TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

ՍՊՈՐՏ

Մխիթարյանի գոլային փոխանցումն ու «Ինտերի» հերթական հաղթանակը

11:16 10.12.2023

Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Ուդինեզեին»: 3-րդ գոլին մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը: 34-ամյա հայ կիսապաշտպանը կատարել է արդյունավետ փոխանցում, որից հետո ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը գրավել է մրցակցի դարպասը: Ինձագիի գլխավորած թիմը 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ուդինեզեն» 12 միավորով 16-րդ տեղում է:

̰
«Արգենտինան լավ մարզչի կարիք ունի»․ Լիոնել Սկալոնի

22:34 09.12.2023

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է ազգային հավաքականում իր անելիքների մասին: «Արգենտինայի հավաքականում շատ որակյալ ֆուտբոլիստներ կան: Նրանք ուժեղ են և լավ մարզչի կարիք ունեն: Ես սա ասել եմ նախկինում և հիմա էլ կկրկնեմ: Նրանք պետք է իրենց մակարդակին համապատասխանող մարզիչ գտնեն։ Ես խոսել եմ Մեսսիի հետ, պարզապես պետք է […]

̰
Լուիս Սուարեսը ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակը

22:06 09.12.2023

«Գրեմիոյի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը ճանաչվել է Բրազիլիայի Ա Սերիայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ և արժանացել «Ոսկե գնդակ» մրցանակին: Ուրուգվայցին 33 խաղում դարձել է 17 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ և լավագույն ռմբարկուների ցուցակում հետ է մնացել միայն «Ատլետիկո Մինեյրոյի» հարձակվող Պաուլինիոյից: Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում «Գրեմիոն» 68 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը և չեմպիոն […]

̰
Ռոնալդուն գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ալ Նասրի» կազմում

21:25 09.12.2023

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 16-րդ տուրում «Ալ Նասրն» ընդունել էր «Ալ Ռիյադին» և առավելության հասել 4-1 հաշվով: Տանտերերի կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն: Սադիո Մանեն աչքի է ընկել երկու գոլային փոխանցումով, իսկ Անդերսոն Տալիսկան դարձել է դուբլի հեղինակ: Պորտուգալացի ֆուտբոլիստը 16 գոլով գլխավորում է ռմբարկուների ցանկը: «Ալ Նասրը» 37 միավորով […]

̰
Նաիր Թիկնիզյանի հերթական գոլը  ՌՊԼ-ում

20:59 09.12.2023

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» հյուրընկալել է Եկատերինբուրգի «Ուրալին» և հաղթել 2-0 հաշվով: Մրցավարի ավելացրած ժամանակի 5-րդ րոպեին տանտերերի կազմում երկրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: 24-ամյա ֆուտբոլիստը 6 գոլով մոսկովյան ակումբի լավագույն ռմբարկուն է:

̰
Կարեն Գրիգորյանը՝ Gran Hotel Bali Chess Festival 2023-ի հաղթող

20:30 09.12.2023

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն Իսպանիայում անցկացված Gran Hotel Bali Chess Festival 2023 մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և զբաղեցրել առաջին տեղը: Հայաստանի ներկայացուցիչը մեկ միավորով գերազանցել է 2-7-րդ տեղերը բաժանած շախմատիստներին։ Մրցաշարում հաջող մասնակցություն է ունեցել նաև 11-ամյա Տիգրան Համբարձումյանը, որը վաստակել է 6.5 միավոր և բարելավել իր միջազգային վարկանիշը 86 կետով:

̰
Ժամանակը ցույց կտա, թե որ երկրի հավաքականն եմ ներկայացնելու․ Ստեփան Հովհաննիսյան

20:10 09.12.2023

Ռուսական «Օրենբուրգի» հարձակվող Ստեփան Հովհաննիսյանը կրկին անդրադարձել է մարզական քաղաքացիությունը փոխելու թեմային: «Չեմ ուզում, որ այս պատմությունն ուռճացվի, ժամանակը ցույց կտա, թե որ երկրի հավաքականն եմ ներկայացնելու, դեռևս վերջնական որոշում չեմ կայացրել», – ասել է 22-ամյա հարձակվողը: Այս տարվա մայիսին ՀՖՖ-ն հաստատել էր, որ զրուցել է Հովհաննիսյանի հետ՝ մարզական քաղաքացիությունը փոխելու մասին։ 2023/24 մրցաշրջանում Ստեփան […]

̰
Վստահ եմ, որ չեմպիոն կդառնանք․ Լապորտա

19:43 09.12.2023

Ժոան Լապորտան վստահ է, որ «Բարսելոնան» կհաղթի Լա Լիգան: «Բարսելոնան» առաջնությունում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ առաջատար «Ռեալին» և «Ժիրոնային» զիջելով 4 միավորով։ «Համոզված եմ, որ մենք հաղթելու ենք առաջնությունը, քանի որ մեր վնասվածք ստացած կիսապաշտպանները ապաքինվել են։ Առաջնությունը հաղթելու շանսեր կունենանք։ Համոզված եմ, որ մենք դրան կհասնենք»,- Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ ասել է «Բարսելոնայի» նախագահը։

̰
Լևանդովսկին խոսել է իր ապագայի մասին

19:17 09.12.2023

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ասել է, թե որքան է դեռ ծրագրում խաղալ. «Ես չեմ մտածում այն ​​մասին, թե ինչ եմ արդեն հաղթել կամ ինչ եմ արդեն արել։ Ես դեռ ունեմ մրցելու և հաղթելու մոտիվացիա։ Կարծում եմ, որ կարող եմ ամենաբարձր մակարդակով ֆուտբոլ խաղալ երեք-չորս տարի, քանի որ ֆիզիկապես ինձ շատ լավ եմ զգում»,- Լևանդովսկու […]

̰
«Վանն» ուժեղ էր «Շիրակից»

18:52 09.12.2023

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20-րդ տուրում Չարենցավանի «Վանն» ընդունեց Գյումրիի «Շիրակին» եւ հաղթեց 4:0 հաշվով։ Վերջին րոպեներին սեփական դարպասը գրավեց «Շիրակի» պաշտպան Սերյոժա Ուրուշանյանը։ «Վանը» 14 միավորով նախավերջինն է, «Շիրակը» նահանջեց վերջին տեղ՝ 13 միավոր։

̰
Արեգ Վաթյանը՝ Հայաստանի Մ-16 հավաքականի գլխավոր մարզիչ

18:20 09.12.2023

2024 թվականի ամռանն անցկացվելիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տղամարդկանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը: 2017 թվականին նա գլխավորել է տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, որը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն: 2022 թվականին նրա գլխավորությամբ աղջիկների Մ-16 հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն:

̰
Հայտնի է Ա Սերիայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը

17:00 09.12.2023

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան ճանաչվել է Ա Սերիայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Նախորդ ամիս 30-ամյա հարձակվողը Ա Սերիայում անցկացրել է 3 հանդիպում, դարձել գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հռոմեացիներն իրենց հերթին հաղթել են «Լեչեին» (2-1) և «Ուդինեզեին» (3-1), ինչպես նաև գոլազուրկ ոչ-ոքի խաղացել «Լացիոյի» հետ: Դիբալան «Ռոմայում» հանդես է գալիս 2022 թվականից։

̰
«Նոա»-ն երկու անպատասխան գնդակ է ուղարկել ԲԿՄԱ-ի դարպասը

20:49 08.12.2023

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրը մեկնարկեց ԲԿՄԱ-«Նոա» խաղով: «Բանակայիններն», ընդունելով «Նոա»-ին, պարտություն կրեցին 0:2 հաշվով: «Նոա»-ի կազմում աչքի ընկան Արթուր Միրանյանը և Էդգար Մովսեսյանը: Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Վան»-«Շիրակ», «Ուրարտու»-«Արարատ-Արմենիա», «Վեստ Արմենիա»-«Ալաշկերտ», «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումները: 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է անփոփոխ: Երևանի «Փյունիկ»-ն ունի 47 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը 39-ական միավորով կիսում են «Նոա»-ն և «Արարատ-Արմենիա»-ն:

̰
Ռուս և բելառուս մարզիկներն Օլիմպիական խաղերին կմասնակցեն չեզոք դրոշի ներքո

20:10 08.12.2023

Ռուս և բելառուս մարզիկները Փարիզի ամառային Օլիմպիական խաղերին կմասնակցեն չեզոք դրոշի ներքո, այս մասին գրում է Միջազգային օլիմպիական կոմիտեն: Մասնակից մարզիկներն իրավունք չեն ունենա մրցել թիմային մրցաձևերում: Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքից զրկված կլինեն նաև պատերազմական իրադարձություններին անդրադարձած մարզիկները: Բացի այդ, ՄՕԿ-ը չի հավատարմագրի ոչ մի պաշտոնատար անձի: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման […]

̰
Արաս Օզբիլիսը կներկայացնի հայկական ֆուտբոլի զարգացման իր ծրագիրը

19:38 08.12.2023

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսը դեկտեմբերի 11-ին կհանդիպի լրագրողների հետ։ Օրեր առաջ կարիերան ավարտելու մասին հայտարարած 33-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հայտնել է, որ ասուլիսի ընթացքում կանդրադառնա ոլորտի արդի խնդիրներին ու մարտահրավերներին, ֆուտբոլի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին, կներկայացնի հայկական ֆուտբոլի զարգացման իր ծրագիրը, ռազմավարությունը և նպատակները։

̰
Հայաստանի ֆուտզալի հավաքականի դարպասապահը դարձել է աշխարհի ակումբային չեմպիոն

19:00 08.12.2023

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերն իսպանական «Պալմա Ֆուտզալի» կազմում դարձել է աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն: Եզրափակչում «Պալմա Ֆուտզալը» հաղթել է բրազիլական «Կասկավելին»: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 3-3 հաշվով: 6-մետրանոց հարվածաշարն ավարտվել է 4-3 հաշվով: Ավելի վաղ Լուանը ճանաչվել էր ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտզալիստ: Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 15-ին ԱԱ-ի որակավորման փուլում տանը կմրցի […]

̰
Հայաստանը մասնակից կունենա ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթի խաղարկությունում

18:31 08.12.2023

Հայաստանի թիմը դեկտեմբերի 7-ին կայացած վիճակահանության արդյունքներով ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթի խաղարկության նախնական փուլի A խմբում, որտեղ կմրցի Էստոնիայի և Ալբանիայի թիմերի հետ, հաղորդում է ՀՖՖ կայքը: Մրցաշարը կկայանա 2024թ. մայիսին՝ Ալբանիայում: Նախնական փուլը հաղթահարելու դեպքում Հայաստանը որակավորման փուլում կընդգրկվի 5-րդ խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Շոտլանդիայի թիմերը: ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների […]

̰
Մանուել Պետրոսյանը՝ Ղազախստանի գավաթի հաղթող

18:11 08.12.2023

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող: Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով: Եզրափակչում Պետրոսյանը 1.5-0.5 հաշվով հաղթել է իրանցի գրոսմայստեր Դանեշվար Բարդիային: Եզրափակչի ճանապարհին հայ գրոսմայստերը հաղթել է նաև Ղազախստանի ներկայացուցիչներ Անսատ Ալդիյարին, Դենիս Մախնևին և ռուս Ալեքսեյ Գոգանովին։

̰
Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն

12:19 08.12.2023

Փորձառու և ճանաչված մասնագետ Արմեն Գյուլբուդաղյանցը կգլխավորի Հայաստանի Մ-21 հավաքականը և ԲԿՄԱ-ն: Գյուլբուդաղյանցը նաև կկատարի ՀՖՖ մարզական տնօրենի պարտականությունները՝ համակարգելով Հայաստանի բոլոր պատանեկան հավաքականների աշխատանքը: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Գլուլբուդաղյանցի միջև: 56-ամյա մասնագետի հետ կնքվել է 2.5 տարվա պայմանագիր՝ մինչև 2026 թ. մայիսի 31-ը: «Շատ ուրախ եմ […]

̰
Կառլուշ Կեյրուշը հեռացավ Քաթարի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

21:40 07.12.2023

70-ամյա պորտուգալացի Կառլուշ Կեյրուշը հեռացել է ֆուտբոլի Քաթարի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Կեյրուշը Քաթարի հավաքականը գլխավորել էր այս տարվա փետրվարին։ Նրա ղեկավարությամբ թիմը 4 ընկերական խաղում տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն, ունեցել երկու ոչ ոքի։ 2026թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլում Քաթարի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Հնդկաստանի թիմին, 8:1 հաշվով՝ Աֆղանստանի ընտրանուն։ […]

̰
Չեմպիոնների լիգայի գավաթակիրը Գվարդիոլայի օրոք կրկնել է վատագույն շարքը

20:59 07.12.2023

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթին» Խոսեպ Գվարդիոլայի օրոք կրկնել է վատագույն շարքը Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Նախորդ չորս խաղերում «Մանչեսթեր Սիթին» ոչ ոքի է խաղացել «Չելսիի» (4:4), «Լիվերպուլի» (1:1) և «Տոտենհեմի» (3:3) հետ, պարտվել է «Աստոն Վիլային» (0:1)։ Առաջին անգամ Գվարդիոլայի օրոք այսպիսի շարք եղել էր 2016-2017 թվականների առաջնությունում, հաղորդում է […]

̰
Պոլ Պոգբան կարող է որակազրկվել 4 տարով

20:29 07.12.2023

Թուրինի «Յուվենտուսի» 30-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է որակազրկվել չորս տարով դոպինգ օգտագործելու համար, հաղորդում է Sky Sport-ը։ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի դոպինգ թեստի պատասխանն առաջին անգամ դրական է եղել օգոստոսի 20-ին։ Կրկնակի ստուգումը հաստատել էր դոպինգի հետքերը։ Դատախազությունը Պոգբայի համար պահաջել է չորս տարվա որակազրկում։ Պոգբան ժամանակավորապես հեռացված է ֆուտբոլից։ Պոգբայի պայմանագիրը «Յուվենտուսի» […]

̰
«Մանչեսթեր Սիթին» հակառեկորդ է գրանցել

20:05 07.12.2023

«Մանչեսթեր Սիթին» հակառեկորդ է գրանցել Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն «Աստոն Վիլայի» հետ դիմակայությունում ընդամենը 2 հարված է կատարել մրցակցի դարպասին։ Գվարդիոլայի ղեկավարությամբ մանչեսթերյան թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրած 535 խաղում առաջին անգամ այսքան քիչ հարված է կատարել դարպասին, հաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ «Մանչեսթեր Սիթին» պարտվել էր «Աստոն […]

̰
«Ռեալ Սոսիեդադը» դուրս է եկել 1/16 եզրափակիչ, Զախարյանն անցկացրել է ամբողջական հանդիպում

19:06 07.12.2023

«Ռեալ Սոսիեդադը» դուրս է եկել ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ։ Սան Սեբաստիանը ներկայացնող թիմը հյուրընկալվել է «Անդրայչին» և հաղթել նվազագույն հաշվով։ 56-րդ րոպեին աչքի է ընկել պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվան։ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան, հայազգի Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսիեդադի» մեկնարկային կազմում էր և անցկացրել է ամբողջական հանդիպում։

̰
2023-ին ամենամեծ եկամուտ ունեցած մարզուհիների տասնյակը

18:38 07.12.2023

2023 թվականին ամենամեծ եկամուտ ունեցած մարզուհիների տասնյակում յոթը համաշխարհային թենիսի աստղեր են։ Եկամուտը ձևավորվել է մրցանակային պարգևավճարներից և գովազդային պայմանագրերից։ 1․ Կորի Գաուֆ (ԱՄՆ, 19 տարեկան, թենիս)՝ 22,7 միլիոն դոլար 2. Իգան Շվյոնտեկ (Լեհաստան, 22 տարեկան, թենիս)՝ 21,9 միլիոն դոլար 3. Էյլին Գու (Չինաստան, 20 տարեկան, սնոուբորդ)՝ 20 միլիոն դոլար 4. Էմմա Ռադուկանու (Մեծ Բրիտանիա, […]

̰
ՊՍԺ-ի դարպասապահը որակազրկվել է

17:44 07.12.2023

Ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, «Հավրի» դեմ խաղում ստացած ուղիղ կարմիր քարտով պայմանավորված, որակազրկվել է Լիգա 1-ի երկու խաղով, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը: 24-ամյա դարպասապահը չի մասնակցի «Նանտի» ու «Լիլի» դեմ հանդիպումներին: Հիշեցնենք, որ «Հավրի» դեմ խաղի 10-րդ րոպեին Դոնարուման ոտքով վտանգավոր խաղի արդյունքում հարվածել էր մրցակցի կրծքավանդակին և հեռացվել էր խաղադաշտից: […]

̰
Հակոբ Սերոբյանը՝ Փարիզի Օլիմպիական խաղերի մրցավար

17:16 07.12.2023

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը նշանակվել է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի մրցավար, հաղորդում է ՀՄՖ մամուլի ծառայությունը: Սերոբյանը չորրորդ Օլիմպիական խաղերը կանցկացնի մրցավարի կարգավիճակում: Ավելի վաղ նա մրցավար է եղել 2012, 2016 և 2020 թվականների օլիմպիական խաղերում: Հիշեցնենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից […]

̰
Հաստատվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը

16:22 07.12.2023

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը և գործողությունների պլանը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր առաջնահերթություններից է: «Հենց այդ շարունակական քաղաքականության հետևանք է, որ […]

̰
ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

15:57 07.12.2023

Ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են ՊՆ զորակոչային ու զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում և bkma.mil.am կայքում մինչև 2024 թ. հունվարի 8-ը: Դիմումների քննարկումը տեղի կունենա 2024 թ. հունվարի 11-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում: 2023 թ. ձմեռային զորակոչի շրջանակում […]

̰
«Պալմեյրասը» պատմության մեջ 12-րդ անգամ հռչակվեց Բրազիլիայի չեմպիոն

14:12 07.12.2023

«Պալմեյրասը» պատմության մեջ 12-րդ անգամ հռչակվել է Բրազիլիայի չեմպիոն: Առաջնության վերջին տուրի՝ «Կրուզեյրոյի» դեմ խաղում «Պալմեյրասը» բաց է թողել հաղթանակը: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով, սակայն ոչ-ոքին բավարարել է, որ ակումբը պաշտպանի չեմպիոնական տիտղոսը: Վերջին տուրից հետո «Պալմեյրասը» 70 միավորով գլխավորել է աղյուսակը, երկրորդ տեղը զբաղեցրել է «Գրեմիոն»: Երրորդ ու չորրորդ տեղերը 66-ական միավորով զբաղեցրել […]

̰
BACK_TO_TOP