TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Կարեն Խաչանովը որդիների հետ լուսանկար է հրապարակել

14:20 23.11.2023

Աշխարհի 15-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը սոցցանցերում լուսանկար է հրապարակել Մալդիվներից, որտեղ հանգստանում է ընտանիքի հետ։ «Վերջապես հասավ մեր ընտանեկան հանգստի պահը երկար մրցաշրջանից հետո»,- լուսանկարին կից գրել է Խաչանովը: Լուսանկարում Կարենը երկու որդիների հետ է՝ Դավիթի և Միքայելի։ Ավարտին մոտեցող մրցաշրջանում Կարեն Խաչանովը հասել էր մինչև Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, խաղացել […]

̰
Գրիզմանը քննադատել է ՈւԵՖԱ-ին

13:46 23.11.2023

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի B խմբի վերջին տուրի խաղում Հունաստանի թիմի հետ ոչ-ոքիից հետո քննադատել է ՈւԵՖԱ-ին գոլի արձանագրման ավտոմատ համակարգի բացակայության պատճառով։ Հանդիպման վերջնամասում Կինգսլի Կոմանի հարվածից հետո գնդակը հատել էր Հունաստանի հավաքականի դարպասային գիծը, սակայն գոլը չէր արձանագրվել։ «Պակասում էր գոլի արձանագրման ավտոմատ համակարգը։ ՈւԵՖԱ-ն շատ փող ունի և […]

̰
«Յուվենտուսի» ու «Բոլոնիայի» ներկայացուցիչները հետևել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների խաղին

13:20 23.11.2023

Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրի Խորվաթիա-Հայաստան հանդիպմանը ներկա են եղել իտալական ակումբների ներկայացուցիչներ։ Թուրինի «Յուվենտուսի» ներկայացուցիչները հետևել են «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին, իսկ «Բոլոնիայի» սկաուտները՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի։ Երկու ակումբների կողմից էլ կա մեծ հետաքրքրություն հայ ֆուտբոլիստների նկատմամբ։ Չի բացառվում, որ տրանսֆերները կայանան առաջիկա ձմռանը։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Յուվենտուսը» […]

̰
Օգնեն Չանչարևիչը՝ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրի խորհրդանշական հավաքականում

10:43 23.11.2023

Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը WhoScored-ի վարկածով ընդգրկվել է Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրի խորհրդանշական հավաքականում։ Խորվաթիայի հավաքականի դեմ արտագնա խաղում «Ալաշկերտի» դարպասապահը գրանցել էր 10 սեյվ ու ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Հիշեցնենք, որ Զագրեբում կայացած խաղում խորվաթները հաղթել էին նվազագույն հաշվով:

̰
Միքիի ժպիտը այնքան թանկարժեք է․ «Ինտեր»-ի հրապարակումը

10:21 23.11.2023

Միլանի «Ինտերը» ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը և հետաքրքիր գրառում կատարել: «Միքիի ժպիտը … այնքան թանկարժեք է»:

̰
ՄՕԿ-ի նախագահն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են օլիմպիական զինադադարի մասին բանաձևի նախագիծը

10:03 23.11.2023

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Երկու կառույցների ղեկավարները քննարկել են օլիմպիական զինադադարի մասին բանաձևի նախագիծը, երկիր մոլորակի աշխարհաքաղաքական իրավիճակը և այլ հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են սպորտի դրական ազդեցությունը խաղաղության և փոխըմբռնման գործում, քաղաքական չեզոքության և ոլորտի ինքնավարության կարևորությունը: Օլիմպիական զինադադարի ավանդույթը ապահովում է բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը […]

̰
Մենք չենք ցանկանում խաղացողներին վնասվածքի վտանգի ենթարկել․ Դեշամը բացատրել է, թե ինչու Մբապեն Հունաստանի հետ խաղում չի եղել մեկնարկային կազմում

09:44 23.11.2023

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը բացատրել է, թե ինչու Կիլիան Մբապեն Հունաստանի դեմ խաղը սկսել է պահեստայինների նստարանից։ «Խաղից առաջ ես դա քննարկել եմ Կիլիանի հետ: Իմ կողմից ես ամեն ինչ արեցի, որպեսզի հոգ տանեմ այն ​​խաղացողների մասին, որոնք հանդիպումներ կունենան այս շաբաթվա վերջին։ Չեմպիոնների լիգան վերսկսվում է հաջորդ շաբաթ։ Մենք չենք ցանկանում խաղացողներին […]

̰
Մի օր կաշխատեմ Սաուդյան Արաբիայում․ Մոուրինյու

09:22 23.11.2023

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, որ ապագայում կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ «Կարծում եմ՝ մի օր կմիանամ Սաուդյան Արաբիայի լիգային։ Կարծում եմ՝ կգնամ այնտեղ մարզելու, այո: Բայց դա վաղը կամ մյուս օրը չի լինի»,-Մոուրինյուի խոսքն է մեջբերել Rai1-ը։ 60-ամյա պորտուգալացին «Ռոման» գլխավորում է 2021 թվականից։  

̰
Չեմ զղջում, որ գլխավորել եմ Գերմանիայի հավաքականը․ Նագելսման

08:56 23.11.2023

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը պատմել է, թե ինչպես է վերաբերվում ազգային հավաքականը գլխավորելու իր որոշմանը. «Չեմ ափսոսում, որ համաձայնեցի աշխատել Գերմանիայի հավաքականի հետ, ինձ դուր է գալիս այստեղ: Պարզապես, պետք է ելք գտնել այս ծանր իրավիճակից՝ օգտագործելով բոլոր այն որակները, որոնք ունենք։ Այո, երբեմն տխուր է, բայց ես չեմ հիասթափվում: Կորուստները ցավ են […]

̰
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի հաղթող

08:23 23.11.2023

Ծանրմարտի Եվրոպայի չեմպիոն, 102կգ քաշային Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի երիտասարդական (մինչեւ 20 տարեկան) առաջնությունում՝ երկամարտի 378 կգ (175+203 կգ) արդյունքով: Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Սա Հայաստանի թիմի երրորդ ոսկե մեդալն էր ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում: Ավելի վաղ` Մ20 տարեկանների առաջնության հաղթողի […]

̰
Ամոթ է հետևել Բրազիլիայի ոստիկանությանը․ Մարտինես

23:54 22.11.2023

Արգենտինայի հավաքականի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը քննադատել է Բրազիլիայի ուժային կառույցների գործողությունները մարզադաշտում ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղից առաջ։ «Ամոթ է հետևել Բրազիլիայի ոստիկանությանը։ Ինչքա՞ն պետք է այսպիսի տեսարաններ դիտենք։ Բրազիլիայում ամեն ինչ միշտ նույնն է»,- գրել է Մարտինեսը։ Հիշեցնենք՝ Մարականայում Բրազիլիա-Արգենտինա հանդիպումը սկսվել էր ուշացումով` տրիբունաներում անկարգությունների պատճառով: Թիմերի երկրպագուները կռիվ են սկսել դեռ մեկնարկային սուլիչից […]

̰
Տեսանք, թե ինչպես էին ոստիկանները ծեծում մարդկանց․ Մեսսի

23:28 22.11.2023

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Բրազիլիա-Արգենտինա խաղից առաջ տեղի ունեցած անկարգությունները: «Տեսանք, թե ինչպես էին ոստիկանները ծեծում մարդկանց, իսկ մեր ընտանիքները տրիբունաներում էին։ Նույն դեպքը տեղի ունեցավ Կոպա Լիբերտադորեսի եզրափակիչում։ Խաղացողներին ավելի շատ անհանգստացնում էր այն, ինչ կատարվում է տրիբունաներում»,- խաղից հետո ասել է Մեսսին։ Բրազիլիա – Արգենտինա հանդիպման մեկնարկը հետաձգվել էր մարզադաշտում […]

̰
Սուրեն Գրիգորյանի և Աննա Ամրոյանի արդյունքները ԱԱ-ում

23:07 22.11.2023

Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մեր պատվիրակներից Սուրեն Գրիգորյանը (89 կգ) երկամարտում գրավել է հինգերորդ տեղը՝ 340կգ (150 կգ +190կգ), իսկ Աննա Ամրոյանը (76 կգ) ճանաչվել է չորրորդը ՝ 204 կգ (91 կգ +113 կգ):

̰
Ստյոպա Մկրտչյանը գերազանցել է Մխիթարյանի և Մանուչարյանի տարիքային ռեկորդը հավաքականում

22:46 22.11.2023

20-ամյա Ստյոպա Մկրտչյանի համար խորվաթների դեմ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 15-րդն էր: ՀՖՖ մամուլի քարտուղարության փոխանցմամբ՝ նա գերազանցել է Էդգար Մանուչարյանի և Հենրիխ Մխիթարյանի տարիքային ռեկորդը, որոնք այդ տարիքում հավաքականում հանդես եկած ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 14-ական խաղ էին անցկացրել: Ստյոպա Մկրտչյանը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2022թ. մարտի 24-ին Չեռնոգորիայի ընտրանու հետ կայացած […]

̰
«Ինտերը»՝ տարվա ակումբ մրցանակի հավակնորդների ցանկում

22:17 22.11.2023

Հայտնի են դարձել Globe Soccer Awards-ի վարկածով ընթացիկ տարվա լավագույնի կոչմանը հավակնող ակումբները։ Սաուդյան Արաբիա՝ «Ալ-Ահլի», «Ալ-Հիլալ», «Ալ-Իթթիհադ» Անգլիա՝ «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Վեսթ Հեմ Յունայթեդ». Իսպանիա՝ «Բարսելոնա», «Սևիլիա» Իտալիա՝ «Նապոլի», «Ռոմա», «Ինտեր» Գերմանիա՝ «Բավարիա», «Յունիոն» Ֆրանսիա՝ ՊՍԺ Հոլանդիա՝ «Ֆեյենորդ» Արգենտինա՝ «Բոկա Խունիորս» Բրազիլիա՝ «Ֆլումինենսե» Ճապոնիա՝ «Ուրավա Ռեդ Դայմոնդս» Մարոկկո՝ «Վիդադ» Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Եվրոպական ակումբների […]

̰
Մեսսին ֆուտբոլի պատմության ամենաազդեցիկ խաղացողն է․ Արտետա

21:53 22.11.2023

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան նշել է իր խորհրդանշական հավաքականը։ «Առաջինը պետք է լինի Մեսսին. Դա միանշանակ է, քանի որ իմ կարծիքով նա ֆուտբոլի պատմության ամենաազդեցիկ խաղացողն է։ Մենք երբեք չենք տեսել, որ ինչ-որ մեկն անի այն, ինչ նա արել է խաղադաշտում երկար տարիներ։ Հետո ես կասեի Ռոնալդուի անունը, կընդգրկեի նաև Ռոնալդոյին, քանի որ մանկուց […]

̰
Բանկերը պատրաստվում են լեգենդար Ռոնալդինյոյից խլել մի քանի սեփականություն

21:26 22.11.2023

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն երկու անշարժ գույք կկորցնի իր հայրենիքում։ Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։ Ռոնալդինյոն մեծ պարտքեր է կուտակել: Պարտատերերի պահանջով կալանք կդրվի նախկին ֆուտբոլիստի ունեցվածքի վրա։ Ռոնալդինյոն երկար ժամանակ ֆինանսական խնդիրներ ուներ։ Իր խաղային կարիերան ավարտելուց հետո «Բարսելոնայի» նախկին առաջատարը մշտական ​​աշխատանք չունի։

̰
Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելուց հետո

20:55 22.11.2023

Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յարոսլավ Շիլգավին հրաժարական է տվել Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրի խաղում հաղթանակից հետո։ Նոյեմբերի 20-ին չեխերը սեփական խաղադաշտում 3-0 հաշվով հաղթել էին Մոլդովայի հավաքականին ու նվաճել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ «Չնայած նրան, որ մենք երջանիկ ենք, խաղից առաջ որոշել էինք, որ չենք շարունակելու աշխատանքը հավաքականում։ Խոսքը ոչ միայն իմ, այլև […]

̰
Մյունխենում գողացել են Հարավային Կորեայի հավաքականի պաշտպանի բրնձի կաթսան

20:26 22.11.2023

Հարավային Կորեայի հավաքականի պաշտպան Կիմ Մին Ջեի բրնձի կաթսան գողացել են Մյունխենում, ֆուտբոլիստի՝ նոր տուն տեղափոխվելուց հետո։ Այս մասին հայտնում է Sport Bild-ը։ Ինչպես նշում է աղբյուրը, խոհանոցային սարքն անհետացել է իրերը բեռնաթափելիս։ Ֆուտբոլիստը բրնձի կաթսան թողել է մայթին, որպեսզի տուփերից մեկը տեղափոխի իր նոր տուն, իսկ երբ վերադարձել է, այն չի գտել։ Ավելի ուշ […]

̰
Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում Մեսսին վնասվածք է ստացել

19:55 22.11.2023

Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում Լիոնել Մեսսին աճուկի վնասվածք է ստացել։ ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղում Արգենտինայի հավաքականի ավագը փոխարինվել էր 78-րդ րոպեին։ Ինչպես հայտնում է ESPN-ը, Մեսսին վնասվածքը ստացել է առաջին խաղակեսում։ «Ես մկանային վնասվածք էի ստացել։ Սա տարվա իմ վերջին խաղն էր, այնպես որ ես ժամանակ ունեմ վերականգնվելու և 2024 թվականը լավ սկսելու համար»,- ասել […]

̰
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց նաև Ֆարերյան կղզիների թիմին

19:27 22.11.2023

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 3 պարտությամբ ավարտեց ելույթը Եվրոպայի Մ19 առաջնության ընտրական մրցաշարում։ Խորվաթիայում անցկացված մրցաշարի երրորդ տուրում մեր թիմը 2-3 հաշվով պարտվեց Ֆարերյան կղզիների Մ19 հավաքականին։ Հայկական թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Էդիկ Վարդանյանը և Վյաչեսլավ Աֆյանը։ Նախորդ 2 խաղում Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել էր Խորվաթիայի (1-2) ու Իսրայելի (0-1) ընտրանիներին։

̰
Գերմանիայի հավաքականը 2023 թվականին պարտվել է 6 խաղում և հակառեկորդ սահմանել

19:10 22.11.2023

Նախօրեին ընկերական խաղում պարտվելով Ավստրիայի թիմին (0:2)՝ Գերմանիայի հավաքականը 6-րդ պարտությունն է կրել 2023 թվականին։ Սա հակառեկորդի կրկնությունն է։ Ավելի վաղ պատմության ընթացքում Գերմանիան 2018 թվականին էր մեկ օրացուցային տարում վեց խաղում պարտվել: Այդ ժամանակ գերմանացիներն անցկացրել են 13 հանդիպում, իսկ 2023 թվականին՝ 11։ Նշենք, որ Յուլիան Նագելսմանի թիմը չի մասնակցել Եվրո 2024-ի ընտրական փուլին, […]

̰
Սելարայանը՝ Եվրո-2024-ի որակավորման փուլում ՀՀ հավաքականի լավագույն ռմբարկու

18:56 22.11.2023

Լուկաս Սելարայանը 3 գնդակով դարձել է Եվրո-2024-ի որակավորման փուլում մեր ընտրանու լավագույն ռմբարկու: Հատկանշական է, որ Լուկասը բոլոր գոլերը խփել է Ուելսի հավաքականի հետ կայացած երկու հանդիպումներում: Սելարայանն ընդգրկվել է ազգային հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ Ուելսի ընտրանու դարպասը գրավելով 31 տարեկան 151 օրականում: Ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է, որը հավաքականում աչքի է ընկել 36 […]

̰
Պերուի ոստիկանները մահակներով հարվածել են Վենեսուելայի հավաքականի ֆուտբոլիստներին

18:33 22.11.2023

Հարավային Ամերիկայում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել, որի մասին տեսանյութ է տարածվել սոցիալական ցանցերում։ Պերուի ոստիկանությունը մահակներով հարվածներ է հասցրել Վենեսուելայի հավաքականի ֆուտբոլիստներին, երբ նրանք ցանկացել են մոտենալ իրենց երկրպագուների տրիբունաներին՝ մարզաշապիկներ տալու համար։ Ոստիկանները բացատրել են խաղացողներին, որ նրանց թույլ չեն տա մոտենալ տրիբունաներին և հրել են նրանց։ Խաղացողներից մեկը հարվածել է իրեն հրող […]

̰
Դե Բյազին հեռանում է Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

18:11 22.11.2023

Իտալացի Ջիանի դե Բյազին չի շարունակի աշխատանքը ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստում որոշվել է չերկարաձգել նրա հետ պայմանագիրը։ 63-ամյա Դե Բյազին 2020 թվականից էր աշխատում Ադրբեջանի հավաքականում, որը նրա գլխավորությամբ անցկացրել է 39 հանդիպում, տարել՝ 10 հաղթանակ, կրել՝ 21 պարտություն ու գրանցել՝ 8 ոչ-ոքի։ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի F […]

̰
Հայաստանի հավաքականը լավ խաղ ցուցադրեց․ Լուկա Մոդրիչ

17:54 22.11.2023

Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչն անդրադարձել է Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակին։ «Հեշտ հանդիպում չէր։ Մրցակիցը լավ խաղ ցուցադրեց, բայց մենք կարողացանք լուծել խնդիրը։ Խորվաթիայի հավաքականն արժանի էր Եվրո-2024-ի ուղեգրին»,- Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանի խոսքերը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ հանդիպումից հետո Լուկա Մոդրիչն ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս […]

̰
Հայաստանի Մ21 հավաքականը խոշոր հաշվով պատվել է ֆիններին

17:33 22.11.2023

Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում կայացել է ՈւԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվել է 0:6 հաշվով:

̰
Հայտնի է Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի 24 մասնակիցներից 21-ը

17:20 22.11.2023

Եվրո-2024-ի որակավորման փուլի ավարտից հետո հայտնի է դարձել եզրափակիչ մրցաշարում իրենց տեղն ապահոված 21 հավաքական։ Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը տանտերերից բացի, կմասնակցեն Ֆրանսիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Խորվաթիայի, Շոտլանդիայի, Ավստրիայի, Չեխիայի, Սլովենիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Դանիայի, Ալբանիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի, Սերբիայի և Թուրքիայի հավաքականները։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու է 24 հավաքական։ Հաջորդ տարվա մարտին […]

̰
Արաս Օզբիլիսը ավարտեց կարիերան և  առաջադրվելու է  ՀՖՖ նախագահի պաշտոնում

17:00 22.11.2023

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Լրագրողների հետ հանդիպմանը 33-ամյա Օզբիլիսը նաև հայտնել է, որ առաջադրվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։ Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը 2023 թվականից էր խաղում «Ուրարտուում», որի հետ նախորդ մրցաշրջանում դարձավ Հայաստանի չեմպիոն ու […]

̰
Մեսսին և Ռոնալդուն նորից կխաղան միմյանց դեմ

16:39 22.11.2023

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում հանդես եկող «Ալ Նասրը» և MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամին» 2024 թվականի փետրվարին կանցկացնեն ընկերական հանդիպում, հայտնում է սաուդյան Al-Bilad պարբերականը: Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև այս հանդիպումը կունենա «The Last Dance» անվանումը և կկայանա Էր Ռիադում: Մեսսին և Ռոնալդուն կարիերայի ընթացքում միմյանց դեմ խաղացել են 36 անգամ: Արգենտինացին այդ […]

̰
BACK_TO_TOP