, որտեղ կանցկացնի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի դիմակայության առաջին հանդիպումը: Գվարդիոլայի թիմի հայտացուցակում չեն ընդգրկվել պաշտպաններ Նաթան Ակեն և Քայլ Ուոքերը: Մադրիդ է մեկնել Խորվաթիայի հավաքականի պաշտպան Յոշկո Գվարդիոլը, որը սակայն ապրիլի 8-ին չի մարզվել թիմի հետ: «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը տեղի կունենա այսօր՝ «Սանտիագո Բեռնաբեու» […]
17:16 09.04.2024
«Ինտերն» Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրի վերջին խաղում մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Ուդինեզեին»: Տանտերերի կազմում 40-րդ րոպեին հաշիվը բացել է Լազար Սամարջիչը։ 55-րդ րոպեին «Ինտերից» հաշիվը հավասարեցրել է Հաքան Չալհանօղլուն՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոցը: Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին հաղթանակ է բերել փոխարինման դուրս եկած Դավիդե Ֆրատեզին, որը մրցակցի դարպասը գրավել է ավելացված ժամանակի […]
17:02 09.04.2024
«Լիվերպուլը» մտադիր է թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակել Ռուբեն Ամորիմին: Sky Sport-ը տեղեկացնում է, որ անգլիական ակումբը բանավոր համաձայնության է հասել Լիսաբոնի «Սպորտինգը» գլխավորող մասնագետի հետ: Ամենայն հավանականությամբ, պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2027 թվականի ամառ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամորիմի հրաժարագինը 20 միլիոն եվրո է, բայց պորտուգալական ակումբը պատրաստ է նրան թոփ […]
16:23 09.04.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում մեկնարկել է հաղթանակով: Աշխարհի 17-րդ ռակետը երկու սեթում 7-5, 7-6 հաշվով առավելության է հասել աշխարհի 30-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի նկատմամբ: Մրցախաղը տևել է 2 ժամ 24 րոպե: Խաչանովը երկրորդ շրջանում կմրցի արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ:
15:50 09.04.2024
Իտալիան ներկայացնող կուբացի ազատ ոճի ըմբիշ Ֆրանկ Չամիզոն (74 կգ) Բաքվում կայացած եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարում Փարիզ-2024-ի ուղեգիրը վիճարկել է ադրբեջանցի Թուրան Բայրամովի հետ: Գոտեմարտն ավարտվել է 8-8 հաշվով, հաղթանակը շնորհվել է ադրբեջանցուն, քանի որ տիտղոսակիր Չամիզոն ունեցել է երկու նկատողություն: Գոտեմարտի վերջնամասում Չամիզոն հաշիվը դարձրել է 10-8, սակայն մրցավարներն անհասկանալի պատճառով երկու միավոր հանել […]
15:30 09.04.2024
Ավագ տարիքի պատանիների աշխարհի չեմպիոն Ալբերտ Հարությունյանը (75 կգ) հաղթանակով է մեկնարկել Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Հայ բռնցքամարտիկը կամային հաղթանակի է հասել մոլդովացի Իոն Անգելուսի նկատմամբ։ Առաջին ռաունդում մրցավարները 3-2 հաշվով առավելությունը տվել են մրցակցին, բայց հաջորդ երկու ռաունդներում հայ մարզիկը ոչ մի շանս չի տվել մոլդովացուն և հաղթել է մենամարտում:
15:13 09.04.2024
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մեկ ամիս ապաքինվելուց հետո վերադարձել է խաղադաշտ և դարձել գոլի հեղինակ: MLS-ի առաջնության 7-րդ տուրում Մայամիի «Ինտերն» ընդունել է «Կոլորադոյին» և խաղն ավարտել 2-2 հաշվով: Մեսսին երկրորդ կեսի մեկնարկից առաջ տանտերերի կազմում խաղադաշտ է դուրս եկել և 11 րոպե անց դարձել գոլի հեղինակ: «Ինտերը» 8 խաղից հետո 12 միավորով չորրորդն է։
13:05 09.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս անցկացվել է Հայաստանի պարաբազկամարտի 2024 թվականի առաջնությունը, որին ավելի քան 65 մարզիկ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից: Առաջնության մասնակիցները տարբեր դասակարգումներում հանդես են եկել 16-ական քաշային կարգերում՝ աջ և ձախ ձեռքերով: Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ առաջնությունը […]
11:05 09.04.2024
ԴԱԻՇ-ը սպառնում է ահաբեկչություններ իրականացնել Չեմպիոնների լիգայի խաղերում, որոնք կանցկացվեն ապրիլի 9-ին և 10-ին, հայտնում է Marca-ն։ Հանդիպումների պլանները մնում են նույնը: Ապրիլի 9-ին տեղի կունենա Իսպանիայի կառավարական հանձնաժողովի պաշտոնական նիստը, որում կորոշվի անվտանգության լրացուցիչ միջոցների հարցը։ Ապրիլի 9-ին Լոնդոնի «Արսենալը» կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ, իսկ Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին»։ Ապրիլի 10-ին փարիզյան ՊՍԺ-ն […]
20:40 08.04.2024
«Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրին կիսվել է «Արսենալի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումների սպասելիքներով. «Շատ քիչ վատ բան կարելի է ասել մի թիմի մասին, որը պայքարում է Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար: Նրանք լավ են վարվում գնդակի հետ: Հեշտ գործ չի լինի, երկու ուժեղ թիմեր կհանդիպեն դեմ առ դեմ»,- Գնաբրիի խոսքերն է մեջբերել «Բավարիայի» պաշտոնական կայքը։ […]
20:11 08.04.2024
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է ակումբի խաղային խնդիրների մասին։ «Խնդիրն այն է, որ ես միայնակ չեմ կարող հաղթանակ պարգևել թիմին։ Սա լրիվ այլ ակումբ է, «Ռեալից» տարբերվող։ Ինձ օգնություն է հարկավոր։ Թիմը պետք է համալրվի նոր ֆուտբոլիստներով»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Madrid Universal-ը։ 36-ամյա Բենզեման նախորդ տարվա դեկտեմբերից չի […]
19:55 08.04.2024
«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոստովանել է, որ կարոտել է հայ ֆուտբոլասերներին և կրկին ցանկանում է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: «Պետրակովն է մարզիչը, ես խաղացող եմ: Ինքն է որոշում, թե ում հրավիրեն ազգային հավաքական, ում՝ ոչ։ Այս ամենին ուղղակի ուզում եմ ավելացնել, որ սիրում եմ Հայաստանը, ցանկանում եմ խաղալ իմ երկրի ազգային հավաքականում, շատ եմ կարոտում […]
19:03 08.04.2024
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը երկամարտի 401 կգ (185+216) արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության 102 կգ քաշայինների պայքարում: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը հրաժարվել է պայքարից: Պոկում վարժության արդյունքներով Կարապետյանը գլխավերևում պահել է 216 կգ կշռող ծանրաձողը և արժանացել փոքր բրոնզե մեդալին: Հրում վարժությունում […]
17:41 08.04.2024
Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան կարող է դառնալ «Հելսինգեր» ակումբի սեփականատեր: Լեգենդար կիսապաշտպանի հիմնադրած Never Say Never ընկերությունը բանակցում է դանիական ակումբի բաժնետոմսերի 85 տոկոսը գնելու շուրջ: Գործարքը գնահատվում է 2 միլիոն եվրո: Եթե բանակցությունները հաջող ավարտվեն, ակումբի սեփականատեր Բո Հուգարդը կպահպանի մնացած 15 տոկոս բաժնետոմսերը: «Հելսինգերն» այժմ եզրափակում է Դանիայի […]
17:21 08.04.2024
Բրոնի Ջեյմսը ցանկանում է արդեն հաջորդ մրցաշրջանից խաղալ NBA-ում: «Լոս Անջելես Լեյքերսի» ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի որդին իր թեկնածությունն է առաջադրելու 2024 թվականի դրաֆթում, հաղորդում է ESPN-ը։ Մինչև դրաֆթի պաշտոնական արարողությունը, Բրոնին մարզումներ կանցկացնի NBA-ի տարբեր ակումբներում: Նա նաև համալսարանային բասկետբոլ վերադառնալու հնարավորություն է պահպանելու: Ընթացիկ մրցաշրջանում Հարավայի Կալիֆորնիայի թիմի կազմում Բրոնին NCAA-ի 25 խաղի […]
16:56 08.04.2024
UFC-ի բրազիլացի մարտիկ Չարլզ Օլիվեյրան Արման Ծառուկյանի հետ մենամարտից առաջ փոխել է իմիջը: 34-ամյա մարզիկը կրկին սպիտակ-մոխրագույն է ներկել մազերը: Երկրպագուներն ասում են, որ նման սանրվածքը հաջողություն է բերում իրենց սիրելի մարտիկին: Հիշեցնենք, որ UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող Արման Ծառուկյանն այս տարվա առաջին մենամարտը կանցկացնի ապրիլի 14-ին՝ Չարլզ Օլիվեյրայի հետ:
16:41 08.04.2024
Մոնակոյում մեկնարկած թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (17-րդ ռակետ) զուգախաղի պայքարում Անդրեյ Ռուբլյովի (Ռուսաստան, 6-րդ ռակետ) հետ առաջին փուլում հաղթել է Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան, 4-րդ ռակետ) – Ռոման Սաֆիուլին (Ռուսաստան, 40-րդ ռակետ) զույգին։ Մրցախաղը տևել է 1 ժամ 18 րոպե և գրանցվել 7-6, 6-2 հաշիվը։
16:00 08.04.2024
Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալսը» արտագնա խաղում 2-4 հաշվով պարտվել է «Կարոլինա Հարիքենսին»։ Հատկանշական է, որ առաջին խաղափուլից հետո «Վաշինգտոն Քեփիթալսը» թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինի դուբլի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով, սակայն հետագայում չորս տափօղակ է բաց թողեց։ Ռուս լեգենդար հոկեյիստը NHL-ում խփել է կարիերայի 850-րդ և 851-րդ գոլերը։ Այժմ […]
15:30 08.04.2024
Թուրքիայում «Գալաթասարայի» ու «Ֆեներբահչեի» միջև Սուպերգավաթի հանդիպումը տևել է ընդամենը մի քանի րոպե։ Հանդիպման արդեն առաջին րոպեին «Գալաթասարայի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին բացել է հաշիվը։ Տեսնելով, որ մրցակիցը հրաժարվում է պայքարից` «Գալաթասարայի» ֆուտբոլիստները ընդամենը խաղարկել են գնդակը։ Հանդիպման գլխավոր մրցավարը դադարեցրել է խաղն ու 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցել «Ֆեներբահչեին»։ «Գալաթասարայը» 17-րդ անգամ դարձել է […]
15:10 08.04.2024
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է իտալական «Բոլոնիայի»` իր տրանսֆերը գնել ցանկանալու մասին շրջանառվող լուրերից։ «Ոչինչ չգիտեմ «Բոլոնիայի» կամ այլ ակումբի հետաքրքրության մասին։ Ես էլ բոլորի նման ամեն ինչ իմանում եմ մամուլից։ Այժմ իմ բոլոր մտքերը «Լոկոմոտիվի» կազմ վերադառնալու և խաղադաշտում թիմին օգնելու մասին են»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Матч […]