17:44 26.01.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր մարմնի անդամ Ջեորջիո Սկարցիոյին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը և գործադիր տնօրեն Նատալյա Բունիաթյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից են սպորտի զարգացումն ու միջազգայնացումը:
«2023 թ. դեկտեմբերին հաստատվեց ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որում առանձնակի շեշտադրված է միջազգայնացման քաղաքականությունը: Այս ուղղությամբ հասցրել ենք 2023 թ. ակտիվ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում հաջողությամբ անցկացնելով 5 խոշոր միջազգային առաջնություն: 2024 թ. Երևանում կընդունենք ՈՒԵՖԱ Ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչը, շուտով կանցկացվեն բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումները»,- հանդիպման ընթացքում ասել է նախարարը՝ ընդգծելով, որ միջազգային մրցաշարերի հյուրընկալման քաղաքականությունը լինելու է շարունակական:
Անդրադառնալով Հայաստանում սուսերամարտ մարզաձևի զարգացմանը՝ նախարարը կարևորել է Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի կողմից կազմակերպվող մարզչական և մրցավարական սեմինարներին Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի մարզիչներին և մրցավարներին ներգրավելու հարցը:
Այս համատեքստում քննարկվել է սուսերամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի տարաբնույթ աշխատանքային խմբերում հայ մասնագետների ընդգրկման հնարավորությունը:
«Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի համար շատ կարևոր է կապեր հաստատել Հայաստանի հետ, որտեղ սպորտը մեծ ապագա ունի»,- ասել է կոնֆեդերացիայի նախագահ Ջեորջիո Սկարցիոն՝ նշելով, որ տպավորված է 2018 թ. Հայաստանում անցկացված Եվրոպայի սուսերամարտի մինչև 23 տարեկանների առաջնությամբ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր հերթին ընդգծել է, որ սուսերամարտը Հայաստանում լուրջ ավանդույթներ ունեցող և սիրելի մարզաձև է. մեր երկիրը բազմաթիվ չեմպիոններ է ունեցել:
Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը:
23:59 19.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 19.05.2025
Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնումԿենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, […] ...
23:52 19.05.2025
Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց […] ...
23:50 19.05.2025
Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներովԳյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով. հոսքագծերը ձեռք են բերվել պետական լիզինգի ծրագրով: Գյումրիում արտադրվածը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:45 19.05.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ […] ...
23:39 19.05.2025
Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերիԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում: ...