11:41 29.01.2024
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 22-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» չկարողացավ տնային խաղում հաղթել «Էմպոլիին»՝ 1-1: Խաղի սկզբնամասում թուրինցիները մնացին 10 խաղացողով լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկի հեռացման պատճառով։ 50-րդ րոպեին տանտերերի կազմում խաղի հաշիվը բացեց Դուշան Վլահովիչը: 20 րոպե անց պատասխան գոլը խփեց Տոմազո Բալդանցին: Ալեգրիի թիմը վաստակեց 53 միավոր և երկրորդ տեղում է: «Ինտերն» առաջինն է, ունի […]
11:23 29.01.2024
«Ժիրոնան» Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթել է «Սելտային»: Հանդիպման միակ գոլը առաջին խաղակեսում խփել է կատալոնական ակումբի իսպանացի հարձակվող Պորտուն: 48-ամյա Միչելի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 55-ի և գլխավորում է աղյուսակը: Մեկ խաղ պակաս անցկացրած Մադրիդի «Ռեալը» 54 միավորով երկրորդն է: 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում […]
09:27 29.01.2024
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը բարձր է գնահատել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի աշխատանքը՝ կարծիք հայտնելով, որ նա ապագայում կարող է գլխավորել «Բավարիան»։ «Դա կախված է միայն նրանից: Չեմ կարծում, որ «Բավարիան» դեմ է, քանի որ նա հայտնի, փորձառու, տակտիկապես գրագետ մարզիչ է։ Կլոպը հարգանք է վայելում բոլոր ֆուտբոլիստների և մարզիկների կողմից: Կարծում եմ, որ նա […]
08:07 29.01.2024
Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում «Ֆիորենտինան» ընդունել էր «Ինտերին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Խաղի միակ գոլը 14-րդ րոպեին խփեց միլանցիների հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։ «Ֆիորենտինան» 34 միավորով 5-րդ տեղում է։
22:12 27.01.2024
Եգիպտոսի ֆուտբոլի ասոցիացիայի (EFA) անդամները Աֆրիկայի ազգերի գավաթում հաջողության համար կով են զոհաբերել, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով թիմի խոսնակ Մուհամեդ Մորադին: Թիմը նշել է, որ մորթված կովի միսը բաժանվել է Կահիրեի կարիքավոր մարդկանց։ 2008 թվականին Գանայում Աֆրիկայի գավաթի ժամանակ ֆուտբոլիստները զոհաբերեցին նաև հորթ: Սրանից հետո թիմը դարձավ մրցաշարի հաղթող։ Եգիպտոսի հավաքականը Աֆրիկայի գավաթի խմբային […]
17:33 27.01.2024
Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանն աշխատանքի կանցնի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Միլուոկի Բաքս» ակումբում։ «Միլուոկի Բաքսի» գլխավոր մարզիչ է նշանակվել Դոկ Ռիվերսը։ Նրա օգնականը կլինի Ռեքս Քալամյանը։ 2023/24 մրցաշրջանում ամերիկահայ մասնագետը սկաուտի աշխատանք էր կատարում «Բրուքլին Նեթսում»։ Քալամյանը գլխավոր մարզիչի օգնական է աշխատում 1995 թվականից և դրանից հետո փոխել է 9 ակումբ։ Դոկ […]
17:00 27.01.2024
Անգլիայի գավաթի խաղարկությունում կայացան 1/16 եզրափակչի հանդիպումները։ Կենտրոնական խաղերից մեկում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում 1-0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ Խաղավերջում հաղթական գոլը խփեց անգլիացի պաշտպան Նաթան Ակեն։ Պեպ Գվարդիոլայի թիմը նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր։
16:22 27.01.2024
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան երկրորդ տարին անընդմեջ նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը։ Եզրափակչում բելառուս թենիսիստուհին մրցեց 15-րդ ռակետ, չինուհի Չժեն Ցինվենի հետ ու տարավ վստահ հաղթանակ՝ 6-3, 6-2 հաշվով։ Մրցախաղը տևեց 1 ժամ 17 րոպե։ 21-ամյա չինուհին առաջին անգամ խաղաց «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչում։
15:07 27.01.2024
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Դալաս Մավերիքսը» մրցակցի խաղահրապարակում 148-143 հաշվով հաղթել է «Ատլանտա Հոքսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Դալաս Մավերիքսի» առաջատար Լուկա Դոնչիչը, որը վաստակել 73 միավոր ու գրանցել 10 ռեբաունդ։ Սլովենացի բասկետբոլիստը սահմանել է արդյունավետության անձնական ռեկորդ։ Նախկինում Դոնչիչը NBA-ի կանոնավոր առաջնության մեկ խաղում վաստակել էր առավելագույնը 60 միավոր։ […]
14:26 27.01.2024
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին անդրադարձել է կատալոնական ակումբի երկրպագուների կողմից իր հասցեին հնչեցրած հերթական քննադատություններին։ «Հույս ունեմ, որ մի օր դուք ինձ կկարոտեք։ Ես գնահատում եմ այն, ինչ այժմ ունեմ։ «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է։ Ի տարբերություն ձեզ, ես ապրում եմ տարբեր իրականությունների մեջ։ Ես այս ակումբը գիտեմ ներսից։ Հասկանում եմ իմ հասցեին հնչող քննադատությունները, […]
13:55 27.01.2024
Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ-Արմենիային» է միացել արգենտինացի հարձակվող Ալեքսիս Ռոդրիգեսը։ 27-ամյա ֆուտբոլիստը Արգենտինայի ամենահայտնի ակումբներից մեկի՝ «Նյուելս Օլդ Բոյզի» սան է, խաղացել է նաև պերուական «Դեպորտիվո Մունիսիպալում» և Էկվադորի «Դելֆինում»։ Ռոդրիգեսը ֆուտբոլային հայտնի ընտանիքից է։ Նրա հայրը՝ Ռուբեն Ռոդրիգեսը, «Նյուելս Օլդ Բոյզի» մինչև 20 տարեկանների թիմի մարզիչն է, եղբայրը՝ Դենիսը, խաղացել է բազմաթիվ ակումբներում, […]
13:19 27.01.2024
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի կինը՝ հաղորդավար Յանա Ռոմաշկինան, խոսել է 24-ամյա ֆուտբոլիստի՝ «Զենիթ» չկայացած տրանսֆերի մասին։ «Դուք տեղյակ եք Նաիրի ստացած բոլոր առաջարկների մասին։ Խոսքը նաև եվրոպական ակումբներից ստացած առաջարկների մասին է։ Երկրպագուները միշտ կարողանում են իմանալ, թե ֆուտբոլիստն ինչպիսի առաջարկ է ստացել, իսկ նրա ակումբն ինչ պատասխան է տվել։ Նաիրը […]
13:00 27.01.2024
FourFourTwo պարբերականը կազմել է 1990-ականների լավագույն մարզիչների տասնյակը համաշխարհային ֆուտբոլում։ Ցուցակը գլխավորում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը։ 1. Ալեքս Ֆերգյուսոն («Մանչեսթեր Յունայթեդ») 2. Յոհան Կրոյֆ («Բարսելոնա») 3. Ֆաբիո Կապելո («Միլան», «Ռեալ», «Ռոմա», ՌԴ հավաքական) 4. Լուի վան Գալ («Այաքս», «Բարսելոնա») 5. Ֆրանց Բեկենբաուեր (Արևմտյան Գերմանիայի հավաքական, «Մարսել», «Բավարիա») 6. Արսեն Վենգեր («Մոնակո», […]
12:45 27.01.2024
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մերժել է Ալժիրի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկը, հայտնում է L’Équipe-ը։ Ֆրանսիացի մասնագետը շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար, սակայն չի ընդունել առաջարկը։ Հունվարի 24-ին Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վալիդ Սադին զբաղեցրած պաշտոնից հեռացրել էր հավաքականի գլխավոր մարզիչ Ջամել Բելմադիին։ Վերջինիս գլխավորությամբ Ալժիրի հավաքականը անհաջող ելույթներ էր […]
11:56 27.01.2024
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 երզափակչում «Տոտենհեմը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Խաղի միակ գոլը 88-րդ րոպեին խփեց մանչեսթերյան թիմի պաշտպան Նաթան Ակեն։ «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության հաջորդ փուլ։ Օրվա մյուս խաղում «Չելսին» ընդունել էր «Ասթոն Վիլլային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։ Նույն հաշվով ավարտվեց նաև «Բրիսթոլ Սիթի»-«Նոթինգեմ […]
10:58 27.01.2024
Ռոբերտո Մարտինեսը Ժոաո Ֆելիքսին անվանել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների Եվրոպայի լավագույն խաղացող։ «Ֆելիքսը, հավանաբար, Եվրոպայի լավագույն խաղացողն էր սեպտեմբերին և հոկտեմբերին: Բայց մեր թիմից սպասելիքները և մեր ունեցած լայն հնարավորությունները քննադատական մեկնաբանությունների են ենթարկվում: Մենք պետք է ընդունենք սա: Ֆելիքսի՝ «Չելսիում» անցկացրած ժամանակը մեծապես օգնել է նրա ձևավորմանը, բայց նրան կայունություն է պետք»,- ասել է Պորտուգալիայի […]
09:27 27.01.2024
Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարել է «Անտվերպենի» կիսապաշտպան Արթուր Վերմերենի տեղափոխության մասին։ 18-ամյա բելգիացին պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ մադրիդյան ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է 18 մլն եվրո՝ որպես երաշխավորված գումար, ևս 5 մլն կկազմեն բոնուսները։ Բելգիական ակումբը կստանա 10 տոկոս ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերից։ Վերմերենը Բելգիայի հավաքականի կազմում 2 հանդիպում […]
00:00 27.01.2024
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ, արքայազն Աբդուլա Սաադ Աբդուլազիզ Ալ Սաուդը հույս է հայտնել, որ Կիլիան Մբապեն կարիերայի ընթացքում հանդես կգա նաև սաուդյան ակումբում։ «Իհարկե, մենք շատ ենք հավանում Մբապեի խաղը։ Նա ուժեղ խաղացող է։ Հույս ունեմ՝ Մբապեին տեսնել սաուդյան թիմում, մեր առաջնությունում»,- արքայազնի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։ Մբապեն 2018 թվականից է հանդես գալիս […]
23:36 26.01.2024
Յայա Սանոգոն հեռացել է «Ուրարտուից»։ Երևանյան թիմն ու 30-ամյա հարձակվողը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Ուրարտու» էր տեղափոխվել 2023 թվականի հունվարին։ Յայա Սանոգոն «Ուրարտուի» կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 16 հանդիպման, դարձել է 7 գոլի հեղինակ։ Անցած մրցաշրջանում Սանոգոն երևանյան թիմի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։ […]
23:08 26.01.2024
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» 18-ամյա արգենտինացի կիսապաշտպան Կլաուդիո Էչևերիի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։ Կլաուդիո Էչևերին մինչեւ հաջորդ տարվա հունվար կշարունակի հանդես գալ «Ռիվեր Փլեյթում»։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։
22:34 26.01.2024
Մադրիդի «Ռեալը» 2023թ․ աշխարհի ամենաեկամտաբեր ակումբն է, Deloitte Football Money League-ի հաշվարկներով։ Անցած տարի ակումբն ունեցել է ռեկորդային եկամուտ՝ 831 միլիոն եվրո, ինչը 118 միլիոն եվրոյով գերազանցել է ակումբի նախորդ տարվա եկամուտը: Երկրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Սիթին» (826 միլիոն եվրո)։ Առաջին անգամ երրորդ տեղում է ֆրանսիական ՊՍԺ-ն (802 միլիոն եվրո)։ Հնգյակում են նաև կատալոնական […]
21:41 26.01.2024
Իտալիայի նորընծա սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» գեղեցիկ տեսանյութով ամփոփել է Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունը։ «Ինտերը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց այս տիտղոսը։ Եզրափակիչում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 1:0 հաշվով հաղթել էր չեմպիոն «Նապոլիին»։
21:18 26.01.2024
Մադրիդում կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունը։ «Ռեալ Սոսյեդադը» եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի «Մալյորկայի» հետ, իսկ Մադրիդի «Աթլետիկոյի» մրցակիցը կլինի Բիլբաոյի «Աթլետիկը»։ Հաղթողները կորոշվեն երկխաղյա մրցավեճում։ Կիսաեզրափակիչի հանդիպումները նախատեսված են փետրվարի 6-7-ին ու 27-28-ին։ Իսպանիայի գործող գավաթակիրը Մադրիդի «Ռեալն» է, որին 1/8 եզրափակիչում հաղթել էր «Աթլետիկոն»։
20:53 26.01.2024
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը չքննարկել գլխավոր մարզչի պաշտոնից իսպանացի Չավիի հեռացման հարցը, հաղորդում է Sport.es-ը։ Կատալոնական թիմն արդեն դուրս է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից, ձախողվել է նաև Իսպանիայի Սուպերգավաթում, սակայն շարունակում է պայքարը ՉԼ-ում։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» կմրցի Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» հետ։ Իսպանիայի առաջնությունում 20 խաղից հետո […]
20:35 26.01.2024
Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևը նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչի ուղեգիր: Կիսաեզրափակչում աշխարհի երրորդ ռակետը դժվարին պայքարում հաղթեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևին: 5 սեթում գրանցվեց 5:7, 3:6, 7:6, 7:6, 6:3 հաշիվը: Մրցախաղը տևեց 4 ժամ 21 րոպե: Ռուս թենիսիստը կարիերայում 6-րդ անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչում։ Դանիիլ Մեդվեդևը եզրափակչում կմրցի աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի […]
20:11 26.01.2024
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խոսել է Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում Յաննիկ Սիններից կրած պարտության մասին. «Նա լիովին գերազանցեց ինձ: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում իմ վատագույն խաղերից մեկն անցկացրի: Անկեղծ ասած, մրցաշարի ընթացքում ես չեմ ցուցադրել իմ խաղամակարդակը: Ոմանք կասեն, որ կիսաեզրափակիչը հիանալի արդյունք է, բայց ես միշտ ինձնից առավելագույնն եմ սպասում, իսկ այսօր դա տեղի […]
19:47 26.01.2024
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ռոբեր Պիրեսն անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագային. «Ի վերջո, Կիլիանը կխաղա «Ռեալի» կազմում: Ես ֆրանսիացի եմ, սիրում եմ ՊՍԺ-ն և Լիգա 1-ը, բայց եթե Մբապեն ցանկանում է աճել, ապա պետք է գնա Մադրիդ», – Պիրեսի խոսքերը մեջբերում է L’Équipe-ը: Հիշեցնենք, որ Մբապեի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև […]
19:30 26.01.2024
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պաշտոնապես հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է անգլիական ակումբից։ Գերմանացի մասնագետը տեսաուղերձում նշել է, որ ուժասպառ է եղել և հանգստի կարիք ունի։ Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2015 թվականի հոկտեմբերի 8-ին։ Նրա գլխավորությամբ թիմը հաղթել է Չեմպիոնների լիգան, Պրեմյեր լիգան, աշխարհի ակումբային առաջնությունը, Անգլիայի գավաթը, Անգլիայի […]