Նաիրը չէր ուզում տեղափոխվել «Զենիթ», քանի որ ցանկանում է խաղալ Եվրոպայում․ Յանա Ռոմաշկինա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+17.37 oC

Նաիրը չէր ուզում տեղափոխվել «Զենիթ», քանի որ ցանկանում է խաղալ Եվրոպայում․ Յանա Ռոմաշկինա

13:19 27.01.2024

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի կինը՝ հաղորդավար Յանա Ռոմաշկինան, խոսել է 24-ամյա ֆուտբոլիստի՝ «Զենիթ» չկայացած տրանսֆերի մասին։

«Դուք տեղյակ եք Նաիրի ստացած բոլոր առաջարկների մասին։ Խոսքը նաև եվրոպական ակումբներից ստացած առաջարկների մասին է։ Երկրպագուները միշտ կարողանում են իմանալ, թե ֆուտբոլիստն ինչպիսի առաջարկ է ստացել, իսկ նրա ակումբն ինչ պատասխան է տվել։

Նաիրը մեկ ամիս առաջ էլ նշել էր, որ չի ցանկանում տեղափոխվել «Զենիթ», քանի որ ձգտում է կարիերան շարունակել Եվրոպայում։ «Լոկոմոտիվը» բանակցում էր եվրոպական երկու ակումբների հետ, սակայն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան։ Այդպես էլ է պատահում»,- Ռոմաշկինայի խոսքերը մեջբերում է Sports.ru-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերը ներառյալ մասնակցել է 23 հանդիպման, դարձել 8 գոլի հեղինակ և կատարել 5 գոլային փոխանցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.05.2025

SHANTNEWS

ՆԳՆ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցել է Ոստիկանական համաշխարհային 4-րդ գագաթաժողովին

21:48 19.05.2025

ՆԳՆ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցել է Ոստիկանական համաշխարհային 4-րդ գագաթաժողովին

Մայիսի 12-15-ը ՆԳ նախարարության պատվիրակությունը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված 4-րդ Ոստիկանական համաշխարհային գագաթաժողովին: ԱՄԷ կատարած այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել հյուրընկալող կողմի ու գործընկեր այլ երկրների ոստիկանությունների ղեկավար կազմի հետ: Մայիսի 13-ին Արամ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է գագաթաժողովի բացման արարողությանը, այնուհետև՝ «Տարածաշրջանային անվտանգության […] ...

«Քյոլնը» վերադարձել է Բունդեսլիգա

21:35 19.05.2025

«Քյոլնը» վերադարձել է Բունդեսլիգա

«Քյոլնը» կրկին վերադարձել է Գերմանիայի Բունդեսլիգա։ Ակումբը Երկրորդ Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում տանը 4-0 հաշվով հաղթել է «Կայզերսլաուտեռնին»։ Հյուրերից 77-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել հայազգի ֆուտբոլիստ Հրանտ Լեոն-Ռանոսը։ «Քյոլնը» 61 միավորով գրավել է առաջին տեղը, «Կայզերսլաուտեռնը» 53 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը։ ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի մայիսի 12-18-ը

21:23 19.05.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի մայիսի 12-18-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով և կազմել՝ 1900.69 մ (18.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 30 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

Մայիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:12 19.05.2025

Մայիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կենտրոն Վարչական շրջանի շենք միակողմանի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Պուշկինի փ. 58-72 շենքեր, Սարյան փ. 7-17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․ Երևանցու փ. 32-73 առանձնատներ, Ռուսթավելի փ. […] ...

SHANTNEWS

20:00 19.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP