17:50 02.02.2024
Սաուդյան Արաբիայում տեղի ունեցավ ընկերական հանդիպում երկրի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և MLS-ի ներկայացուցիչ «Ինտեր Մայամիի» միջև։ «Ալ Նասրը» հաղթեց 6-0 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Տալիսկան, մեկական գոլ էլ խփեցին Օտավիուն, Էմերիկ Լապորտը և Մոհամեդ Մարանը։ «Ալ Նասրի» կազմից վնասվածքի պատճառով բացակայում էր Կրիշտիանու Ռոնալդուն, չկար նաև սենեգալցի Սադիո Մանեն։ «Ինտեր Մայամիի» մեկնարկային կազմում […]
17:27 02.02.2024
Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամուել Էտո՛Օ-ն մեղադրվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու և մի շարք այլ հանցանքների մեջ։ ՖԻՖԱ-ի Էթիկայի հանձնաժողովը հետաքննություն է սկսել Էտո՛Օ-ի նկատմամբ: Ըստ The Athletic-ի` Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը մեղադրվում է լիազորությունների չարաշահման, կոռուպցիայի, պայմանավորված խաղերի և իր կայացրած որոշումներին դեմ արտահայտված մարդկանց նկատմամբ կիրառած բռնությունների համար: Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ […]
17:00 02.02.2024
«Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Մոուրինյուն նպատակ ունի կրկին գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: Ժոզեն անգլիական թիմում անավարտ թողած գործեր ունի», – մարզիչի ընկերներից մեկի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը: «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչը «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատել է 2016-ից 2018 թվականներին: Պորտուգալացու հետ թիմը դարձել է Եվրոպա լիգայի հաղթող, Անգլիայի […]
16:33 02.02.2024
«Նոան» հայտնել է հերթական համալրման մասին։ Հայկական ակումբը պայմանագիր է կնքել կիսապաշտպան Ալֆրեդ Նդիայեի հետ։ 33-ամյա ֆուտբոլիստը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 600 հազար եվրո, խաղացել է հեղինակավոր ակումբներում` «Սանդերլենդում», «Հալ Սիթիում», «Վուլվերհեմփթոնում», իսպանական «Բետիսում», «Վիլյառեալում» և «Մալագայում»։ Ընդհանուր առմամբ սենեգալցին 61 հանդիպում է անցկացրել ֆրանսիական Լիգա 1-ում, 59 հանդիպում՝ Լա լիգայում, 31 հանդիպում՝ Անգլիայի […]
10:08 02.02.2024
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի լավագույն մարզիչ հունվարին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։ Անցած ամիս «Ինտերն» Իտալիայի առաջնությունում մասնակցել է երեք հանդիպման, տարել նույնքան հաղթանակ։ «Ինտերը» 2:1 հաշվով հաղթել է «Վերոնային», 5:1 հաշվով՝ «Մոնցային», 1:0 հաշվով՝ «Ֆիորենտինային»։ 21 խաղից հետո «Ինտերը» 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 1 միավոր […]
09:37 02.02.2024
Անգլիական «Լիվերպուլի» 24-ամյա ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը կարիերայում առաջին անգամ չի կարողացել իրացնել 11-մետրանոցը: Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղում նրա հարվածից հետո գնդակն անդրադարձել է ուղղահայաց դարպասաձողից։ Նախքան այս, Դարվին Նունիեսը 12 անգամ իրացրել էր 11-մետրանոցը, հաղորդում է Opta-ն։ «Լիվերպուլը» «Չելսիին» հաղթել էր 4:1 հաշվով։ Դարվին Նունիեսը 2022 թվականին պորտուգալական «Բենֆիկայից» է տեղափոխվել «Լիվերպուլ»։ Անգլիայի ընթացիկ […]
09:09 02.02.2024
«Լիվերպուլը» գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորությամբ 200-րդ հաղթանակը տարավ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Կլոպն այդ ցուցանիշին հասավ 318 խաղում։ Նրանից արագ Պրեմիեր լիգայում 200 հաղթանակի ցուցանիշին հասել էր միայն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան՝ 269 խաղում։ Պրեմիեր լիգայի առաջնության 22-րդ տուրում «Լիվերպուլը» 4:1 հաշվով հաղթել էր Լոնդոնի «Չելսիին»։ «Լիվերպուլը» 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և […]
08:46 02.02.2024
Մադրիդի «Ռեալի» 38-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հաղորդում է El Larguero-ն։ 2012 թվականից «Ռեալում» հանդես եկող Լուկա Մոդրիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ավելի վաղ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել էր, որ Մոդրիչը «Ռեալի» եւ ֆուտբոլի լեգենդ է, և ինքն էլ կորոշի իր ապագան։ Transfermarkt-ը Մոդրիչի […]
08:08 02.02.2024
Մոսկվայի «Լոկոմոտիվի» ու Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ամփոփել է Եկատերինբուրգի «Ուրալի» հետ ստուգողական խաղը (4-2), որում նա դարձել էր դուբլի հեղինակ։ Հիշեցնենք՝ «Լոկոմոտիվը» հավաք է անցկացնում ԱՄԷ-ում։ «Ստացվեց արդյունավետ խաղ։ Կարողացանք հոգնածության ֆոնին լավ տեմպ հաղորդել, անցկացնել կոմբինացիաներ ու հաճույք ստանալ խաղից։ Կարծում եմ՝ հավաքների ընթացքում, արդյունքից բացի, կարևոր է նաև առավելագույն ուժեր ներդնելը։ […]
23:55 01.02.2024
Հայկական ակումբները շարունակում են նախապատրաստվել մրցաշրջանի գարնանային հատվածին։ Երևանի «Ալաշկերտը» Թուրքիայի ուսումնամարզական հավաքի երրորդ ստուգողական խաղում 4-1 հաշվով հաղթել է ուկրաինական «Չեռնոմորեցին»։ Վահե Գևորգյանի թիմում գոլի հեղինակ են դարձել Վիլյամը, Արտակ Եդիգարյանը, Կարեն Նալբանդյանը և Միմիտոն։ Ավելի վաղ հայկական ակումբը 3-0 հաշվով հաղթել էր ղազախական «Ժետիսուին», երկրորդ ստուգողական խաղում էլ 2-1 հաշվով առավելության էր հասել […]
23:30 01.02.2024
«Բարսելոնայի» հիմնական կազմի 9 խաղացող վնասվածք ունի և չի կարող դուրս գալ խաղադաշտ։ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրից տեղափոխված խաղում վնասվածք է ստացել հարձակվող Ֆերան Տորեսը և փոխարինվել 7-րդ րոպեին։ «Բարսելոնան» այդ խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Օսասունային»։ Նրանից բացի վնասվածքներ ունեն Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, Սերխի Ռոբերտոն, Ինյիգո Մարտինեսը, Մարկոս Ալոնսոն, Ալեքս Բալդեն, Գավին, Ռաֆինյան և […]
23:00 01.02.2024
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի հայրը՝ Մարտիրոս Սևիկյանը, պատմել է, թե ինչու է որդին որոշել ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդից» տեղափոխվել հունգարական «Ֆերենցվարոշ»։ «Բազմաթիվ գործոններ ազդեցին որոշման վրա։ «Ֆերենցվարոշը» չեմպիոնական բնավորությամբ լուրջ ակումբ է, որն ամեն տարի մի շարք խնդիրներ է դնում՝ երկրի առաջնություն, գավաթ, Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի խմբային փուլ։ «Ֆերենցվարոշն» այժմ հավակնոտ նախագիծ […]
22:30 01.02.2024
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է լուրերը, թե իր դիրքորոշման պատճառով է ձախողվել տեղափոխությունը Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»։ Ռուսական մամուլը գրել էր, որ հայ ֆուտբոլիստը պահանջել է տարեկան 2 միլիոն եվրո վարձատրություն, ինչ ստիպել է «Զենիթին» հրաժարվել գործարքից։ «Այդ բոլոր խոսակցությունները ոչ մի ազդեցություն չեն թողել ինձ վրա։ Կարծում եմ՝ կան […]
22:04 01.02.2024
Մադրիդի «Ռեալը» Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ ակտիվ բանակցային փուլում է, հաղորդում է Marca-ն։ Կողմերը հասել են սկզբունքային համաձայնության և քննարկում են ֆինանսական հարցերը։ Արքայական ակումբի նպատակն է Մբապեի, 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի և 23-ամյա բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասնակցությամբ արդյունավետ հարձակողական եռյակի ձեւավորումը։ Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը «Ռեալում» մասնակցել է 26 հանդիպման, խփել […]
21:00 01.02.2024
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հաջորդ մրցաշրջանում չի զբաղվի մարզչական գործունեությամբ, հաղորդում է AS-ը։ Իսպանացին հայտարարել է, որ հունիսի 30-ին կլքի կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ 2025թ․ ամռանը Չավին կդիտարկի եվրոպական ակումբների առաջարկներ։ Նրա համար առաջնային կլինեն անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները։ Չավին 2021թ․ նոյեմբերից է գլխավորում «Բարսելոնան», որը նրա ղեկավարությամբ դարձել է Իսպանիայի չեմպիոն […]
20:40 01.02.2024
Աշոցքում շարունակվում է դահուկավազքի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։ Առաջին փուլից հետո ՀԴՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է չեմպիոններին ու մրցանակակիրներին։ Ազատ ոճ 10 կմ. տղամարդիկ 1․ Միքայել Միքայելյան (Աշոցք) 2․ Սպարտակ Ոսկանյան (Աշոցք) 3․ Թադևոս Պողոսյան (Աշոցք) 5 կմ. կանայք 1․ Կատյա Գալստյան (Աշոցք) Դասական ոճ 10 կմ. տղամարդիկ 1․ Միքայել Միքայելյան (Աշոցք) 2. Սպարտակ Ոսկանյան (Աշոցք) […]
20:17 01.02.2024
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) թարմացրել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Առաջատարի դիրքում շարունակում է մնալ աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2835), որին հաջորդում են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան։ Աշխարհի նորընծա չեմպիոն, չինացի Դին Լիժենը մնացել է չորրորդ տեղում։ ԱՄՆ-ը ներկայացնող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը 24-րդ տեղում է: 100 ուժեղագույն շախմատիստների թվում […]
19:57 01.02.2024
Միլանի «Ինտերը» հրապարակել է հետաքրքրաշարժ տեսանյութ 2024 թվականի՝ Վիշապի տարվա առթիվ: Ակումբը կարծում է, որ իր բոլոր խաղացողներն էլ ունեն վիշապի բնազդներ և փորձել է պարզել, թե որ ֆուտբոլիստն ինչպիսի վիշապ է: Մխիթարյանը նույնպես մասնակցել է նախաձեռնությանը և թիմակիցների հետ թեյի սեղանի շուրջ պատմել է իր որակներից: «Ես վիշապ եմ, որն առանց շունչը կտրելու վազում […]
19:00 01.02.2024
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանն արծաթե մեդալակիր են դարձել։ Հայաստանի ներկայացուցիչները երկրորդ տեղն են գրավել 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում՝ հավաքելով 581 (292/289) միավոր։ Աշխարհի գավաթում 66 երկրի ավելի քան 600 մարզիկ պայքարել է ատրճանակ (10մ, 25մ), հրացան (10մ, 50մ) և ստենդ (skeet, trap) մրցաձևերում։
18:32 01.02.2024
«Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ամենաշատ գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստներից մեկն է այս մրցաշրջանում: Պրո լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն առաջնությունում անցկացրած 16 խաղում ստեղծել է 41 գոլային պահ: 31-ամյա Սելարայանը Պրո լիգայի 2023/24 մրցաշրջանում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
18:12 01.02.2024
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի դուբլը նպաստել է «Լոկոմոտիվի» հաղթանակին: ԱՄԷ-ում կայացած ստուգողական խաղում երկաթուղայինները 4-2 հաշվով հաղթել են «Ուրալին»: Հավաքի շրջանակներում սա «Լոկոմոտիվի» երրորդ խաղն էր: Մինչև այս ռուսական ակումբը 2-0 հաշվով հաղթել էր «Ալ Ուխդուդին» (Սաուդյան Արաբիա) և 0-2 հաշվով պարտվել էր «Ակրոնին» (Ռուսաստան):
16:00 01.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունվարի 26-28-ը Ծաղկաձորում անցկացվել են ձյան վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները։ Առաջնությանը մասնակցել են տղամարդկանց 8 և կանանց 10 թիմեր։ Կանանց պայքարում առաջնության չեմպիոն է դարձել «Վան թիմը, փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է «Սոֆթ թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՖԻՄԱ-ն։ Տղամարդկանց պայքարում Ֆիմա-2 թիմը եզրափակչում առավելության […]
15:14 01.02.2024
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու հետ: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 ֆեդերացիաների միջև: Սլովենիա-Հայաստան հանդիպումը կկայանա Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում հունիսի 4-ին: Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին Պրահայում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի հավաքականի հետ: Մարտին և հունիսին կայանալիք մյուս ընկերական հանդիպումների մասին կտեղեկացնենք առաջիկայում:
14:40 01.02.2024
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել մարզումներից: 35-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է «Յուվենտուսի» դեմ Ա Սերիայի 23-րդ տուրի խաղին, որը կկայանա փետրվարի 4-ին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը առանց փոխարինման մասնակցել էր «Ֆիորենտինայի» դեմ Ա Սերիայի 22-րդ տուրի խաղին, որտեղ «Ինտերը» հյուրընկալվելիս հաղթել էր 1-0 հաշվով:
14:19 01.02.2024
Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Լիվերպուլը» տանը խոշոր՝ 4-1 հաշվով հաղթել է «Չելսիին»: Տուրի մյուս խաղերում «Մանչեսթեր Սիթին» 3-1 հաշվով պարտության է մատնել «Բարնլիին», իսկ «Տոտենհեմը»՝ 3-2 հաշվով «Բրենթֆորդին»։
09:18 01.02.2024
«Սալերնիտանան» համաձայնել է գնել «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգին։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում: Աղբյուրի տեղեկություններով՝ չորեքշաբթի՝ հունվարի 31-ին, ֆուտբոլիստը ժամանել է Իտալիա՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու համար։ 35-ամյա հենակետային խաղացողը նոր թիմում հանդես կգա առնվազն մինչև այս մրցաշրջանի ավարտը։
09:00 01.02.2024
Դենի Մերֆին կարծում է, որ Լիոնել Մեսսին պետք է գլխավորի «Բարսելոնան»: Կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ամռանը կլքի իր պաշտոնը։ «Աշխատանքը կտայի Մեսսիին։ Երկրպագուները անմիջապես կաջակցեն այս գաղափարին: Այն ամենը, ինչին Լեոն դիպչում է, վերածվում է ոսկու»,- TalkSport-ի եթերում ասել է «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը:
08:28 01.02.2024
Լա լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցել է «Օսասունայի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Կապտանռնագույնները հաշվի մեջ առաջ են անցել միայն հանդիպման 64-րդ րոպեին։ Թիմի նորեկը՝ հարձակվող Վիտոր Ռոկեն, դարձել է գոլի հեղինակ և հաղթանակ է պարգևել իր թիմին: «Բարսելոնան» այդ խաղից հետո զբաղեցնում է Լա լիգայի 2023/2024 մրցաշրջանի […]
23:40 31.01.2024
Անձեռոցիկը, որի վրա արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ստորագրել է իր առաջին պայմանագիրն իսպանական «Բարսելոնայի» հետ, կհանվի աճուրդի։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo թերթը։ Աղբյուրի համաձայն՝ աճուրդը կանցկացվի մարտի 18-27-ը։ Գինը, նշում է հրատարակությունը, տատանվում է 350 հազար եվրոյից մինչև 585 հազար եվրո։ Մեսսին իր առաջին պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ստորագրել է 2000 թվականի դեկտեմբերի 14-ին՝ […]