TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

ՍՊՈՐՏ

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը կարող է հեռանալ

15:54 22.11.2023

Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ԱԱ-2026-ի որակավորման մրցաշարի 6-րդ տուրում Բրազիլիայի հավաքականի նկատմամբ 1-0 հաշվով հաղթանակից հետո խոսել է իր ապագայի մասին։ «Ցանկանում եմ կարևոր բան ասել։ Ինձ պետք է մտածել այն ժամանակի մասին, որն անցկացնում եմ հավաքականի հետ։ Ես պետք է լավ մտածեմ, թե ինչ եմ ցանկանում անել ապագայում։ Սա […]

̰
Արգենտինայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է Բրազիլիային

09:37 22.11.2023

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Արգենտինայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական խաղում նվազագույն հաշվով հաղթել է Բրազիլիայի հավաքականին։ «Մարականա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով։ Խաղի միակ գոլը 63-րդ րոպեին խփել է պաշտպան Նիկոլաս Օտամենդին։ Նաև 82-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել է բրազիլացի հարձակվող Ժոելինթոնը։

̰
Չանչարևիչը՝ Խորվաթիա-Հայաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

09:04 22.11.2023

Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Խորվաթիային և նվազագույն հաշվով պարտություն կրեց։ Ըստ WhoScored-ի` այս խաղի լավագույն ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն է։ Նա ստացել է այս խաղում ամենաբարձր գնահատականը՝ 8,8։

̰
Խաղացինք լավ թիմի դեմ․ Պետրակով

08:33 22.11.2023

Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Խորվաթիային և նվազագույն հաշվով պարտություն կրեց։ Հանդիպման մասին իր կարծիքը հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը․ «Խաղացինք լավ թիմի դեմ։ Շնորհավորում եմ Խորվաթիայի հավաքականին։ Սելարայանը վնասվածք ուներ, փոխարինեցի, որպեսզի ռիսկի չդիմեինք»,-հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պետրակովը։ Հայաստանի հավաքականը D խմբում զբաղեցրեց 4-րդ տեղը՝ […]

̰
Խորվաթիան հաղթեց Հայաստանին և Եվրո-2024-ի ուղեգիր նվաճեց

08:03 22.11.2023

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Խորվաթիային: Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային 10 րոպեներին Խորվաթիայի ընտրանին ակնհայտ առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն էլ շեշտը դնում էր արագ հակագրոհների վրա: Սակայն խորվաթները առավելությունը գոլի վերածեցին առաջին կեսի վերջնամասում: Խաղի 41-րդ րոպեին` գլխի շեշտակի հարվածով […]

̰
Հայաստանի Մ-21 հավաքականի մեկնարկային կազմը Ֆինլանդիայի հետ խաղի համար

19:35 21.11.2023

Նոյեմբերի 21-ին կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը: Հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։ Հայաստանի Մ-21 հավաքականը Ֆինլանդիայի դեմ խաղում դաշտ դուրս կգա հետևյալ կազմով, հայտնում է ՀՖՖ-ն:  

̰
Հայ շախմատիստներն արժանացել են նաև անհատական պարգևների․ ԵԱ

18:59 21.11.2023

Չեռնոգորիայում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են նաև անհատական մրցանակների, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։ 4-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալ է նվաճել Սամվել Տեր-Սահակյանը: Կանանց առաջնությունում 3-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալի է արժանացել Էլինա Դանիելյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վերջին տուրում 2.5-1.5 հաշվով հաղթել էր Անգլիայի թիմին ու դարձել բրոնզե մեդալակիր։ Կանանց […]

̰
Մեսսիի խաղաշապիկը կվաճառվի ռեկորդային գնով

18:39 21.11.2023

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի խաղաշապիկը կհանվի աճուրդի, հայտնում է Daily Mail-ը: Այդ խաղաշապիկով «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը խաղացել է Մունդիալ-2022-ի եզրափակչում: Ենթադրվում է, որ համազգեստի ամբողջական հավաքածուն կվաճառվի ռեկորդային 10 միլիոն դոլարով: Աճուրդը կարող է գերազանցել 2022-ի ցուցանիշը, երբ Մայքլ Ջորդանի՝ NBA-98-ի եզրափակիչի շապիկը վաճառվեց 10.1 միլիոն դոլարով: Առայժմ ամենաթանկարժեք ֆուտբոլային համազգեստը համարվում է […]

̰
Մենդին բազմամիլիոնանոց հայց է ներկայացրել «Մանչեսթեր Սիթիի» դեմ

18:12 21.11.2023

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Բենժամեն Մենդին հայց է ներկայացրել դատարան իր նախկին ակումբի դեմ, հայտնում է SkySports-ը: Այն բանից հետո, երբ ֆրանսիացի ֆուտբոլիստին մեղադրանք էր ներկայացվել, «Մանչեսթեր Սիթին» դադարել էր վճարել նրա աշխատավարձը, որը կազմում էր շաբաթական 100 հազար ֆունտ սթերլինգ: Դատարանը խաղացողին անմեղ է ճանաչել, սակայն ակումբը դեռ չի կատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունները: […]

̰
«Արսենալի» 15-ամյա հարձակվողը 10 գոլ է խփել մեկ խաղում

17:56 21.11.2023

«Արսենալի» Մ16 թիմի հարձակվող Չիդոզի Օբի-Մարտինը երիտասարդական Պրեմիեր լիգայի հերթական տուրում դեկա-տրիկ (10 գնդակ) է ձևակերպել: Ֆուտբոլիստը, որը 9 օրից կդառնա 16 տարեկան, 10 անգամ գրավել է «Լիվերպուլի» դարպասը, իսկ լոնդոնյան ակումբը հաղթել է 14:3 հաշվով: Նիգերիական արմատներով դանիացին մրցաշարի 5 տուրում արդեն 13 գոլ է խփել: Հիշեցնենք, որ Օբի-Մարտինն ընթացիկ մրցաշրջանում հասցրել է մարզվել […]

̰
Հայտնի են Խորվաթիա-Հայաստան հանդիպման մրցավարները

17:24 21.11.2023

Հաստատվել է Խորվաթիա-Հայաստան Եվրո-2024-ի որակավորման փուլի 10-րդ տուրի հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հանդիպման մրցավար է նշանակվել սլովակ Իվան Կրուժլիակը, մրցավարի օգնականներն են Բրանիսլավ Հանցկոն և Յան Պոզորը: Չորրորդ պաշտոնյան կլինի Մարտին Դոհալը: VAR-ի մրցավարն է Պաոլո Վալերին (Իտալիա), իսկ VAR-ի մրցավարի օգնական է նշանակվել Դանիելե Կիֆին (Իտալիա): Խորվաթիա-Հայաստան հանդիպումը կկայանա […]

̰
Հայաստանի հավաքականը՝ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր

10:27 21.11.2023

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Չեռնոգորիայում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունում: Առաջնության վերջին խաղափուլում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել է Անգլիայի թիմին և 9 տուրերից հետո վաստակելով 13 միավոր՝ զբաղեցրել է երրորդ տեղը։ Վերջին խաղափուլում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Շանթ Սարգսյանը՝ սև խաղաքարերով առավելության հասնելով Մայքլ Ադամսի նկատմամբ: Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել […]

̰
Դե Խեան չի տեղափոխվի «Ալ Նասր», քանի որ կինը չի ցանկանում ապրել Սաուդյան Արաբիայում

09:38 21.11.2023

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ, իսպանացի Դավիդ դե Խեան հրաժարվել է տեղափոխվել սաուդյան «Ալ Նասր»։ 33-ամյա դարպասապահի կինը՝ իսպանացի երգչուհի և հաղորդավարուհի Էդուրնեն, չի ցանկանում ապրել Սաուդյան Արաբիայում, հաղորդում է Record-ը։ Դե Խեան առաջարկ ունի նաև ամերիկյան «Ինտեր Մայամիից»։ ԱՄՆ-ում ապրելու տարբերակն ավելի նախընտրելի է Էդուրնեի համար։ Դե Խեան անգլիական ակումբում էր հանդես գալիս 2011 […]

̰
WTA-ի նոր աղյուսակը, Էլինա Ավանեսյանի դիրքը

09:05 21.11.2023

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Առաջատարը լեհ Իգա Շվյոնտեկն է, որը տարին կավարտի աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի Էլինա Ավանեսյանը բարձրացել է մեկ աստիճան և այժմ 74-րդն է։ 1․ Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 9295 միավոր 2. Արինա Սաբալենկա (Բելառուս)՝ 9050 3. Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 6580 4. Ելենա Ռիբակինա (Ղազախստան)՝ 6365 […]

̰
Կարեն Խաչանովի դիրքը ATP դասակարգման աղյուսակում

08:45 21.11.2023

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան ներկայացրել է դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Առաջատարը սերբ Նովակ Ջոկովիչն է, որը 8-րդ անգամ կարիերայում տարին կավարտի առաջին ռակետի կարգավիճակում։ Նա 400 շաբաթ է անցկացրել դասակարգման առաջին տեղում։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը 15-րդ տեղում է։ 1 (1) Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 11245 միավոր 2 (2) Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 8855 3 (3) Դանիիլ Մեդվեդեւ […]

̰
Արտյոմ Սիմոնյանի գոլը պարտությունից փրկել է «ԲՄԱ Խաբարովսկին»

08:20 21.11.2023

«ԲՄԱ Խաբարովսկի» ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանը գոլ է խփել «Կուբանի» դեմ 19-րդ խաղում և փրկել է իր թիմին պարտությունից: 28-ամյա Սիմոնյանը աչքի է ընկել ավելացված ժամանակի երկրորդ րոպեին, խաղն ավարտվել է 1-1 հաշվով: ՌԴ Ֆուտբոլի Ազգային լիգայի ընթացիկ մրցաշրջանում Արտյոմ Սիմոնյանն աչքի է ընկել երկու գոլով ու երկու գոլային փոխանցումով: Սիմոնյանը «ԲՄԱ Խաբարովսկ» է տեղափոխվել 2023 […]

̰
Սա ընդամենը գործընթացի մի մասն է․ Մբապեն՝ կարիերայում 300-րդ գոլը խփելու մասին

23:48 20.11.2023

Ֆրանսիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է կարիերայում 300-րդ գոլը խփելու մասին: Ֆրանսիացին այս ցուցանիշին հասել է մինչև 25 տարեկանը՝ ավելի շուտ, քան Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն: «Սա ընդամենը գործընթացի մի մասն է: Կան խաղացողներ, որոնք ունեն 800 կամ 850 գոլ: Այսպիսով, 300-ը ծիծաղելի թիվ է: Անհրաժեշտ է շարժվել առաջ ու զարգացնել […]

̰
«Բարսելոնան» Գավիի վնասվածքի համար ՖԻՖԱ-ից կարող է մինչև 4,3 մլն եվրո փոխհատուցում ստանալ

23:10 20.11.2023

Իսպանական «Բարսելոնան» ՖԻՖԱ-ից կստանա 3 միլիոնից մինչև 4,3 միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում կիսապաշտպան Գավիի վնասվածքի համար, որը նա ստացել էր Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Իսպանիայի և Վրաստանի հավաքականների միջև խաղում: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ «Բարսելոնան» պետք է վճարում ստանա ՖԻՖԱ-ից՝ ակումբների պաշտպանության ծրագրի շրջանակներում։ Փոխհատուցումը կսկսի կուտակվել խաղացողի վնասվածքից հետո 28-րդ օրը և […]

̰
Ինձ թվում է, որ Նաիրի համար դեռ վաղ է Եվրոպա մեկնելը․ Ալբերտ Սարգսյան

22:37 20.11.2023

«Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստ Ալբերտ Սարգսյանը կարծում է, որ Նաիր Տիկնիզյանի համար դեռ վաղ է մեկնել Եվրոպա։ «Տիկնիզյանն առաջադիմում է, տեսանելի է նրա առաջնթացը «Լոկոմոտիվում»: Տարբեր խաղեր են լինում, բայց հիմնականում Նաիրն առաջ է գնում: Ինձ թվում է, որ Նաիրի համար դեռ վաղ է Եվրոպա մեկնելը, քանի որ կայուն խաղ չկա։ Մեզ պետք է, որ դա […]

̰
Ջոկովիչը՝ ATP Ամփոփիչ մրցաշարի հաղթող

21:57 20.11.2023

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն ATP Ամփոփիչ մրցաշարի եզրափակչում ոչ մի խնդիր չունեցավ չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների դեմ խաղում: 36-ամյա Նովակը 1 ժամ 44 րոպեում հաղթեց 6-3, 6-3 հաշվով: Ջոկովիչը մարզական կարիերայում ռեկորդային՝ 7-րդ անգամ հաղթեց ATP Ամփոփիչ մրցաշարը և գերազանցեց Ռոջեր Ֆեդերերի ցուցանիշը (6 հաղթանակ): Կիսաեզրափակչում Նովակ Ջոկովիչը 6-3, 6-2 հաշվով հաղթել […]

̰
«Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» կարող են հեռացվել Անգլիայի Պրեմիեր լիգայից

21:29 20.11.2023

«Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» կարող են հեռացվել Անգլիայի Պրեմիեր լիգայից, եթե ապացուցվի, որ երկու ակումբները խախտել են ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները, հաղորդում է Daily Mail-ը։ Բացի ուժեղագույնների լիգայից դուրս մնալուց, երկու ակումբները կարող են զրկվել չեմպիոնական տիտղոսներից ու տրանսֆերներ կատարելու հնարավորությունից։ Հիշեցնենք, որ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար «Էվերթոնը» զրկվել էր 10 միավորից։

̰
Նա արժանի է միայն  գովասանքի․ լեգենդար Թայսոնը՝ Նգանուի մասին

20:55 20.11.2023

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը խոսել է խառը մենամարտերի մարտիկ, կամերունցի Ֆրենսիս Նգանուի՝ WBC-ի ծանր քաշային կարգի լավագույն 10-յակ մտնելու մասին։ Դա տեղի է ունեցել, երբ Նգանուն պարտվել է WBC վարկածով չեմպիոն Թայսոն Ֆյուրիին: Մայքը Ֆրենսիսին մարզել է այդ մենամարտի համար։ «Նա հիանալի աշխատանք կատարեց Ֆյուրիի դեմ: Տասներորդ տեղը նրա համար շատ ցածր է։ Նա […]

̰
Ներկայացվել է ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող ազգային թիմերի տասնյակը

20:30 20.11.2023

Transfermarkt-ը կազմել է ամենաթանկ տրանսֆերային արժեքով կազմ ունեցող ազգային հավաքականների տասնյակը։ Առաջին եռյակում միլիարդ եվրոյի շեմը գերազանցած թիմերն են. 1․ Անգլիայի հավաքական (1,29 միլիարդ եվրո) 2․ Ֆրանսիայի հավաքական (1,14 միլիարդ եվրո) 3․ Բրազիլիայի հավաքական (1,04 միլիարդ եվրո) 4․ Պորտուգալիայի հավաքական (932 միլիոն եվրո) 5․ Իսպանիայի հավաքական (814 միլիոն եվրո) 6․ Արգենտինայի հավաքական (789 միլիոն եվրո) […]

̰
Սալահը խաղադաշտից հեռացել է զինվորականների ուղեկցությամբ

20:05 20.11.2023

Եգիպտոսի ու Սիերա-Լեոնեի հավաքականների միջև ԱԱ-2026-ի որակավորման մրցաշարի խաղից հետո երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և փորձել մոտենալ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին։ Երկրպագուներին կանգնեցրել են մարզադաշտի աշխատակիցներն ու եգիպտոսցի ֆուտբոլիստները։ Սալահը խաղադաշտից հեռացել է զինվորականների ուղեկցությամբ։ Հանդիպումը կայացել է Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայում ու ավարտվել Եգիպտոսի հավաքականի հաղթանակով՝ 2-0 հաշվով։  

̰
«Ռեալը» մեղադրում է ՖԻՖԱ-ին և ՈւԵՖԱ-ին

19:43 20.11.2023

Մադրիդի «Ռեալը» շատ դժգոհ է, որ Վինիսիուս Ժունիորն ու Էդուարդո Կամավինգան վնասվածքներ են ստացել իրենց ազգային հավաքականների կազմում։ Ինչպես հայտնում է Marca-ն, ակումբը դրանում մեղադրում է Լա լիգայի ղեկավարությանը, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, ՖԻՖԱ-ին և ՈւԵՖԱ-ին։ Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչների կարծիքով՝ նրանք են մեղավոր ծանրաբեռնված օրացույց ստեղծելու համար, ինչը հանգեցնում է խաղացողների վնասվածքների։ Այսօրվա դրությամբ Մադրիդի «Ռեալի» […]

̰
Չեխիայի հավաքականից 3 ֆուտբոլիստ է հեռացվել կարևորագույն խաղից առաջ

19:20 20.11.2023

Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստներ Յան Կուխտան, Վլադիմիր Ցոուֆալն ու Յակուբ Բրաբեցը հեռացվել են ազգային թիմից Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրի հանդիպումից առաջ։ Նոյեմբերի 18-ի գիշերը երեք ֆուտբոլիստներն այցելել են գիշերային ակումբ, որտեղ եղել են մինչև առավոտ։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Յակուբ Բրաբեցը ոչ սթափ վիճակում փորձում անցնել փողոցը, իսկ Վլադիմիր […]

̰
Հենրիխ Մխիթարյանը՝ 34 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում

18:55 20.11.2023

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Transfermarkt-ի վարկածով ընդգրկվել է 34 տարեկաներից բարձր ամենաթանկարժեք խաղացողների տասնյակում՝ 6 մլն եվրո տրանսֆերային արժեքով: Այս ցուցանիշով առաջատարը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է: Թոփ 10-ն ունի հետևյալ տեսքը. 1. Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի», 36 տարեկան) – 35 մլն եվրո; 2. Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», 35 տարեկան) – 30 միլիոն […]

̰
Պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը ոսկե մեդալներ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

18:42 20.11.2023

Պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը Լեհաստանի Նովի Սոչ քաղաքում մասնակցել է WPA վարկածով Եվրոպայի առաջնությանը: Հավաքականը ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ նվաճել է ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ 20 երկրների ավելի քան 300 մարզիկների պայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է թիմային երկրորդ տեղը` իրենից առաջ թողնելով միայն Լեհաստանի հավաքականին, հաղորդում է ՀՊՖ-ի մամուլի ծառայությունը: Պատանիների 48կգ քաշային կարգի […]

̰
17 հավաքական արդեն նվաճել է Եվրո-2024-ի ուղեգիր

18:31 20.11.2023

17 հավաքական արդեն նվաճել է Եվրո-2024-ի ուղեգիր։ Ցուցակն ունի հետևյալ տեսքը՝ Գերմանիա (մրցաշարը հյուրընկալող երկիր), Բելգիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Շոտլանդիա, Իսպանիա, Թուրքիա, Ավստրիա, Անգլիա, Հունգարիա, Սլովակիա, Ալբանիա, Դանիա, Նիդեռլանդներ, Ռումինիա, Շվեյցարիա, Սերբիա: Ընտրական մրցաշարի վերջին խաղերի արդյունքներով կխաղարկվի Եվրոպայի առաջնության ևս չորս ուղեգիր։ Գարնանը ևս երեք ուղեգիր կխաղարկվի Ազգերի լիգայի արդյունքներով փլեյ-օֆֆի խաղերում։ Հիշեցնենք, որ Եվրոպայի […]

̰
Լուկակուն 4 գոլ է խփել Ադրբեջանի հավաքականի դարպասը

18:19 20.11.2023

Իտալական «Ռոմայի» ու Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն 4 գոլ է խփել Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի F խմբի ադրբեջանցիների դեմ խաղում։ Խաղն ավարտվել է 5-0 հաշվով։ 30-ամյա հարձակվողը պոկեր է ձևակերպել ընդամենը 20 րոպեում՝ 17-ից 37-րդ րոպեն ընկած ժամանակահատվածում: 24-րդ րոպեից բելգիացիների մրցակիցը խաղացել է 10 ֆուտբոլիստով: Հիշեցնենք, որ մինչև վերջին տուրն այս խմբից Եվրո-2024-ի հիմնական […]

̰
BACK_TO_TOP