Կամո Հովհաննիսյանը հրաժեշտ է տվել «Աստանային» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.77 oC

Կամո Հովհաննիսյանը հրաժեշտ է տվել «Աստանային»

18:06 18.01.2024

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հայտարարել է ղազախական «Աստանայից» հեռանալու մասին։

«Շնորհակալություն «Աստանային» 2 տարիների համար։ Երջանիկ ու հպարտ եմ, որ ներկայացնում էի այս ակումբը։ Շնորհակալություն յուրաքանչյուր թիմակցիս, մարզչական շտաբին ու բժշկանան անձնակազմին։ Շնորհակալություն չեմպիոնության ու եվրագավաթների համար։ Մաղթում եմ հաջողություն ու հաղթանակներ։ Կհանդիպենք կանաչ դաշտերում»,- գրել է 31-ամյա ֆուտբոլիստը։

Կամո Հովհաննիսյանը 2022 թվականից էր խաղում «Աստանայում», որի հետ պայմանագրի ժամկետը լրացել է դեկտեմբերին։ Կարիերայի ընթացքում պաշտպանը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում», «Ալաշկերտում», բելառուսական «Տորպեդոյում», ղազախական «Ժետիսուում» ու «Կայրաթում»։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 800 հազար եվրո։

Այս ձմռանը «Աստանայից» հեռացել էր նաև Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 20.05.2025

SHANTNEWS

Արգենտինայի ու Իսպանիայի հավաքականները կխաղան Ֆինալիսիմայում

17:56 20.05.2025

Արգենտինայի ու Իսպանիայի հավաքականները կխաղան Ֆինալիսիմայում

Ամերիկայի գավաթակիր Արգենտինան ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան կխաղան Ֆինալիսիմայում։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամկետն ու այլ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ: Արգենտինացիները երեք տարի առաջ նվաճել էին Ֆինալիսիմայի գավաթը` 3-0 հաշվով հաղթելով այդ ժամանակվա Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականին: ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի մշակույթի նախարարի հետ

17:52 20.05.2025

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի մշակույթի նախարարի հետ

Էստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարար Հեյդի Պուրգայի հետ: Երկու երկրների նախարարները քննարկել են Հայաստան-Էստոնիա մշակութային կապերի զարգացման հարցերը՝ շեշտելով հատկապես համագործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիների» շրջանակում: Կարևորվել է տարբեր ոլորտներում համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը՝ ստեղծելով միջմշակութային երկխոսության և փորձի փոխանակման նոր […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերում

17:48 20.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերում

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ Մայիսի 22-ին՝ ժամը 10:30-16:00-ն, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում (Քուչակի համայնքապետարան): Ժամը 11:30-17:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում (Վարդենիսի համայնքապետարան) Մայիսի 23-ին՝ ժամը 10:00-14:00-ն, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում (Մեծ Մասրիկի համայնքապետարան)։ ՆԳՆ-ից հիշեցնում են, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության […] ...

Քուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին

17:44 20.05.2025

Քուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին

Մայիսի 19-ին Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանն իր հավատարմագրերն է հանձնել Քուվեյթի Պետության Էմիր Նորին Մեծություն շեյխ Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Էմիր Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, ողջունելով դեսպան Առաքելյանին, շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու հաջող գործունեություն՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացման։ Քուվեյթի […] ...

Քննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հեռանկարները

17:40 20.05.2025

Քննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Հայաստան- Իսպանիա հարաբերությունների զարգացումը, մասնավորապես՝ համատեղ ծրագրերի իրականացման, ակադեմիական փոխանակումների, մշակութային ժառանգության պահպանման և երկուստեք մշակութային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Անդրադառնալով […] ...

BACK_TO_TOP