18:35 20.02.2024
Իսպանիան ներկայացնող վրացի անպարտելի մարտիկ Իլիա Թոփուրիան Անահայմում կայացած UFC 298 մրցաշարի գլխավոր մենամարտում նոկաուտով հաղթել է ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկիին: Թոփուրիան հաղթանակ է տարել երկրորդ ռաունդում: Այս հաղթանակի շնորհիվ վրացին նվաճել է UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը մինչև այս պատկանում էր Վոլկանովսկիին: Թոփուրիայի կարիերայում սա 15-րդ հաղթանակն էր, Վոլկանովսկին օկտագոնում անցկացրել է 30 […]
18:13 20.02.2024
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ավելի ու ավելի է մոտենում Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը։ Foot Mercato-ն գրում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներին ասել է, որ 2024/25 մրցաշրջանում Մբապեն դառնալու է իրենց խաղընկերը։ Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրել էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ ՊՍԺ-ից։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Պարի Սեն-Ժերմենից» կհեռանա որպես […]
17:57 20.02.2024
Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դժգոհ է ակումբում իր կարգավիճակից։ 38-ամյա ֆուտբոլիստը հիասթափված է, քանի որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի կատարել խոստումը 2023 թ. պայմանագիրը երկարաձգելիս, գրում է Relevo-ն։ Ըստ աղբյուրի` իտալացի մասնագետը Մոդրիչին խոստացել էր ավելի շատ խաղաժամանակ տրամադրել, եթե վերջինս վնասվածք չունենա։ Դրա փոխարեն, Ջուդ Բելինգեմի` «Ռեալ» տեղափոխվելուց և […]
17:36 20.02.2024
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։ Cadena SER-ի լրագրող Խոսե Դելգադոն հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտնել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելը չի խանգարի Հոլանդի հարցում ակումբի ծրագրերին։ «Ռեալը» 2023թ. ամռանը հրաժարվել է անգլիացի Հարի Քեյնի տրանսֆերային իրավունքը գնելու մտքից, քանի որ ակումբը ցանկանում է հրավիրել Հոլանդին։ […]
17:14 20.02.2024
Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանն «Ալ Նասրի» դեմ առաջնության 20-րդ տուրի արտագնա խաղից հետո գրառում է կատարել սոցցանցերում: «Արդյունքը գոհացնող չէ, բայց ես հպարտ եմ մեծ մրցակցի դեմ ցուցադրած խաղով, եկեք շարունակենք աշխատել, տղաներ»,- գրել է 31-ամյա ֆուտբոլիստը: Այս խաղում 2-1 հաշվով հաղթանակ է տարել Ռոնալդուի ակումբը։ Սելարայանը 2023 […]
16:53 20.02.2024
Ռուսաստանի Նովոկուզնեցկ քաղաքում անցկացված «Кубок Интеллект Академии» մրցաշարում Հայաստանը ներկայացնող Աբովյանի շախմատի դպրոցի թիմը դարձել է արծաթե մեդալակիր, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։ Մրցաշարին մասնակցել են Գարիկ Շառաջյանը, Արման Ասլանյանը, Գարիկ Թորոսյանը, Գնել Աբգարյանը և Սվետլանա Ցուգունյանը: Թիմի ավագն էր Նաիրա Մովսիսյանը: Հայ պատանիները տարել են 7 հաղթանակ, գրանցել 1 ոչ-ոքի և կրել 1 պարտություն: […]
16:11 20.02.2024
ՀՀ կառավարությունը փետրվարի 15-ի նիստում կայացրած որոշմամբ հավելյալ 64 մլն դրամ է հատկացրել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի, խճուղավազքի, խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարերի և ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև ռազմամարզական խաղերի անցկացման նպատակով: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, նախատեսվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի և խճուղային հեծանվավազքի մրցաշարերն անցկացնել միայն դպրոցականների շրջանում՝ […]
15:47 20.02.2024
Մյունխենում փետրվարի 20-ի գիշերը 64 տարեկանում վախճանվել է ֆուտբոլի աշխարհի 1990 թվականի չեմպիոն, Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեաս Բրեմեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ մահը վրա է հասել սրտի հետ կապված խնդրի հետևանքով: Վետերան մարզիկին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել վերականգնել նրա սրտի աշխատանքը: Անդրեաս Բրեմեի […]
13:52 20.02.2024
Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան: «Ոչ ոք չգիտի, թե ես ինչերի միջով եմ անցել այս մրցաշարին մասնակցելու համար։ Նույնիսկ եղել է, որ հրաժարվել եմ, բայց ամուսինս ու ընկեր Արտաշը ինձ ոգևորել ու բերել են այս մրցաշարին: Ուզում էի կարիերաս ավարտել մեդալ նվաճելով, ինչն էլ եղավ […]
00:03 20.02.2024
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: 87 կգ քաշայինների պայքարում Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (105+122) կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Հայ մարզուհին պոկում վարժությունում ևս նվաճել է փոքր բրոնզե մեդալը, իսկ հրում վարժությունում բավարարվել է 5-րդ տեղով: 36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը հրում վարժության իր […]
20:14 19.02.2024
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Երևան կժամանի ուշացումով։ Այս մասին տեղեկացնում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։ «Հարգելի մարզասերներ, Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի չվերթում տեղի է ունեցել փոփոխություն։ Քանի որ «Լուֆթանզա» ավիաընկերությունը չեղարկել էի իր չվերթը, թիմը Երևան կժամանի փետրվարի 19-ի գիշերը լույս առավոտ 20-ին, Քիշնև-Երևան չվերթով, ժամը՝ 6:10-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։
19:55 19.02.2024
Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։ Marca պարբերականը գրում է, որ 25-ամյա ֆուտբոլիստն արդեն 5 տարվա պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ։ Այն ուժի մեջ կմտնի 2024 թ. հուլիսի 1-ից։ Ֆրանսիայի հավաքականի ավագն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա իսպանական ակումբին։ Մբապեն դառնալու է «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նրա տարեկան աշխատավարձը հարկերի վճարումից […]
19:26 19.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում, որտեղ առաջին անգամ անցկացվելու է վիրտուալ իրականության տարրերով և առցանց քվեստներով «Ապագայի խաղեր» մրցաշարը: Մրցաշարի մեկնարկից առաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Պովոլժիեի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական ակադեմիայի Ֆիջիթալ սպորտի նորաբաց կենտրոն, ծանոթացել ենթակառուցվածքներին, ինչպես […]
18:52 19.02.2024
Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Եսայանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 51-ամյա մասնագետը խաղացել է «Արարատում»։ Որպես մարզիչ Եսայանը նախկինում աշխատել է «Արարատում», «Կոտայքում», «Արցախում», «Ուրարտուում», «Գանձասարում», «Ալաշկերտում» և «Նոայում»։ Հիշեցնենք, որ վերջերս «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր Ռաֆայել Նազարյանը։ Ակումբը նրա գլխավորությամբ չէր անցկացրել պաշտոնական հանդիպում։
18:26 19.02.2024
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ավարտեցին ելույթները 102 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանը այս քաշային կարգում ներկայացնում էին գյումրեցիներ Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը։ Սամվելը 396 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Գարիկը 394 կգ-ով զբաղեցրեց երրորդ տեղը և նվաճեց բրոնզե մեդալ։ Գարիկ Կարապետյանը նաև նվաճեց փոքր ոսկե մեդալ պոկում վարժությունում, իսկ Սամվել Գասպարյանը՝ […]
18:06 19.02.2024
Հայ բռնցքամարտիկները հաջող ելույթներ են ունեցել Ռումինիայում կայացած «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարում: մեր բռնցքամարտիկները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Դավիթ Սիմոնյանը (96 կգ)։ Եզրափակչում հայ մարզիկը հաղթել է Հունաստանի ներկայացուցչին։ 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը […]
17:31 19.02.2024
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ են դուրս եկել 102 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանը այս քաշային կարգում ներկայացնում են գյումրեցիներ Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը։ Առաջին վարժությունից հետո առաջատարը Գարիկ Կարապետյանն է, ով սանձել է 182 կգ կշռող ծանրաձողը։ Սամվել Գասպարյանը 180 կգ է գրանցել և առայժմ երրորդն է։ Երկրորդ տեղում է […]
14:38 19.02.2024
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ներկայացրել է այն խաղացողների ցանկը, որոնք կնախապատրաստվեն Ավստրիայի և Ալբանիայի դեմ աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի խաղերին: Հավաքականի կազմում 14 բասկետբոլիստ է ընդգրկվել՝ Անդրե Սփայթ-Մկրտչյանը («Օբրաս բասկետ», Արգենտինա), Տիգրան Մկրտումյանը (ԲԿՄԱ, Հայաստան), Զաքարի Թավիթյանը («Դայմոնդ Վալեի», Ավստրալիա), Յուրա Մելիքյանը (ԲԿՄԱ, Հայաստան), Քրիս Ջոնսը («Վալենսիա», Իսպանիա), […]
10:00 19.02.2024
Այսօր՝ փետրվարի 19-ին, տեղի ունեցավ NBA-ի բոլոր աստղերի խաղը, որտեղ միմյանց հանդիպեցին Արևելքի և Արևմուտքի թիմերը։ Արևելյան կոնֆերենցիայի թիմը հաղթեց 211:186 հաշվով։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Արևմուտքի թիմի կենտրոնական Կարլ-Էնթոնի Թաունսն էր: Նա վաստակել է 50 միավոր։ Արևելքի ամենաարդյունավետ խաղացողը Դեմիեն Լիլարդն էր, ով վաստակել է 39 միավոր:
09:40 19.02.2024
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ փետրվարի 19-ին, Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգա 5 ծանրորդ: Ժամը 16:00-ից պայքարի մեջ կմտնեն 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը, ժամը 19:00-ից մրցահարթակը կտրամադրվի 109 կգ քաշային ծանրորդներին. այս քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Պետրոս Պետրոսյանը: Ժամը 22:00-ից մրցահարթակ դուրս կգան Հայաստանի կանանց հավաքականի […]
09:09 19.02.2024
«Բավարիայի» գլխավոր տնօրեն Յան Քրիստիան Դրիզենը խոսել է թիմի մարզիչ Թոմաս Տուխելի ապագայի մասին. «Ես ինձ շատ վատ եմ զգում: Տուխելը կգլխավորի՞ թիմը հաջորդ շաբաթ: Իհարկե»,- Դրիզենի խոսքը մեջբերել է լրագրող Պատրիկ Շտրասերը։ Փետրվարի 18-ին «Բավարիան» Բունդեսլիգայի 22-րդ տուրում հյուրընկալվելիս պարտվել էր «Բոխումին» (2:3): Սա մյունխենցիների համար երրորդ անընդմեջ պարտությունն էր։ «Բավարիան» 21-րդ տուրում պարտվել […]
08:14 19.02.2024
«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն խոսել է կատալոնական ակումբի իր նախկին թիմակից, հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի մասին. «Երբ ես «Բարսա» եկա, ինձ շատ լավ ընդունեցին: Մի փոքր սարսափելի էր հանդերձարանում գտնվող բոլոր աստղերի հետ, բայց ես ինձ հավասար էի զգում նրանց հետ: Ես ու Մեսսին միասին մատե էինք խմում։ Կարոտում եմ նրա ներկայությունը թիմում։ Լեոն աշխարհի […]
23:43 18.02.2024
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե և արծաթե մեդալներ նվաճեցին հայ երկու մարզիկները. Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն: Պայքարն ընթանում էր մեր երկու մարզիկների միջև, Հակոբ Մկրտչյանը հրում վարժությունում կարողացավ բարձրացնել 209 կգ-ոց ծանրաձողը, Դավիթ Հովհաննիսյանը եզրափակեց 205 կգ արդյունքով: Պոկում վարժությունում ևս նրանք առաջատարներն էին: […]
21:20 18.02.2024
Լիանա Գյուրջյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երկամարտում գրանցեց 220 կգ արդյունք (95+125): Այսպիսով նա զբաղեցրեց չորրորդ տեղը: Առաջին մոտեցմամբ նա պոկեց 95 կգ: Երկրորդ և մոտեցումների ժամանակ ձախողեց 98 կգ-ները: Հրում վարժությունում զբաղեցրեց 6-րդ տեղը: Պոկում վաժությունում Լիանա Գյուրջյանը պայքարը սկսեց 125 կգ-ով, բայց չկարողացավ բարձրացնել: Երկրորդ փորձից հաջողությամբ ֆիքսեց 125 կգ-ն: Երրորդ […]
19:37 18.02.2024
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալ նվաճեց ազատ ոճի ըմբշամարտում: 61 կգ քաշային մարզիկը գոտեմարտեց և հաղթանակ տարավ գերմանացի Նիկոլաս Շտեսլեի դեմ պայքարում: Մինչ այդ Մեժլում Մեժլումյանը սփոփիչ գոտեմարտ էր անցկացրել Շոթա Ֆերթանաձեի (Վրաստան) դեմ` համառ պայքարում հաղթելով 5:4 հաշվով։
18:33 18.02.2024
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է արծաթե մեդալակիր: Օղակների վարժության եզրափակչում Դավթյանը հավաքել է 14.500 միավոր և զբաղեցրել է երկրորդ տեղը: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը, 14.470 միավորով, զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին […]
17:40 18.02.2024
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի փուլում: Դավթյանը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում: Երկու ցատկերի արդյունքում հայ մարմնամարզիկը ստացել է 14,930 գնահատական ու նվաճել Եգիպտոսի Կահիրե քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության մրցումների ոսկե մեդալը։
14:01 18.02.2024
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում այսօր շանրամարտ սպորտաձևում Հայաստանից հանդես կգա երեք ներկայացուցիչ: Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը կմրցի 81 կգ քաշում: Մրցումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: Տղամարդկանց թիմից մրցահարթակ դուրս կգան 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Մրցման մեկնարկը` 22:00-ին: Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են […]