TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.09 oC

ՍՊՈՐՏ

Ռոնալդուն չի մասնակցի «Ինտեր Մայամիի» հետ խաղին

21:31 31.01.2024

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի սաուդյան ակումբի և «Ինտեր Մայամիի» ընկերական հանդիպմանը, որի կազմում հանդես է գալիս արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Այս մասին հայտնում է Goal-ը։ Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն MLS-ի ակումբի հետ խաղում խաղադաշտ դուրս չի գա մկանային վնասվածքի պատճառով։ «Ալ-Նասրը» պատրաստ չէ վտանգի ենթարկել 38-ամյա ֆուտբոլիստի առողջությունը և թույլ չի տա նրան […]

̰
Ջեյդոն Սանչոն վնասվածք է ստացել

20:41 31.01.2024

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը հայտնել է, որ «իշամեղուների» վինգեր Ջեյդոն Սանչոն վնասվածք է ստացել, որի պատճառով կարող է բաց թողնել Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի «Հայդենհայմի» հետ առաջիկա հանդիպումը, որը կկայանա փետրվարի 2-ին։ «Ջեյդոն Սանչոն խնդիրներ ունի հոդերի հատվածում, ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով նրա երկար բացակայությունը ֆուտբոլից: Մենք կսպասենք և կտեսնենք, թե ինչպես […]

̰
Զարեհ Զարգարյանը կվերադառնա ՀՀ հավաքական

20:12 31.01.2024

Մի քանի տարվա դադարից հետո բասկետբոլի Հայաստանի հավաքական է վերադառնում Զարեհ Զարգարյանը։ Նա ընդգրկվել է առաջիկա հանդիպումների հայտացուցակում: Զարգարյանի մասնակցությամբ Հայաստանի հավաքականը 2016 թվականին նվաճել էր Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնի կոչումը։ Վերջին տարիներին Զարեհը հանդես է եկել Բասկետբոլի հայ-ամերիկյան ասոցիացիայի լիգայում: Փետրվարի 22-ին և 25-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի 2027թ․ աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի […]

̰
«Զենիթը» չի հրաժարվել Թիկնիզյանին ձեռք բերելու մտքից

19:55 31.01.2024

«Զենիթը» դեռ հույս ունի պայմանագիր կնքել Նաիր Թիկնիզյանի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանի տրանսֆերը ձախողվել էր աշխատավարձի հետ կապված տարաձայնությունների պատճառով։ Ըստ Championat.com-ի՝ «Զենիթը» չի հրաժարվել Թիկնիզյանի հետ պայմանագիր կնքելու մտքից և փորձում է շարունակել բանակցությունները։ Սակայն ֆուտբոլիստը փակված է համարում «Զենիթ» հնարավոր տեղափոխության հարցը և չի նախատեսում վերադառնալ […]

̰
Սենսացիա՝ Աֆրիկայի գավաթի խաղարկությունում

19:35 31.01.2024

Կոտ դ’Իվուարում շարունակվող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում հայտնի են դարձել քառորդ եզրափակչի բոլոր զույգերը։ Աֆրիկայի գործող գավաթակիր Սենեգալի հավաքականը չի կարողացել հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը՝ 1-2 հաշվով պարտվելով կոտդիվուարցիներին: Հարավային Աֆրիկայի հավաքականն էլ սենսացիոն հաղթանակ է տարել Մարոկկոյի նկատմամբ՝ 2-0: Քառորդ եզրափակչի հանդիպումները կկայանան փետրվարի 2-3-ին։ Զույգերը հետևյալն են. Նիգերիա – Անգոլա Կաբո Վերդե […]

̰
Հայտնի է Էդմեն Շահբազյանի հաջորդ մրցակիցը UFC-ում

19:16 31.01.2024

UFC-ի միջին քաշային կարգում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանի հաջորդ մրցակիցը կլինի սերբ Դուշկո Տոդորովիչը։ Այդ մասին հայ մարտիկը հայտնել է սոցցանցերում։ Մենամարտը կանցկացվի մարտի 23-ին՝ ԱՄՆ-ի Նևադա նահանգում կայանալիք UFC Fight Night 240 մրցաշարում։ Երկու մարտիկներն էլ խառը մենամարտերում (MMA) տարել են 14 հաղթանակ ու կրել 4 պարտություն։ 26-ամյա Շահբազյանը նախորդ մենամարտն անցկացրել […]

̰
«Լիվերպուլը» բանակցում է Զիդանի հետ

19:00 31.01.2024

«Լիվերպուլի» ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Զինեդին Զիդանի թեկնածությունը, հաղորդում է Todofichajes-ը։ Լիվերպուլյան ակումբն արդեն բանակցում է Զիդանի ներկայացուցիչների հետ՝ առաջարկելով նրան մեծ ազատություն ամառային տրանսֆերային շուկայում։ Զիդանի պատասխանի մասին դեռ հայտնի չէ։ Ավելի վաղ ֆրանսիական մամուլը գրել էր, որ Զիդանը ցանկանում է աշխատել միայն Ֆրանսիայի հավաքականում և կսպասի Դիդիե Դեշամի հեռանալուն։ «Լիվերպուլի» ներկայից […]

̰
Ա Սերիան ներկայացրել է 22-րդ տուրի բոլոր գոլերը

18:40 31.01.2024

Իտալիայի Ա Սերիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է 22-րդ տուրի տեսությունը։ Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Միլանի «Ինտերը», որն ունի 54 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսը» վաստակել է 53 միավոր, «Ինտերը» սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Լավագույն եռյակը եզրափակող «Միլանը» ունի 44 միավոր։  

̰
«Արսենալը» արտագնա հաղթանակ է տարել ու շարունակում է հետապնդել «Լիվերպուլին»

18:20 31.01.2024

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր «Նոթինգեմ Ֆորեսթին»: Լոնդոնցիները Գաբրիել Ժեզուսի գոլի ու գոլային փոխանցման օգնությամբ հաղթել են 2-1 հաշվով ու շարունակում են հետապնդել առաջատար «Լիվերպուլին»: Սա Պրեմիեր լիգայի պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ «Արսենալը» մրցաշրջանի երկու խաղերում էլ հաղթում է «Նոթինգեմ Ֆորեսթին»:  

̰
«Շիրակը» հաղթել է Կապանի «Գանձասարին»

17:44 31.01.2024

Գյումրիի «Շիրակն» ու Կապանի «Գանձասարն» անցկացրել են ստուգողական հանդիպում։ «Շիրակը» առավելության է հասել 3:0 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել Լյովա Մրյանը, մեկ գոլ խփել է Յուրա Վարդանյանը։

̰
Մոյզե Քինի տեղափոխությունը «Աթլետիկո» ձախողվել է բուժզննումից հետո

17:14 31.01.2024

«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը չի տեղափոխվի Մադրիդի «Աթլետիկո», հաղորդել է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իտալացին մինչև մրցաշրջանի ավարտը պետք է հանդես գար մադրիդյան թիմում, սակայն գործարքը բուժզննումից հետո ձախողվել է։ Հետազոտությունը ցույց է տվել, որ Քինը վնասվածք ունի ու շարք կարող է վերադառնալ միայն մարտին՝ միջազգային խաղերով պայմանավորված դադարից առաջ։ «Յուվենտուսում» վստահ են, որ Քինը […]

̰
«Բարսելոնայի» ավագը ևս որոշել է հեռանալ թիմից

16:50 31.01.2024

«Բարսելոնայի» ավագ Սերժի Ռոբերտոն ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռանա կատալոնական ակումբից, հայտնում է AS-ն: Իսպանացի պաշտպանը պատրաստ էր ևս մեկ մրցաշրջան մնալ «Բարսելոնայում» և դա քննարկում էր թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ, որը ցանկանում էր պահել նրան։ Սակայն Չավիի՝ այս մրցաշրջանի վերջում պաշտոնից հեռանալու մասին հայտարարությունից հետո 31-ամյա ֆուտբոլիստը ևս որոշել է չերկարաձգել պայմանագիրը։ Ռոբերտոն «Բարսելոնայի» […]

̰
Ես 100 տոկոս ռուսաստանցի մարտիկ եմ, սակայն ներկայացնում եմ Հայաստանը. Արման Ծառուկյան

16:29 31.01.2024

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը ԱՄՆ-ից վերադարձել է Ռուսաստան, որտեղ շարունակում է պատրաստվել դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտին։ Արմանը խոսել է իր մարզական քաղաքացիության մասին։ «Ես 100 տոկոս ռուսաստանցի մարտիկ եմ, այստեղ եմ մեծացել, մարզվել, դպրոց գնացել, ռուսաստանյան անձնագրով համալսարան եմ գնացել, պարզապես ներկայացնում եմ Հայաստանը, […]

̰
Հերթական աստղային ֆուտբոլիստը տեղափոխվում է  Սաուդյան Արաբիա

16:08 31.01.2024

Իսպանական «Սևիլիայից» հեռացած Իվան Ռակիտիչը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբ» ակումբում։ Կողմերը կնքել են պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Խորվաթիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը հունվարի 30-ին էր հեռացել իսպանական «Սևիլիայից», որին միացել էր 2020 թվականին։ 35-ամյա ֆուտբոլիստն իսպանական ակումբում խաղացել էր նաև 2011-2014 թվականներին։ «Սևիլիայում» Ռակիտիչն անցկացրել է 323 հանդիպում, դարձել […]

̰
Հոլանդը դիտարկում է «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը

15:51 31.01.2024

«Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը դիտարկում է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունը, հաղորդում է իսպանական AS-ը։ FIFA The Best մրցանակաբաշխությունում 36-ամյա Լիոնել Մեսսիին զիջելուց հետո Էրլինգ Հոլանդն ու նրա շրջապատը սկսել են դիտարկել մադրիդյան ակումբ տեղափոխվելու տարբերակը։ Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել է 19 գոլ, կատարել 5 գոլային […]

̰
Մխիթարյանը հավակնում է հունվարի՝ «Ինտերի» լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

15:25 31.01.2024

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Միլանի «Ինտերի» լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հունվարին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայ կիսապաշտպանից բացի, երկրպագուները կարող են քվեարկել նաև արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի, ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարի ու շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերի օգտին: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդպում, դարձել 2 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Հունվարին […]

̰
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականները հավաք են անցկացնում Ծաղկաձորում

14:52 31.01.2024

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները` Կարեն Աղամալյանի և Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ հավաքներ են անցկացնում Ծաղկաձորում։ Մարզումները կտևեն մինչև փետրվարի 12-ը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Տղամարդկանց թիմի մարզումներին մասնակցում է 24, իսկ կանանց հավաքին՝ 5 բռնցքամարտիկ։ Այս հավաքին կհետևի ևս մեկը` արդեն Օլիմպավանում։ Առաջիկա օրերին Հայաստանի 4 բռնցքամարտիկ Արթուր Մելքումյանի գլխավորությամբ կմեկնի Բուլղարիա` մասնակցելու […]

̰
Մենք այլևս չունենք վնասվածքներ. Գվարդիոլա

14:29 31.01.2024

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ վնասվածք ունեցող բոլոր խաղացողներն ապաքինվել են ու պատրաստ են Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Բարնլիի» դեմ խաղին։ «Մենք այլևս վնասվածքներ չունենք։ Մանուն վերադարձել է։ Նա ամբողջական մարզում է անցկացրել ու ծնկի հատվածում ցավեր չի զգացել։ Նույնը կարող եմ ասել Ջոն Սթոունզի մասին։ Հոլանդը ևս ապաքինվել է։ Նա […]

̰
«Բարսելոնայում» ամեն օր ստիպում են քեզ անպետք զգալ. Չավի

14:08 31.01.2024

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին, որն օրերս հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին, նորից խոսել է աշխատանքային դժվարությունների մասին։ «Այստեղ աշխատելը դաժան է։ Ամեն օր ստիպում են քեզ անպետք զգալ։ Պեպ Գվարդիոլան ինձ ասում էր այդ մասին, երբ խոսում էի նրա հետ։ Ես նաև տեսնում էի, թե ինչպես էր տանջվում Լուիս Էնրիկեն։ Պետք է […]

̰
Բենզեման ու Ռոնալդուն նորից կարող են դառնալ թիմակիցներ

13:45 31.01.2024

«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը տեղափոխվել «Ալ Նասր», հաղորդում է L’Equipe-ը։ «Ալ Նասրում» է հանդես գալիս Բենզեմայի նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն։ Ֆուտբոլիստները միասին խաղացել են Մադրիդի «Ռեալում»։ «Ոսկե գնդակի» 2022 թվականի դափնեկիրը գոհ չէ թիմում իր կարգավիճակից և ցանկանում է հեռանալ։ «Ալ Իթիհադը» պատրաստ է Բենզեմային բաց թողնել, […]

̰
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի մասնակիցը բանակցում է Նաիր Թիկնիզյանի հետ

11:54 31.01.2024

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվից»։ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եվրոպական ակումբ, որը նվաճել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր, հաղորդում է Metaratings-ը՝ չնշելով, սակայն, թե որ ակումբի մասին է խոսքը։ Այդ ակումբն արդեն կապ է հաստատել Թիկնիզյանի ներկայացուցիչների հետ։ «Լոկոմոտիվը» դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել։ […]

̰
Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի հավաքականի կազմում կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարի

11:40 31.01.2024

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի Պանամերիկյան որակավորման մրցաշարին, որը կկայանա փետրվարի 28-ից մարտի 1-ը մեքսիկական Ակապուլկոյում, հաղորդում է UWW-ի մամուլի ծառայությունը։ 36-ամյա ըմբիշը կներկայացնի Արգենտինան և հանդես կգա 77 կգ քաշային կարգում։ 130 կգ քաշային կարգի մրցմանը կմասնակցի Բրազիլիան ներկայացնող Էդուարդ Սողոմոնյանը։ Վարկանիշային մրցաշարից առաջ […]

̰
«Ուրարտուն» ոչ-ոքի է խաղացել «Աստանայի» հետ

11:10 31.01.2024

Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր Երևանի «Ուրարտուն» Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող հավաքի առաջին ստուգողական խաղում մրցել է ղազախական «Աստանայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով։ «Ուրարտուն» ԱՄԷ-ում կանցկացնի ևս չորս ստուգողական հանդիպում: Հավաքը կավարտվի փետրվարի 9-ին։

̰
«Նոա»-ն բրազիլացի նոր պաշտպան ունի

10:05 31.01.2024

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկից առաջ համալրում է կազմը: Այս մասին գրում է «Նոա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»-ին է միացել Պաբլո Ռենան Դոս Սանթոսը: 31-ամյա պաշտպանը կարիերան սկսել է հայրենիքում՝ բրազիլական «Պայսանդու»-ում և խաղացել է պորտուգալական «Մարիտիմու»-ում, «Բրագա»-ում, «Մորիերենսե»-ում»։ Պորտուգալիայի առաջնությունում Սանթոսն, ընդհանուր առմամբ, անցկացրել է 64 խաղ ու խփել 4 […]

̰
Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Ժիրոնայի» դեմ խաղը

09:30 31.01.2024

Գործակալ Գենադի Գոլուբինը, որը ներկայացնում է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի շահերը, ասել է, որ իր հաճախորդը վնասվածքի պատճառով բաց կթողնի իր թիմի հաջորդ հանդիպումը «Ժիրոնայի» հետ։ «Արսենը ապաքինվում է վնասվածքից, ժամկետների մասին դեռ մանրամասներ չկան։ «Ռեալում» հույս ունեն, որ նա արագ կապաքինվի։ Զախարյանը հաստատ բաց կթողնի «Ժիրոնայի» հետ հաջորդ խաղը»,- ասել է Գոլուբինը` Cahmpionat.com-ի […]

̰
Ես չեմ որոշում՝ ով պետք է լինի մարզիչը․ Կազեմիրո

08:43 31.01.2024

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կիսվել է իր կարծիքով «կարմիր սատանաների» ներկայիս վիճակի մասին՝ թիմի այս մրցաշրջանում ոչ լավագույն արդյունքների ֆոնին։ «Ես այն մարդը չեմ, ով որոշում է, թե ով պետք է լինի մարզիչ: Մենք ունենք ճիշտ մարդիկ դա անելու համար, բայց տեն Հագն անցյալ մրցաշրջանում ցույց տվեց, որ կարող է «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ այլ մակարդակ […]

̰
Կոտ դ’Իվուարի թիմը պայքարից դուրս է թողել Սենեգալին․ Աֆրիկայի գավաթ

20:49 30.01.2024

Սենեգալի հավաքականը չի կարողացել պաշտպանել ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթողի տիտղոսը։ Կոտ դ’Իվուարում անցկացվող մրցաշարի 1/8 եզրափակիչում սենեգելացիները հետխաղային 11-մետրանոցներով 4:5 հաշվով պարտվել են կոտդիվուարցիներին։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև Կաբո Վերդեի հավաքականը, որը 1:0 հաշվով պարտության է մատնել Մավրիտանիային։

̰
Կարվախալը կմնա «Ռեալում»

20:31 30.01.2024

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է նոր պայմանագիր առաջարկել թիմի 32-ամյա պաշտպան Դանիել Կարվախալին, որը գերազանց մրցաշրջան է անցկացնում։ AS-ի տեղեկություններով իսպանացին նախորդ մրցաշրջաններում բազմաթիվ վնասվածքների պատճառով քննադատության թիրախում էր, սակայն այս մրցաշրջանում ցուցադրում է բարձր մակարդակի խաղ։ «Ռեալը» պատրաստ է Կարվախալի հետ կնքել մեկ տարվա պայմանագիր ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Transfermarkt-ը Կարվախալի տրանսֆերային արժեքը […]

̰
Սկալոնին կարող է գլխավորել  «Բարսելոնան»

19:41 30.01.2024

«Բարսելոնայի» ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնում իսպանացի Չավիին փոխարինողների թվում դիտարկում է նաև աշխարհի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի թեկնածությունը։ Արգենտինացի մասնագետի թեկնածությանը կողմ են «Բարսելոնայի» նախկին խաղացողներ, արգենտինացիներ Լիոնել Մեսսին ու Խավիեր Մասկերանոն։ Սկալոնիի պայմանագիրը Արգենտինայի հավաքականի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ աշխարհի առաջնության ավարտը, սակայն այս ամիս Սկալոնին հայտարարել էր, որ հոգնածության […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» աստղը կտուգանվի գիշերային ակումբ այցելելու համար

19:25 30.01.2024

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը 2 շաբաթվա աշխատավարձի չափով կտուգանվի գիշերային ակումբ այցելելու համար։ Տուգանքի չափը կկազմի 650 հազար ֆունտ ստերլինգ, գրում է Daily Mail-ը: Անգլիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը հիվանդության պատճառով բաց էր թողել հունվարի 26-ին կայացած մարզումը, հետո չէր մասնակցել նաև «Նյուպորտ Քաունթիի» դեմ գավաթային խաղին։ Միևնույն ժամանակ, հունվարի 25-ին Ռեշֆորդին տեսել էին […]

̰
BACK_TO_TOP