TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

ՍՊՈՐՏ

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ԵԱ-ի 6-րդ տուրում ոչ-ոքի են ավարտել մրցախաղերը

10:26 18.11.2023

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում: Մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Սերբիայի հետ: Մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի`2:2 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Պարտություն կրեց Հայկ Մարտիրոսյանը և հաղթանակ տոնեց Շանթ Սարգսյանը: Կանանց պայքարում Հայաստանի ընտրանու մրցակիցը Հունաստանն էր: Այստեղ ևս գրանցվեց ոչ-ոքի` […]

̰
Ջուդ Բելինգեմը՝ Golden Boy մրցանակի հաղթող

10:00 18.11.2023

Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հաղթել է Golden Boy մրցանակը, որը տրվում է մինչև 21 տարեկան լավագույն խաղացողին։ Մրցանակը տրվում է իտալական Tuttosport պարբերականի կողմից։ Ջուդ Բելինգեմից առաջ անգլիացիների շրջանում այս մրցանակը նվաճել էին Ուեյն Ռունին և Ռահիմ Ստերլինգը։ Անցած տարի մրցանակը նվաճել էր Գավին։

̰
Այս գոլերը, այս հաղթանակը հորս համար են․ Դիաս

09:19 18.11.2023

«Լիվերպուլի» և Կոլումբիայի հավաքականի հարձակվող Լուիս Դիասը ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղում Բրազիլիայի նկատմամբ տարած հաղթանակը նվիրել է հորը, որը նախկինում առևանգվել էր հանցագործների կողմից։ Խաղն ավարտվել էր 2-1 հաշվով, Դիասը դարձել էր դուբլի հեղինակ: «Այո, ես խաղադաշտում անընդհատ մտածում էի հորս մասին։ Նա միշտ ճիշտ վերաբերմունք ուներ դժվար պահերին: Այս գոլերը, այս հաղթանակը նրա համար […]

̰
Լեգենդար Ռաֆայել Նադալը կվերադառնա մեծ կորտ

08:29 18.11.2023

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը սոցիալական ցանցերում արած գրառումով հայտարարել է առաջիկայում կորտ վերադառնալու մասին։ Շուտով հայտնի կդառնա, թե որ մրցաշարին կմասնակցի Նադալը։ 37-ամյա թենիսիստն այս տարվա հունվարին Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ ստացել էր ձախ ոտքի վնասվածք և երկար ժամանակ ապաքինվում էր։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ […]

̰
Մոհամեդ Սալահը 4 գոլ է խփել Ջիբութիի հավաքականի դարպասը

08:10 18.11.2023

Աֆրիկայում մեկնարկել է 2026թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը։ Եգիպտոսի հավաքականը հյուրընկալել է Ջիբութիի հավաքականին և առավելության հասել 6:0 հաշվով։ Չորս գոլ խփել է անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը։

̰
«Ռեալը» դիտարկում է Մոուրինյոյի և Ալոնսոյի թեկնածությունները

00:01 18.11.2023

Մադրիդի «Ռեալը» գլխավոր մարզչի պաշտոնի համար դիտարկում է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի և Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի թեկնածությունները, հաղորդում է Todofichajes-ը։ «Բայերը» չի ցանկանում հաջորդ ամռանը դադարեցնել համագործակցությունը Խաբի Ալոնսոյի հետ և բարձր գին կպահանջի պայմանագրի միակողմանի խզման համար։ Մոուրինյուի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նա սակայն ֆինանսապես […]

̰
Նա ներշնչանքի ամենագլխավոր աղբյուրն է ինձ համար. Հոլանդը՝ Ռոնալդուի մասին

23:32 17.11.2023

«Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը դրվատանքով է խոսել է Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ «Ես դիտել եմ Ռոնալդուի խաղային դրվագների տեսանյութեր։ Նա ներշնչանքի ամենագլխավոր աղբյուրն է ինձ համար։ Հատկապես, տպավորիչ են նրա գործողությունները տուգանային հրապարակում։ Անհավանական է այն, թե ինչպես նա զարգացրեց և կատարելագործեց իր խաղը «Մանչեսթեր […]

̰
Ջոկովիչը, Սիները, Մեդվեդևը և Ալկարասը կիսաեզրափակչում են. ATP Finals

23:04 17.11.2023

Թուրինում անցկացվող ATP Finals-ի խմբային փուլի երրորդ տուրում աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները 6:2, 5:7, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 10-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին։ Սիները երրորդ հաղթանակը տարավ և խմբում գրավեց առաջին տեղը։ Նրա հաղթանակի շնորհիվ աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը գրավեց երկրորդ տեղը և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Ավելի վաղ կիսաեզրափակիչ […]

̰
Չավին կարող է հեռացվել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից

22:35 17.11.2023

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կարող է մրցաշրջանի վերջում հեռացվել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է El Chiringuito TV-ն: Կատալոնական ակումբի ղեկավարությունը կարող է նման քայլի գնալ, եթե «Բարսելոնան» տիտղոս չնվաճի: Ակումբը մտահոգված է վերջին հանդիպումներում թիմի մարզավիճակով։ Եթե ​​Չավին հեռացվի, ապա գլխավոր մարզչի պաշտոնի համար ֆավորիտ կլինի «Բարսելոնայի» և Մեքսիկայի հավաքականի նախկին պաշտպան Ռաֆայել […]

̰
Հայաստանի հավաքականն ապացուցեց, որ խաղում է բարձրակարգ ֆուտբոլ. Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ

22:15 17.11.2023

Ֆուտբոլի Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Փեյջը Եվրո-2024 ընտրական մրցաշարի նախավերջին տուրի Հայաստան – Ուելս խաղից առաջ խոսել է ակնկալիքների մասին։ «Վաղվա խաղում հիմնական վտանգը Էդուարդ Սպերցյանն է և եզրային ֆուտբոլիստները: Հայաստանի հավաքականը լավ և կոմպակտ ֆուտբոլ է խաղում: Վաղը պետք է փորձենք նախորդ խաղի սխալները չկրկնել: Ինչպես Բեն Դևիսն ասաց, նախորդ խաղում մեզ […]

̰
Ռուսլան Ասլիկյանը ևս դուրս եկավ եզրափակիչ. բռնցքամարտի Մ22 ԵԱ

21:52 17.11.2023

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռուսլան Ասլիկյանը ևս դուրս եկավ եզրափակիչ: 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ռուսլանը մենամարտեց իտալացի Միկելե Բալդասիի հետ և հաղթանակ տարավ 4-1 հաշվով: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ էր դուրս եկել 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը։

̰
Հայաստանն ապացուցել է, որ ուժեղ թիմ է. Ուելսի հավաքականի պաշտպան

21:40 17.11.2023

Ուելսի ազգային հավաքականի և Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Բեն Դևիսը նախախաղային ասուլիսում խոսել է Հայաստանի դեմ առաջիկա հանդիպման մասին։ «Ուելսի այս թիմով փորձում ենք խաղալ, հնարավորիինս լավ: Չեմ կարծում, թե թերագնահատել էինք Հայաստանի հավաքականին նախորդ խաղում: Գիտեինք՝ ում դեմ ենք խաղում, որ Հայաստանի հավաքականը ուժեղ է: Վաղվա խաղում ակնկալում ենք դրական արդյունք: Առաջին խաղում մեզ մեծ […]

̰
Ռուդոլֆ Գարբոյանը դուրս եկավ եզրափակիչ. բռնցքամարտի Մ22 ԵԱ

21:25 17.11.2023

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռուդոլֆ Գարբոյանը դուրս եկավ եզրափակիչ: 51 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ռուդոլֆ Գարբոյանը մենամարտեց սերբ Օմեր Ամետովիչի հետ և վստահ հաղթանակ տարավ: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ էր դուրս եկել 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։

̰
«Էվերտոնը» զրկվեց 10 միավորից ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար

21:12 17.11.2023

Անգլիական Պրեմիեր լիգան զրկեց Լիվերպուլի «Էվերտոնին» 10 միավորից ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար, հաղորդում է մրցաշարի կայքը։ «Էվերտոնն» այժմ ունի 4 միավոր և 19-րդ տեղում է։ 4 միավոր ունի նաև վերջին տեղում գտնվող «Բարնլին»։ Անկախ հանձնաժողովի հետաքննության արդյունքում՝ պարզվել է, որ «Էվերտոնը» 2021-2022 թվականների մրցաշրջանի ավարտին ծախսել է 124,5 միլիոն ֆունտ ստերլինգ, թեև ունեցել […]

̰
Էլիդա Քոչարյանը դուրս եկավ եզրափակիչ, Սոնա Հարությունյանը բավարարվեց բրոնզե մեդալով. բռնցքամարտի Մ22 ԵԱ

21:00 17.11.2023

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ եզրափակիչ։ 60 կգ քաշային կարգում նա մրցեց իռլանդացի Ժոսեֆին Բետիստայի հետ և հաղթեց մրցավարների որոշմամբ։ Սոնա Հարությունյանը պարտվեց կիսաեզրափակչում և բավարարվեց բրոնզե մեդալով։ 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Սոնա Հարությունյանը մրցեց Մալթայի ներկայացուցիչ Գեյլ Դիակոնոյի հետ և զիջեց 1:4 […]

̰
Այդ երիտասարդները պետք է սովորեն հարգել ավագներին. Մեսսին՝ Օլիվերայի հետ վիճաբանության մասին

20:40 17.11.2023

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Ուրուգվայի թիմի 26-ամյա պաշտպան Մատիաս Օլիվերայի հետ վիճաբանությունը աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման ժամանակ․ «Ես նախընտրում եմ չասել այն, ինչ մտածում եմ, բայց այդ երիտասարդները պետք է սովորեն հարգել ավագներին»,-Մեսսիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։ Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականն ուրուգվայցիներին պարտվել […]

̰
Նրանց հետ միշտ բարդ է. Մեսսին՝ Ուրուգվայի հավաքականից կրած պարտության մասին

20:16 17.11.2023

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին և ավագ Լիոնել Մեսսին մեկնաբանել են Ուրուգվայի հավաքականից կրած պարտությունը. «Չենք կարող մտածել, որ եթե աշխարհի չեմպիոններ ենք, այլևս չենք պարտվի։ Մեզ չի կարելի համարել անպարտելի»,- ասել է Սկալոնին: «Ամբողջ խաղի ընթացքում մեզ անհարմար էինք զգում: Ուրուգվայը մարտական թիմ ունի, և նրանք լավ են աշխատում: Նրանց հետ միշտ բարդ […]

̰
Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել

19:55 17.11.2023

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորն ԱԱ-2026-ի ընտրական փուլի 5-րդ տուրի Կոլումբիայի հավաքականի հետ խաղում վնասվածք է ստացել: 23-ամյա բրազիլացին խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել 27-րդ րոպեին։ Մինչև փոխարինվելը նա հասցրել էր գոլային փոխանցում կատարել: Հիշեցնենք, որ ընտրական փուլի 5-րդ տուրում Բրազիլիայի հավաքականն արտագնա խաղում պարտվել էր Կոլումբիային: Առաջին խաղակեսում […]

̰
Ամբողջ թիմը տրամադրված է միայն հաղթանակի. Էդգար Սևիկյանը՝ Հայաստան-Ուելս խաղի մասին

19:34 17.11.2023

Հայաստանի հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանը նախախաղային ասուլիսում խոսել է ազգային թիմում առաջին տպավորությունների և Ուելսի հավաքականի դեմ հանդիպման մասին. «Ամեն ինչ դուր է գալիս ինձ՝ թե՛ թիմի մթնոլորտը, թե՛ խաղացողների խաղամակարդակը։ Ունենք շատ լավ հավաքական և կարծում եմ, որ կարող ենք հասնել դրական արդյունքի։ Ինձ շատ ջերմ ընդունեցին թիմում, ինչը շատ հաճելի էր։ Բոլորին շնորհակալ […]

̰
Թիկնիզյանի, Սպերցյանի և Սևիկյանի գալով Հայաստանի հավաքականն ավելի ամբողջական դարձավ. Սարգիս Հովհաննիսյան

19:17 17.11.2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին մարզիչ Սարգիս Հովհաննիսյանը խոսել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և հարձակվող Էդգար Սևիկյանի մասին: «Նաիր Թիկնիզյանի, Էդուարդ Սպերցյանի և Էդգար Սևիկյանի գալով Հայաստանի հավաքականն ավելի ամբողջական դարձավ։ Նրանք մեծ ազդեցություն ունեցան թիմի վրա։ Ուրախ եմ, որ տղաները համաձայնեցին խաղալ Հայաստանի հավաքականում։ Նաիրի հետ մի քանի անգամ […]

̰
Որքան էլ ցանկանանք, լինելու է այլ հանդիպում. Պետրակովը՝ Հայաստան-Ուելս խաղի մասին

18:49 17.11.2023

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսում անդրադարձել է Ուելսի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի նախավերջին տուրի հանդիպմանը։ «Վաղվա խաղում ֆավորիտ չեմ համարում մեր թիմին, այս հանդիպումը բոլորովին այլ պատմություն է։ Երբեք չի լինում նախորդ խաղի կրկնություն։ Որքան էլ ցանկանանք, լինելու է այլ հանդիպում։ Բաց հանդիպում չի լինելու, քանի որ թիմերը խաղալու են […]

̰
Երբ Աստված ինձ տա Թայսոնին, ես կկատարեմ իմ գործը. Ալեքսանդր Ուսիկ

18:06 17.11.2023

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA, IBF և WBO վարկածներով ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն, անպարտելի Ալեքսանդր Ուսիկը խոսել է Թայսոն Ֆյուրիի հետ տիտղոսային մենամարտի մասին: «Մենամարտի օրը նշանակված է: Պատմություն, ես գալիս եմ: Իմ և Թայսոնի պատմությունն ինձ հիշեցնում է Դավիթին և Գողյաթին: Երբ Աստված ինձ տա Թայսոնին, ես կկատարեմ իմ գործը»,- գրել է Ուսիկը սոցցանցերում: Հիշեցնենք, […]

̰
Աշխարհի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանի պարգևատրման ժամանակ Հայաստանի օրհներգի փոխարեն այլ երաժշտություն է հնչել

17:41 17.11.2023

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գյումրիի ՄԲՎԴ սան, ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում դարձել էր չեմպիոն: 55 կգ քաշային մարզուհին ցույց էր տվել 188կգ (81+107) արդյունք և մեդալների համար պայքարում շրջանցել էր երկու ճապոնուհիների: 18-ամյա Ալեքսանդրան նաև փոքր ոսկե մեդալ էր նվաճել հրում վարժությունում: Ալեքսանդրայի պարգևատրման ժամանակ սակայն Հայաստանի օրհներգի […]

̰
Սլովակիայի հավաքականն ապահովեց ուղեգիրը. Եվրո-2024-ի խաղային օրվա բոլոր արդյունքները

17:21 17.11.2023

Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի 9-րդ տուրի առաջին խաղային օրը Սլովակիայի հավաքականը 4-2 հաշվով հաղթել է Իսլանդիայի թիմին և ձեռք բերել Եվրոպայի առաջնության ուղեգիր: Տուրի մեկնարկից առաջ ուղեգիր ապահովել էին նաև Ավստրիայի, Հունգարիայի, Իսպանիայի, Շոտլանդիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Բելգիայի, Պորտուգալիայի և Թուրքիայի հավաքականները: Եվրո-2024, որակավորման մրցաշար, 9-րդ տուր A խումբ Կիպրոս – Իսպանիա՝ 1-3 Վրաստան – Շոտլանդիա՝ 2-2 […]

̰
Ռոբերտ Փիլիպոսյանը առաջատարների թվում է. շախմատի պատանեկան ԱԱ

16:53 17.11.2023

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Մ18 տարեկան պատանիների խմբում Էմին Օհանյանը և Ալեքս Սահակյանը 4 հնարավորից ունեն 3 միավոր, Արսեն Դավթյանը ունի 2 միավոր: Մ16 տարեկան պատանիների խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը փայլուն է հանդես գալիս: Նա հաղթել է բոլոր 4 խաղերում և կիսում է 1-2 տեղերը: Էրիկ Գասպարյանը ունի 3.5 միավոր: Մ14 […]

̰
Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականները պարտություն են կրել

16:30 17.11.2023

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլի 5-րդ տուրում տանը 0-2 հաշվով պարտվել է Ուրուգվայի հավաքականին: Աջքի են ընկել կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն և անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը: ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական փուլում Արգենտինայի հավաքականը առաջին անգամ է գոլ բաց թողել: Բրազիլիայի հավաքականն էլ արտագնա խաղում պարտվել է Կոլումբիայի թիմին: Առաջին խաղակեսում հյուրերին […]

̰
Ովքե՞ր են ընդգրկվել Անգլիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների ցանկում

16:02 17.11.2023

FourFourTwo ֆուտբոլային պորտալը կազմել է Անգլիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների ցուցակը, որը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Սըր Բոբի Չարլթոնը: Երրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնից բացի, որը ճանաչվել էր 21-րդ դարի լավագույն անգլիացի ֆուտբոլիստ, ցանկում տեղ գտած մյուս բոլոր ֆուտբոլիստներն ավարտել են մարզական կարիերան: 1. Բոբի Չարլթոն 2. Բոբի Մուր 3. Հարի […]

̰
Սաուդյան Արաբիան իմ երկրորդ տունն է. Կարիմ Բենզեմա

11:50 17.11.2023

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Սաուդյան Արաբիայում ապրելու և հանդես գալու մասին: «Չեմ տեղափոխվել Սաուդյան Արաբիա պարզապես ֆուտբոլ խաղալու համար, ես հսկայական սպորտային նախագծի մի մասն եմ կազմում, այստեղ սպորտի հանդեպ հետաքրքրությունը չափազանց մեծ է: Երբ առաջին անգամ ժամանեցի Սաուդյան Արաբիա, ինձ շատ զարմացրեց «Ալ Իթիհադի» երկրպագուների սերն ու […]

̰
Հայաստանը 6 մեդալ կունենա բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում

11:20 17.11.2023

Բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրպոյաի առաջնությունում Հայաստանի հավաքականը ունի կիսաեզրափակիչի 6 մասնակից։ Կիսաեզրափակիչի մեր վերջին ուղեգիրը նվաճել է 86 կգ քաշային մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը։ Հայ մարզիկը մեծ առավելություն ուներ խորվաթ Պետեր Լեսկուռի նկատմամբ ու հաղթելով 5։0 հաշվով` դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Մեր ընտրանին մրցավայր էր մեկնել 11 մարզիկով։

̰
18 ամյա գյումրեցի ծանրորդուհի Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Աշխարհի չեմպիոն

11:13 17.11.2023

Գյումրիի ՄԲՎԴ (Մարզական բարձրագույն վարպետության դպրոց) սան, ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում դարձել է չեմպիոն: 55 կգ քաշային մարզուհին ցույց է տվել 188կգ (81+107) արդյունք և մեդալների համար պայքարում շրջանցել երկու ճապոնուհիների: 18 ամյա Ալեքսանդրան նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում:

̰
BACK_TO_TOP