17:54 28.03.2024
«Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լամին Յամալի` «Մալյորկայի» դարպասը խփած գնդակը ճանաչվել է Իսպանիայի առաջնության մարտի լավագույն գոլ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։ 16-ամյա հարձակվողը ընթացիկ առաջնությունում 28 խաղում խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
17:25 28.03.2024
«Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռանա ակումբից։ Ըստ տեղեկությունների՝ 37-ամյա ֆուտբոլիստը փոխհամաձայնության է եկել MLS-ը ներկայացնող ամերիկյան «Լոս Անջելեսի» հետ։ Կողմերը կկնքեն պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի դեկտեմբեր։ Ամերիկյան ակումբը նախորդ տարվա հոկտեմբերից հետաքրքրված է Ժիրուի ծառայություններով և վերջերս պաշտոնական առաջարկ է կատարել ֆուտբոլիստին։ «Լոս Անջելեսի» կազմում է հանդես գալիս […]
16:56 28.03.2024
Մադրիդի «Ռեալն» ու գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը կերկարաձգեն գործող պայմանագիրը։ Նոր համաձայնագրի ստորագրումից հետո Գերմանիայի հավաքականի 34-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես կգա մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Կողմերն այժմ քննարկում են պայմանագրի վերջին կետերը և մոտ օրերս պաշտոնապես կհայտնեն դրա ստորագրման մասին։ Տոնի Կրոսը 2014 թ. հուլիսից է հանդես գալիս «Ռեալում», որի կազմում անցկացրած 455 խաղում […]
16:33 28.03.2024
UFC-ի նախագահ Դանա Ուայթը պատմել է երկու քաշային կարգում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ հարաբերությունների մասին: «Քոնորը հիանալի անձնավորություն է: Երբ մենամարտից առաջ նրա մրցակիցները հանկարծ վնասվածք էին ստանում, մենք փոխարինող էինք առաջարկում: Նա երբեք չէր պահանջում ավելացնել հոնորարը: Եթե Մաքգրեգորը կարողանար նաև չուշանալ հանդիպումներից, ապա ոչ մի վատ բան չէի կարող ասել նրա մասին»,- […]
16:12 28.03.2024
Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացրել է նոր մրցաշրջանի տարբերանշանը: «Նոր տարբերանշան, նոր դարաշրջան»,- գրել է կազմակերպության մամուլի ծառայությունը: 2024-25 մրցաշրջանից Ֆրանսիայի առաջնությունը կոչվելու է McDonald’s Լիգա 1: Հանրահայտ ամերիկյան բրենդը Ֆրանսիայի առաջնության նեյմինգային իրավունքի համար վճարելու է տարեկան 20 միլիոն եվրո: Գործող գործընկեր Uber կազմակերպությունն այժմ վճարում է 15 միլիոն եվրո:
15:54 28.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և գործընկեր կառույցների աջակցությամբ ապրիլի 4-5-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցաշարն այսուհետ պարբերական բնույթի կկրի: Ապրիլի 2-ից սկսած` միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները կժամանեն Երևան: Գավաթի խաղարկությանը, ընդհանուր առմամբ, կմասնակցի 17 երկրի շուրջ 300 մարզիկ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի խոսքով՝ մրցաշարի […]
15:18 28.03.2024
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հայտարարել է մարզիչ Գորան Իվանիշևիչի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին: «Հիշում եմ այն պահը, երբ հրավիրեցինք Գորանին: 2018-ին ես և իմ մարզիչ Մարիան Վայդան որոշեցինք նորարարություն մտցնել: Փաստացի մենք ոչ միայն մոգական մատուցումներ բերեցինք թիմ, այլ նաև հումոր, առաջին տեղ վարկանիշային աղյուսակում, ռեկորդային ցուցանիշներ և 12 տիտղոս «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Գորանը […]
14:45 28.03.2024
Netflix ընկերությունը ծրագրում է 2025 թվականի վերջին վավերագրական ֆիլմ թողարկել Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուսի մասին։ Ամերիկյան ընկերությունը դեռ 2023 թ. հունիսին է հայտնել, որ ֆուտբոլիստի մասին ֆիլմ է նկարահանում։ El Chiringuito-ն գրում է, որ ֆիլմի ամենակարևոր պահը պետք է լինի բրազիլացու` «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալը։ Սակայն Վինիսիուսը կարեիրայի ընթացքում դեռ չի արժանացել […]
14:25 28.03.2024
Լիոնել Մեսսին նշել է, թե երբ է ծրագրում ավարտել կարիերան: «Ես կհեռանամ, երբ հասկանամ, որ այլևս չեմ կարող խաղալ պատշաճ մակարդակով կամ այլևս չեմ վայելում խաղը և չեմ կարողանում օգնել թիմակիցներիս։ Ես շատ քննադատաբար եմ մոտենում ինքս ինձ, ու գիտեմ, թե երբ եմ լավ խաղում, երբ՝ վատ: Երբ կարիերան ավարտելու պահը գա, հաշվի չեմ առնելու […]
14:01 28.03.2024
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մրցաշրջանի ավարտից հետո կարող է մնալ ակումբում։ Կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան մտադիր է 44-ամյա մասնագետին այլ պաշտոն առաջարկել։ Լապորտան ցանկանում է Չավիին ապացուցել, որ նա սխալվում է այն հարցում, թե ակումբում չեն գնահատում մարզչի կատարած աշխատանաքը։ Լապորտան ցանկանում է, որ Չավին պարավազորդ Ալեքս Ռոկայի հետ դառնա «Բարսելոնայի» հիմնադրամի դեսպանն աշխարհում։ […]
13:39 28.03.2024
Կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի հերթական նիստը: Քննության են դրվել Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/2024 թթ. մրցաշրջանի մասնակից 9 ակումբների՝ «Ալաշկերտ», «Փյունիկ», «Վան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Շիրակ», «Վեստ Արմենիա» և ՀՀ Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող 2 ակումբների՝ «Գանձասար» և «Սյունիք» ֆուտբոլային ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային […]
13:12 28.03.2024
Ռուսաստանի հավաքականի և իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է, թե ինչպես է ռուսերեն անվայել արտահայտություններ սովորեցնում ակումբակիցներին: «Մենք հաճախ ենք թղթախաղ խաղում: Այդ ընթացքում շատ եմ ռուսերեն անվայել արտահայտություններ օգտագործում: Սովորեցնում եմ նաև թիմակիցներիս, բայց ամենաարագն այդ ամենն ընկալում է Տակեֆուսա Կուբոն»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sport24-ը: Արսեն Զախարյանը 2023 թվականի ամռանն […]
12:40 28.03.2024
UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ UFC 300-ը կարող է դառնալ փրոմոուշենի պատմության մեջ լավագույն մրցաշարը։ «UFC 300-ը լավագույն մրցաշարը կլինե, որը մենք երբևէ արել ենք։ Մենք անհավանական կենդանի իրադարձություն կստանանք այդ երեկո։ Կլինի աներևակայելի հեռուստատեսային շոու։ Իսկ հիմա մարտիկները պետք է դուրս գան և անեն իրենց գործը։ Եվ եթե նրանք գլուխ հանեն, ապա […]
09:23 28.03.2024
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, որ 2021 թվականին «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությունն իր համար դժվար է եղել։ «ՊՍԺ տեղափոխությունն ինձ համար դժվար էր, քանի որ ես շատ լավ ժամանակ էի անցկացրել Բարսելոնայում, պլանավորում էի մնալ։ Ես չէի ցանկանում հեռանալ, ամեն ինչ շատ արագ կատարվեց, ստիպված էի մի քանի օրվա ընթացքում փոխել կյանքս։ Ինձ ներկայացրեցին […]
09:00 28.03.2024
Լոտար Մատեուսը կարծում է, որ Լևերկուզենի «Բայերն» այս պահին աշխարհի լավագույն թիմն է։ «Ֆուտբոլ, արագություն, հանգստություն գնդակով խաղի ժամանակ։ Հետաքրքիր է դիտել այս թիմի խաղը։ Այս թիմն ինձ հիշեցնում է «Բարսելոնան»՝ Ինյեստայի, Չավիի և Մեսսիի հետ: Իմ կարծիքով՝ «Բայերը» հիմա նույն բանն է ցույց տալիս։ Ինձ համար այս պահին սա աշխարհի ամենաուժեղ թիմն է։ Չեմ […]
23:03 27.03.2024
Իսպանիայի ու Բրազիլիայի Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում կայացած ընկերական հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով: Առաջին խաղակեսում իսպանացիները ստացել էին 2 գոլի առավելություն: Բրազիլացիներին սակայն հաջողվել է հավասարեցնել հաշիվը, իսկ 87-րդ րոպեին Իսպանիան խփել է նաև երրորդ գոլը: Դուբլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին, որը երկու անգամ գոլ է խփել 11-մետրանոցից: Այնուամենայնիվ, Բրազիլիայի հավաքականը […]
22:30 27.03.2024
Անգլիայի հավաքականի մարզաշապիկները Բելգիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպման երկրորդ խաղակեսում եղել են առանց ազգանունների։ Անգլիայի հավաքականը նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը դեմենցիայով տառապող մարդկանց հանդեպ։ Նման խնդիրներ ունեցող մարդիկ տարիների ընթացքում կորցնում են հիշողությունը։ Դեմենցիան Մեծ Բրիտանիայում ամենատարածված հիվանդություններից մեկն է և ունի մահացության բարձր ցուցանիշ։ Անգլիա-Բելգիա հանդիպումը ավարտվել է 2-2 հաշվով։
21:53 27.03.2024
«Ինտերի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբիի մեղքը չի ապացուցվել` կապված ռասիստական սկանդալի հետ, գրում է La Gazzetta dello Sport-ը։ 36-ամյա ֆուտբոլիստը չի որակազրկվի և «Ինտերին» կարող է օգնել իտալական Ա սերիայի 30-րդ տուրում «Էմպոլիի» դեմ տնային խաղում, որը կկայանա ապրիլի 1-ին: Իտալիայի առաջնության 29-րդ տուրում կայացած «Ինտեր» – «Նապոլի» հանդիպումից հետո հյուրերի բրազիլացի պաշտպան Ժուան Ժեզուսը հայտնել […]
21:18 27.03.2024
UFC-ի նախագահ Դանա Ուայթը ասել է, թե ում է համարում MMA-ի պատմության մեծագույն մարտիկ: «Ջոն Ջոնսին երբեք չեն հաղթել: Նա բոլորին ոչնչացրեց կիսամիջին քաշային կարգում, որն այն ժամանակ ամենադաժանն էր ոչ միայն UFC-ում, այլ նաև համաշխարհային սպորտում: Հետո նա տեղափոխվեց ծանր քաշային կարգ և հեշտությամբ չեմպիոն դարձավ: Որևէ վեճ չի կարող լինել: Ջոնսը, հաստատ, մեծագույնն […]
20:56 27.03.2024
Կատալոնական «Բարսելոնայի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի միջև տարիներով ընթացող հակամարտությունը շարունակվելու է նաև ՉԼ 1/4 եզրափակչում: Diario Sport-ը գրում է, որ կատալոնական ակումբում ապշած են «Բարսելոնայի» ղեկավարության, ակումբի աշխատակիցների և նրանց հարազատների համար ՊՍԺ-ի սահմանած տոմսերի գներից: Նման կարևոր խաղերում պաշտոնական տոմսերից բացի ակումբները լրացուցիչ տոմսեր են խնդրում, բայց, այս անգամ, ՊՍԺ-ն յուրաքանչյուրի համար 600 եվրո […]
20:33 27.03.2024
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարի ավարտից հետո հայտնի դարձան եզրափակիչ փուլի բոլոր՝ 24 մասնակիցները: Վերջին երեք ուղեգրերը նվաճեցին Վրաստանի, Ուկրաինայի և Լեհաստանի հավաքականները: Եվրո-2024-ի խմբերը А խումբ. Գերմանիա, Շոտլանդիա, Հունգարիա, Շվեյցարիա: B խումբ. Իսպանիա, Խորվաթիա, Իտալիա, Ալբանիա: C խումբ. Սլովենիա, Դանիա, Սերբիա Անգլիա: D խումբ. Լեհաստան, Նիդեռլանդներ, Ավստրիա, Ֆրանսիա: E խումբ. Բելգիա, Սլովենիա, Ռումինիա, Ուկրաինա: […]
20:15 27.03.2024
Մայամիում ընթացող WTA-1000 կարգի մրցաշարում անկանկալ պարտություն է կրել աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը: Լեհ թենիսիստուհին 1/8 եզրափակչում 4-6, 2-6 հաշվով պարտվել է Եկատերինա Ալեքսանդրովային: Ռուս թենիսիստուհին կարիերայում առաջին անգամ է հաղթել վարկանիշային աղյուսակը գլխավորող մրցակցի, իսկ ընդհանրապես, Ալեքսանդրովան թոփ-10-ի ներկայացուցիչների դեմ ունի 13 հաղթանակ և 28 պարտություն, թոփ-5-ի դեմ` 5-17 ցուցանիշ:
19:53 27.03.2024
«Ինտերի» հարձակվողներ, չիլիացի Ալեքսիս Սանչեսը, ավստրիացի Մարկո Առնաուտովիչը և արգենտինացի Խոակին Կորեան 2023/24 մրցաշրջանի ավարտին կարող են հեռանալ ակումբից։ La Gazetta dello Sport-ը գրում է, որ իտալական ակումբը նորեկներ ձեռք բերելու համար ստիպված է բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից։ Հարձակման գծում անձեռնմխելի են միայն արգենտինացի Լաուտարո Մարտինեսն ու ֆրանսիացի Մարկուս Թյուրամը։ Ա սերիայի առաջատարը հարձակման գծում […]
19:27 27.03.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում 1-6, 4-6 հաշվով պարտվել է աշխարհի 5-րդ ռակետ, Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևին և դուրս է մնացել հետագա պայքարից: Մրցախաղը տևել է 1 ժամ 9 րոպե: Քառորդ եզրափակչում 26-ամյա թենիսիստը կմրցի Հունգարիան ներկայացնող Ֆաբիան Մարոժանի հետ: Խաղային օրվա արդյունքում քառորդ եզրափակչի ևս մեկ […]
19:07 27.03.2024
Ադրբեջանի և Թուրքիայի մարզիկները չեն մասնակցելու Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը: Այդ մասին ասել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: «Այդ երկրներից մասնակցության հայտեր չենք ստացել։ Իսկ Ռուսաստանից ու Ուկրաինայից կժամանեն մեծ պատվիրակություններ։ Մեր թիմը պատրաստ է աշխարհի գավաթին։ Վստահ ենք, որ հայ սամբիստները շատ մեդալներ են նվաճելու այս տարի»,- նշել է Միքայել […]
18:47 27.03.2024
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Բանգկոկում կայացած մուայ թայի աշխարհի առաջնությունում։ Մեծահասակների պայքարում չեմպիոն է դարձել Հայկ Վարդանյանը (54 կգ), արծաթե մեդալակիր է դարձել Ռոման Քալաշյանը (71 կգ)։ Բրոնզե մեդալի են արժանացել Դավիթ Մեսրոպյանը (57 կգ) և Հովիկ Քալաշյանը (63.5 կգ)։ Թաիլանդական մարտարվեստում Հայաստանի պրոֆեսիոնալ մուայ թայ ֆեդերացիայի հավաքականի ամենակրտսեր մարզիկը՝ 8-ամյա Ռաֆայել Եզդօղլյանը, 30 […]
18:22 27.03.2024
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում մրցել է Կոստա Ռիկայի թիմի հետ և կամային հաղթանակ տարել 3-1 հաշվով: Հանդիպման 34-րդ րոպեին հաշիվը բացել է Մոսկվայի «Սպարտակի» կոստառիկացի հարձակվող Մանֆրեդ Ուգալդեն: Ընդմիջումից հետո արգենտինացիները ավելացրել են ճնշումը և 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Աչքի են ընկել Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Անխել Դի Մարիան, […]
17:56 27.03.2024
Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Հաշեկն անդրադարձել է Պրահայում կայացած ընկերական խաղում Հայաստանի հավաքականի նկատմամբ 2-1 հաշվով կամային հաղթանակին: «Բարդ հանդիպում էր, որը տարբերվում էր Նորվեգիայի հավաքականի դեմ նախորդ խաղից։ Մենք նոր բաներ փորձեցինք։ Ամեն դեպքում, մեր խաղում եղան դրվագներ, որոնք չէի ցանկանա տեսնել։ Իհարկե, մենք կաշխատենք սխալների վրա, սակայն Հայաստանի հավաքականը ցույց տվեց, որ […]
17:36 27.03.2024
Վրաստան-Հունաստան անդիպումից հետո Վրաստանի հավաքականի մամուլի ծառայությունը տեսանյութեր է հրապարակել հանդերձարանից: Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Վրաստանի հավաքականը հասել է պատմական հաջողության՝ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր: Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակչում վրացիները հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էին Հունաստանի հավաքականին։ Վիլի Սանյոլի գլխավորած թիմը Եվրո-2024-ում կխաղա F խմբում, որտեղ կմրցի Պորտուգալիայի, Թուրքիայի ու Չեխիայի […]
17:15 27.03.2024
Գերմանիայի դաշնային ոստիկանության արհմիությունը կոչ է անում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում երկրում արգելել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործումը։ Bild-ը գրում է, որ երկրի իշխանությունները կարծում են, որ ԱԹՍ-ները կարող են օգտագործվել ահաբեկչական նպատակներով։ «ԱԹՍ-ները մեծ խնդիր են դարձել։ Անհրաժեշտ է նման սարքերի կիրառելիության արգելք սահմանել Եվրոպայի առաջնության ընթացքում, և այն պետք է գործի նաև մրցաշարի […]