21:21 22.02.2024
Մոսկվայի «Սպարտակի» պաշտպան Պավել Մասլովը կարող է տեղափոխվել Երևանի «Ուրարտու», հաղորդում է ռուս ինսայդեր Իվան Կարպովը։ Հայաստանի չեմպիոնը պաշտոնական առաջարկ է արել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։ «Ուրարտուն» ցանկանում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել Մասլովին։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Պավել Մասլովը մասնակցել է 1 խաղի, գավաթի խաղարկությունում՝ 3 հանդիպման։
20:49 22.02.2024
Բարսելոնայի դատարանը 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել կատալոնական «Բարսելոնայի», Թուրինի «Յուվենտուսի», ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսին, հաղորդում է Marca-ն։ 40-ամյա ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել բռնաբարության մեջ։ Միջադեպը տեղի էր ունեցել 2022 թվականին Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում, որտեղ բրազիլացին ոտնձգություններ էր կատարել 23-ամյա մի կնոջ նկատմամբ։ Դատարանը 9 տարվա ազատազրում էր պահանջել […]
20:10 22.02.2024
Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Լիվերպուլը» տնային խաղում 4-1 հաշվով հաղթել է «Լութոն Թաունին»։ Տանտերերն առաջին խաղակեսից հետո պարտվում էին, սակայն հետո չորս գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը։ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը վաստակել է 60 միավոր և գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Լիվերպուլը» մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիից» առաջ է 4 միավորով, բայց Անգլիայի գործող չեմպիոնը […]
19:54 22.02.2024
«Ինտեր Մայամին» հաղթանակով է մեկնարկել MLS-ի կանոնավոր առաջնությունում։ «Ռեալ Սոլթ Լեյքի» դեմ տնային խաղում գրանցվել է 2-0 հաշիվը։ «Ինտեր Մայամի» առաջին գոլի ժամանակ արդյունավետ փոխանցում է կատարել Լիոնել Մեսսին, իսկ երկրորդի դրվագում՝ թիմի նորեկ, ուրուգվայցի Լուիս Սուարեսը։ «Ինտեր Մայամիի» մեկնարկային կազմում խաղին մասնակցել են նաև կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։
19:33 22.02.2024
Ձմեռային ընդմիջումից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան։ Առաջնության երկրորդ հատվածի առաջին խաղում Գյումրիի «Շիրակն» ընդունել էր ԲԿՄԱ-ին և առավելության հասել նվազագույն հաշվով։ Հաղթական գոլը 64-րդ րոպեին խփել է կոտդիվուարցի կիսապաշտպան Դոնալդ Կոդիան։ Այս հաղթանակից հետո «Շիրակը» հեռացավ վերջին տեղից ու 16 միավորով 9-րդն է։ ԲԿՄԱ-ն ունի 22 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը։
19:11 22.02.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ATP-250 շարքի մրցաշարում և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Աշխարհի 17-րդ ռակետի մրցակիցը աշխարհի 43-րդ ռակետ, ֆինն Էմիլ Ռուսուվուորին էր, որը հրաժարվեց պայքարից առաջին սեթի ժամանակ։ Այդ պահին հաշիվը 3-0 էր՝ հօգուտ Խաչանովի։ 27-ամյա Խաչանովը կիսաեզրափակչում ուժերը կչափի Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինի հետ։
18:49 22.02.2024
Մամիկոն Ղարիբյանը երրորդ տեղն է գրավել Նորվեգիայում կայացած «Kragero Resort Chess International 2024» մրցաշարում անցկացված կայծակնային շախմատի պայքարում: Հայ գրոսմայստերը 7 հնարավորից վաստակել է 5.5 միավոր, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։ 2000-ից ցածր վարկանիշ ունեցող շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Վոլոդյա Թորոսյանը:
18:25 22.02.2024
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր կսկսի պայքարը 2027թ. աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում: C խմբի առաջին տուրում Ռեքս Քալամյանի գլխավորած հավաքականը կհյուրընկալվի Ավստրիայի թիմին: Հանդիպումը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 22:15-ին: C խմբում ընդգրկված է նաև Ալբանիան, որին Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի փետրվարի 25-ին՝ Երևանում:
18:06 22.02.2024
Ձմեռային ընդմիջումից հետո փետրվարի 22-ին վերսկսում է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան։ Առաջնության երկրորդ հատվածի առաջին խաղային օրը կկայանա երկու հանդիպում։ Գյումրիի «Շիրակը» կընդունի ԲԿՄԱ-ին, իսկ «Ուրարտուն» արտագնա հանդիպում կանցկացնի «Նոայի» հետ։ 20-րդ տուրից հետո առաջատարը Երևանի «Փյունիկն» է, որը վաստակել է 48 միավոր։ 2-3-րդ տեղերը բաժանող «Նոան» ու «Արարատ-Արմենիան» ունեն 42-ական միավոր։
17:28 22.02.2024
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Նապոլին» ու «Բարսելոնան» ոչ ոքի են խաղացել: Իտալիայում արձանագրվել է 1-1 հաշիվը։ Կատալոնական ակումբի կազմում հաշիվը 60-րդ րոպեին բացել է Ռոբերտ Լևանդովսկին, իսկ տանտերերից պատասխան գոլը խփել է Վիկտոր Օսիմհենը։ Օրվա մյուս խաղում անսպասելի արդյունք է գրանցվել. պորտուգալական «Պորտուն» սեփական խաղադաշտում 1-0 հաշվով առավելության է հասել Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ` […]
17:05 22.02.2024
Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում մրցել են Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրն» ու «Ալ Ֆայհան»։ «Ալ Նասրը» տնային հաղթանակ է տարել 2-0 հաշվով, իսկ գոլերից մեկը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն։ Լուիշ Կաշտրուի գլխավորած թիմը դիմակայության առաջին խաղում էլ առավելության էր հասել 1-0 հաշվով և այսպիսով դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ԱՄԷ-ն […]
16:46 22.02.2024
Գերմանացի Թոմաս Տուխելը հետաքրքրված է «Բարսելոնան» գլխավորելու տարբերակով, հայտնում է Sky Sports-ը։ 50-ամյա մասնագետը, որը այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից, դեռևս որևէ այլ ակումբի հետ բանակցություններ չի վարել, սակայն պատրաստ է նույն պաշտոնը ստանձնել կատալոնական ակումբում։ Տուխելն այժմ կենտրոնացած է «Բավարիայի» արդյունքները կայունացնելու և մրցաշրջանը պատվով ավարտելու խնդրի վրա։ […]
16:00 22.02.2024
«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը նամակ է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահին՝ 2024 թ․ Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Ադրբեջանին մասնակցությունից զրկելու վերաբերյալ և կոչ է արել ՄՕԿ-ին կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ երկրի մասնակցության դեմ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շարժման տարածած հաղորդագրությունից, նամակն ուղարկվել է նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահին, Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեին, Ֆրանսիայի օլիմպիական […]
15:21 22.02.2024
Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո»։ Հեղինակավոր Transfermarkt կայքը հայտնում է, որ իսպանական ակումբը հետաքրքրված է 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Ըստ աղբյուրի` Սպերցյանի` «Աթլետիկո» տեղափոխության հավանականությունը 20 տոկոս է։ Փոխարենը Transfermarkt-ը 90 տոկոս հավանականությամբ գտնում է, որ Էդուարդ Սպերցյանը կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել […]
14:48 22.02.2024
Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան գնահատել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի մարզչական տաղանդը: «Ինձագին անսովոր ճանապարհ է անցել: Նա ակումբ եկավ առանց ավելորդ աղմուկի և ապացուցեց, որ հրաշալի մասնագետ է: Նա 10-12 տարի փոքր է թոփ մարզիչներից: Սիմոնեն հաղթահարեց քննադատությունն ու ճնշումները, իսկ հիմա նրա կառուցած խաղին հետևելը հաճույք է պատճառում: Մենք կշարունակենք […]
14:26 22.02.2024
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն այս մրցաշրջանի վերջում կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ դա ակումբի ու մարզիչի համատեղ որոշումն է։ 50-ամյա Տուխելի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025թ․ ամառը։ Գերմանացի մասնագետը 2023թ․ մարտի 25-ին էր գլխավորել «Բավարիան»՝ փոխարինելով իր հայրենակից Յուլիան Նագելսմանին: Տուխելի գլխավորությամբ մյունխենյան ակումբն […]
14:03 22.02.2024
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (17-րդ ռակետ) դուրս է եկել Դոհայում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի 1/4 եզրափակիչ։ 27-ամյա թենիսիստը պայքարը սկսել է երկրորդ փուլից, որտեղ 6-4, 7-5 հաշվով հաղթել է աշխարհի 60-րդ ռակետ հունգարացի Ֆաբիան Մարոժանին։ Մրցախաղը տևել է 1 ժամ 29 րոպե։ Դա Կարեն Խաչանովի 250-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ կարիերայում։ Քառորդ եզրափակիչում նա […]
13:37 22.02.2024
Հենրիխ Մխիթարյանը դարձել է եվրագավաթներում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը ԱՊՀ երկրներից, հայտնում է Transfermarkt-ը : 35-ամյա Մխիթարյանը մասնակցել էր Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղին (1-0) և այսպիսով 144-րդ հանդիպումն անցկացրել եվրագավաթներում։ Հայ կիսապաշտպանը շրջանցեց Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի նախկին դարպասապահ Ալեքսանդր Շովկովսկուն (143) և բարձրացավ առաջին տեղ։ Լավագույն եռյակը եզրափակում […]
11:49 22.02.2024
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները գերմանական Կոտբուսում սկսում են պայքարը աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին մասնակցում են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը: Օրեր առաջ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ոսկե մեդալակիր էր դարձել Արթուր Դավթյանը (հենացատկ) և արծաթե մեդալ էր […]
11:23 22.02.2024
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն այս գիշեր վերադարձել են Բուլղարիայից: Եվրոպայի առաջնությունից մեդալներով վերադարձած ծանրորդներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ, մարզասերներ: Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ու կանանց թիմերը միասին նվաճել են 11 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներ (առանձին վարժությունների […]
10:34 22.02.2024
Ֆիթնեսի մարզիչ Ելենա Սոբոլը նշել է ուղիներ, որոնք կօգնեն ստիպել ձեզ սպորտով զբաղվել։ Նրա խոսքերը մեջբերում է Sport Express-ը։ Մարզչի խոսքով, առաջին հերթին պետք է որոշել նպատակը: «Դա կարող է տարբեր լինել. նիհարել 10 կիլոգրամ, տոնուսավորել մարմինը, բարձրացնել տոկունությունը: Այնուհետև սթափ գնահատեք ձեր աշխատանքային գրաֆիկը և կազմեք ժամանակացույց»,- ասել է Սոբոլը։ Մարզիչն նաև խորհուրդ է […]
09:22 22.02.2024
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալն ամռանը կհեռանա անգլիական ակումբից։ Այս մասին հայտնել է լրագրող Ռուդի Գալետտին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաների» մարզչական շտաբը հույսեր չի կապում 28-ամյա ֆուտբոլիստի հետ։ Ֆուտբոլիստը կլքի «Մանչեսթեր Յունայթեդը» ազատ գործակալի կարգավիճակով։ Նշվում է, որ այս պահին ոչ մի եվրոպական ակումբ կապ չի հաստատել հարձակվողի ներկայացուցիչների հետ։
23:44 21.02.2024
Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է աշխարհի առաջնություններին չմասնակցած հանրահայտ ֆուտբոլիստներին: Ալֆրեդո Դի Ստեֆանո (Արգենտինա/Իսպանիա) Ջորջ Բեսթ (Հյուսիսային Իռլանդիա) Լադիսլո Կուբալա (Չեխոսլովակիա/Հունգարիա/Իսպանիա) Վալենտինո Մացոլա (Իտալիա) Ռայան Գիգզ (Ուելս) Ջորջ Վեա (Լիբերիա) Գունար Նորդալ (Շվեդիա) Էրիկ Կանտոնա (Ֆրանսիա) Դանկան Էդվարդս (Անգլիա) Իան Ռաշ (Ուելս)
23:11 21.02.2024
Չավի Էրնանդեսը վստահ է, որ «Բարսելոնայի» մարզչական շտաբը գաղտնի տեղեկություններ է փոխանցում լրատվամիջոցներին, El Chiringuito TV-ի եթերում հայտնել է լրագրող Խավի Միգելը: «Արդեն 2 ամիս է, ինչ շարունակվում է «վհուկների որսը»: Փնտրում են լրտեսին: Այն, ինչ հայտնվում է մեդիայում, ճիշտ է: Չավին մեկ նպատակ ունի՝ գտնել լրտեսին: Էրնանդեսը մարզչական շտաբի անդամներին և խորհրդականին հավաքել է […]
22:38 21.02.2024
Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալզը» տանը 6-2 հաշվով առավելության է հասել «Նյու Ջերսի Դեվիլսի» նկատմամբ: Վաշինգտոնյան ակումբի ավագ Ալեքսանդր Օվեչկինը դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ: 38-ամյա Օվեչկինն արդեն 838 տափօղակ ունի իր հաշվին և այժմ լեգենդար ռուս հոկեյիստին 56 տափօղակ է բաժանում NHL-ի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրեցկիի […]
22:09 21.02.2024
Իսպանական Լա լիգան ներկայացնող ակումբներից աշխատավարձի ամենաբարձր շեմն ունի Մադրիդի «Ռեալը» (742,451 եվրո)։ «Արքայական ակումբի» աշխատավարձի շեմը 3,56 անգամ ավելի բարձր է, քան կատալոնական «Բարսելոնայինը», հայտնում է Marca-ն։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի արդյունքներով կատալոնական ակումբի համար աշխատավարձի ծախսերի սահմանաչափը գրեթե 66 միլիոնով պակաս է, քան ամառային պատուհանից հետո էր: 00 մլն եվրո։ «Ռեալից» հետո Լա լիգայում […]
21:39 21.02.2024
Արգենտինայի նախագահ Խավյեր Միլեյը համեմատել է Լիոնել Մեսսիին և Դիեգո Մարադոնային: «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, նա ֆենոմեն է: Ես երբեք Լեոյի հետ զրուցելու հնարավորություն չեմ ունեցել: Զրուցել եմ Հռոմի Պապի հետ, Նիդերլանդների թագուհի Մաքսիմայի հետ, միգուցե ինձ բախտ վիճակվի զրուցել նաև Մեսսիի հետ: Մարադոնան հրաշալի ֆուտբոլիստ էր, սակայն կարծում եմ, որ նա չէ […]
21:12 21.02.2024
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գործակալ Մարկ Կոսիցկեն հայտարարել է, որ գերմանացի մասնագետը 2024-25 մրցաշրջանում չի աշխատելու, հայտնում է Sky Sport-ը: Ավելի վաղ Կլոպը հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլից» հեռանալու մտադրության մասին: «Ընթացիկ մրցաշրջանից հետո մեկ տարի Յուրգեն Կլոպը չի գլխավորելու ոչ մի ակումբ և ոչ մի հավաքական: Ոչ մի բան չի փոխվել»,- […]
20:50 21.02.2024
Հանրահայտ ռեփեր, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և դերասան Քանյե Վեսթը ներկա է եղել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ինտեր» -«Աթլետիկո» առաջին հանդիպմանը: 46-ամյա աստղը Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոն է այցելել տարօրինակ հանդերձանքով, որը ամբողջությամբ փակել է նրա դեմքը: Արտիստին ուղեկցել է նրա կինը՝ Բյանկա Ցենսորը: Հիշեցնենք, որ Վեսթի նախկին կինը ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն էր: