20:30 21.02.2024
Հայտնի է փետրվարի 22-25-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին մասնակցող սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմը: Մեդալների համար կպայքարեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը: Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Վերջերս Հայաստանի հավաքականը նույն կազմով Կահիրեում մասնակցել էր նաև աշխարհի գավաթի խաղարկության […]
20:11 21.02.2024
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական առաջին փուլի հանդիպումներից առաջ ընկերական խաղ է անցկացրել չեխական «Բռնո Բասկետ» ակումբի հետ: Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով` 99:93 հաշվով։ Ռեքս Քալամյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլում առաջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 22-ին Ավստրիայի հավաքականի հետ, իսկ փետրվարի 25-ին կհյուրընկալի Ալբանիայի թիմին:
19:54 21.02.2024
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ», հայտնում է Metaratings.ru-ն: 24-ամյա ֆուտբոլիստն առաջարկը մերժել է Հայաստանի և Թուրքիայի լարված հարաբերությունների պատճառով: Գործը պաշտոնական բանակցություններին չի հասել, սակայն «Գալաթասարայը» մեծ ցանկություն է ունեցել ձեռք բերել հայ ֆուտբոլիստին: Հիշեցնենք նաև, որ ձմռանը Թիկնիզյանը մոտ էր Սանկտ Պետերբուրգի […]
19:35 21.02.2024
Բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռետկլիֆը պաշտոնապես դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ռետկլիֆը ձեռք է բերել անգլիական ակումբի A և B դասի բաժնետոմսերի 27.7 տոկոսը: Ջիմ Ռետկլիֆը 200 միլիոն դոլար է ներդրել A և B կարգի լրացուցիչ բաժնետոմսեր ձեռք բերելու համար: Եվս 100 միլիոն գործարարը կներդնի մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: Այդ միջոցներն […]
19:16 21.02.2024
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստների մի մասը ցանկանում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը շարունակի աշխատել, իսկ մյուս մասը կողմ է, որ գերմանացի մասնագետը հրաժատական տա։ Bild-ը գրում է, որ Տուխելին աջակցողների թվում են դարպասապահ Մանուել Նոյերը, պաշտպաններ Ռաֆայել Գերեյրուն, Էրիկ Դայերը, կիսապաշտպաններ Լերոյ Սանեն, Ջամալ Մուսիալան ու կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը։ Դեմ են 50-ամյա մասնագետին […]
18:58 21.02.2024
Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է «Բրենթֆորդին»։ Հանդիպման միակ գոլը 71-րդ րոպեին խփել է Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացին 17 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը։ Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 56 միավոր և, շրջանցելով Լոնդոնի «Արսենալին», բարձրացավ երկրորդ տեղ։ Պրեմիեր լիգայի առաջատարը 57 միավոր ունեցող «Լիվերպուլն» […]
18:37 21.02.2024
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» դեմ կայանալիք դիմակայության մասին. «Մեզ համար այս դիմակայությունը կապված է հուզմունքի և հույսի հետ։ Սա գլխավոր ակումբային մրցաշարն է և կատարյալ փուլ` ցույց տալու, թե ինչի ենք ընդունակ։ «Նապոլիում» անսպասելի մարզչական փոփոխություն է տեղի ունեցել։ Մեզ համար բարդ իրավիճակ է ստեղծվել, քանի […]
18:16 21.02.2024
Երկրորդ Բունդեսլիգան պատմության մեջ առաջին անգամ հաճախելիությամբ գերազանցել է Գերմանիայի գլխավոր առաջնությանը։ 22-րդ տուրի խաղերին ներկա է եղել 284 643 հանդիսական։ Ամենամարդաշատը եղել է «Շալկե» – «Վեեմա» հանդիպումը՝ 60 542 հանդիսական: Այս տուրում Գերմանիայի գլխավոր առաջնության խաղերին ներկա է եղել 261 099 հանդիսական։ Լավագույն ցուցանիշը գրանցվել է «Քյոլն» – «Վերդեր» խաղում (50 000 հանդիսական)։
17:48 21.02.2024
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Վազգեն Թևանյանը (65 կգ) սոցցանցերում գրառում է արել` ամփոփելով Ռումինայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված Եվրոպայի առաջնությունը. «Ոչ միշտ է, երբ ստացվում է այնպես, ինչպես մենք ենք ուզում, սակայն ամեն բան Աստծո կամքով է: Որքան կարևոր է իմանալ, թե ինչպես հասնել հաղթանակի, նույնքան կարևոր է իմանալ, թե ինչպես տանել պարտությունը։ Շնորհակալ […]
17:26 21.02.2024
«Բարսելոնայի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը գնահատել է կատալոնական ակումբի շանսերը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում: «Անկեղծ կլինեմ, ես այլ թիմերի եմ ֆավորիտ համարում, նրանք ավելի շատ հնարավորություններ ու փորձ ունեն: Բայց, եթե մենք դուրս գանք քառորդ եզրափակիչ, ապա հիանալի իրավիճակում կհայտնվենք: Ո՞վ կարող էր սպասել, որ «Ինտերն» անցած տարի կհասնի եզրափակիչ: Ես իրատես եմ, բայց նաև հասկանում […]
17:12 21.02.2024
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ներողություն է խնդրել անգլիացի կիսապաշտպան Կելվին Ֆիլիփսից, որը վարձավճարով խաղում է Լոնդոնի «Վեսթ Հեմում»: 2022 թվականի դեկտեմբերին կատալոնացին 28-ամյա ֆուտբոլիստին հայտացուցակում չընդգրկելը բացատրել էր նրա ավելորդ քաշով: Հետագայում Ֆիլիփսը խոստովանել էր, որ մարզչի այդ հայտարարությունը բացասական է ազդել իր ինքնավստահության վրա: «Ներողություն եմ խնդրում, շատ եմ ցավում, […]
14:06 21.02.2024
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին առաջարկել է ընդգրկվել իր մարզչական շտաբում: The Athletic-ը տեղեկացնում է, որ Խորվաթիայի հավաքականի ավագը դեռ չի շտապում ընդունել մարզիչ դառնալու առաջարկը, որովհետև մտադիր է շարունակել ֆուտբոլիստի կարիերան: «Ռեալը» վերջնական որոշում չի կայացրել Մոդրիչի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում, սակայն գործարքը քիչ հավանական է համարվում: 38-ամյա […]
13:25 21.02.2024
Հայաստանի հավաքականը երկամարտի 10 մեդալով դարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության հաղթող թիմային հաշվարկում: Հայ ծանրորդները նվաճել են 4 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղը գրավել է Բուլղարիան (4 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ), երրորդը՝ Իտալիան (2 ոսկի, 2 արծաթ): Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են նաև ամենաշատ մեդալները պոկում ու հրում վարժությունները ներառյալ: 26 […]
10:19 21.02.2024
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը (1-1) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում: «Մեզ պատասխան հանդիպում է սպասվում։ 1-0-ը շատ բան չի նշանակում, նույնիսկ եթե հաճելի է հաղթել: Մենք շատ էինք փորձում գոլ խփել, բայց գիտեինք, որ խաղում ենք ուժեղ թիմի դեմ, որը լավ էր խաղում և պաշտպանվում: Մենք Մադրիդ […]
09:56 21.02.2024
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան «Ինտեր»-«Ատլետիկո», «ՊՍՎ»- «Բորուսիա» հանդիպումները: «Ինտեր»-ը, սեփական հարկի տակ ընդունելով Մադրիդի «Ատլետիկո»-ին, առավելության հասավ նվազագույն հաշվով: Միլանյան ակումբի կազմում միակ գնդակը խփեց Մարկո Արնաուտովիչը` խաղի 79-րդ րոպեին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 73-րդ րոպեին: Օրվա մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվեց «ՊՍՎ»-ին: Այդ հանդիպումն ավարտվեց […]
09:01 21.02.2024
Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը չի պատրաստվում պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրել է, որ գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Բոխումից» կրած պարտությունից (2-3) հետո մյունխենյան ակումբի տնօրենների խորհրդի անդամները փակ քննարկում են անցկացրել։ Քննարկման ընթացքում որոշվել է շարունակել համագործակցությունը 50-ամյա մասնագետի հետ։ «Ես զգում եմ ակումբի աջակցությունը։ Գլխավոր տնօրեն Յան-Քրիստիան Դրեզենը գիտի, […]
08:37 21.02.2024
Հրաձգության Հայաստանի հավաքականը փետրվարի 24-ից մարտի 3-ը Հունգարիայի Գյոր քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի 2 օլիմպիական ուղեգիր։ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով․ Մեծահասակներ․ 10 մետր, օդամղիչ հրացան – Հրաչ Բաբայան 10 մետր, օդամղիչ ատրճանակ – Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Գևորգ Մելքոնյան, Նորայր Առաքելյան Երիտասարդներ․ 10 […]
08:13 21.02.2024
Իտալիայի գործող չեմպիոն «Նապոլիի» ղեկավարությունը կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիին, եթե թիմը բացասական արդյունք գրանցի կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի տնային խաղում, հայտնում է Football Italia-ն։ Եթե Մացարին պաշտոնանկ լինի, ամենայն հավանականությամբ, նրան կփոխարինի իտալական «Միլանի» և «Սամպդորիայի» նախկին գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն։ Իտալացի մասնագետը 2023 թվականի նոյեմբերի 14-ին է գլխավորել […]
23:44 20.02.2024
Իտալիայի Ա Սերիայի առաջատար «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի դիմակայության առաջին խաղից իր սպասելիքների մասին: «Աթլետիկոն» հիանալի թիմ է: Նրանք արդեն մի քանի տարի բարձր մակարդակով են խաղում։ Պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը՝ Չեմպիոնների լիգայում ճանապարհը շարունակելու համար։ Դժվար է կանխատեսել, թե «Աթլետիկոն» ինչպես կխաղա, […]
23:10 20.02.2024
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գովեստի խոսքեր է ասել Միլանի «Ինտերի» հասցեին։ «Մենք հանդիպելու ենք շատ հզոր մրցակցի հետ։ «Ինտերը» Եվրոպայի լավագույն ակումբներից մեկն է։ Նրանք նախորդ տարի հասան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ «Ինտերը» շատ պարզ բայց ինտենսիվ ֆուտբոլ է խաղում։ Շատ բարդ խաղ է լինելու։ «Ինտերի» հետ կապված ինձ ամեն ինչ դուր է գալիս` […]
22:25 20.02.2024
Բիլբաոյի «Աթլետիկն» Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրի վերջին խաղում ընդունել էր չեմպիոնության համար պայքարող կատալոնական «Ժիրոնային» և հաղթել է 3-2 հաշվով: «Աթլետիկի» կազմում դուբլ է գրանցել իսպանացի կիսապաշտպան Ալեքս Բերենգերը, մեկ գոլ էլ խփել է Գանայի հավաքականի հարձակվող Ինյակի Ուիլյամսը: «Ժիրոնայի» գոլերը խփել են ուկրաինացի կիսապաշտպան Վիկտոր Ցիգանկովն ու իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան: «Աթլետիկը» 49 […]
21:51 20.02.2024
Լիոնել Մեսսին 2022-23 մրցաշրջանի համար ստացած «Ոսկե գնդակ» մրցանակն ուղարկել է Կատալոնիա: Արգենտինացու մրցանակը ներկայացվելու է նրա նախկին ակումբի՝ «Բարսելոնայի» թանգարանում: Այս թանգարանում են նաև Մեսսիի մյուս 7 «Ոսկե գնդակները»: Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագը «Բարսելոնայում» է խաղացել 2003-2021 թվականներին: Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է: Մեսսիին նվիրված թանգարանը «Բարսելոնան» բացել է 2016 թվականին:
21:19 20.02.2024
Մարսելի «Օլիմպիկը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի պաշտոնանկության մասին: Իտալացին 2023-ի սեպտեմբերին էր պայմանագիր կնքել ֆրանսիական ակումբի հետ: Համաձայնագիրը նախատեսված էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: «Մարսելի» ղեկին Գատուզոն անցկացրեց 24 խաղ, գրանցեց 9 հաղթանակ, 8 ոչ-ոքի և 7 պարտություն: Ջենարոն ընթացիկ մրցաշրջանում արդեն երկրորդ մարզիչն է, որ պաշտոնանկ է արվում «Մարսելից»: Ավելի վաղ «Օլիմպիկը» […]
20:53 20.02.2024
Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականը մասնակցել է 7 մարզիկով՝ չորս լողորդ և երեք ջրացատկորդ։ Հայաստանի ներկայացուցիչները օիմպիական քվոտաներ չեն նվաճել։ Հայաստանի թիմը լավագույն արդյունքը գրանցել է 100մ ազատ ոճի խառը փոխանցումավազքում: Արթուր Բարսեղյան, Աշոտ Չախոյան, Վարսենիկ Մանուչարյան, Անի Պողոսյան քառյակով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 13-րդ տեղը, իսկ 100 մետր […]
20:36 20.02.2024
Սլովակիայի առաջնության 20-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 4-1 հաշվով հաղթել է «Զլատե Մորավցեին»։ Մայրաքաղաքային ակումբի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։ Սլովակիայի ընթացիկ առաջնությունում 30-ամյա ֆուտբոլիստը 20 խաղում խփել է 8 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ «Սլովանը» 51 միավորով գլխավորում է մրցաշարային […]
20:19 20.02.2024
Հայ մրցավարներ Դավիթ Աբլաբուդյանն ու Արմեն Պապիկյանը Ռումինիայում մասնակցել են մրցավարական սեմինարի։ Հաջողությամբ հանձնելով քննությունը` նրանք ստացել են «1 աստղ» մրցավարական կարգ, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Դա հայ մրցավարներին հնարավորություն կտա առաջիկայում սպասարկել Ա կարգի միջազգային մրցաշարեր։
19:49 20.02.2024
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Վերջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ էին դուրս եկել գերծանրքաշայիններ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։ Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը, սանձելով 200 կգ, ապա 205 կգ կշռող ծանրաձողը, նախ դարձավ փոքր ոսկե մեդալակիր, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ 190 կգ արդյունքով, նվաճեց փոքր բրոնզ։ Երկրորդ վարժությունու Վարազդատը նախ […]
19:43 20.02.2024
Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը, ով ներկայացնում է ՌԴ-ն, դարձել է Մագնիտոգորսկում ընթացող Համառուսաստանյան սպարտակիադայի հաղթող։ 16-ամյա մարզուհին մենասահքի ազատ ծրագրից հետո վաստակել է 252,97 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Աննա Ֆրոլովան (225,98), բրոնզե մեդալակիր է դարձել Քսենյա Սինիցինան (224,65): Ադելիա Պետրոսյանը նախորդ տարի դարձել էր Ռուսաստանի չեմպիոն, նա նաև Ռուսաստանի Գրան պրիի կրկնակի հաղթող է:
19:27 20.02.2024
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Կալիզիրը գոլի հեղինակ է դարձել 2024 թվականի առաջին պաշտոնական խաղում։ Շվեդիայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում «Բրոմապոյկարնան» ընդունել է «Լանդսկրունային» և հաղթել 3-0 հաշվով, Կալիզիրը 68-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հաշիվը դարձրել է 2-0: Հիշեցնենք, որ Կալիզիրը 2023 թվականի փետրվարից է խաղում շվեդական ակումբում:
19:07 20.02.2024
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը, որոնք մեդալների համար են պայքարում գերծանր քաշային կարգում (+109 կգ)։ Արդեն ավարտվել են մրցումները պոկում վարժությունում։ Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը սանձելով 205 կգ կշռող ծանրաձողը դարձել է փոքր ոսկե մեդալակիր, […]