11:54 31.01.2024
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվից»։ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եվրոպական ակումբ, որը նվաճել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր, հաղորդում է Metaratings-ը՝ չնշելով, սակայն, թե որ ակումբի մասին է խոսքը։ Այդ ակումբն արդեն կապ է հաստատել Թիկնիզյանի ներկայացուցիչների հետ։ «Լոկոմոտիվը» դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել։ […]
11:40 31.01.2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի Պանամերիկյան որակավորման մրցաշարին, որը կկայանա փետրվարի 28-ից մարտի 1-ը մեքսիկական Ակապուլկոյում, հաղորդում է UWW-ի մամուլի ծառայությունը։ 36-ամյա ըմբիշը կներկայացնի Արգենտինան և հանդես կգա 77 կգ քաշային կարգում։ 130 կգ քաշային կարգի մրցմանը կմասնակցի Բրազիլիան ներկայացնող Էդուարդ Սողոմոնյանը։ Վարկանիշային մրցաշարից առաջ […]
11:10 31.01.2024
Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր Երևանի «Ուրարտուն» Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող հավաքի առաջին ստուգողական խաղում մրցել է ղազախական «Աստանայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով։ «Ուրարտուն» ԱՄԷ-ում կանցկացնի ևս չորս ստուգողական հանդիպում: Հավաքը կավարտվի փետրվարի 9-ին։
10:05 31.01.2024
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկից առաջ համալրում է կազմը: Այս մասին գրում է «Նոա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»-ին է միացել Պաբլո Ռենան Դոս Սանթոսը: 31-ամյա պաշտպանը կարիերան սկսել է հայրենիքում՝ բրազիլական «Պայսանդու»-ում և խաղացել է պորտուգալական «Մարիտիմու»-ում, «Բրագա»-ում, «Մորիերենսե»-ում»։ Պորտուգալիայի առաջնությունում Սանթոսն, ընդհանուր առմամբ, անցկացրել է 64 խաղ ու խփել 4 […]
09:30 31.01.2024
Գործակալ Գենադի Գոլուբինը, որը ներկայացնում է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի շահերը, ասել է, որ իր հաճախորդը վնասվածքի պատճառով բաց կթողնի իր թիմի հաջորդ հանդիպումը «Ժիրոնայի» հետ։ «Արսենը ապաքինվում է վնասվածքից, ժամկետների մասին դեռ մանրամասներ չկան։ «Ռեալում» հույս ունեն, որ նա արագ կապաքինվի։ Զախարյանը հաստատ բաց կթողնի «Ժիրոնայի» հետ հաջորդ խաղը»,- ասել է Գոլուբինը` Cahmpionat.com-ի […]
08:43 31.01.2024
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կիսվել է իր կարծիքով «կարմիր սատանաների» ներկայիս վիճակի մասին՝ թիմի այս մրցաշրջանում ոչ լավագույն արդյունքների ֆոնին։ «Ես այն մարդը չեմ, ով որոշում է, թե ով պետք է լինի մարզիչ: Մենք ունենք ճիշտ մարդիկ դա անելու համար, բայց տեն Հագն անցյալ մրցաշրջանում ցույց տվեց, որ կարող է «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ այլ մակարդակ […]
20:49 30.01.2024
Սենեգալի հավաքականը չի կարողացել պաշտպանել ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթողի տիտղոսը։ Կոտ դ’Իվուարում անցկացվող մրցաշարի 1/8 եզրափակիչում սենեգելացիները հետխաղային 11-մետրանոցներով 4:5 հաշվով պարտվել են կոտդիվուարցիներին։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև Կաբո Վերդեի հավաքականը, որը 1:0 հաշվով պարտության է մատնել Մավրիտանիային։
20:31 30.01.2024
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է նոր պայմանագիր առաջարկել թիմի 32-ամյա պաշտպան Դանիել Կարվախալին, որը գերազանց մրցաշրջան է անցկացնում։ AS-ի տեղեկություններով իսպանացին նախորդ մրցաշրջաններում բազմաթիվ վնասվածքների պատճառով քննադատության թիրախում էր, սակայն այս մրցաշրջանում ցուցադրում է բարձր մակարդակի խաղ։ «Ռեալը» պատրաստ է Կարվախալի հետ կնքել մեկ տարվա պայմանագիր ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Transfermarkt-ը Կարվախալի տրանսֆերային արժեքը […]
19:41 30.01.2024
«Բարսելոնայի» ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնում իսպանացի Չավիին փոխարինողների թվում դիտարկում է նաև աշխարհի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի թեկնածությունը։ Արգենտինացի մասնագետի թեկնածությանը կողմ են «Բարսելոնայի» նախկին խաղացողներ, արգենտինացիներ Լիոնել Մեսսին ու Խավիեր Մասկերանոն։ Սկալոնիի պայմանագիրը Արգենտինայի հավաքականի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ աշխարհի առաջնության ավարտը, սակայն այս ամիս Սկալոնին հայտարարել էր, որ հոգնածության […]
19:25 30.01.2024
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը 2 շաբաթվա աշխատավարձի չափով կտուգանվի գիշերային ակումբ այցելելու համար։ Տուգանքի չափը կկազմի 650 հազար ֆունտ ստերլինգ, գրում է Daily Mail-ը: Անգլիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը հիվանդության պատճառով բաց էր թողել հունվարի 26-ին կայացած մարզումը, հետո չէր մասնակցել նաև «Նյուպորտ Քաունթիի» դեմ գավաթային խաղին։ Միևնույն ժամանակ, հունվարի 25-ին Ռեշֆորդին տեսել էին […]
19:10 30.01.2024
Երևանի «Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել նիգերիացի կիսապաշտպան Լուքման Գիլմորի հետ։ 27-ամյա ֆուտբոլիստը խաղացել է վրացական «Իմերեթի», «Դինամո» (Թբիլիսի), «Զուգդիդի» և «Սամգուրալի» ակումբներում։ Գիլմորը երևանյան ակումբ է տեղափոխվել լատվիական «Լիեպայայից»։
18:55 30.01.2024
Իտալական Corriere dello Sport-ի լրագրող Ալեսանդրո Բարբանոն գովեստի խոսքեր է ասել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին. «Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ «Ինտերը» միշտ մեկ ֆուտբոլիստ ավելի ունի դաշտում։ Նա տակտիկական ինտելեկտի, տեխնիկայի ու փորձի համադրումն է։ Հայ ֆուտբոլիստը մյուսներից մեկ ակնթարթ ավելի արագ է տեսնում իրավիճակը, գնդակի ուղղությունը։ Երբ նա այդ բնազդն օգտագործում է սեփական տուգանային հրապարակում, […]
18:38 30.01.2024
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը ամերիկացի Բենեիլ Դարիուշին հաղթելուց հետո շարունակում է վայելել հանգիստը: Սոցցանցերում նա հրապարակել է տեսանյութ, որտեղ 20 աստիճան ցրտի պայմաններում լողում է լեռնային լճակում: Արման Ծառուկյանն ապրիլի 14-ին մենամարտելու է Չարլզ Օլիվեյրայի հետ: Հաղթողը 2024թ․ ամռանը կմենամարտի UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ։ Ծառուկյանը 4-րդն է UFC-ի թեթև քաշային կարգի […]
18:20 30.01.2024
Գեղասահքի Ռուսաստանի հավաքականի անդամ Կամիլա Վալիևան Չմշկորդների միջազգային միության (ISU) որոշմամբ զրկվել է Պեկին-2022 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալից։ Հունվարի 29-ին Լոզանի Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) հակադոպինգային կանոնները խախտելու համար 4 տարով որակազրկել էր Կամիլա Վալիևային՝ նրան զրկելով 2021-ի դեկտեմբերի 25-ից հետո նվաճած բոլոր մեդալներից։ Ռուս գեղասահորդուհու արդյունքները չեղարկվել են, ինչից հետո Ռուսաստանի հավաքականը Պեկին-2022-ի թիմային […]
18:05 30.01.2024
Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը մասնակցել է լեգենդար Ռոմարիոյի 58-ամյակին նվիրված երեկույթին։ Երկրպագուները նկատել են, որ Նեյմարը գիրացել է։ Ռիո դե Ժանեյրոյում կայացած երեկույթին բրազիլացին ներկայացել է թիկնապահների հետ։ Հիշեցնենք, որ Նեյմարը վերականգնվում է հոկտեմբերին ստացած ծնկի ծանր վնասվածքից։ Նախնական տվյալներով` նա կկարողանա խաղադաշտ վերադառնալ օգոստոսին։
17:38 30.01.2024
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը վերսկսում է ելույթները և կմասնակցի 2025թ․ աշխարհի առաջնության 4-րդ դիվիզիոնի խաղերին։ Հրապարակվել է ընդլայնված ցուցակը, որից կձևավորվի Հայաստանի հավաքականի վերջնական կազմը։ Հունվարի 29-ից ազգային թիմը անցկացնում է ուսումնամարզական հավաք, որը կավարտվի փետրվարի 2-ին։ Առաջին հավաքի եզրափակիչ փուլը կլինի Հայաստանի հավաքականի մասնակցությունը «Երևանյան գիշերներ-2024» մրցաշարին։
17:16 30.01.2024
Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն այս ամռանը կգլխավորի «Միլանը», հաղորդում է Telelombardia-ն։ 54-ամյա Կոնտեն ընդունել է ակումբի առաջարկած պայմանները։ Այս մրցաշրջանի վերջում իտալացի մասնագետը կփոխարինի Ստեֆանո Պիոլիին, որը «Միլանը» գլխավորում է 2019 թվականից։ Կոնտեի նախորդ աշխատավայրը Լոնդոնի «Տոտենհեմն» էր, որի գլխավոր մարզչի պաշտոնից նա հեռացել էր 2023թ․ մարտին։
16:37 30.01.2024
Ամերիկյան «Ինտեր Մայամին» ընկերական հանդիպում է անցկացրել Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլալի» հետ ու պարտվել 3-4 հաշվով: Խաղը կայացել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում: «Ինտեր Մայամիի» կազմում առաջին գոլը խփել է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։ Հյուրերից աչքի է ընկել նաև Լիոնել Մեսսին՝ 11-մետրանոց հարվածով: «Ինտեր Մայամին» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 1-ին՝ «Ալ Նասրի» հետ:
16:20 30.01.2024
Հայտնի են դարձել կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի՝ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու որոշման մանրամասները, հայտնում է Mundo Deportivo-ն: Նա ակումբից հեռանալու ցանկություն էր հայտնել դեռևս 2 շաբաթ առաջ, երբ «Բարսելոնան» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում պարտվել էր «Ռեալին», սակայն ակումբի նախագահ Ժոան Լապորտան և մարզական տնօրեն Դեկուն համոզել էին նրան մնալ: Լապորտան «Վիլյառեալից» կրած պարտությունից հետո […]
16:00 30.01.2024
Մոլդովայում կայացել է Տուդոր Յուբիրչուի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը, որին հաջող են մասնակցել հայ երիտասարդ ըմբիշները: Ոսկե մեդալ են նվաճել 57 կգ քաշային Հայկո Գասպարյանը, 61 կգ քաշային Տիգրան Բունիաթյանը, 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը, 74 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը, 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը և 125 կգ քաշային Հենրիկ Հայկյանը: Բրոնզե մեդալակիր են […]
15:20 30.01.2024
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է աշխարհի լավագույն ակումբների վարկանիշայն ցուցակը 2023 թվականի տվյալներով: Առաջին տեղում է «Մանչեսթեր Սիթին»: Գվարդիոլայի թիմը նախորդ տարի դարձել էր Անգլիայի չեմպիոն, գավաթակիր ու Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ այս մրցաշրջանում նվաճել Եվրոպայի սուպերգավաթակրի ու աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումները: 2023թ․ աշխարհի լավագույն ակումբները 1․ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 359 […]
20:45 29.01.2024
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երեւանի «Փյունիկը» Թուրքիայում ընկերական հանդիպում անցկացրեց բոսնիական «Բորացի» հետ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։ Աչքի ընկան Լուկա Յուրիչիչն ու Էդգար Մալաքյանը։
18:55 29.01.2024
Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ամռանը կարող է ստանձնել «Բարսելոնայի» ղեկը, հաղորդում է Bild-ը: «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դեռևս 2021 թվականին է կապ հաստատել Ֆլիկի հետ՝ կատալոնական ակումբը գլխավորելու առաջարկով, սակայն այդ ժամանակ գերմանացին մերժել էր առաջարկը: Առաջիկայում կատալոնական ակումբը կարող է նոր առաջարկ կատարել Հանսի Ֆլիկին: Հիշեցնենք, որ «Վիլյառեալից» […]
18:32 29.01.2024
Թեթև քաշային կարգում ACA-ի Գրան պրիի հաղթող Էդուարդ Վարդանյանը խառը մենամարտերում (MMA) հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 2-ին։ Մոսկվայում կայանալիք «Наше Дело 82» մրցաշարի գլխավոր մենամարտում հայ մարտիկն ուժերը կչափի Ռուսաստանը ներկայացնող ղազախ Դամիր Իսմագուլովի հետ։ Հիշեցնենք, որ 32-ամյա էդուարդ Վարդանյանը MMA-ում անցկացրել է 29 մենամարտ, տարել 25 հաղթանակ ու կրել 4 պարտություն: Դամիր Իսմագուլովը 6 […]
18:11 29.01.2024
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը դարձել է Գերմանիայի թիմային առաջնության ոսկե մեդալակիր։ Հայ ըմբիշը հանդես է եկել Burghausen ակումբի կազմում։ Հարությունյանն անցկացրել է 11 գոտեմարտ ու տարել 11 հաղթանակ։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզչական կազմին և այն մարդկանց, ովքեր ինձ դիմավորել և օգնել են մրցաշարի ժամանակ»,- սոցցանցերում գրել է ըմբիշը։ Արսեն Հարությունյանը […]
17:27 29.01.2024
Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի առաջին հատվածում մասնակցել է 17 գոլային գրոհի։ Այդ ցուցանիշով 23-ամյա ֆուտբոլիստն ու «Զենիթի» բրազիլացի կիսապաշտպան Վենդելը կիսում են առաջին տեղը։ Սպերցյանի հաջող խաղը «Կրասնոդարին» օգնել էր ձմեռային ընդմիջման մեկնել ՌՊԼ-ի առաջատարի կարգավիճակում։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 18 խաղի, դարձել […]
17:10 29.01.2024
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը Լա լիգայի 22-րդ տուրում «Վիլյառեալից» կրած պարտությունից (3-5) հետո հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռանա կատալոնական ակումբից։ «Հունիսի 30-ին կհեռանամ թիմից։ Դա քննարկել ենք ակումբի նախագահի ու անձնակազմի հետ: «Բարսելոնային» անհրաժեշտ է փոխել զարգացման ուղղությունը: Կարծում եմ՝ այս որոշումը կօգնի ակումբին ու խաղացողներին: Ես ցանկանում եմ լավագույնը «Բարսելոնայի» համար, […]
13:04 29.01.2024
Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթել է «Աուքսբուրգին»: Մյունխենյան ակումբից գոլի հեղինակ են դարձել Ալեքսանդր Պավլովիչը, Ալֆոնսո Դևիսն ու Հարի Քեյնը: Անգլիացի հարձակվողի համար սա 23-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում: Տանտերերից դուբլի հեղինակ է դարձել Էրմեդին Դեմիրովիչը: Այս հաղթանակից հետո Թոմաս Տուխելի թիմը 47 միավորով 2-րդն է: «Աուգսբուրգը» 21 միավորով 12-րդն է: […]
12:37 29.01.2024
Իսպանական «Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբում: Նա հեռանալու որոշումը կայացրել է քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով: Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա Ռակիտիչը մասնակցել է 18 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ: «Ալ-Շաբաբը» ներքին առաջնությունում 18 թիմի շարքում զբաղեցնում է 11-րդ տեղը:
11:41 29.01.2024
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 22-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» չկարողացավ տնային խաղում հաղթել «Էմպոլիին»՝ 1-1: Խաղի սկզբնամասում թուրինցիները մնացին 10 խաղացողով լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկի հեռացման պատճառով։ 50-րդ րոպեին տանտերերի կազմում խաղի հաշիվը բացեց Դուշան Վլահովիչը: 20 րոպե անց պատասխան գոլը խփեց Տոմազո Բալդանցին: Ալեգրիի թիմը վաստակեց 53 միավոր և երկրորդ տեղում է: «Ինտերն» առաջինն է, ունի […]