TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.39 oC

ՍՊՈՐՏ

Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է հանձնել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

17:43 27.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ՀՀ սպորտի վարպետի կոչմանն արժանացել են բռնցքամարտիկներ Հեղինե Պետրոսյանը, Սամվել Սիրամարգյանը, Գոռ Հովհաննիսյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Վաղարշակ Քեյանը, Արգիշտի Հակոբյանը, Առնո Դարչինյանը, Ալբերտ Հարությունյանը, Էրիկ Առստամյանը, Արեն Խառատյանը, Արման Միսկարյանը, Գոռ […]

̰
Հայ լողորդները հանրապետական նոր ռեկորդներ են սահմանել ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում

14:53 27.02.2024

Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է եղել լողի և ջրացատկի մրցումներում: Լողի աշխարհի առաջնությանը 190 երկրի 2600 լողորդ է մասնակցել: Մեր երկիրը ներկայացրել են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը։ 4×100մ ազատ ոճի խառը փոխանցալողում Հայաստանի քառյակը ցույց է տվել 3.44.29 արդյունք և գրավել է […]

̰
«Մետալուրգը» հաղթել է KHL-ի Արևելյան կոնֆերենցիայում

21:00 26.02.2024

Հոկեյի մայրցամաքային լիգայի (KHL) կանոնավոր առաջնության եզրափակիչ օրը Մագնիտոգորսկի «Մետալուրգը» հաղթեց Օմսկի Ավանգարդին: Հանդիպումը կայացավ Մագնիտոգորսկում՝ «Մետալուրգ Արենա» մարզադաշտում, և ավարտվեց Անդրեյ Ռազինի գլխավորած թիմի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Հաղթողների հաշիվը խաղի 49-րդ վայրկյանին բացեց 20-ամյա հարձակվող Նիկիտա Գրեբենկինը։ Այնուհետև, բելառուս 24-ամյա պաշտպան Վլադիսլավ Էրեմենկոն գնդակը խփեց Օմսկի թիմի դարպասը։ Երրորդ քսան րոպեի մեկնարկում հյուրերը կարողացան […]

̰
Բրազիլացի լավագույն մասնագետը կաշխատի պարա ծանրամարտի Հայաստանի հավաքականում

20:20 26.02.2024

Պարա ծանրամարտի Բրազիլիայի հավաքականի ավագ մարզիչ Վալդեցիր Լոպեսը ներգրավվել է Հայաստանի հավաքականի առաջատար մարզիկների պատրաստվածության աճի բարձրացման աշխատանքներում, հայտնում է Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի մամուլի ծառայությունը: Լոպեսը նախորդ տարի ճանաչվել է պարա ծանրամարտի Բրազիլիայի լավագույն մարզիչ: Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստել աշխարհի գավաթի խաղարկություններին, որոնք վարկանիշային են Պարալիմպիկ խաղերի համար։ Գավաթի խաղարկությունները կանցկացվեն Դուբայում և Թբիլիսիում:

̰
«Արարատը» կամերունցի նորեկ ունի

20:05 26.02.2024

Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել կամերունցի եզրային հարձակվող Ռամսես Կաբրել Դոնֆաք Նգուիմզոյի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի Պրեմիեր լիգա է տեղափոխվել Կամերունը ներկայացնող «Քոթոն Սպորտից», որի կազմում դարձել է այդ երկրի չեմպիոն և մասնակցել է Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Նա նաև երկու հանդիպման է մասնակցել Կամերունի ազգային հավաքականի կազմում: Դոնֆաք Նգուիմզոն […]

̰
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից

19:43 26.02.2024

Հայաստանի ներկայացուցիչ Անիլ Շարիաթփանահին դարձել է Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WKF)՝ Karate 1 Youth League պաշտոնական մրցաշարի հաղթող՝ կատա մրցաձևի Մ14 տարեկանների կարգում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ընդ որում, կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում: Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում տեղի ունեցած Karate 1 Youth League […]

̰
Խաղի վերջում գոլեր խփելը «Ռեալի» ԴՆԹ-ն է․ Մոդրիչ

18:46 26.02.2024

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է հանդիպումների վերջնամասում գոլեր խփելու մասին։ «Ինչպես միշտ, մենք պայքարում ենք մինչև վերջ։ Բազմիցս ապացուցել ենք դա։ Խաղավերջում գոլեր խփելը «Ռեալի» ԴՆԹ-ն է։ Միշտ ցանկանում ենք հանդիպումների ելքը վճռել ավելի շուտ, բայց խաղի վերջնամասում հաղթանակ կորզելը երբեմն ավելի քաղցր է»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։ Լա լիգայի 26-րդ […]

̰
Բրազիլիայի հավաքականը՝ լողափնյա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

18:22 26.02.2024

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտված լողափնյա ֆուտբոլի աշխարհի առաջնությունում չեմպիոն է դարձել Բրազիլիայի հավաքականը։ Բրազիլացիները եզրափակչում 6-4 հաշվով առավելության են հասել Իտալիայի հավաքականի նկատմամբ` 6-րդ անգամ դառնալով աշխարհի չեմպիոն։ Բրոնզե մեդալակիր է դարձել Իրանի թիմը` երրորդ տեղի համար խաղում 6-1 հաշվով հաղթելով Բելառուսի ընտրանուն։

̰
Յոահիմ Լյովը չի ցանկանում գլխավորել Մյունխենի «Բավարիան»

17:42 26.02.2024

Գերմանացի անվանի մասնագետ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ չի ցանկանում գլխավորել Մյունխենի «Բավարիան»։ «Դրա համար տարբեր պատճառներ կան։ Մի կողմից «Բավարիան» հետաքրքրված չէ իմ ծառայություններով, իսկ մյուս կողմից` ես չեմ ընդունի առաջարկը, եթե այն լինի։ Ես երկար տարիներ մարզել եմ Գերմանիայի հավաքականը և այստեղ աշխատանքի մասին խոսք չի կարող լինել։ 17 տարի շրջել եմ երկրով […]

̰
Կարեն Խաչանովը 2 աստիճան բարձրացել է ATP-ի աղյուսակում

16:58 26.02.2024

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Առաջին տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը Դոհայի ATP-250 մրցաշարի տիտղոսը նվաճելուց հետո երկու աստիճան բարձրացել է և 15-րդ տեղում է։ ATP փետրվարի 26 1. Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 9855 միավոր 2. Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 8805 3. Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 8270 4. Դանիիլ […]

̰
«Լիվերպուլը»` Անգլիայի լիգայի գավաթակիր

16:36 26.02.2024

«Լիվերպուլը» 10-րդ անգամ դարձավ Անգլիայի լիգայի գավաթակիր։ Յուրգեն Կլոպի թիմը եզրափակչում լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով առավելության է հասել «Չելսիի» նկատմամբ։ Հաղթական գոլը 118-րդ րոպեին խփել է նիդերլանդցի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը։  

̰
Մարատ Գրիգորյանը կրկին կմենամարտի թաիլանդցի Սուպերբոն Բանչամեկի հետ

16:12 26.02.2024

Քիքբռնցքամարտիկ Մարատ Գրիգորյանը կպայքարի ONE Championship-ի կիսաթեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի գոտու համար, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Գրիգորյանը (67-13-1) տիտղոսի համար կմենամարտի թաիլանդցի Սուպերբոն Բանչամեկի հետ (114-36)։ Այս մենամարտը տեղի կունենա ապրիլի 5-ին: Կիսաթեթև քաշային կարգում գործող չեմպիոն, բելառուս Չինգիզ Ալազովը ժամանակավոր դադար է վերցրել կարիերայում, նա մինչև տարեվերջ ռինգ կվերադառնա, որպեսզի մենամարտի Գրիգորյան […]

̰
Կարծում եմ՝ մենք կարող ենք պայքարել չեմպիոնության համար․ Չավի

15:42 26.02.2024

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին «Խետաֆեի» նկատմամբ Լա լիգայի 26-րդ տուրի տնային խաղում 4-0 հաշվով տարած հաղթանակից հետո խոսել է ակումբի չեմպիոնական շանսերի մասին: ««Բարսելոնան» ճնշում է գործադրում «Ռեալի» և «Ժիրոնայի» վրա: Կարծում եմ՝ մենք կարող ենք պայքարել Լա լիգայում չեմպիոնության համար։ Մենք դեռ ժամանակ ունենք մրցաշրջանը փրկելու համար։ Չեմպիոնների լիգայում նույնպես շանսեր ունենք»,- կատալոնացի մասնագետի […]

̰
Մուհամեդ Ալիի թոռը հաղթանակով է մեկնարկել  խառը մենամարտերում

15:24 26.02.2024

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի թոռը՝ Բյաջիո Ալի Ուոլշը, հաղթանակով է մեկնարկել խառը մենամարտերում: 25-ամյա մարտիկը PFL vs. Bellator մրցաշարում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է արգենտինացի Էմանուել Պալասիոյին: Ամերիկացին մինչև այս հանդես է եկել խառը մենամարտերի սիրողական մրցաշարերում, տարել 5 հաղթանակ և պարտվել մեկ դիմակայությունում:

̰
Յուրաքանչյուր տիտղոս առանձնահատուկ է․ Խաչանով

14:44 26.02.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված ATP-250 շարքի մրցաշարուն հաղթելու մասին։ «Պարզապես փորձեցի հանգստություն պահպանել մինչև վերջ, ամուր մնալ և անել այն, ինչ կարող եմ։ Սա իմ 6-րդ տիտղոսն է։ Իհարկե, յուրաքանչյուր տիտղոս առանձնահատուկ է։ Բայց այստեղ՝ Դոհայում, շատ հաճելի է հաղթել։ Ինձ շատ է դուր գալիս այս մրցաշարը»,- […]

̰
«Բարսելոնան» հատել է ակումբի պաատմության 11 000-րդ գոլի շեմը

14:15 26.02.2024

Կատալոնական «Բարսելոնան» հատել է ակումբի պաատմության 11 000-րդ գոլի շեմը, հայտնում է Իսպանիայի գործող չեմպիոնի մամուլի ծառայությունը: Չավիի գլխավորած թիմը Լա լիգայի 26-րդ տուրում ընդունել էր «Խետաֆեին» և հաղթել 4-0 հաշվով: Այս խաղում երրորդ և ակումբի պատմության 11 000-րդ գոլը խփել էր Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը:

̰
Նաիր Թիկնիզյանը դուբլի հեղինակ է դարձել

13:49 26.02.2024

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը դուբլի հեղինակ է դարձել Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում: Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական խաղում «Լոկոմոտիվը» 3-1 հաշվով կամային հաղթանակի է հասել «Ռոստովի» նկատմամբ: 24-ամյա Թիկնիզյանը գոլի հեղինակ է դարձել 74-րդ և 82-րդ րոպեներին: «Լոկոմոտիվը» մարտի 3-ին ձմեռային դադարից հետո առաջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:

̰
Բելինգեմը, Հոլանդն ու Մբապեն մոլորակի երեք գլխավոր ֆուտբոլիստներն են, և նրանցից երկուսը կխաղան «Ռեալում»․ Տեբաս

12:53 26.02.2024

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը վստահ է, որ Մադրիդի «Ռեալը» պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։ «Իմանալով, որ Մբապեն հեռանում է ՊՍԺ-ից, 99 տոկոս հավանականություն կա, որ նա կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», սակայն չգիտեմ` պայմանագիրն արդեն ստորագրվա՞ծ է, թե՞ ոչ։ Ըստ իս` Բելինգեմը, Հոլանդն ու Մբապեն մոլորակի երեք գլխավոր ֆուտբոլիստներն են, և նրանցից երկուսը կխաղան […]

̰
«Սևիլիան» բողոք է ներկայացրել «Ռեալի» դեմ

12:35 26.02.2024

«Սևիլիան» բողոք է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստատեսության դեմ։ Ըստ «Սևիլիայի»` իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում կողմերի միջև հանդիպումից առաջ «Ռեալը» հեռուստատեսության միջոցով ճնշում է գործադրում մրցավարների վրա։ Հանդիպումից առաջ «Ռեալի» ակումբային հեռուստատեսությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով «Սևիլիայի» դեմ հանդիպման գլխավոր մրցավարի կայացրած մի շարք որոշումներ։ Այդ տեսանյութում մադրիդյան ակումբը կարծիք է […]

̰
Չինաստանի հավաքականի նախկին մարզիչը ցմահ ազատազրկման է դատապարտվել

11:53 26.02.2024

Չինաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լի Տեն ցմահ ազատազրկման է դատապարտվել պայմանավորված խաղերի և ազգային թիմում աշխատանք ստանալու համար կաշառք տալու պատճառով: 46-ամյա մասնագետը մասամբ է ընդունել մեղադրանքը և բողոքարկել է դատարանի որոշումը: Ավելի վաղ Տեն խոստովանել էր, որ 3 միլիոն յուան է վճարել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանալու համար: Հիշեցնենք, որ Լի Տեն 2019-ին […]

̰
Մեսսին ճանաչվել է ԱՄՆ-ի ամենահայտնի մարզիկ

11:39 26.02.2024

Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի ավագ, Մայամիի «Ինտերի» հարձակվող Լիոնել Մեսսին SSRS հետազոտական ընկերության անցկացրած հարցման արդյունքներով ճանաչվել է ԱՄՆ-ի ամենահայտնի մարզիկ: Հետազոտական ​​ընկերությունը 1995 թվականից հետո ամեն եռամսյակում հարցում է անցկացնում Միացյալ Նահանգների մարզասերների շրջանում, և սա առաջին դեպքն է, երբ ֆուտբոլիստն է ստացել ամենաշատ ձայները: Աշխարհի չեմպիոն Մեսսին ստացել է ձայների 90 տոկոսից ավելին: […]

̰
Ֆերգյուսոնը պատմել է, թե ինչպես է Հաբիբի թիմը սպառնացել իր ընտանիքին

11:17 26.02.2024

UFC-ի ամերիկացի մարտիկ Տոնի Ֆերգյուսոնը պատմել է իր և Հաբիբ Նուրմագոմեդովի միջև տեղի ունեցած միջադեպի մասին: 2017-ին Ֆերգյուսոնի ու Հաբիբի մենամարտը նախատեսված էր անցկացնել Լաս Վեգասում: «Հաբիբի թիմը շրջապատեց ընտանիքիս, երբ մենք գրանցվում էինք հյուրանոցում: Այդ ժամանակ ես ասացի, որ կոչնչացնեմ այդ 5 տականքներին: Հաբիբի տղաները հեռացան, իսկ մենք տեղափոխվեցինք այլ հյուրանոց»,- ասել է 40-ամյա […]

̰
Կարեն Խաչանովը   6-րդ տիտղոսն է նվաճել ATP-ում

10:38 26.02.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած ATP-250 շարքի մրցաշարում։ Եզրափակիչում աշխարհի 17-րդ ռակետը մրցեց 18-ամյա չեխ թենիսիստ Յակուբ Մենշիկի հետ (116-րդ ռակետ) և երկու սեթում հաղթանակի հասել 7-6, 6-4 հաշվով: Մրցախաղը տևել է 1 ժամ 46 րոպե: Սա 27-ամյա Կարեն Խաչանովի կարիերայում 6-րդ տիտղոսն է ATP-ի մրցաշարերի մենախաղում:

̰
Մխիթարյանի «Ինտերը»  ջախջախել է «Լեչեին»

10:17 26.02.2024

Իտալական Ա սերիայի առաջատար «Ինտերը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով ջախջախել է «Լեչեին»։ Միլանյան ակումբից դուբլի հեղինակ է դարձել հարձակվող Լաուտարո Մարտինեսը, մեկական գոլ էլ խփել են ի Դավիդե Ֆրատեզին ու Ստեֆան Դե Վրեյը։ «Ինտերի» մեկնարկային կազմում էր նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 65-րդ րոպեին։ Սիմոնե Ինձագիի թիմը 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ […]

̰
Թենիսիստուհի Աննա Կալինսկայան WTA-ի վարկանիշային աղյուսակում բարձրացել է 16 հորիզոնականով

09:55 26.02.2024

Ռուս թենիսիստուհի Աննա Կալինսկայան Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում 40-րդ տեղից բարձրացել է 24-րդ հորիզոնական։ Վարկանիշի թարմացված տարբերակը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։ Փետրվարի 24-ին 25-ամյա ռուսաստանցին Դուբայում ընթացող WTA-1000 մրցաշարի եզրափակչում պարտվեց Յասմինա Պաոլինիին։ Հանդիպումը տեւեց 2 ժամ 13 րոպե եւ ավարտվեց 6:4, 5:7, 5:7 հաշվով՝ հօգուտ իտալացու։ Կալինսկայան կարիերայի ընթացքում առաջին անգամ […]

̰
Մեսսին խփել է MLS-ի նոր մրցաշրջանի առաջին գոլը

09:03 26.02.2024

MLS-ի կանոնավոր առաջնության երկրորդ խաղում «Լոս Անջելես Գելեքսի»-ն ու «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղացին: Հանդիպման հաշիվը բացվեց 75-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ «Գելեքսի»-ի հարձակվող Դեյան Յովելիչը։ «Ինտեր Մայամի»-ն պարտությունից փրկվեց 92-րդ րոպեին Լիոնել Մեսսիի դիպուկ հարվածից հետո: Օգնեց արգենտինացի Ժորդի Ալբան: Մեսսին ամերիկյան ակումբ է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում» երկու տարի խաղալուց […]

̰
Բասկետբոլիստ Սփայթ-Մկրտչյանը Ալբանիայի դեմ հաղթանակը նվիրում է Հայաստանին ու երկրպագուներին

00:00 26.02.2024

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմի անդամ Անդրե Սփայթ-Մկրտչյանը Ալբանիայի դեմ երևանյան հաղթանակի համար ուրախ է: «Մենք պարտավոր էինք հաղթելու միավորների առավել մեծ տարբերությամբ: Երբեք չեմ սիրում պարտվել Հայաստանում, և հիմա ուրախ եմ այս հաղթանակի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սփայթ-Մկրտչյանը: Բասկետբոլիստի խոսքով` մրցակիցը` Ալբանիան, հրաշալի հանդիպում անցկացրեց: «Ակնհայտ էր, որ նրանք լավ ուսումնասիրել էին իմ […]

̰
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիային

20:41 25.02.2024

Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի երկրորդ խաղում մեր ընտրանին առավելության հասավ Ալբանիայի հավաքականի նկատմամբ՝ 84:79 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Անդրե Սպայթ Մկչտչյանն էր (Հայաստան)՝ վաստակած 31 միավորով, նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 4 արդյունավետ փոխանցում:

̰
Մարմնամարզության աշխարհի գավաթ.  Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

19:15 25.02.2024

Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլում Հայաստանի հավաքականի առաջատար, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել՝ հենացատկի վարժության եզրափակչում հավաքելով 15.100 միավոր: Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել է օղակների վարժության բրոնզե մեդալակիր։ Դավթյանը 14,600 միավոր է հավաքել և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։ […]

̰
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

21:05 24.02.2024

Վահագն Դավթյանը դարձել է օղակների բրոնզե մեդալակիր. այս մասին հայտնում է ՀՀ գիմնաստիկայի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը աշխարհի գավաթ խաղարկության օղակների վարժության եզրափակիչում 14.600 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Ֆեդերացիան հիշեցնում է, որ աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

̰
BACK_TO_TOP