21:50 17.02.2024
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը։ Նա եզրափակչում 7:3 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ՝ հաղթական միավորները վաստակելով վերջին վայրկյաններին: Հայ ըմբիշը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 8:5 հաշվով առավելության հասնելով Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևի նկատմամբ: Այսպիսով Արման Անդրեասյանն ապահովեց այսօրվա երկրորդ […]
21:27 17.02.2024
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Մրցումային 6-րդ օրը պայքարի մեջ մտան 89 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի 2026 թվականի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում ունեցավ մեկ հաջող մոտեցում` գլխավերևում պահելով 170 կգ: Այս ձևում նա 4-րդն էր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց […]
20:42 17.02.2024
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանն ընդամենը 52 վայրկյանում 10:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Կարավուսի նկատմամբ: Հարությունյանը ԵԱ-ում պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովի նկատմամբ: Կիսաեզրափակչում արդեն նույն հաշիվը գրանցվել էր Ադրբեջանի ներկայացուցիչ […]
19:40 17.02.2024
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները սկսեցին պայքարն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչներում: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչում Հայաստանի հավաքականն ուներ երկու ներկայացուցիչ` Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը: Վերջինս` հավաքելով 14.500 միավոր դարձավ աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության արծաթե մեդալակիր: Ավետիսյանը միայն 4-րդն է: Աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակիչ է դուրս […]
17:36 17.02.2024
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է Կիլիան Մբապեի հեռանալու մասին խոսակցություններին. «Տեղեկություններ չունեմ այն մասին, որ ՊՍԺ-ի մարզական նախագծում փոփոխություններ են լինելու: Ես թիմի մարզիչն եմ, Մբապեի մասին կխոսեմ այն ժամանակ, երբ կոնկրետ հայտարարություններով հանդես կգան ակումբը կամ ֆուտբոլիստը: Մենք շարունակում ենք աշխատել, առաջին տեղում ակումբն է, որը վեր է ցանկացած անհատից»,- ասել […]
17:20 17.02.2024
UFC-ի ավստրալացի մարտիկ Ալեքսանդր Վոլկանովսկին և Իսպանիան ներկայացնող վրացի Իլյա Թոփուրիան կշռվել են կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու մենամարտից առաջ: Փետրվարի 15-ին էլ կայացել է Վոլկանովսկիի և Թոփուրիայի հայացքների մենամարտը, կողմերը չեն բախվել միմյանց: UFC 298-ը կանցկացվի փետրվարի 18-ին ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում: Հիշեցնենք, որ Թոփուրիան օկտագոնում անցկացրել է 14 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ: Վոլկանովսկին […]
17:00 17.02.2024
Խառը մենամարտերի հայ մարզիկ Ժորա Այվազյանի մենամարտը ACA Young Eagles 45 մրցաշարում չի կայանա, հայտնում է ռուսական լիգայի մամուլի ծառայությունը: Այվազյանը, ով ունի 14 հաղթանակ և 1 պարտություն, պետք է մրցեր ուզբեկ Մանսուր Ջամբուրաևի (12-3) հետ, սակայն մենամարտը չեղարկվել է։ Դոնի-Ռոստովում կայանալիք մրցաշարի ընթացքում մենամարտեր կանցկացնեն Էդուարդ Բագրատունյանը, Ալեքսանդր Առուստամյանը և Տիգրան Սիմոնյանը:
16:30 17.02.2024
Մյունխենի «Բավարիայի» նախագահ Գերբերտ Հայները գնահատել է գերմանական ակումբի՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները։ «Ի՞նչ կնշանակի մեր ակումբի համար մրցաշրջանն առանց տիտղոսների ավարտելը։ Մենք դրա մասին չենք մտածում և չենք անհանգստանում։ Մենք դեռ շանսեր ունենք Չեմպիոնների լիգայում։ Առաջին խաղում պարտվեցինք «Լացիոյին», բայց Գերմանիայում կփոխենք իրավիճակը և կանցնենք քառորդ եզրափակիչ։ Մեր երկրպագուների աջակցությամբ կարող […]
15:38 17.02.2024
Յուրգեն Կլինսմանը չի շարունակի գլխավորել Հարավային Կորեայի հավաքականը, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Գերմանացի մասնագետի գլխավորությամբ Հարավային Կորեան Ասիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում 0-2 հաշվով պարտվել էր Հորդանանի հավաքականին: «Կլինսմանը չկարողացավ արդարացնել մեր սպասելիքները և բարձրացնել ազգային թիմի մրցունակությունը»,-հայտարարել է Հարավային Կորեայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: 59-ամյա մասնագետը Հարավային Կորեայի հավաքականի ղեկը ստանձնել էր նախորդ […]
15:12 17.02.2024
Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն անդրադարձել է 2019 թվականին կատալոնական «Բարսելոնա» տեղափոխությանը. «Ես որոշեցի հեռանալ «Աթլետիկոյից», քանի որ հասել էի առավելագույն սահմանին: Կարծում էի, որ «Բարսելոնա» տեղափոխվելը ճիշտ որոշում է, բայց մի քանի ամիս հետո հասկացա, որ ինձ երջանիկ չեմ զգում և սխալվել եմ: Նման սխալներից ոչ ոք ապահովագրված չէ, հիմա ամեն ինչ անում եմ, […]
14:25 17.02.2024
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ MLS-ը ներկայացնող ակումբը վերջինն է լինելու իր կարիերայում։ ««Ինտեր Մայամին» կարիերայիս վերջին ակումբը կլինի։ Դեռևս հստակ չեմ կարող ասել, թե երբ եմ ավարտելու կարիերաս, բայց փաստ է, որ սա իմ վերջին աշխատավայրն է ֆուտբոլիստի կարգավիճակում։ Իհարկե, այս ամենն ասելիս աչքերս արցունքով են լցվում, բայց ես […]
13:48 17.02.2024
«Քյոլնը» Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրի մեկնարկային խաղում ընդունել է Բրեմենի «Վերդերին» և պարտվել 0-1 հաշվով: Գոլը 70-րդ րոպեին խփել է «Վերդերի» հարձակվող Ջասթին Նջինման: «Քյոլնի» կազմում 74-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը 9-րդ հանդիպումն է անցկացրել Գերմանիայի ընթացիկ առաջնությունում: «Քյոլնը» 16 միավորով 16-րդ տեղում է, «Վերդերը» 29 միավորով […]
13:16 17.02.2024
Լևոն Արոնյանը մրցանակային տեղ է գրավել Freestyle Chess GOAT Challenge մրցաշարում, որը կոչվում է նաև Ֆիշերի մրցաշար: ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանը 3-րդ տեղի համար պայքարում հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին: Մրցաշարին մասնակցել է 8 շախմատիստ, այդ թվում՝ աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիժենը: Ֆիշերի մրցաշարում հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար, նորվեգացի Մագնուս […]
12:54 17.02.2024
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հիշել է մադրիդյան ակումբում անցկացրած ժամանակահատվածը և մասնավորապես Ռոնալդուի հետ աշխատանքը: «Կարիք չկար Ռոնալդուին մարզել, կամ ինչ-որ բան սովորեցնել, գլխավորն այն էր, որ նա իրեն երջանիկ զգա: Ես պետք է նրա համար դրական մթնոլորտ ապահովեի և պարզապես մի քանի տակտիկական ճշգրտումներ կատարեի: Բոլորի համար Ռոնալդուն եզրային հարձակվող էր, որը […]
12:32 17.02.2024
Ֆրանսիական ՊՍԺ-ն պահեստային տարբերակ է մշակել, որը կօգտագործի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հեռանալու դեպքում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Փարիզյան ակումբը նախատեսում է հարձակման, կիսապաշտպանության և պաշտպանության գծում առնվազն մեկական ֆուտբոլիստ ձեռք բերել։ Հիմնական թեկնածուներն են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Բերնարդու Սիլվան, «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեսը, որին ցանկացել են ձեռք բերել նաև ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, […]
12:07 17.02.2024
«Ինտերն» Ա Սերիայի 25-րդ տուրում ընդունել է հետնապահ «Սալերնիտանային» և հաղթել 4-0 հաշվով: Աչքի են ընկել Մարկուս Թյուրամը, Լաուտարո Մարտինեսը, Մարկո Արնաուտովիչը և Դենզել Դյումֆրիսը: «Ինտերի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 60-րդ րոպեին: Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 24 խաղից հետո 63 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը և 10 միավորով […]
11:43 17.02.2024
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի ևս 5 ներկայացուցիչներ։ Մեժլում Մեժլումյանը (61 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակչից՝ մրցելով Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովի հետ։ Հայկ Պապիկյանը (74 կգ) որակավորման փուլում կմրցի լեհ Կշիշտոֆ Օլենցզինի հետ: Մուշեղ Մկրտչյանի (86 կգ) մրցակիցը որակավորման փուլում կլինի լատվիացի Ալան Ամիրովը։ Կնյազ Իբոյանը […]
11:15 17.02.2024
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները հաջող ելույթներ են ունենում Ռումինիայում ընթացող «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Նորայր Հակոբյանը (86 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ:
10:55 17.02.2024
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում դուրս է եկել հենացատկ վարժության եզրափակիչ: Դավթյանը որակավորման փուլում 15,000 միավորով գրավել է առաջին տեղը: Հենացատկի եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 18-ին: Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժությունում եզրափակիչի ուղեգիր էին […]
10:15 17.02.2024
Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հետ։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Marca թերթի լրագրող Ռամոն Ալվարես դե Մունը։ Փետրվարի 15-ին RMC Sport գործակալությունը հայտնել էր, որ Մբապեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ֆրանսիական ՊՍԺ-ն։ «Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ»,- գրել է լրագրողը։ Մբապեն 25 […]
23:56 16.02.2024
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ էին մտել 81 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում էր գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը: Պոկում վարժությունում Ռաֆիկ Հարությունյանը սանձեց 150, ապա 154 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ 157 կիլոգրամանոցը չկարողացավ բարձրացնել: Այս վարժությունից հետո Ռաֆիկը երրորդն էր և ընդամենը 1 կգ էր զիջում 1-ին և 2-րդ տեղը զբաղեցրած մարզիկներին: […]
23:03 16.02.2024
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել 81 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում է գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը: Պոկում վարժությունում ելույթներն արդեն ավարտվել են: Ռաֆիկ Հարությունյանը սանձել է 150, ապա 154 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ 157 կիլոգրամանոցը չի կարողացել բարձրացնել: Այս վարժությունից հետո Ռաֆիկը երրորդն է և արդեն ունի փոքր բրոնզե մեդալ: […]
21:35 16.02.2024
UFC-ում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է «Наше Дело 82» մրցաշարում կայանալիք Էդուարդ Վարդանյան – Դամիր Իսմագուլով մենամարտի մասին: «Իսմագուլովին ֆավորիտ եմ համարում, բայց ես երկրպագելու եմ Էդիկին, հուսով եմ, որ նա կհաղթի նոկաուտով։ Բայց եթե մենամարտը տևի երեք ռաունդ, ապա, ամենայն հավանականությամբ, կհաղթի Իսմագուլովը»,- Ծառուկյանի խոսքերը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, […]
20:50 16.02.2024
Ֆուտբոլի Խորվաթիայի Մ17 հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Յարնին հեռացվել է պաշտոնից։ Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան այս որոշումը կայացրել է 55-ամյա մասնագետի հայտարարությունից հետո։ Օրեր առաջ նա հայտարարել էր, որ Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչում երկրպագելու է իսպանական «Բետիսին», որի մրցակիցը Խորվաթիայի չեմպիոն Զագրեբի «Դինամոն» է։ Ֆուտբոլային կարիերայի տարիներին Ռոբերտ Յարնին 1995-1998-ին խաղացել է «Բետիսում»։ Նա հանդես է […]
20:32 16.02.2024
«Արարատ-Արմենիան» Կիպրոսում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական խաղում 3-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել սերբական «Գրաֆիչարի» նկատմամբ։ Այս ակումբը հանդես է գալիս Սերբիայի առաջնության առաջին լիգայում և ներկայում 16 թիմերի պայքարում զբաղեցնում է 11-րդ տեղը: Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո Վարդան Միանսյանի թիմը «Նոայի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը և 6 միավոր զիջում […]
20:18 16.02.2024
Կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Աբդուլռաշիդ Սադուլաևը զրկվել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։ Ռուսաստանցի ըմբիշը ժամանել է Ռումինիա, սակայն Բուխարեստի օդանավակայանում նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ Սադուլաևի վիզան կասկածելի է թվացել միգրացիոն ծառայության ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Մամիաշվիլին, հաղորդում է «Матч ТВ»-ն։ […]
20:05 16.02.2024
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Վազգեն Թևանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: Հիշեցնենք` 1/4 եզրափակչում Վազգենը համառ գոտեմարտում 4-5 հաշվով զիջել էր չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Գաջիմուրադ Ռաշիդովին: Վերջինս դուրս է եկել եզրափակիչ` այսպիսով հնարավորություն տալով հայ ըմբիշին պայքարելու բրոնզե մեդալի համար:
19:48 16.02.2024
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը (70 կգ) իր երրորդ հաղթանակը տոնեց. դուրս եկավ եզրափակիչ: Կիսաեզրափակչում Արմանը 8-5 հաշվով հաղթեց Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևին: Եզրափակչում Արմանը կմրցի վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ: Արմանը մեկնարկել էր 1/8 եզրափակչից և 3-1 հաշվով հաղթել Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովին: 1/4 եզրափակչում Արման Անդրեասյանը լարված պայքարում 6-5 հաշվով […]
19:30 16.02.2024
Նիդերլանդների դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Մոսկվայի «Սպարտակի» հոլանդացի հարձակվող Կվինսի Պրոմեսի նկատմամբ և կալանք է դրել նրան պատկանող 9 գույքի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փետրվարի 14-ին Ամստերդամի դատարանը 1362 կգ կոկաին տեղափոխելու գործով մեղավոր էր ճանաչել 32-ամյա ֆուտբոլիստին և դատապարտել 6 տարվա ազատազրկման: Նիդերլանդների դատախազությունից հայտնել են, որ միջոցներ են ձեռնարկել «Սպարտակի» ֆուտբոլիստի […]
19:04 16.02.2024
Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը ընդամենը 1 րոպե 27 վայրկյանում տապալեց ադրբեջանցի Իսլամ Բազարգանովին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Մրցավարը դադարեցրեց գոտեմարտը 10-0 հաշվի ժամանակ: Հիշեցնենք, որ 57 կգ քաշային հայ ըմբիշը առաջին գոտեմարտում նույնպես ժամանակից շուտ ու 10-0 հաշվով էր հաղթել Ուկրաինան ներկայացնող Քամիլ Քերիմովին: Այսպիսով՝ Արսենը դուրս […]