TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.39 oC

ՍՊՈՐՏ

Նշվել է միակ գործոնը, որի շնորհիվ «Սպարտակը» կարող է հաղթել «Զենիթին»

19:55 24.02.2024

Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի (ՌՖՖ) ղեկավար և Մոսկվայի «Սպարտակի» երկրպագու Շամիլ Տարպիշչևը նշել է, որ «Սպարտակը» Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» կարող է հաղթել միայն զգացմունքների միջոցով։ Նա իր կարծիքն է հայտնել «Матч ТВ»-ին. «Օբյեկտիվորեն, «Զենիթը» ավելի ուժեղ է, քան «Սպարտակը»: Նրանք երկու ուժեղ կազմ ունեն, նրանց դեմ դժվար է խաղալ: «Սպարտակը» կարող է հաղթել միայն էմոցիաների և […]

̰
Գործակալը խոսել է Զախարյանի վնասվածքի մասին

19:13 24.02.2024

«Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է կիսապաշտպանի առողջական վիճակի մասին։ Նրա խոսքերը մեջբերել է Sport Express-ը։ «Լուրջ բան չկա։ Փառք Աստծո, ամեն ինչ ստացվեց: Ավելի ուշ պարզ կլինի՝ նա կմարզվի՞ ընդհանուր խմբում, թե՝ ոչ»,- ասել է Գոլուբինը։ Փետրվարի 23-ին «Ռեալ Սոսյեդադը» Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում հանդիպել էր «Վիլյառեալի» հետ։ Խաղի […]

̰
Անգլիացի ֆուտբոլիստը թիկնապահ է վարձել, որպեսզի պաշտպանի իրեն կին երկրպագուից

18:28 24.02.2024

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Թրենտ Ալեքսանդր-Առնոլդը թիկնապահ է վարձել, որպեսզի պաշտպանի իրեն երկրպագուից, ով ցանկանում է «քնել» իր հետ: Այս մասին հայտնում է The Sun-ը։ Պարզվում է, որ մարզիկը վերջին մեկ տարվա ընթացքում տուժել է անհայտ կնոջ կողմից ոտնձգություններից: Նա եկել է անգլիացու տուն, «կարմիրների» բազա, ինչպես նաև խաղացողի այցելած վայրեր: Ֆուտբոլիստը փորձել է ինքնուրույն ազատվել […]

̰
Մենք տարբերակներ ունենք մեր թիմում. Էրիկ տեն Հագը` Հոյլունդի վնասվածքի մասին

17:15 24.02.2024

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի հարձակվող Ռասմուս Հոյլունդի վնասվածքի մասին. «Մենք ուսումնասիրել ենք այս դիրքը զբաղեցնելու և Ռասմուս Հոյլունդի անհասանելի լինելու հետ կապված այլ տարբերակներ: Մենք տարբերակներ ունենք մեր թիմում»,- Տեն Հեգի խոսքերն է մեջբերել The United Stand-ը: Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ 21-ամյա դանիացին մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի […]

̰
Վնասվածքի պատճառով Զախարյանը չի կարողացել ինքնուրույն հագնվել

09:01 24.02.2024

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը մանրամասներ է հայտնել թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի վիճակի մասին, ով վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում։ Նրա խոսքերը մեջբերում է Marca-ն։ «Արսեն Զախարյանն անգամ ինքն էլ չէր կարողանում հագնվել. վաղը թեստեր կիրականացվեն»,- ասել է նա։ Զախարյանը մեկնարկային կազմում էր. խաղի 71-րդ րոպեին նա խաղային դրվագում […]

̰
Չանչարևիչը հայկական ակումբներում անցկացրած պաշտոնական խաղերի քանակը հասցրեց 200-ի

08:35 24.02.2024

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում նորամուտը նշեց «Նոայի» կազմում: 34-ամյա Չանչարևիչը դաշտ դուրս եկավ «Ուրարտուի» հետ մրցավեճում և հայկական ակումբներում անցկացրած պաշտոնական խաղերի քանակը հասցրեց 200-ի: Հիշեցնենք, որ Օգնյեն Չանչարևիչի նախորդ ակումբը Երևանի «Ալաշկերտն» էր, որի կազմում նա անցկացրել է 199 պաշտոնական հանդիպում:

̰
Նեյմարն օգնել է Ալվեսին տուժածին բարոյական փոխհատուցում տալու հարցում

08:16 24.02.2024

Բրազիլիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը և նրա ընտանիքը 150 հազար եվրո են հատկացրել ազատազրկման մեջ գտնվող Դանի Ալվեսին: Այդ գումարը Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն օգտագործել է տուժածին բարոյական փոխհատուցում տալու համար: Հենց Նեյմարի օգնության շնորհիվ է 40-ամյա Ալվեսի ազատազրկման ժամկետը կրճատվել: 2023թ․ հունվարից Դանի Ալվեսը կալանավորված էր Բարսելոնայի դատարանի որոշմամբ։ Նա […]

̰
Հասկանում եմ, թե ինչքան դժվար է սպորտը թողնելը․ Նազիկ Ավդալյանը՝ Հռիփսիմե Խուրշուդյանին

23:44 23.02.2024

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե ու արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանն անդրադարձել է Հռիփսիմե Խուրշուդյանի՝ կարիերան ավարտելու մասին ակնարկին։ «Հռիփ ջան հասկանում եմ, թե ինչքան դժվար է սպորտը թողնելը՝ հեռանալ մի աշխարհից, որտեղ քո խոսքը ասելու համար խաղասեղանին է դրվել ամեն ինչ, առանց բացառության՝ ընտանիք, շրջապատ, ժամանց, առողջություն, երեխա, ժամանակ… Իսկ արդյունքում կարող ես […]

̰
Կարեն Խաչանովը դուրս եկավ եզրափակիչ. Դոհա

23:22 23.02.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Դոհայում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ: Կիսաեզրափակիչում Խաչանովը երկու սեթում 7-6, 6-2 հաշվով հաղթեց Ավստրալիան ներկայացնող 46-րդ ռակետ Ալեքսեյ Պոպիրինին: Աշխարհի 17-րդ ռակետը հաղթանակի հասավ 1 ժամ 44 րոպեում: 27-ամյա հայ թենիսիստը եզրափակիչում կհանդիպի Գաել Մոնֆիս (Ֆրանսիա) – Յակուբ Մենշիկ (Չեխիա) զույգի հաղթողի հետ:

̰
Արթուր Դավթյանը հենացատկի եզրափակչում է. Աշխարհի գավաթ

23:00 23.02.2024

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս եկավ Գերմանիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի հենացատկի եզրափակիչ: Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոնը որակավորման փուլում 14,966 միավորով գրավեց առաջին տեղը: Հենացատկի եզրափակիչը կանցկացվի փետրվարի 25-ին: Նախօրեին օղակների վարժությունում եզրափակիչի ուղեգիր էին նվաճել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, իսկ նժույգ թափերում՝ Գագիկ Խաչիկյանը: Այս վարժությունների […]

̰
Բունդեսլիգան երկրպագուների բողոքի ալիքից հետո հրաժարվել է նոր ներդրողներից

22:45 23.02.2024

Գերմանիայի ֆուտբոլային լիգան հրաժարվել է ներքին ներդրողների հետ պայմանագիր կնքելու մտադրությունից, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Որոշումը կայացվել է կառույցի արտահերթ նիստում։ Պատճառը երկրպագուների շրջանում առաջացած մեծ դժգոհությունն է։ Կազմակերպությունը դադարեցրել է ներդրողների հետ բանակցությունները։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ներդրողները պատրաստ են մինչև 2 միլիարդ եվրո հատկացնել Բունդեսլիգայի ու ակումբների զարգացման համար։ Վերջին […]

̰
Անդրանիկ Հակոբյանը կարիերան կշարունակի իսպանական «Վալենսիայի» Մ19 թիմում

22:24 23.02.2024

Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Անդրանիկ Հակոբյանը կարիերան կշարունակի իսպանական «Վալենսիայի» Մ19 թիմում, հաղորդել է ակումբի մամուլի ծառայությունը։ Մինչև այս 18-ամյա ֆուտբոլիստը խաղում էր իսպանական «Էլչեի» երիտասարդական թիմերում։ Անդրանիկ Հակոբյանը նախորդ տարի էր հրավիրվել Հայաստանի Մ21 հավաքական, սակայն պաշտոնական խաղ դեռ չի անցկացրել։

̰
Կազմվել է ՉԼ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականը

21:58 23.02.2024

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ինտեր» – «Աթլետիկո» (1:0), ՊՍՎ – «Դորտմունդ Բորուսիա» (1:1), «Նապոլի» – «Բարսելոնա» (1:1) եւ «Պորտու» – «Արսենալ» (1:0) հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ․ Զոմեր («Ինտեր»)։ Պաշտպաններ․ Բաստոնի («Ինտեր»), Դե Վրեյ («Ինտեր»), Օտավիո («Պորտու»), Վենդել («Պորտու»), Մոլինա («Աթլետիկո») Կիսապաշտպաններ․ Վեերման («ՊՍՎ Էյնդհովեն»), Գալենո («Պորտու»)։ Հարձակվողներ․ Օսիմեն («Նապոլի»), Լեւանդովսկի […]

̰
«Ռեալը» կփորձի վերադարձնել Հակիմիին

21:33 23.02.2024

Մադրիդի «Ռեալը» սկսել է հետարքրքրվել ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիի ծառայություններով։ El Mundo Deportivo-ն գրում է, որ «Ռեալը» 25-ամյա ֆուտբոլիստին համոզում է չերկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։ Եթե դա տեղի ունենա, «Ռեալը» կփորձի տրանսֆերն իրականացնել 2025թ․ ամռանը։ Մարոկկոյի հավաքականի աստղը դեմ չէ վերադառնալ իսպանական ակումբ՝ նույնիսկ ավելի ցածր աշխատավարձով։ Այժմ նա տարեկան շուրջ 10 […]

̰
Խաբի Ալոնսոն նախընտրում է «Լիվերպուլը»

20:43 23.02.2024

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ակումբից հեռանալու դեպքում նախընտրում է աշխատել անգլիական «Լիվերպուլում», հայտնում է Sky Sport-ը: Ալոնսոյի շորթ-լիստում երկրորդը Մադրիդի «Ռեալն» է, իսկ երրորդ տեղում՝ Մյունխենի «Բավարիան»: Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի տարիներին Խաբի Ալոնսոն 2004-2009-ին խաղացել է «Լիվերպուլում»։ Բունդեսլիգայի 22 տուրից հետո «Բայերը» 58 միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը և 8 միավորի առավելություն […]

̰
Պիեր-Էմերիկ Օբամեյանգը՝ Եվրոպա լիգայի պատմության լավագույն ռմբարկու

20:25 23.02.2024

Ֆրանսիական «Մարսելի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը դարձել է Եվրոպա լիգայի պատմության լավագույն ռմբարկու, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: ԵԼ 1/16 եզրափակչի պատասխան խաղում Օբամեյանգը գրավել է ուկրաինական «Շախտյորի» դարպասը: 34-ամյա ֆուտբոլիստը 31-րդ գոլն է խփել մրցաշարում և շրջանցել է կոլումբացի Ռադամել Ֆալկաոյին: Երրորդ տեղը կիսում են Բիլբաոյի «Աթլետիկի» նախկին հարձակվող Արից Ադուրիսը և իտալական «Ռոմայի» […]

̰
Տոնի Կրոսը վերադառնում է Գերմանիայի հավաքական

20:05 23.02.2024

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտարարել է Գերմանիայի հավաքական վերադառնալու մասին։ 33-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականին էր ավարտել ելույթներն ազգային թիմում։ «Մարտից ես դարձյալ կխաղամ Գերմանիայի հավաքականում։ Վստահ եմ, որ այս թիմը կարող է յուրահատուկ բաներ անել Եվրո-2024-ում։ Բոլորս հավատում ենք դրան։ Հավաքականի մարզիչը խնդրել է ինձ վերադառնալ, և ես համաձայնել եմ»,- սոցցանցերում գրել է Կրոսը։ […]

̰
«Վեստ Արմենիան» միանգամից 5 նորեկ ունի

19:48 23.02.2024

Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Վեստ Արմենիան» համալրվել է 5 նոր ֆուտբոլիստով: Թիմին են միացել Ռոբերտ Հակոբյանը, իտալացի Ստեֆանո Կրիվելարոն, ուկրաինացի Վլադիսլավ Խոմուտովը, նիգերիացի Օկորոնկո Չուկվուեբուկան և ռուսաստանցի Մատվեյ Գույգանովը: Ռոբերտ Հակոբյանը նախկինում հանդես է եկել «Շիրակի», «Փյունիկի» և «Արարատի» կազմում: Ստեֆանոն Կրիվելարոն իտալական «Տորինոյի» սան է, նա խաղացել է «Ռեջինայում», «Լավանյեսեում» և «Ալեկսանդրիայում»: Վլադիսլավ […]

̰
Բենզեմայի ինքնագոլը չխանգարեց «Ալ Իթիհադի» հաղթանակին․ Ասիայի Չեմպիոնների լիգա

19:30 23.02.2024

Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադը» դուրս է եկել Ասիայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Ուզբեկստանի «Նավբահորի» հետ պատասխան խաղում «Ալ Իթիհադը» հաղթել է 2:1 հաշվով։ Սաուդյան թիմից սեփական դարպասը գրավել է ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, ով անցած տարվա դեկտեմբերի 15-ից գոլ չի խփել մրցակիցներին։ Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:

̰
Աշխարհի 5-րդ ռակետը պարտվել է 18-ամյա չեխ թենիսիստին, ով 116-րդն է ATP-ի դասակարգման աղյուսակում

18:48 23.02.2024

Աշխարհի 5-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը չի կարողացել դուրս գալ Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ: Ռուս թենիսիստը քառորդ եզրափակչում երկու սեթում 4-6, 6-7 հաշվով պարտվել է չեխ թենիսիստ, աշխարհի 116-րդ ռակետ Յակուբ Մենշիկին: Կիսաեզրափակչում Մենշիկը կհանդիպի ֆրանսիացիներ Գաել Մոնֆիսի և Ուգո Ումբերի մրցախաղի հաղթողի հետ։ Ավելի վաղ Դոհայի մրցաշարի կիսաեզրափակիչ էր դուրս եկել […]

̰
Հայտնի դարձան նաև Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները

18:28 23.02.2024

ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացած վիճակահանությամբ հայտնի դարձան նաև Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի զույգերը։ Այս փուլում միմյանց հետ չեն կարող հանդիպել նույն երկիրը ներկայացնող թիմերը։ Փլեյ-օֆֆում պայքարը սկսում են խմբերի հաղթողները, որոնք կմրցեն 1/16 եզրափակչի արգելքը հաղթահարած ակումբների հետ։ Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերը կկայանան մարտի 7-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։ Քառորդ եզրափակիչի դիմակայությունները […]

̰
Հայտնի դարձան Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի բոլոր զույգերը

18:04 23.02.2024

ՈՒԵՖԱ-ի գրասենյակում այսօր կայացավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։ Այս փուլից փլեյ-օֆֆում պայքարը սկսում են նաև խմբերի հաղթողները, որոնց մրցակիցները կլինեն 1/16 եզրափակչի արգելքը հաղթահարած ակումբները։ Նույն երկիրը ներկայացնող թիմերը չէին կարող հանդիպել միմյանց հետ։ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղերը կկայանան մարտի 7-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։ Քառորդ եզրափակչի զույգերը ևս որոշվելու […]

̰
Բարսեղյանի «Սլովանը» դուրս մնաց պայքարից․ Կոնֆերենցիաների լիգա

17:41 23.02.2024

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում ավարտվեցին 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումները: Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» պատասխան խաղում էլ զիջեց ավստրիական «Շտուրմին»: Բրատիսլավայի թիմը տնային խաղում զիջեց 0-1 հաշվով, Ավստրիայում պարտվել էր 1-4: «Սլովանի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ով փոխարինվեց 86-րդ րոպեին: Այսպիսով` «Սլովանը» դուրս մնաց հետագա պայքարից։

̰
Ամեն ինչ գնում է նրան, որ կարելի է հաղթել Տալախաձեին․ Գոռ Մինասյան

17:21 23.02.2024

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը (+109 կգ) անդրադարձել է Սոֆիայում կայացած ԵԱ-ի գերծանր քաշային կարգի մրցմանը, որում հաղթել էր Վարազդատ Լալայանը (+109 կգ), իսկ Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր։ «Մրցակցության մասին խոսք լինել չի կարող, քանի որ Վարազդատի առավելությունը բացահայտ էր։ Սա չի կարելի […]

̰
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը երկարաձգել է պայմանագիրը

17:00 23.02.2024

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ու հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն երկարաձգել են գործող պայմանագիրը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ 62-ամյա իսպանացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ աշխարհի առաջնության ավարտը։ Լուիս դե լա Ֆուենտեն 2022 թվականին է սկսել աշխատանքն Իսպանիայի հավաքականում, որը նրա գլխավորությամբ 10 խաղում տարել է 9 հաղթանակ ու կրել 1 […]

̰
Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլի եզրափակիչ

15:23 23.02.2024

Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ: Օղակների վարժության որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, իսկ նժույգ-թափեր վարժության եզրափակիչ է դուրս եկել երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը: Այսօր պայքարի դուրս կգա Արթուր Դավթյանը՝ հանդես գալով հենացատկի վարժության որակավորման փուլում: Հիշեցնենք՝ ավելի […]

̰
Ավելի քան 638 մլն դրամ՝ մարզական և ուսհաստատությունների, «Վորքաութ» մարզահրապարակների նախագծման և կառուցման աշխատանքներին

14:26 23.02.2024

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար նախատեսված և օբյեկտներով չբաշխված գումարներից կատարվել է վերաբաշխում՝ 638 մլն 444 հազար դրամ գումարի չափով: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այն ուղղված է Կառավարության երկու ռազմավարական ծրագրերի իրականացմանը՝ «Կրթության զարգացման՝ մինչև 2030 […]

̰
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-ի նախընտրական առաջին փուլում զիջել է Ավստրիային

10:51 23.02.2024

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է ելույթներն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում: Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը Վիեննայում մրցել է Ավստրիայի հավաքականի հետ և պարտվել է 91:106 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Քրիս Ջոնսն էր (Հայաստան)՝ վաստակած 30 միավորով, նա նաև 5 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 8 արդյունավետ փոխանցում: Հայաստանի […]

̰
Մալարիայով է վարակվել Աֆրիկայի գավաթի խաղարկությանը  մասնակցած 3-րդ ֆուտբոլիստը

22:30 22.02.2024

Իտալական «Ֆիորենտինայի» հարձակվող Կրիստիան Կուամեն հիվանդանոցում է հայտնվել Կոտ դ՛Իվուարում կայացած Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունից վերադառնալուց հետո։ Կոտ դ՛Իվուարի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը վարակվել է մալարիայով։ Կուամեն Կոտ դ՛Իվուարի հավաքականի կազմում դարձել էր Աֆրիկայի գավաթակիր։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 14 խաղի, դարձել մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ Աֆրիկայի գավաթին մասնակցած ֆուտբոլիստներից […]

̰
Հովհաննես Հարությունյանը «Սոչիից» կվերադառնա «Փյունիկ»

21:55 22.02.2024

«Փյունիկից» ռուսական «Սոչի» տեղափոխված Հովհաննես Հարությունյանը կվերադառնա երևանյան ակումբ։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն այս տարվա հունվարին էր 160 հազար եվրոյի դիմաց միացել ռուսական ակումբին, որի կազմում մասնակցել է մի քանի ստուգողական խաղի։ Կողմերը պայմանավորվել էին, որ եթե հավաքից հետո ֆուտբոլիստը դառնա «Սոչիի» մեկնարկային կազմի խաղացող, ապա կմնա թիմում, հակառակ դեպքում կվերադառնա «Փյունիկ» և մինչև այս մրցաշրջանի […]

̰
BACK_TO_TOP