TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

ՍՊՈՐՏ

Վարազդատ Հարոյանն ու  Ուգոչուկվու Իվուն չեն մասնակցի Խորվաթիայի թիմի դեմ  խաղին

18:05 20.11.2023

Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանն ու կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն չեն մասնակցի Խորվաթիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղին: Հարոյանը հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով. ընտրական այս շրջափուլում հավաքականի ավագի համար Ուելսի թիմի դեմ երևանյան խաղում ստացած դեղին քարտը 5-րդն էր: Իսկ Իվուն խաղը բաց կթողնի վնասվածքի պատճառով, որը ստացել էր ուելսցիների հետ հանդիպմանը: […]

̰
Հայաստանի հավաքականը Զագրեբում է

17:53 20.11.2023

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ տուրում Ուելսի ընտրանու հետ ոչ-ոքի խաղալուց հետո տեսականորեն կորցրեց Եվրո-2024-ի եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը։

̰
Ծանրորդ Մարտին Պողոսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել․ երիտասարդական ԱԱ

17:42 20.11.2023

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 73 կգ քաշային Մարտին Պողոսյանը Մեքսիկայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում, փոքր բրոնզե մեդալ է նվաճել հրում վարժությունում։ Նա բարձրացրել է 171 կգ։ 18-ամյա ծանրորդը պոկում վարժությունում 135 կգ արդյունքով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Երկամարտում ցույց տալով 306 կգ արդյունք՝ Մարտին Պողոսյանը գրավել է 5-րդ տեղը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոռ […]

̰
Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը ամուսնացել է

17:15 20.11.2023

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը նոյեմբերի 19-ին ամուսնացել է: Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Խոր Վիրապի եկեղեցում: Ըմբիշը հոկտեմբերի 31-ին Էյֆելյան աշտարակի դիմաց ամուսնության առաջարկ էր արել իր ընտրյալ Սոնա Մարտիրոսյանին: Զույգն ամուսնության արարողությունից լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել Ինստագրամում:   View this post on Instagram   A post shared by Wrestling Team […]

̰
Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի մարզիկները 18 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

14:57 20.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի պատվիրակությանը՝ նախագահ Հայկ Վարդանյանի գլխավորությամբ: Ֆեդերացիայի պատանի մարզիկները հոկտեմբերի վերջին Մյունխենում մասնակցել են ISKA-ի (Սպորտային կարատեի միջազգային ասոցիացիա) աշխարհի առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե և 14 բրոնզե մեդալ նվաճել: Աշխարհի առաջնությանը մասնակցած 18 մարզիկներից 12-ը դարձել են մեդալակիրներ: 3 […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Խորվաթիա

13:40 20.11.2023

Նոյեմբերի 20-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբ է մեկնել հետևյալ կազմով. Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա» Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Պաշտպաններ Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան) Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան) Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա) Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա) Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու» Էրիկ Փիլոյան – «Ուրարտու» Ալբերտ Խաչումյան – ԲԿՄԱ Կիսապաշտպաններ/Հարձակվողներ Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան) Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան) Լուկաս Սելարայան – «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա) Էդգար Սևիկյան – «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան) Արթուր Սերոբյան – «Կասա Պիա» (Պորտուգալիա) Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ» Արտակ Դաշյան – […]

̰
2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունից

11:29 20.11.2023

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներ Ռուսլան Ասլիկյանն ու Էլիդա Քոչարյանը ոսկե մեդալներ են նվաճել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում: 57 կգ քաշայինների եզրափակչում Ասլիկյանն առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ աղջիկների 60 կգ քաշային կարգի եզրափակչում Էլիդա Քոչարյանը 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել ռումինացի մարզուհու նկատմամբ: Հայ բռնցքամարտիկներն ընդհանուր առմամբ 2 […]

̰
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ԵԱ-ի 8-րդ տուրում ոչ-ոքի են ավարտել մրցախաղերը

10:38 20.11.2023

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանու մրցակիցը Հունաստանն էր: Մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի` 2-2: Հայաստանի հավաքականի կազմում պարտվեց Հրանտ Մելքումյանը, հաղթեց՝ Հայկ Մարտիրոսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը կիսեցին միավորը: Կանանց ընտրանին ևս ոչ-ոքի ավարտեց պարտիան: Նրանց մրցակիցը Վրաստանն էր: Կանանց […]

̰
«Ռեալը» շարունակում է հետաքրքրվել Վլահովիչի ծառայություններով

09:50 20.11.2023

Դուշան Վլահովիչը կարող է հեռանալ «Յուվենտուսից»։ Ըստ TuttoJuve-ի՝ հարձակվողով շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալը»: Ամռանը հայտնի դարձավ, որ սերբ ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Կիլիան Մբապեի այլընտրանք։ «Բյանկոներիները» մտադիր չեն վաճառել Վլահովիչին, սակայն նրանց մտադրությունները կարող են փոխվել, եթե չկարողանան պայմանավորվել ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

̰
«Ռեալի» ղեկավարությունը բանակցություններ է վարում Անչելոտիի հետ

09:22 20.11.2023

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը սկսել է նոր պայմանագրի շուրջ բանակցել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։ Ակումբը կարող է Անչելոտիին պահել ևս երկու մրցաշրջան։ Մադրիդի «Ռեալն» այս պահին զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի Լա լիգայի շրջանակում՝ «Կադիսի» հետ։

̰
Իսպանիան և Պորտուգալիան հաղթանակներ տոնեցին

08:44 20.11.2023

Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի շրջանակում կայացան A և J խմբի հանդիպումները։ A խումբ Իսպանիան 3-1 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն։ Իսպանացիների կազմում աչքի ընկան Լե Նորմանը, Տորեսը, մեկ գնդակ էլ սեփական դարպասն ուղարկեց մրցակցի ֆուտբոլիստը։ Վրաստանի ընտրանու կազմում աչքի ընկավ Կվարացխելիան։ Շոտլանդիայի և Նորվեգիայի հավաքականնները գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին՝ 3-3։ Իսպանիան և […]

̰
«Ռենի» գլխավոր մարզիչը հեռացել է թիմից

23:30 19.11.2023

«Ռենի» գլխավոր մարզիչ Բրունո Ժենեսիոն հեռացել է թիմից։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: 57-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիրը խզվել է կողմերի համաձայնությամբ։ Նա թիմը գլխավորում էր 2021 թվականի մարտից։ Ակումբը նշել է, որ մասնագետի հեռանալու վրա ազդել են անձնական պատճառները։ Ժենեսիոյի փոխարեն «Ռենը» գլխավորել է Ժուլիեն Ստեֆանը, որն արդեն աշխատել էր ակումբում 2012-ից […]

̰
Բռնցքամարտիկ Ռուսլան Ասլիկյանը՝ մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

21:10 19.11.2023

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են՝ Ռուսլան Ասլիկյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին ու դառցել մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Հայ բռնցքամարտիկը բոլոր առումներով գերազանցել է մրցակցին մեկ վայրկյան անգամ կասկածի տակ չդնելով իր հաղթանակը։ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է 2 ոսկե մեկ արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Եվրոպայի չեմպիոն դարձավ նաև Էլիդա Քոչարյանը։ Ռուդոլֆ Գարբոյանը նվաճեց […]

̰
Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա

20:17 19.11.2023

Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառությունը։ «Մեր ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով»: Խորվաթիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Զագրեբում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

̰
Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը՝ մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

18:38 19.11.2023

Հայաստանի բռնցամարտի Ֆեդերացիայից հայտնում են, որ Էլիդա Քոչարյանը ստացել է ոսկե մեդալը։ «Մեր մարզուհին համառ պայքարում 3։2 հաշվով կամային հաղթանակ տոնեց ռումինացի Անդրեա Մարինի նկատմամբ։ Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սանին պարգևատրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը»։

̰
Երբեք չեմ հագնի «Ինտերի» մարզաշապիկը․ Բենասեր

17:19 19.11.2023

«Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բենասերը հայտարարել է, որ չի ցանկանա երբևէ տեղափոխվել «Ինտեր»․ «Ես երբեք չէի գնա Ինտեր։ Ես շատ եմ հարգում «Միլանը», երբեք չեմ հագնի «Ինտերի» մարզաշապիկը։ Ես զարմացա, երբ Չալհանօղլուն դարձավ Ինտերի խաղացող։ Չեմ կարող ասել, որ ընդմիշտ կմնամ Միլանում, բայց հաստատ չեմ գնա Ինտեր»,-ասել է Բենասերը։  

̰
«Արսենալը» կերկարաձգի պայմանագիրը պաշտպանի հետ

12:32 19.11.2023

«Արսենալը» կերկարաձգի պայմանագիրը պաշտպան Բեն Ուայթի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նշվում է, որ երկարաձգման շուրջ բանակցությունները ընթացքի մեջ են։ Այս մրցաշրջանում Բեն Ուայթը «Արսենալի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում:

̰
Նա արժանի է հրավիրվել Անգլիայի հավաքական․ Դեֆո

11:21 19.11.2023

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ջերմեյն Դեֆոն կարծում է, որ Ռահիմ Ստերլինգը արժանի է Անգլիայի հավաքական հրավիրվելու. «Նույնիսկ այն, որ նախորդ անգամ նրան չէին կանչել, տարօրինակ էր։ Բայց նա ազգային հավաքականի վերջին մի քանի տարիների լավագույն խաղացողներից մեկն է։ Հաշվի առնելով նրա ներկայիս մարզավիճակը` նա պետք է ոչ միայն հայտացուցակում լինի, այլ մեկնարկային կազմում: Նա արժանի […]

̰
Արգենտինացի մարզիչը գլխավորել է «Ալ Իթիհադը»

10:20 19.11.2023

«Ալ Իթիհադը» հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։ Թիմը գլխավորել է Մարսելո Գալարդոն։ Նրա հետ պայմանագիրը կնքվել է մեկուկես տարով։ 47-ամյա արգենտինացին այս թիմի հետ երկու անգամ նվաճել է Լիբերտադորեսի գավաթը, դարձել է Արգենտինայի չեմպիոն, երեք անգամ նվաճել է Արգենտինայի գավաթը։

̰
Խորվաթիան հաղթեց Լատվիային. Հայաստանի ընտրանին դուրս մնաց ԵԱ-ի պայքարից

00:00 19.11.2023

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը, կայացավ Լատվիա-Խորվաթիա հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռիգայում կայացած խաղում Խորվաթիայի ընտրանին գերազանցեց տան տերերին` երկու անպատասխան գնդակ ուղարկելով Լատվիայի դարպասը: Այս հաղթանակից հետո Խորվաթիայի ընտրանին մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ հորիզոնական: Հայաստանի ընտրանին 8 միավորով զրկվեց որակավորման փուլի արգելքը հաղթահարելու հնարավորությունից: Վերջին տուրում Հայաստանի […]

̰
«Ուրարտուն» հաղթեց «Իգլս Ակադեմիա» ակումբի հետ խաղում

22:37 18.11.2023

Շարունակում են ընթանալ Հայաստանի Մ18 տարեկանների առաջնության հանդիպումները, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: «Ուրարտուն» 83-38 հաշվով առավելության հասավ «Իգլս Ակադեմիա» ակումբի խաղում: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Արտյոմ Նազլուխանյանն էր (Ուրարտու): Նա վաստակել է 23 միավոր, 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին. ժամը՝ 17:00-ին «Ֆոքսիսը» […]

̰
Քարդաշյանն ասել է, որ երբ տեսել է Հոլանդին, իրեն անհաջողակ է զգացել

20:40 18.11.2023

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը խոսել է նորվեգական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ հանդիպման մասին։ Նրա խոսքերը հայտնում է GQ Sports-ը։ «Երբ ես Իտալիայում էի, տեսա Էրլինգ Հոլանդին: Ես ոգևորված էի, քանի որ գիտեմ, որ իմ որդին մեծ երկրպագու է: Ինձ անհաջողակի պես զգացի, երբ միջոցառման վայրից զանգահարեցի որդուս և ասացի՝ սիրելի՛ս, դու երբեք չես […]

̰
Հայաստան-Ուելս հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց

18:58 18.11.2023

Հայաստան-Ուելս հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքիով։ Հիշեցնենք, որ հանդիպման 6-րդ րոպեին Լուկաս Սելարայանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին։ Ավելացված երկրորդ րոպեին պատասխան գոլը խփեց անգլիական «Լիդս Յունայթեդի» պաշտպան Ջո Ռոդոնը։  

̰
Հայաստան-Ուելս հանդիպման հաշիվը բացված է

18:27 18.11.2023

«Հանրապետական» մարզադաշտում մեկնարկել է «Եվրո-2024»-ի ընտրական փուլի Հայաստան-Ուելս հանդիպումը։ Քիչ առաջ հանդիպման հաշիվը բացեց Լուկաս Սելարայանը։ Նշենք, որ հանդիպումը սպասարկում է ֆրանսիական մրցավարական բրիգադը՝ Բենուա Բաստյենի գլխավորությամբ: Թիմերն ընդգրկված են ընտրական 4-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Խորվաթիան, Թուրքիան, Լատվիան:

̰
FAF-ն ակցիա է նախատեսում Ուելսի դեմ խաղում

16:35 18.11.2023

Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Հայաստան-Ուելս խաղում FAF-ը ակցիա է նախատեսում, ինչի մասին իրազել է երկրպագուներին, փոխանցում է armsport.am-ը: «Արևելյան տրիբունայի աթոռներին փակցված են թղթեր, որոնց պարզելու դեպքում ստանալու ենք հսկա գրություն, կոչ։ Խնդրում ենք խաղից առաջ՝ ֆուտբոլիստների դաշտ մտնելուն պես, թղթերը պարզել տեսանելի և բարձր, ուղիղ ձեր դիմաց՝ առանց թեքության և թափահարելու, պահել մինչև երկու թիմերի […]

̰
Այսօր պետք է մատներս խաչենք․ Պոգոնի գրառումը Բիչախչյանի և Հայաստանի հավաքականի խաղի մասին

13:47 18.11.2023

Լեհական «Պոգոնը» գրառում է կատարել՝ հաջողություն մաղթելով թիմի հայ կիսապաշտպան Վահան Բիչախչյանին Ուելսի հետ այսօր կայանալիք խաղում։ «Այսօր մենք պետք է մատներս խաչենք այս գեղեցկադեմ երիտասարդի համար՝ Եվրոպայի առաջնության Հայաստան-Ուելս ընտրական խաղում։ Հաջողություն քեզ, եղբայր»,- ասվում է լեհական ակումբի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

̰
Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ուելսի դեմ խաղում

13:00 18.11.2023

ՀՖՖ-ն ներկայացրել է ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Ուելս հանդիպման համար մեր ընտրանու վերջնական հայտացուցակը։

̰
Եվրո 2024-ի ընտրական փուլ. նոյեմբերի 18-ի խաղացանկը

12:26 18.11.2023

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, կկայանան Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի 9-րդ տուրի յոթ հանդիպում, այդ թվում՝ Հայաստան-Ուելս։ Խաղային օրվա հանդիպումների ժամանակացույցը. Երևանի ժամանակով՝ 18:00` Հայաստան – Ուելս, 21:00՝ Բելառուս – Անդորրա, 21:00՝ Լատվիա – Խորվաթիա, 23:45՝ Իսրայել – Ռումինիա, 23:45՝ Նիդեռլանդներ – Իռլանդիա, 23:45՝ Ֆրանսիա – Ջիբրալթար, 23:45՝ Շվեյցարիա – Կոսովո։

̰
Կիլիան Մբապեն ՊՍԺ-ում հրաժարվել է խոշոր բոնուսից

11:38 18.11.2023

Հարձակվող Կիլիան Մբապեն չի ստանա 80 միլիոն եվրո բոնուսը, որը պետք է վաստակեր ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրով։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը, այս որոշման նախաձեռնողը հենց ինքը` խաղացողն է եղել։ Աղբյուրը նշում է, որ այժմ Մբապեի ճակատագիրը կախված է բացառապես իրենից։ Ֆրանսիայի հավաքականի ավագի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

̰
Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

10:58 18.11.2023

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: Մեքսիկական Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժություն գլխավերևում պահել է 140 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր: Նա բարձրացրել է 165 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 305 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձել […]

̰
BACK_TO_TOP