17:30 19.12.2023
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը չի մեկնի Ֆինլանդիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդի վերջին՝ 6-րդ տուրի խաղին։ Այդ մասին հայտնել է ՀՖՖ-ն՝ հանդես գալով հայտարարությամբ։
«Հարգելի ֆուտբոլասերներ,
Դեկտեմբերի 20-ին պետք է կայանար Ֆուտզալի Աշխարհի առաջնության էլիտ ռաունդի 6-րդ մրցափուլի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը:
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի հավաքականը չի մեկնելու Ֆինլանդիա՝ անցկացնելու մրցաշարի վերջին հանդիպումը: ՀՖՖ-ն որոշում է կայացրել՝ հաշվի առնելով բրազիլացի ֆուտզալիստների շուրջ ստեղծված իրավիճակը:
Ինչպես հայտնի է, ֆուտզալում տասնյակ տարիներ ի վեր բազմաթիվ ուժեղ հավաքականների կազմերում հանդես են գալիս բրազիլացի խաղացողներ: Ֆուտբոլում և ֆուտզալում գործում է օրենք, ըստ որի այլազգի խաղացողները կարող են հանդես գալ տվյալ երկրի հավաքականում, եթե այդտեղ ապրել և խաղացել են վերջին 5 տարվա ընթացքում: Չնայած դրան՝ ֆուտզալում երկար ժամանակ ուշադրություն չի դարձվել վերոնշյալ օրենքի կիրառմանը, և ֆուտզալի զարգացման նպատակով աչք է փակվել այն բրազիլացիների վրա, որոնք 5 տարի չեն խաղացել տվյալ երկրում, սակայն, քաղաքացիություն ստանալով, հանդես են եկել տարբեր երկրների հավաքականների կազմերում:
Նման ֆուտզալիստներով համալրված թիմերը հանդես են եկել խոշոր մրցաշարերում և բարձր տեղեր զբաղեցրել:
Այս անգամ, սակայն, հիմնվելով էլիտ-ռաունդի խմբում մեր մրցակից երկրների՝ Պորտուգալիայի և Ֆինլանդիայի բողոքների վրա, ՈՒԵՖԱ-ն ուսումնասիրել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի հավաքականի կազմում հանդես եկող բրազիլացի ֆուտբոլիստների՝ այդ թիմերում խաղալու իրավասությունը և տեխնիկական պարտություններ է գրանցել երկու երկրների հավաքականներին Պորտուգալիայի և Ֆինլանդիայի հետ խաղերում: Բողոք է ներկայացվել նաև Ռումինիայի հավաքականի դեմ:
Ինչպես ՀՖՖ-ն, այնպես էլ ՎՖՖ-ն բողոքարկել են այդ որոշումները և հարցը բարձրացրել են ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի կոմիտեում: Հայաստանի ներկայացուցիչը Կոմիտեի նիստին առաջարկել է, որ բոլոր ֆուտբոլիստները, ովքեր արդեն իսկ խաղացել են հավաքականների կազմերում մինչև վերոնշյալ բողոքը, իրավունք ունենան շարունակել ելույթներն իրենց ընտրանիների կազմերում, իսկ նմանատիպ որոշումը տարածվի միայն այն խաղացողների վրա, ովքեր հավաքական կհրավիրվեն 2024 թ. հունվարի 1-ից: ՀՖՖ ներկայացուցիչն ընդգծել է, որ բողոքների շարունակական լինելու դեպքում վտանգված է լինելու ֆուտզալի ապագան:
Այդ առաջարկին սատարել են մի շարք ֆեդերացիաներ, և այժմ սպասում են համապատասխան որոշման կայացմանը: Հենց այդ պատճառով ՀՖՖ-ն որոշել է չմասնակցել վերջին հանդիպմանը, քանի որ տվյալ հարցով որոշում դեռ չկա»,- նշված է հայտարարության մեջ։
12:37 23.05.2025
Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Անգլիացի ֆուտոբլիստն ավարտված մրցաշրջանում 31 խաղում 26 գոլ է խփել, կատարել 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջնության գլխավոր ռմբարկուն է և «Բավարիայի» կազմում դարձել է երկրի չեմպիոն` նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը։ ...
12:27 23.05.2025
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբՄայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...
12:20 23.05.2025
Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցիցԵրևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...
12:11 23.05.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքըՀունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...
11:50 23.05.2025
Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ ԱմորիմԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...