ՀՖՖ-ն աջակցում է ՈւԵՖԱ-ին Սուպերլիգայի դեմ պայքարի հարցում. Արմեն Մելիքբեկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+26.09 oC

ՀՖՖ-ն աջակցում է ՈւԵՖԱ-ին Սուպերլիգայի դեմ պայքարի հարցում. Արմեն Մելիքբեկյան

18:23 23.12.2023

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ հերթական 24-րդ ժողովի ընթացքում խոսել է եվրոպական Սուպերլիգայի մասին։

«Ցանկանում եմ այսօր ուղերձի հատվածում օգտվել առթից ու խոսել մի շատ կարևոր իրադարձության մասին։ ՀՖՖ-ի թիմը վերջին 4 տարիների ընթացքում աշխատել է հայկական ֆուտբոլի զարգացման համար և վստահ եմ, որ իր շահառուների ու գործընկերների հետ բազմաթիվ դրական քայլեր է կատարել։ Բնականաբար, եղել են նաև սխալներ, սակայն մի կարևոր բանի մենք հավատարիմ ենք մնացել մեր գործունեության մեջ, և այդ ամենակարևոր սկզբունքներից մեկը ֆուտբոլի եվրոպական մոդելի զարգացումն է։ Ինչու եմ հիմա նշում սա, որովհետև այժմ կան գործընթացներ տարբեր երկրներում, գուցե նաև՝ Հայաստանում, երբ փորձում են հարցականի տակ դնել ֆուտբոլի եվրոպական մոդելը։ 2 օր առաջ Արդարադատության եվրոպական դատարանը կայացրեց Սուպերլիգայի վերաբերյալ տխրահռչակ որոշում, որին հետևեցին բազմաթիվ ակումբների հրաժարական նամակներ։ Այսինքն՝ մարդիկ հրաժարվում են մասնակցել այդ նախաձեռնությանը, բացառությամբ՝ 2-3 ակումբի։ Այս պահին կարող ենք ասել, որ խոշոր ու հարուստ ակումբիների միավորման և փակ լիգա ստեղծելու փորձը ձախողվել է, սակայն, վստահաբար, համաշխարհային ֆուտբոլում պայքարն այս առումով շարունակվելու է։

Պատահաբար, թե՝ ոչ, Հայաստանում միևնույն՝ էլիտար բունտ ձևավորելու միտում կա, ձայներ են հնչում առ այն, որ մեր անդամները չպետք է ունենան միևնույն թվով ձայներ։ Մյուս բոլոր քննադատությունները, եթե դրանք հիմնված չեն զրպարտանքի ու կեղծիքի վրա, քննելի են և դրանցից միշտ կարելի է հետևություններ անել։ Սակայն ես կարծում եմ, որ մեր դիրքորոշումը պետք է լինի հետևյալը՝ այս առաջարկությունը միանշանակ մերժելի է։ Սա խախտում է իրավահավասարության սկզբունքը և դեմ է միջազգային ֆուտբոլային կառույցների հիմնական սկզբունքին։ Սա նույնն է, ինչպես օրինակ ՈւԵՖԱ-ում Գերմանիայի, Սան Մարինոյի կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաներն ունենան տարբեր թվով ձայներ, կամ օրինակ խորհրդարանական ընտրություններում մարզերում ապրող բնակիչները մայրաքաղաքում ապրող բնակիչներից քիչ ձայներ ունենան։ Մենք բոլորս մի ֆուտբոլային ընտանիքի մաս ենք կազմում, և յուրաքանչյուրն իր չափով կարևորագույն ներդրում է անում հայկական ֆուտբոլի զարգացման մեջ։ Բոլորին կոչ եմ անում պայքարել իրավահավասարությունը խախտող գաղափարների դեմ։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությունն ՈւԵՖԱ-ին Սուպերլիգայի դեմ պայքարի հարցում։ Մենք դեմ ենք ֆուտբոլի էլիտիզացմանը ցանկացած մակարդակում, որովհետև ֆուտբոլը բոլորի համար է»,- նշել է Արմեն Մելիքբեկյանը։

Հիշեցնենք, որ Մելիքբեկյանը վերընտրվել է ՀՖՖ նախագահ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

19:27 22.05.2025

Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ […] ...

«Օպել»-ում 168 շիշ կեղծ օղի կար. Արարատի մարզի պարեկների բացահայտումը

19:21 22.05.2025

«Օպել»-ում 168 շիշ կեղծ օղի կար. Արարատի մարզի պարեկների բացահայտումը

Արարատի մարզի պարեկները ապրիլի 23-ի գիշերը Սայաթ-Նովա գյուղից Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխել «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա, որի սրահում և բեռնախցիկում կար մեծ քանակությամբ օղի: Պարզվել է, որ «Օպելի» բեռնախցիկում և սրահում առկա 168 շիշ կեղծ օղին շշալցրել է 41-ամյա վարորդը, և գիշերը 39-ամյա եղբոր հետ դրանք տեղափոխում էր ազգականի տուն` վաճառելու նպատակով: Ապօրինի […] ...

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝  տեղական հումքով

19:10 22.05.2025

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում բացվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրամաս։ Հայկական վերականգնողական թղթի արտադրամասի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել՝ Մատենադարանը դարձել […] ...

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

18:58 22.05.2025

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի: ...

«Բարսելոնան» ու Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել

18:50 22.05.2025

«Բարսելոնան» ու Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել

«Բարսելոնան» և գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։ Գերմանացի մասնագետը «Բարսելոնան» մարզում է 2024թ. հուլիսից։ Կատալոնական ակումբը նրա գլխավորությամբ 59 խաղում 43 հաղթանակ է տարել, գրանցել՝ 7 ոչ-ոքի, կրել՝ 9 պարտություն, դարձել՝ Իսպանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր։ ...

Քննարկվել են «Հայաստանի 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մանրամասները

18:42 22.05.2025

Քննարկվել են «Հայաստանի 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մանրամասները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի անդրանիկ նիստը: Կազմկոմիտեի անդամները քննարկել են մրցույթի անցկացման ժամկետները: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մրցույթի չափանիշների պատշաճ սահմանումն ու ՀՀ համայնքների շրջանում իրազեկվածության ապահովումը: Կազմկոմիտեն անդրադարձել է նաև մրցույթի փորձագիտական գնահատման խմբի անդամների ընտրության չափանիշներին և ներկայացվող […] ...

BACK_TO_TOP