14:44 11.04.2024
Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Այսօր պայքարի մեջ էին մտել Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները՝ Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն ու փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Ըստ նախնական հայտի՝ մրցաշարին մասնակցելու էր նաև Աշխարհի չեմպիոն Լաշա Տալախաձեն, սակայն վրացին մրցահարթակ դուրս չեկավ: Վարազդատը փայլուն հանդես եկավ՝ հաղթելով թե՛ երկամարտում, թե՛ առանձին վարժություններում: Գյումրեցի ծանրամարտիկը գրանցեց […]
13:31 11.04.2024
Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը խոսել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի առողջական վիճակի մասին: «Թիկնիզյանը պատրաստ էր մասնակցել «Ախմատի» դեմ հանդիպմանը, բայց ռիսկի չդիմեցինք։ Մենք որոշեցինք նրան ևս մեկ շաբաթ հնարավորություն տալ` վերջնական ապաքինվելու համար։ Անկասկած, նա պատրաստ կլինի ԲԿՄԱ-ի դեմ խաղին»,- Գալակտիոնովի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։ Նաիր Թիկնիզյանը վնասվածքի պատճառով խաղադաշտ […]
13:12 11.04.2024
Transfermarkt-ը ներկայացրել է ՉԼ քառորդ եզրափակչի մասնակից ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ․ Ջանլուիջի Դոնարումա (40 միլիոն եվրո, ՊՍԺ)։ Պաշտպաններ․ Յոշկո Գվարդիոլ (75 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»), Ռուբեն Դիաշ (80 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»), Ուիլյամ Սալիբա (80 միլիոն եվրո, «Արսենալ»)։ Կիսապաշտպաններ․ Ռոդրի (110 միլիոն եվրո, «Մանչեսթեր Սիթի»), Դեքլան Ռայս (110 միլիոն եվրո, «Արսենալ»), Ջուդ Բելինգեմ (180 […]
12:45 11.04.2024
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը քննադատել է ՉԼ քառորդ եզրափակչում «Արսենալի» դեմ առաջին խաղը սպասարկած գլխավոր մրցավար Գլեն Նյուբերգին։ Նա կարծում է, որ դրվագներից մեկում «Արսենալի» դարպասին պետք է նշանակվեր 11-մետրանոց: «Մրցավարը տեսավ այդ դրվագը։ Նրա համար այդ սխալը չափազանց հիմար ու փոքր էր` 11-մետրանոց նշանակելու համար։ Բայց նա չէ, որ պետք է որոշի։ Մրցավարը […]
12:21 11.04.2024
Կանադայի Տորոնտո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում կայացել է 6-րդ տուրը, որում գրանցվել է 2 հաղթանակ: Վիդիտ Գուջարթին (Հնդկաստան) սպիտակ խաղաքարերով հաղթել է Ալիռեզա Ֆիրուջային (Ֆրանսիա), իսկ Ռամեշբաբու Պրագնանադհան (Հնդկաստան) պարտության է մատնել Նիջաթ Աբասաովին (Ադրբեջան): Ֆիրուջան ու Աբասաովը կրել են երկրորդ անընդմեջ պարտությունը և 1,5-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը։ Յան Նեպոմնյաշչի […]
11:53 11.04.2024
Մոնտե Կառլոյում շարունակվող «Մասթերս» շարքի մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (17-րդ ռակետ) և Անդրեյ Ռուբլյովը (6-րդ ռակետ) զուգախաղի երկրորդ փուլում պարտվել են գերմանացիներ Կևին Կրավից – Թիմ Պյուտց զույգին։ Գրանցվել է 6-4, 6-1 հաշիվը։ Հիշեցնենք, որ մենախաղի պայքարում Կարեն Խաչանովն ապրիլի 10-ին դուրս էր եկել 1/8 եզրափակիչ։ 27-ամյա թենիսիստը երկրորդ շրջանում 4-6, 6-4, […]
11:22 11.04.2024
Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները։ Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն ու փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը հանդես կգան գերծանր քաշային կարգում (+109 կգ)։ Ըստ նախնական հայտի մրցաշարին մասնակցելու է նաև Աշխարհի չեմպիոն Լաշա Տալախաձեն: Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչներն արդեն ավարտել են ելույթները։ 102 կգ […]
10:57 11.04.2024
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղային երկրորդ օրը կայացան ՊՍԺ-«Բարսելոնա», «Աթլետիկո»-«Բորուսիա» հանդիպումները: Կատալոնական «Բարսելոնան» դիմակայության առաջին խաղում 3-2 հաշվով հաղթեց Փարիզի ՊՍԺ-ին: «Բարսելոնան» 37-րդ րոպեին բրազիլացի Ռաֆինյայի խփած գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։ Փարիզյան ակումբը երկրորդ կեսի մեկնարկում շատ արագ՝ ընդամենը 3 րոպեում, նախ հավասարեցրեց, ապա արդեն ինքը առաջ անցավ հաշվի մեջ: 48-րդ րոպեին գոլի […]
10:43 11.04.2024
Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Դավիթ Սիմոնյանն ու Միսակ Տեպանյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ։ Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սիմոնյանը (92 կգ) քառորդ եզրափակչում 4-1 հաշվով հաղթել է Ահարոն Կորոնային (Իտալիա), իսկ Տեպանյանը (+92 կգ) 5:0 հաշվով առավելության հասել սլովակ Սեբաստիան Սալոմոնի նկատմամբ։ Հայաստանի առաջին մեդալն ապահովել էր […]
10:09 11.04.2024
Բրիտանական FourFourTwo պարբերականը ներկայացրել է աշխարհի լավագույն ստադիոնները: Դասակարգման աղյուսակի առաջին տեղում Բուենոս Այրեսի «Լա Բոմբոներա» մարզադաշտն է. 1. «Լա Բոմբոներա» (Բուենոս Այրես, Արգենտինա) 2. «Մարակա» (Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա) 3. «Սիգնալ Իդունա Պարկ» (Դորտմունդ, Գերմանիա) 4. «Այբրոքս» (Գլազգո, Շոտլանդիա) 5. «Մոնումենտալ Անտոնիո Վեսպուսիո Լիբերտի» (Բուենոս Այրես, Արգենտինա) 6. «Ացտեկա» (Մեխիկո, Մեքսիկա) 7. «Կամպ Նոու» […]
09:52 11.04.2024
Բրիտանացի անպարտելի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին ծաղրել է իր առաջիկա մրցակին, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին և լեգենդար Վլադիմիր Կլիչկոյին: Մինչ այդ Ուսիկը հայտարարել էր, որ կարևոր խորհուրդներ է ստացել իր հայրենակից Վլադիմիր Կլիչկոյից: «Երևի Կլիչկոն լուրջ խորհուրդներ է տվել, հավանաբար նա ասել է, թե ինչպես է պետք պարտվել գնչուների արքային: Ինչպե՞ս կարող է Կլիչկոն խորհուրդներ տալ ինչ-որ […]
09:30 11.04.2024
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը առաջին գոլն է խփել հունգարական «Ֆերենցվարոշի» կազմում: Հունգարիայի առաջնության 21-րդ տուրում հայ ֆուտբոլիստը հեռահար գեղեցիկ հարվածով գրավել է «Դիոսգյորշի» դարպասը՝ կրկնապատկելով հաշիվը։ Խաղն ավարտվել է 2-1 հաշվով: 22-ամյա Էդգար Սևիկյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 1,2 միլիոն եվրոյով ռուսական «Նիժնի Նովգորոդից» տեղափոխվել է «Ֆերենցվարոշ», որի կազմում 6-րդ հանդիպումն է անցկացրել Հունգարիայի […]
09:08 11.04.2024
Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի առաջին մեդալն ապահովեց Լուսիա Ավետիսյանը։ 54 կգ քաշային հայ մարզուհին առավելության է հասել տանտերերի ներկայացուցիչ Գաբրիելա Վենսիլի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովեով առնվազն բրոնզե մեդալ:
23:04 10.04.2024
Աթլետիկայի համաշխարհային ասոցացիան դրամական մրցանակներ է սահմանել Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնների համար, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: World Athletics-ն առաջին անգամ է դրամական մրցանակներ շնորհելու: Մարզիկները ոսկե մեդալի համար կստանան 50 հազար դոլար, էստաֆետի դեպքում գումարը կբաժանվի թիմի անդամների միջև: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմելու է 2.4 միլիոն դոլար, որը Միջազգային օլիմպիական կոմիտեն հատկացնում […]
22:30 10.04.2024
Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը կասկած չունի, որ իտալացի Յանիկ Սիները կգլխավորի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակը։ Սիներն այժմ երկրորդն է։ «Որ Սիները կդառնա առաջին ռակետ՝ մի քանի շաբաթվա հարց է։ Այս տարի ես չեմ պատրաստվում մասնակցել շատ մրցաշարերի և մտածել վարկանիշային միավորների մասին։ Իմ առաջնահերթությունը «Ռոլան Գարոսն» է, «Ուիմբլդոնը», Օլիմպիական խաղերը և US […]
21:53 10.04.2024
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» դեմ ՉԼ 1/4 եզրափակչի առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Նա խփել է անգլիական թիմի կազմում երկրորդ գոլը։ Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց՝ ապրիլի 17-ին, Մանչեսթերում։
21:20 10.04.2024
Կառլո Անչելոտին դարձավ առաջին մարզիչը, որը Չեմպիոնների լիգայում 200 հանդիպում է անցկացրել, հայտնում է Opta-ն: «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը, որն ավարտվել է 3-3 հաշվով, հոբելյանական էր «Ռեալի» 64-ամյա մարզչի համար: Երկրորդ տեղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն է (190 հանդիպում), լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր […]
20:51 10.04.2024
Չավի Էրնանդեսը նշել է ֆավորիտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ՊՍԺ-«Բարսելոնա» խաղում: «Ես իսկապես կարծում եմ, որ ՊՍԺ-ն այս դիմակայության ֆավորիտն է: Նրանք ձեռք բերեցին Դեմբելեին, մեզանից շատ ավելին ծախսեցին այս մրցաշրջանում։ Սա թիմ է, որը կառուցվել է Չեմպիոնների լիգան հաղթելու համար։ Ես նրանց լավ եմ ճանաչում, Չեմպիոնների լիգայում հաղթելը նրանց գլխավոր նպատակն է»,- ասել է […]
20:27 10.04.2024
Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պրիսկա Թեվենոն խոսել է Չեմպիոնների լիգայի՝ Փարիզում կայանալիք խաղում ահաբեկչության հնարավոր սպառնալիքի մասին, հայտնում է Agence France-Presse-ը։ Պրիսկա Թեվենոն ասել է, որ ՊՍԺ-«Բարսելոնա» առաջիկա հանդիպմանը, որը պետք է կայանա այսօր՝ ապրիլի 10-ին, «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, հարձակման սպառնալիքի մասին որևէ ապացույց չկա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Իսլամական պետությունը» սպառնում է […]
19:54 10.04.2024
Ռուսական «ՍԿԱ-Խաբարովսկի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը խոսել է Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականի կազմում խաղալու որոշման և այդ փաստով պայմանավորված քննադատությունների մասին: «Հայ երկրպագուները քննադատում են Զախարյանին: Արսենը հայ է, նա չի էլ թաքցնում այդ փաստը, սակայն ծնվել է Ռուսաստանում, ֆուտբոլային կրթությունը նույնպես այստեղ է ստացել: Չի կարելի նրան քննադատել Ռուսաստանի հավաքականը ընտրելու համար: Այժմ Արսենի հետ […]
19:32 10.04.2024
Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հրաժարագինը 175 միլիոն եվրո է, հաղորդում է Relevo-ն։ Պայմանագրով «Մանչեսթեր Սիթին» պարտավոր է այդ գումարի չափով առաջարկի դեպքում վաճառել Էրլինգ Հոլանդի տրանսֆերը։ Հոլանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027թ․ հունիս։ Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը մասնակցել է 37 հանդիպման, խփել […]
19:16 10.04.2024
UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանն անդրադարձել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտին։ «Օլիվեյրային համարում եմ ամենավտանգավոր մրցակիցը։ նա և հարվածում է, և մարտնչում, գերազանց է տիրապետում ջիու-ջիթսուի հնարքներին, կարողանում է կանգնել բարդ դրությունից, նաև հսկայական փորձ ունի։ Նա շատ բան է տեսել՝ տիտղոսային մենամարտեր ու փառք»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում […]
18:55 10.04.2024
Բրատիսլավայի «Սլովանի» հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Սլովակիայի առաջնության 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Գործող չեմպիոն «Սլովանը» նախորդ տուրում 4-0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Ժիլինայի» նկատմամբ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն 8-րդ գոլն էր խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում: 30-ամյա Բարսեղյանը 9-րդ րոպեին բացել էր հանդիպման հաշիվը: Նա փոխարինվել էր ավելացված ժամանակի երրորդ րոպեին:
18:35 10.04.2024
Արհեստական բանականությունը կանխատեսել է 2024-ից մինչև 2103 թվականը Չեմպիոնների լիգայի հաղթողներին, հայտնում է Calciomercato-ն: Կանխատեսումները շատ տարօրինակ են ստացվել: օրինակ՝ 2085-ից մինչև 2087 թվականը մրցաշարի հաղթող են դառնալու իսպանական «Ալավեսը», մոլդովական «Շերիֆը» և անգլիական «Բրենթֆորդը»: Իտալական «Մոնցան» էլ ծաղրել է կանխատեսումը և ներկայացրել է իր տարբերակը, ըստ որի 2026-2103 թվականների ընթացքում Չեմպիոնների լիգայի գավաթակիրը իրենք […]
18:14 10.04.2024
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրի վերջին խաղում «Ուդինեզեի» նկատմամբ 2-1 հաշվով կամային հաղթանակը և գովեստի խոսքեր ասել Հենրիխ Մխիթարյանի մասին: «Շատ կարևոր հաղթանակ էր, մենք մեծ ճանապարհ անցանք այս նվաճման համար, բայց արդեն մտածում ենք «Կալյարիի» դեմ հաջորդ տուրի հանդիպման մասին: Մեզ 7 խաղում 7 միավոր է հարկավոր […]
17:49 10.04.2024
Կանադայի Տորոնտո քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները, գրանցվել է 2 հաղթանակ: Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) սև խաղաքարերով առավելության է հասել Ալիռեզա Ֆիրուջայի (Ֆրանսիա) նկատմամբ, իսկ Գուկեշ Դոմարաջուն (Հնդկաստան) սպիտակներով հաղթել է Նիջաթ Աբասաովին (Ադրբեջան): Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան) – Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) և Վիդիտ Գուջարթիի (Հնդկաստան) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) […]
17:26 10.04.2024
Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հերթական մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչները տարել են ևս երկու հաղթանակ։ Երկրորդ հաղթանակն է գրանցել 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, որը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Արցախցի մարզիկը Կոսովոյի ներկայացուցչին հաղթել է ժամանակից շուտ։ Հայ բռնցքամարտիկի ուժգին հարվածաշարից հետո երկրորդ ռաունդում մրցակիցն արնահոսել է, և մրցավարը դադարեցրել է մենամարտը։ Գեղեցիկ […]
17:09 10.04.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում նվաճել է երրորդ շրջանի ուղեգիր: Երկրորդ մրցախաղում աշխարհի 17-րդ ռակետը երեք սեթում 4-6, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել 22-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի նկատմամբ: Խաղը տևել է 2 ժամ 16 րոպե: 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) – Գաել Մոնֆիս (Ֆրանսիա) […]
15:50 10.04.2024
ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում ապրիլի 11-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում «Միլանը» կհյուրընկալի «Ռոմային»։ «Հանդիպման ՈՒԵՖԱ-ի մեդիա պատվիրակ (UEFA Venue Media Manager) է նշանակվել ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ, ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը»,-ասվում է ՀՖՖ հաղորդագրության մեջ:
14:19 10.04.2024
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը ամռանը կարող է համալրել իտալական «Միլանի» կազմը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսապաշտպանը մտադիր է լքել «Ռեալը»՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար։ Սեբալյոսի տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Միլանն» է, որը հույս ունի «Ռեալի» հետ լավ հարաբերությունների շնորհիվ ձևակերպել այս տրանսֆերը։