TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+22.55 oC

ՍՊՈՐՏ

Տիգրան Բարսեղյանի և Էդգար Սևիկյանի ակումբները պարտվել են. Կոնֆերենցիաների լիգա

18:52 16.02.2024

Բրատիսլավայի «Սլովանը» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությաան 1/16 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվել է ավստրիական «Շտուրմին»: Սլովակիայի չեմպիոնի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվել է 68-րդ րոպեին: Բարսեղյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Վլադիմիր Վայսը 10 րոպե անց կարմիր քարտ է ստացել: Էդգար Սևիկյանի «Ֆերենցվարոշն» էլ արտագնա […]

̰
Հայտնի նկարչի նվերը Մխիթարյանին

18:14 16.02.2024

Ֆրանսիացի հայտնի նկարիչ Ստեֆան Սիպրն իր աշխատանքներից մեկում պատկերել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: 35-ամյա ֆուտբոլիստն այդ աշխատանքի լուսանկարը հրապարակել է սոցցանցերում՝ գրելով՝ «Նկարչի արվեստանոցում»: Նկարի վրա Մխիթարյանի թիկունքում պատկերված են բոլոր այն ակումբների տարբերանշանները, որտեղ խաղացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը մինչև այս խաղացել է իտալական «Ռոմայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» […]

̰
Նոր Զելանդիայի ազգային հավաքականի հարձակվողը կխաղա Նոայում

17:41 16.02.2024

«Նոան» հայտարարել է ևս մեկ տրանսֆերի մասին: Հայկական ակումբի կազմը համալրել է Նոր Զելանդիայի ազգային հավաքականի հարձակվող Լոգան Ռոջերսոնը: 25-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել «Նոա»: Ռոջերսոնը մինչև 2021 թվականը խաղացել է նորզելանդական ակումբներում, հետագայում հանդես է եկել նաև ֆիննական ՀԻԿ-ում և «Հակայում»: Ֆինլանդիայի առաջնությունում անցկացրած 52 խաղում նա դարձել է 7 գոլի և […]

̰
Այսօր մեդալների համար կպայքարի գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը. ծանրամարտի ԵԱ

17:16 16.02.2024

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանի չորրորդ ներկայացուցիչը։ Երևանի ժամանակով 22:00-ից հանդես կգա Եվրոպայի չեմպիոն (2022թ.) ու բրոնզե մեդալակիր (2023թ.) Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ): Երկամարտում գյումրեցի ծանրորդի նախնական հայտը 350 կգ է: Ավելի բարձր քաշ պատվիրել է միայն իտալացի Օսկար Մարտինես Ռեյեսը՝ 355 կգ: Նախորդ մրցումային օրերի ընթացքում Հայաստանը […]

̰
Մբապեն կհեռանա ՊՍԺ-ից

17:00 16.02.2024

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Նրա տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստը հեռանալու որոշման մասին հայտնել է ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին: Հուլիսի 1-ին կավարտվի նրա պայմանագրի ժամկետը: Սպասվում է, որ Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Ռեալ»: Մբապեն 2017 թվականի օգոստոսից է խաղում Ֆրանսիայի չեմպիոնի կազմում: Նա […]

̰
Վազգեն Թևանյանը և Արման Ավագյանը չկարողացան դուրս գալ կիսաեզրափակիչ. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

16:40 16.02.2024

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստումը ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) չկարողացան դուրս գալ կիսաեզրափակիչ: Վազգենը համառ գոտեմարտում 4-5 հաշվով զիջեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Գաջիմուրադ Ռաշիդովին, իսկ Արմանը 4-8 հաշվով պարտվեց վրացի Ավթանդիլ Կենչաձեին:

̰
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունն առաջին անգամ տեղի կունենա Զագրեբում

16:15 16.02.2024

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբը պատմության մեջ առաջին անգամ կընդունի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW)։ ԱԱ-ը կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերի 13-21-ը։ Այս տարի կկայանա ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը: Այն կանցկացվի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հոկտեմբերի 28-31-ը:

̰
Արման Անդրեասյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

15:52 16.02.2024

Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը (70 կգ) իր երկրորդ հաղթանակը տոնեց: Արմանը մեկնարկել էր 1/8 եզրափակչից և 3-1 հաշվով հաղթել Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովին: 1/4 եզրափակչում Արման Անդրեասյանը լարված պայքարում 6-5 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Սեյֆուլլա Իտաևին: Այսպիսով Արման Անդրեասյանը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ: Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել […]

̰
Արսեն Հարությունյանը փայլուն հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

15:39 16.02.2024

Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ) տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ Արսենը պայքարը սկսեց քառորդ եզրափակիչից, որտեղ 1ր. 59 վայրկյանում 10-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ուկրաինան ներկայացնող Քամիլ Քերիմովի նկատմամբ։ Քերիմովը մեկնարկային գոտեմարտում 10-0 հաշվով հաղթել էր բուլղարացի Իվայլո Տիսովին։ Կիսաեզրափակչում Արսեն Հարությունյանն ուժերը […]

̰
Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը եզրափակչում են. Աշխարհի գավաթ

15:17 16.02.2024

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժությունում նվաճել են եզրափակչի ուղեգիր: Ավետիսյանը որակավորման փուլում 14,533 միավորով գրավել է առաջին տեղը, իսկ Դավթյանը նույնքան միավորով երկրորդն է: Նժույգ թափեր վարժությունում Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը չեն կարողացել եզրափակիչի ուղեգիր նվաճել: Հենացատկում այսօր […]

̰
Վազգեն Թևանյանը մեկնարկեց հաղթանակով. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

14:54 16.02.2024

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստումընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող մեկնարկեց նաև Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ): Տիտղոսի պաշտպանությունը նա սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 7-2 հաշվով հաղթեց լեհ Կշիշտոֆ Բենկովսկիին։ Սերգեյ Սարգսյանը (97 կգ) 1/8 եզրափակչում 2-13 հաշվով պարտվեց Բուլղարիան ներկայացնող Ախմեդ Բատաևին։ Ավելի վաղ իրանց առաջին գոտեմարտերում հաղթանակներ էին տարել Արման Անդրեասյանն ու […]

̰
Արման Անդրեասյանը և Արման Ավագյանը մեկնարկել են հաղթանակով. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

14:37 16.02.2024

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը մասնակցում է ամբողջական կազմով (10 ըմբիշ)։ Առաջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել 57, 65, 70, 79 և 97 կգ քաշային ըմբիշները։ Արման Անդրեասյանը (70 կգ) մեկնարկել է 1/8 եզրափակչից և 3-1 հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովին: Արման Ավագյանի (79 […]

̰
Դատարանը մերժել է Բենզեմայի հայցը

14:20 16.02.2024

Դատարանը մերժել է Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոն «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմայի հայցն ընդդեմ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարի, հայտնում է AFP-ն: Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» նախկին ավագը գրառում էր կատարել սոցցանցերում՝ ի պաշտպանություն Գազայի բնակիչների։ Դրան ի պատասխան՝ Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը Բենզեմային մեղադրել էր ահաբեկչական խմբի հետ կապեր ունենալու մեջ։ Դատարանը հայտնլ է, […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոններին

12:54 16.02.2024

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներն այս գիշեր վերադարձել են Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունից. Եվրոպայի արդեն 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով: Հայաստանի թիմին դիմավորել և շնորհավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի […]

̰
Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է թաեքվոնդոյի միջազգային մրցաշարում

11:52 16.02.2024

Դաղստանցի Նինա Ուրգանաևան (67 կգ) Հայաստանի հավաքականի կազմում դարձել է Իրանում ընթացող թաեքվոնդոյի «Ֆաջրի գավաթ» մրցաշարի հաղթող։ 20-ամյա Ուրգանաևան նաև ճանաչվել է մրցաշարի լավագույն մարզուհի։ Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ առաջ անցնելով Ադրբեջանից, Ղազախստանից և Տաջիկստանից, իսկ առաջին տեղը գրավել է Իրանը: Նինա Ուրգանաևան թաեքվոնդոյի մինչև 20 տարեկանների Ռուսաստանի չեմպիոն է, նաև […]

̰
Ռոնալդուն գոլերով հավասարվել է Մեսսիին

11:39 16.02.2024

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Ֆայհայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում խփել էր կարիերայի 713-րդ գոլը՝ չհաշված 11-մետրանոց հարվածներով դարպասի գրավումները։ Այդ ցուցանիշով 39-ամյա ֆուտբոլիստը հավասարվել է Լիոնել Մեսսիին։ Հիշեցնենք, որ դա Կրիշտիանու Ռոնալդուի 1000-րդ հանդիպումն էր ակումբային կարիերայում։ Պորտուգալիայի հավաքականի ավագը գոլային շարքը սկսել է 2002-ին: Այս […]

̰
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է ՍԻԱՍ Ակադեմիա

11:18 16.02.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ուղեկցությամբ այցելել է ՍԻԱՍ Ակադեմիա, ծանոթացել պայմաններին ու ծրագրերին: Ավելի քան 800 մարզիկ ունեցող կառույցը, համահիմնադիր Արայիկ Բազինյանի խոսքով, տեխնիկապես հագեցած է ժամանակակից լսարաններով, պրոֆեսիոնալ մարզասարքերով մարզադահլիճներով, սիմուլյացիոն հրաձգարանով ու մի շարք այլ հնարավորություններով: Ակադեմիան անցկացնում է նաև վերապատրաստման […]

̰
Ինձ պաշտոնից հեռացրել են ֆուտբոլից բացարձակապես չհասկացող մարդիկ. Մոուրինյու

23:25 15.02.2024

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված պորտուգալացի Ժոզե Մոուրինյուն քննադատել է հռոմեական ակումբի ղեկավարությանը։ «Ես չեմ մասնակցում Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆին ոչ թե պարզապես «Ռոմայից» հեռացվելու պատճառով։ Խնդիրն այն է, որ ինձ պաշտոնից հեռացրել են ֆուտբոլից բացարձակապես չհասկաող մարդիկ»,- ասել է Մոուրինյուն: Պորտուգալացին 2021 թվականից էր գլխավորում «Ռոման»: Առաջին մրցաշրջանում նա նվաճել էր Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, […]

̰
Լեգենդար Ռաֆայել Նադալը բարձր է գնահատել   «Ռեալի» նախագահի աշխատանքը

22:41 15.02.2024

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հասցեին։ «Ֆլորենտինո Պերեսը հրաշալի աշխատանք է կատարել «Ռեալի» նախագահի պաշտոնում։ Համավարակի բարդ շրջանում ու թոփ ակումբների հետ թեժ մրցակցությունում նա մեծ արդյունքի է հասել՝ ունենալով սահմանափակ ռեսուրսներ։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ով կարող է այդ աշխատանքը կատարել […]

̰
Ռոնալդուն անցկացրել է 1000-րդ ակումբային հանդիպումը

22:09 15.02.2024

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 1000-րդ հանդիպումն է անցկացրել ակումբային մրցաշարերում։ Հիշեցնենք, որ ասիական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ալ Նասրը» Ռոնալդուի գոլի շնորհիվ 1:0 հաշվով պարտության էր մատնել սաուդյան «Ալ Ֆեյհային»։ Ռոնալդուն 31 հանդիպում անցկացրել է պորտուգալական «Սպորտինգում», 346 հանդիպում՝ «Մանչեսթեր Յունայթեդում», 438 հանդիպում՝ «Ռեալում», 134 հանդիպում՝ «Յուվենտուսում», 51 հանդիպում՝ […]

̰
Ռուս հարձակվողը համալրել է «Ալաշկերտի» կազմը

21:28 15.02.2024

Երևանի «Ալաշկերտի» կազմը համալրել է ռուս հարձակվող Արթուր Սոխիևը։ 21-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Ռոստովի» երկրորդ թիմում, Վլադիկավկազի «Սպարտակում», Մախաչկալայի և Ստավրոպոլի «Դինամո» ակումբներում: 2021/2022 մրցաշրջանում Սոխիևը Վահե Գևորգյանի գլխավորած «Նորավանքի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր։

̰
Կազմվել է Աֆրիկայի գավաթի խորհրդանշական հավաքականը

20:55 15.02.2024

Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան կազմել է Կոտ դ’Իվուարում ավարտված Աֆրիկայի ազգերի գավաթի խորհրդանշական հավաքականը։ Հիշեցնենք՝ տիտղոսը երրորդ անգամ նվաճել էր Կոտ դ’Իվուարի հավաքականը։ Խորհրդանշական հավաքականը հետևյալ տեսքն ունի. Դարպասապահ․ Ռոնվեն Ուիլիամս (Հարավային Աֆրիկա) Պաշտպաններ․ Օլա Այնա (Նիգերիա), Ուիլիամ Տրոստ-Էկոնգ (Նիգերիա), Շանսել Մբեմբա (Կոնգոյի ԴՀ), Գիսլեյն Կոնան (Կոտ դ’Իվուար)։ Կիսապաշտպաններ․ Տեբոհո Մոկոենա (Հարավային Աֆրիկա), Ժան Միշել Սերի […]

̰
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստները և գոլերը. ՉԼ

20:35 15.02.2024

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին չորս խաղերի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։ Մրցանակի համար կպայքարեն Բրաիմ Դիասը («Ռեալ»), Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Մատեո Գենդուզին («Լացիո») ու Կիլիան Մբապեն (ՊՍԺ): Հաղթողը կորոշվի քվեարկության արդյունքում: Ներկայացվել են նաև լավագույն գոլերը և սեյվերը:  

̰
Համոզիչ տեսք չուներ. իտալական մամուլը ցածր է գնահատել Արսեն Զախարյանի խաղը

20:20 15.02.2024

Իտալական մամուլն իսպանական «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղին ցածր գնահատական է տվել ՊՍԺ-ի դեմ ՉԼ 1/8 եզրափակչի մրցավեճում։ 20-ամյա ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 66-րդ րոպեին, իսկ «Ռեալ Սոսիեդադը» պարտվել էր 0-2 հաշվով։ La Gazzetta dello Sport-ը և Corriere dello Sport-ը 10 բալային համակարգով Զախարյանի խաղը գնահատել են 6 միավորով։ Tuttosport-ն էլ նրան տվել […]

̰
Ռոնալդուն հաջողություն է մաղթել UFC-ի չեմպիոնին

20:05 15.02.2024

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաջողություն է մաղթել UFC-ի կիսաթեթև քաշային կարգում չեմպիոն, ավստրալացի մարտիկ Ալեքսանդր Վոլկանովսկուն։ «Առա՛ջ, չեմպիոն»,- սոցցանցերում Վոլկանովսկու հրապարակման տակ գրել է 39-ամյա ֆուտբոլիստը։ Ալեքսանդր Վոլկանովսկին հաջորդ մենամարտը կանցկացնի փետրվարի 18-ին՝ UFC 298 մրցաշարում, որտեղ նրա մրցակիցը կլինի Իսպանիան ներկայացնող վրացի Իլիա Տոպուրիան։

̰
«Բավարիան» կքննարկի Տուխելի պաշտոնանկության հարցը

19:28 15.02.2024

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը կքննարկի թիմի գլխավոր մարզիչ, գերմանացի Թոմաս Տուխելի պաշտոնանկության հարցը, եթե հաջորդ երեք հանդիպումներում հաղթանակներ չգրանցվեն, հաղորդում է Sky-ը։ «Բավարիայի» ղեկավարությունը հույս ունի, որ Տուխելը կշտկի դրությունը, և կտրուկ որոշումների առիթ չի լինի։ Հաջորդ երեք հանդիպումներում «Բավարիան» կմրցի «Բոխումի», «ՌԲ Լայպցիգի» և «Ֆրայբուրգի» հետ։ Նախորդ երկու հանդիպումներում «Բավարիան» 0:3 հաշվով պարտվել […]

̰
Ազատ ոճի հայ ըմբիշների մրցակիցները վաղը մեկնարկող ԵԱ-ում

19:05 15.02.2024

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 16-ին կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը կմասնակցի ամբողջական կազմով (10 ըմբիշ)։ Առաջին մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն 57, 65, 70, 79 և 97 կգ քաշային ըմբիշները։ Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, որտեղ կմրցի Իվայլո Տիսով (Բուլղարիա)-Կամիլ […]

̰
«Փյունիկը» հավաքի վերջին խաղում պարտվել է ուկրաինական ակումբին

18:38 15.02.2024

Երևանի «Փյունիկը» վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել Թուրքիայում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքի ընթացքում։ Երևանյան ակումբը մրցել է ուկրաինական «Ալեքսանդիայի» հետ ու պարտվել 2-3 հաշվով։ «Փյունիկի» կազմում աչքի են ընկել Լուկա Յուրիչիչը և Արտակ Դաշյանը։ Հայաստանի ընթացիկ առաջնության 20-րդ տուրից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 6-ական միավոր առաջ է 2-3-րդ տեղերը բաժանող «Նոայից» ու «Արարատ-Արմենիայից»։

̰
ՀՀ ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում նահանջել է մեկ աստիճան

18:17 15.02.2024

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 94-րդ տեղը։ Նշենք սակայն, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել նախորդ թարմացումից հետո։ Լավագույն տասնյակում փոփոխություն չկա։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են Ֆրանսիան ու Անգլիան։ Թոփ-10-ում են նաև Բելգիան, Բրազիլիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Իսպանիան, […]

̰
Բենզեման հեռացվել է «Ալ Իթիհադի» հայտացուցակից

17:54 15.02.2024

Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման հեռացվել է թիմի հայտացուցակից Ասիայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում։ Ֆուտբոլիստը հեռացվել է «Ալ Իթիհադի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոյի հետ կոնֆլիկտի պատճառով, հաղորդում է բրիտանական Daily Mail-ը։ Բենզեման «Ալ Իթիհադի» հետ չի մեկնել Ուզբեկստան՝ «Նավբախորի» դեմ 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը։

̰
BACK_TO_TOP