20:30 28.02.2024
Սուպերհամակարգիչը կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնության վերաբերյալ։ Ըստ հաշվարկների՝ մրցաշարային աղյուսակն ընթացիկ մրցաշրջանի վերջում կգլխավորի Լոնդոնի «Արսենալը», հաղորդում է The Sun-ը։ Սուպերհամակարգիչը հաշվել է, որ Միկել Արտետայի գլխավորած թիմն առաջնությունը կավարտի 85 միավորով։ «Լիվերպուլը» կզիջի 1 միավոր և կգրավի երկրորդ տեղը, իսկ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կլինի երրորդը։ Անգլիայի առաջնության 26-րդ տուրից հետո […]
20:10 28.02.2024
Լոնդոնի «Չելսին» փոխարինող է փնտրում թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի համար։ Daily Mail-ը հայտնում է, որ անգլիական ակումբը չի դիտարկում արգենտինացի մասնագետին մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը պաշտոնանկ անելու տարբերակը, սակայն, նա աստիճանաբար կորցնում է ղեկավարության վստահությունը։ 51-ամյա մասնագետի ապագան կախված է Անգլիայի գավաթում մրցելույթներից, քանի որ «Չելսին» եվրագավաթային մրցաշարի ուղեգիր կարող է նվաճել միայն այդ […]
19:54 28.02.2024
Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին Matchtv.ru-ի հետ հարցազրույցում կարծիք է հայտնել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի մասին: «Էդուարդ Սպերցյանը և Նաիր Թիկնիզյանը Հայաստանի հավաքականի առաջատարներն են: Նրանք նորմաուտի առաջին րոպեից բարձր մակարդակ են ցույց տվել: Առանց այդ ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականը կթուլանա, որովհետև նրանք մեկ գլուխ […]
19:20 28.02.2024
Աշխարհի 12-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը բարեգործություն է խոստացել Ակապուլկո քաղաքին, որտեղ մեկնարկել է թենիսի ATP 500 շարքի մրցաշարը: Հույն թենիսիստը խոստացել է մրցաշարի ընթացքում իր կատարած յուրաքանչյուր էյսի համար 1000 դոլար նվիրել քաղաքին։ Գումարը հատկացվելու է այն ֆոնդերին, որոնք օգնում են քաղաքը վերականգնել Օտիս փոթորիկից հետո: Ցիցիպասի առաջին մրցակիցը ռուս Ռոման Սաֆիուլինն է, որի դեմ […]
18:53 28.02.2024
Աշխարհի 16-րդ ռակետ Ֆրենսիս Տիաֆուն թենիսն աշխարհի ամենաբարդ մարզաձև է համարում: «Թենիսն ամենաբարդ մարզաձևն է: Կարող եմ բացատրել… Նախ, այլ մարզաձևերի համեմատ գնդակը շատ փոքր է և շարժումների լավ համակարգում է հարկավոր: Շատ են նաև կտրուկ շարժումները. աջ, ձախ, առաջ, հետ: Նաև թենիսում խաղաժամանակի սահմանափակում չկա: Ինձ երբեմն հարցնում են` խաղը որքան կտևի, իսկ ես […]
18:23 28.02.2024
Թայփեյում փետրվարի 28-ից մարտի 3-ին անցկացվում է գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայացնելու են մենասահորդ Միքայել Սալազարյանը և Քրիստինա Դոբրասերդովա – Ալեսանդրո Պելեգրինի պարային զույգը։ Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Թայփեյում են, անցկացրել են առաջին մարզումները և պատրաստվում են իրենց ելույթներին։ Միքայել Սալազարյանը կարճ ծրագրում ելույթ կունենա փետրվարի 29-ին, իսկ ազատ ծրագիրը կկայանա […]
18:05 28.02.2024
«Մանչեսթեր Սիթին» պայքարը կշարունակի Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում։ Խոսեպ Գվարդիոլայի թիմը 1/8 եզրափակչում արտագնա խաղում 6-2 հաշվով հաղթել է «Լութոն Թաունին»։ 5 գոլի հեղինակ է դարձել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ 23-ամյա հարձակվողը 4 անգամ աչքի է ընկել բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի փոխանցումներից հետո։ Հաջորդ փուլի ուղեգիր նվաճել են նաև «Լեսթերը» և «Նյուքասլը»։ Անգլիայի գավաթի […]
17:39 28.02.2024
Փետրվարի 27-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շախմատի միջհիմնարկային մրցաշար, որին մասնակցել է 22 դատապարտյալ, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք, «Արթիկ», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան», «Վանաձոր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներից։ Մրցաշարին ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, նրա առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, […]
17:17 28.02.2024
Իսպանական «Վալենսիան» Netflix-ին արգելել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին ֆիլմի նկարահանումը շարունակել «Մեստալիա» ստադիոնում: Հայտնի էր, որ բրազիլացու մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան կկայանա 2025 թվականին, իսկ այս ընթացքում նկարահանումները շարունակվում են: Relevo-ն գրում է, որ սկզբում «Վալենսիան» թույլատրել է նկարահանումները մարտի 2-ին կայանալիք «Ռեալի» դեմ տնային խաղում, բայց հետո Netflix-ի հավատարմագրումը չեղարկվել է: […]
16:50 28.02.2024
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի բացառել, որ ապագայում կարող է աշխատել իտալական Ա սերիայում, հայտնում է Sky Sport-ը: «Ես շատ բան եմ սովորել Մարչելո Լիպիից և Կառլո Անչելոտիից: Լիպին առաջինն էր, որ հավատաց ինձ, նա ինձ հրավիրեց «Յուվենտուս»: Մարչելոյի շնորհիվ ես դարձա այնպիսին, ինչպիսին կամ: Հնարավոր է, որ մի օր վերադառնամ Իտալիա […]
16:31 28.02.2024
«Բարսելոնան» թիմի նախկին պաշտպան Դանիել Ալվեսին զրկել է ակումբի լեգենդի տիտղոսից: Այս որոշման պատճառ է դարձել բրազիլացու դատավճիռը բռնաբարության գործով, գրում է Sport.es-ը: Կատալոնական ակումբը երկար ժամանակ զգուշություն է դրսևորել` հետևելով անմեղության կանխավարկածին, բայց դատարանի որոշումից հետո Ալվեսին հեռացրել է լեգենդների ցանկից: Այդ ցանկում ընդգրկված է 102 ֆուտբոլիստ: Բրազիլացին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման և […]
16:13 28.02.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (15-րդ ռակետ) դուրս է եկել Դուբայի ATP-500 շարքի մրցաշարի երկրորդ փուլ։ Առաջին շրջանում 27-ամյա թենիսիստը երկու սեթում` 6-2, 6-3 հաշվով առավելության է հասել աշխարհի 72-րդ ռակետ ֆրանսիացի Լյուկա վան Աշի նկատմամբ։ Մրցախաղը տևել է 1 ժամ 22 րոպե։ Խաչանովը երկրորդ փուլում մրցելու է չեխ Իրժի Լեհեչկայի (36-րդ ռակետ) հետ։
16:00 28.02.2024
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը վերադարձել է «Փյունիկ» և մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալական հիմունքներով հանդես կգա երևանյան ակումբում։ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը մեկ ամիս առաջ գնել էր ռուսական «Սոչին», որի կազմում նա մասնակցել է ընկերական խաղերի ու հավաքի։ Հովհաննես Հարությունյանը 2016 թվականին է նորամուտը նշել «Փյունիկի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 143 հանդիպում, դարձել […]
15:38 28.02.2024
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է որակազրկվել անվայել ժեստի պատճառով: «Ալ Շաբաբի» դեմ արտագնա խաղից հետո 39-ամյա պորտուգալացին լսել է, որ մրցակցի երկրպագուները վանկարկում են Լիոնել Մեսսիի անունը և ձեռքը տարել է ականջի կողմը: Դրանից հետո նա ձեռքով անվայել ժեստ է ցույց տվել երկրպագուներին: Սաուդյան Արաբիայի առաջնության կարգապահական կոմիտեն ուսումնասիրել է դրվագը, չնայած «Ալ […]
15:12 28.02.2024
«Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հին Մին Սոնը հրաժարվել է ստորագրել լոնդոնյան ակումբի ռետրո մարզաշապիկի վրա: Երկրպագուն 31-ամյա ֆուտբոլիստին խնդրել է ստորագրել մարզաշապիկի վրա, սակայն Սոնը հրաժարվել է՝ բացատրելով, որ չի ցանկանում փչացնել մարզաշապիկի տեսքը: Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի ազգային հավաքականի առաջատարը 2015 թվականի օգոստոսից է խաղում անգլիական ակումբում: Ընթացիկ մրցաշրջանը Սոնը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 23 […]
14:28 28.02.2024
Լա լիգայի 26-րդ տուրի վերջին խաղում կատալոնական «Ժիրոնան» ընդունել էր «Ռայո Վալյեկանոյին» և հաղթել 3-0 հաշվով: 52-րդ րոպեին հաշիվը բացել է ուկրաինացի կիսապաշտպան Վիկտոր Ցիգանկովը: Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի առաջին և 5-րդ րոպեներին էլ դուբլ է գրանցել «Ժիրոնայի» բրազիլացի հարձակվող Սավիոն: Հյուրերը 76-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով, մեկ րոպեում երկու դեղին քարտ ստանալուց հետո […]
14:08 28.02.2024
Ճապոնիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Սինձի Օկազակին հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի մարզական կարիերան: «Որոշել եմ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ֆուտբոլից։ Ես միշտ տվել եմ ամեն ինչ սպորտին, բայց որպես մարզիկ դու պետք է լսես, թե ինչ է քեզ ասում քո մարմինը: Այսօր ես պայքարում եմ իմ ֆիզիկական սահմանափակումների դեմ: Մնացած շաբաթների […]
13:52 28.02.2024
UFC-ի կիսաթեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկ Իլիա Թոփուրիան խոստովանել է, որ կցանկանար մենամարտել մարզական կարիերան ավարտած ռուսաստանցի անպարտելի Հաբիբ Նուրմագոմեդովի հետ: «Ուրախ կլինեի օկտագոնը կիսել Հաբիբ Նուրմագոմեդովի հետ։ Նա իր ամբողջ կարիերայի ընթացքում անպարտելի մնաց՝ տանելով 29 հաղթանակ: Այս ցուցանիշն ինձ գրավում է, Հաբիբը կմնա պատմության մեջ։ Նուրմագոմեդովին արժանի և պատվավոր […]
13:28 28.02.2024
Սաուդյան Արաբիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար «Ալ Հիլյալը» հյուրընկալվել էր Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ալ Իթիֆակին» և հաղթել է 2-0 հաշվով: Հյուրերի կազմում գոլի հեղինակ են դարձել սերբ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը և Սաուդյան Արաբիայի հավաքականի խաղացող Սալեմ Ալ-Դոսարին: «Ալ Հիլյալն» այս հաղթանակից հետո 59 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 7 միավորով է գերազանցում երկրորդ […]
08:58 28.02.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին հանդիպել են ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի հետ, հայտնում է RMC Sport-ը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՊՍԺ-ի սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆին։ Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ 2022 թվականի մայիսին ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մբապեն նոր պայմանագիր է […]
19:43 27.02.2024
Ռուս հայտնի կիսապաշտպան Դենիս Գլուշակովը կարող է կարիերան շարունակել «Ուրարտուի» կազմում։ «Спорт Экспресс»-ը գրում է, որ 37-ամյա ֆուտբոլիստը մոտ օրերս պայմանագիր կկքնի երևանյան ակումբի հետ։ Գլուշակովը տարեսկզբին խզել է պայմանագիրը Ռուսաստանի 3-րդ դիվիզիոնում հանդես եկող Կաստրոմայի «Սպարտակի» հետ, որի կազմում խաղում էր 2023 թ. սեպտեմբերից։ Կիսապաշտպանը հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվում» ու «Սպարտակում», Գրոզնիի «Ախմատում», […]
19:21 27.02.2024
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Էվերթոնի» միավորների քանակը կավելանա 4-ով: 2023 թ. նոյեմբերին Պրեմիեր լիգան ֆինանսական օրենքներ խախտելու համար ակումբից հանել էր 10 միավոր, սակայն, բողոքարկումից հետո, «Էվերթոնին» վերադարձվել է դրանցից 4-ը։ Այժմ ակումբը 26 խաղից հետո ունի 25 միավոր և կբարձրանա 15-րդ տեղ։
19:05 27.02.2024
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը, նաև խաղացողներ Ռոդրիգինյոն և Զանոտոն, «Նորիլսկի Նիկելի» կազմում դարձել են Ռուսաստանի գավաթակիր։ Եզրափակիչ խաղում «Նորիլսկի Նիկելը» 4-3 հաշվով հաղթել է «Գազպրոմ-Յուգրային»։
18:50 27.02.2024
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընդգրկվել է Իսպանիայի գավաթի խաղարկության «Մալյորկայի» դեմ կիսաեզրափակչի պատասխան խաղի համար նախատեսված հայտացուցակում: Ռուսաստանի ազգային հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Վիլյառեալի» դեմ Լա լիգայի 26-րդ տուրի տնային խաղում։ Զախարյանը վնասել էր աջ ձեռքը։ Հայ ֆուտբոլիստը բժիշկների ուղեկցությամբ լքել էր խաղադաշտը: Ակումբի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ կիսապաշտպանը խուսափել է […]
18:30 27.02.2024
Մադրիդում ապրիլի 22-ին կկայանա Laureus ամենաամյա սպորտային մրցանակաբաշխությունը։ Laureus-ի պաշտոնական կայքում հրապարակվել են բոլոր անվանակարգերի հավակնորդները։ «Տարվա լավագույն մարզիկ». Նովակ Ջոկովիչ (Սերբիա, թենիս), Արման Դյուպլանտիս (Շվեդիա, աթլետիկա), Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա, ֆուտբոլ), Նոա Լայլս (ԱՄՆ, աթլետիկա), Լիոնել Մեսի (Արգենտինա, ֆուտբոլ), Մաքս Ֆերստապեն (Նիդերլանդներ, Ֆորմուլա-1)։ «Տարվա լավագույն մարզուհի». Այթանա Բոնմաթի (Իսպանիա, ֆուտբոլ), Շերիկա Ջեքսոն (Ճամայկա, աթլետիկա), Ֆեյթ […]
18:09 27.02.2024
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի կրտսեր եղբայրը՝ էթան Մբապեն, կարող է նրա հետ տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է El Chiringuito-ն։ Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» նախատեսում է պայմանագիր կնքել երկու եղբայրների հետ: Այս ամառ Էթանը դեռ 17 տարեկան կլինի, ուստի նրա տեղափոխությունը հնարավոր է միայն հաջորդ ձմռանը։ Էթան Մբապեն խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Նախորդ դեկտեմբերին նա իր […]
17:43 27.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ՀՀ սպորտի վարպետի կոչմանն արժանացել են բռնցքամարտիկներ Հեղինե Պետրոսյանը, Սամվել Սիրամարգյանը, Գոռ Հովհաննիսյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Վաղարշակ Քեյանը, Արգիշտի Հակոբյանը, Առնո Դարչինյանը, Ալբերտ Հարությունյանը, Էրիկ Առստամյանը, Արեն Խառատյանը, Արման Միսկարյանը, Գոռ […]
14:53 27.02.2024
Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է եղել լողի և ջրացատկի մրցումներում: Լողի աշխարհի առաջնությանը 190 երկրի 2600 լողորդ է մասնակցել: Մեր երկիրը ներկայացրել են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը։ 4×100մ ազատ ոճի խառը փոխանցալողում Հայաստանի քառյակը ցույց է տվել 3.44.29 արդյունք և գրավել է […]
21:00 26.02.2024
Հոկեյի մայրցամաքային լիգայի (KHL) կանոնավոր առաջնության եզրափակիչ օրը Մագնիտոգորսկի «Մետալուրգը» հաղթեց Օմսկի Ավանգարդին: Հանդիպումը կայացավ Մագնիտոգորսկում՝ «Մետալուրգ Արենա» մարզադաշտում, և ավարտվեց Անդրեյ Ռազինի գլխավորած թիմի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Հաղթողների հաշիվը խաղի 49-րդ վայրկյանին բացեց 20-ամյա հարձակվող Նիկիտա Գրեբենկինը։ Այնուհետև, բելառուս 24-ամյա պաշտպան Վլադիսլավ Էրեմենկոն գնդակը խփեց Օմսկի թիմի դարպասը։ Երրորդ քսան րոպեի մեկնարկում հյուրերը կարողացան […]
20:20 26.02.2024
Պարա ծանրամարտի Բրազիլիայի հավաքականի ավագ մարզիչ Վալդեցիր Լոպեսը ներգրավվել է Հայաստանի հավաքականի առաջատար մարզիկների պատրաստվածության աճի բարձրացման աշխատանքներում, հայտնում է Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի մամուլի ծառայությունը: Լոպեսը նախորդ տարի ճանաչվել է պարա ծանրամարտի Բրազիլիայի լավագույն մարզիչ: Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստել աշխարհի գավաթի խաղարկություններին, որոնք վարկանիշային են Պարալիմպիկ խաղերի համար։ Գավաթի խաղարկությունները կանցկացվեն Դուբայում և Թբիլիսիում: