10:58 17.11.2023
Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ուեյն Ռունիի կրտսեր եղբայր Ջոնը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ։ Անգլիայի 7-րդ դիվիզիոնի խաղում 32-ամյա Ջոն Ռունին «Մաքսֆիլդի» կազմում դաշտի կենտրոնից գրավել է «Բասֆորդ Յունայթեդի» դարպասը։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ Հիշեցնենք, որ վերջերս Ուեյն Ռունին նշանակվել էր անգլիական «Բիրմինգհեմի» գլխավոր մարզիչ։
10:25 17.11.2023
Թուրինում ընթացող ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարի երկրորդ տուրում ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը 5-7, 2-6 հաշվով պարտվել էր աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին ու զրկվել փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։ Երկրորդ սեթում աշխարհի 5-րդ ռակետն այնքան է զայրացել, որ 6 անգամ ռակետով հարվածել է իր ծնկին ու ստացել արնահոսող վնասվածք։ «Ծունկս նորմալ է, սարսափելի ոչինչ չկա։ Միանշանակ, […]
09:57 17.11.2023
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեուս Նունիեսը վնասվածք է ստացել Պորտուգալիայի հավաքականում և վերադարձել է Անգլիա։ Նունիեսը չի օգնի Պորտուգալիայի թիմին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի Լիխտենշտեյնի և Իսլանդիայի թիմերի դեմ վերջին երկու հանդիպումներում։ Պորտուգալիայի հավաքականը ժամանակից շուտ է ապահովել եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։ Նունիեսը «Մանչեսթեր Սիթիի» 7-րդ խաղացողն է, որն այժմ վնասվածք ունի։ Ապաքինվում են նաեւ Էդերսոնը, Ջոն […]
09:25 17.11.2023
Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթին» անցած մրցաշրջանի արդյունքում ունեցել է 817 միլիոն եվրո եկամուտ, ինչը ռեկորդային է ակումբի պատմության մեջ։ Նախորդ ֆինանսական տարվա համեմատ՝ «Մանչեսթեր Սիթիի» եկամուտն աճել է 114 միլիոն եվրոյով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նախորդ վեց տարում «Մանչեսթեր Սիթին» հինգ անգամ նվաճել է Պրեմիեր լիգայի տիտղոսը։
08:57 17.11.2023
Թուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը Նիկոլո Ֆաջոլիի հետ, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ 22-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։ Բանն այն է, որ հոկտեմբերին Նիկոլո Ֆաջոլին անօրինական հարթակներում խաղադրույքներ կատարելու համար որակազրկվել էր 7 ամսով։ Նիկոլո Ֆաջոլին «Յուվենտուսի» սան է, ակումբային համակարգում է 14 տարեկանից։
08:28 17.11.2023
Միջազգային օլիմպիական կոմիտեն բոլոր երկրների Ազգային օլիմպիական կոմիտեներին հորդորել է չմասնակցել Ռուսաստանի կազմակերպած Բարեկամության համաշխարհային խաղերին։ «Հաշվի առնելով համաշխարհային սպորտի աճող քաղաքականացումը՝ մենք բոլոր երկրիների օլիմպիական կոմիտեներին խնդրում ենք ցուցաբերել զգուշություն այս նախաձեռնության նկատմամբ։ Բարեկամության համաշխարհային խաղերին մասնակցելը կհակասի ՄՕԿ-ի արգելքին Ռուսաստանում միջազգային մրցումների անցկացման վերաբերյալ, նաև կհակասի օլիմպիական շարժման ընդհանուր նպատակին»,- նշել է ՄՕԿ-ի՝ […]
08:03 17.11.2023
Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը կանխատեսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության չեմպիոնին։ 87,1 տոկոս հավանականությամբ դարձյալ չեմպիոն կդառնա «Մանչեսթեր Սիթին»: «Լիվերպուլի»՝ չեմպիոն դառնալու հնարավորությունները գնահատվում են 7,2 տոկոս, «Արսենալինը»՝ 5,3 տոկոս: Անգլիայի առաջնության 12 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լիվերպուլն» ու «Արսենալն» ունեն 27-ական միավոր։
23:42 16.11.2023
Լիոնել Մեսսին խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին, որի ղեկավարությամբ նա խաղացել է «Բարսելոնայում»։ «Ֆուտբոլում Գվարդիոլայի արածը ֆանտաստիկ է։ Նա փոխեց ֆուտբոլը Իսպանիայում, Եվրոպայում և աշխարհում։ Այդ պատճառով, նա նույնիսկ «վնաս» է տվել ֆուտբոլին, քանի որ հիմա շատերն են ձգտում կրկնօրինակել նրան, սեփական ուղին և ոճը զարգացնելու փոխարեն»,- […]
23:10 16.11.2023
Խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը թեթև քաշային կարգում UFC նախկին չեմպիոն, ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու ցանկություն է հայտնել։ «Ռևանշի համար ես կընտրեի Հաբիբին։ Նա ամենամեծ վախկոտն է խառը մենամարտերի աշխարհում»,- գրել է Մաքգրեգորը։ Մաքգրեգորն ու Նուրմագոմեդովը մենամարտել են 2018թ․ հոկտեմբերին UFC 229 մրցաշարում։ Հաղթել էր Նուրմագոմեդովը, […]
22:43 16.11.2023
Անգլիական «Լիվերպուլն» ու Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» առաջարկներ կանեն ՊՍԺ-ի՝ 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, եթե նա հաջորդ ամռանը չերկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, հաղորդում է AS-ը։ Մադրիդի «Ռեալն» այժմ հակված չէ դարձյալ բանակցել Մբապեի հետ, որը նախորդ պայմանավորվածություններն արքայական ակումբի հետ չի կատարել։ Մբապեն ՊՍԺ-ում է հանդես գալիս 2018 թվականից։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ […]
22:19 16.11.2023
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը ճանաչվել է տարվա լավագույն բռնցքամարտիկ, բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) վարկածով։ 33-ամյա Ալվարեսը 5-րդ անգամ է արժանանում աշխարհի լավագույն բռնցքամարտիկի մրցանակին WBC-ի վարկածով։ Այս տարվա մայիսին Ալվարեսը հաղթել էր Ջոն Ռայդեին, իսկ սեպտեմբերին՝ Ջերմել Չարլոյին՝ պաշտպանելով չորս գոտիները։
21:57 16.11.2023
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց Հայաստանի 5-րդ ներկայացուցիչը՝ Ռուսլան Ասլիկյանը, որն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ 57 կգ քաշային կարգում նա 3:2 հաշվով պարտության մատնեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ալեն Ռուստեմովսկիին։ Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչ էին դուրս եկել և ապահովել առնվազն բրոնզե մեդալ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, […]
21:35 16.11.2023
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Իսրայելյանը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ 60 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Էրիկ Իսրայելյանը մենամարտեց Բելառուսի ներկայացուցիչ Վլադիսլավ Սմալովսկիի հետ և հաղթեց 5:0 հաշվով։ Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչ էին դուրս եկել և ապահովել առնվազն բրոնզե մեդալներ 51 կգ քաշային […]
21:15 16.11.2023
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթը հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 9-ին։ 35-ամյա բռնցքամարտիկը Դուբայում կմենամարտի WBA վարկածով չեմպիոնական գոտու համար։ Լեոն Հարթը բնակվում է Գերմանիայում ու ներկայացնում Հայաստանը: Պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել է 28 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 5 պարտություն ու գրանցել 1 ոչ-ոքի։ Հոկտեմբերի 28-ին կայացած նախորդ մենամարտում Հարթը և ֆրանսիացի Ժան-Ժակ Օլիվիերը չէին պարզել […]
20:50 16.11.2023
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման 8-րդ համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը հույս է հայտնել, որ կկարողանա դեկտեմբերի 2-ին UFC Fight Night մրցաշարում պարտության մատնել 4-րդ համար, ամերիկացի Բենեիլ Դարիուշին, հետո էլ մենամարտել UFC տիտղոսի համար. «Բենեիլն ուժեղ մարտիկ է, ունի մեծ փորձ։ Նա լավ գրեփլեր է, գերազանց է գրոհում և վատ պաշտպանություն չունի […]
20:27 16.11.2023
Փարիզյան ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնությունում հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։ Անցած ամիս Մբապեն Ֆրանսիայի առաջնության 3 խաղում խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Մրցանակին հավակնում էին նաև «Մոնակոյի» ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը և ՊՍԺ-ի ֆրանսիացի կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերին։ Մբապեն 10-րդ անգամ ստացավ ամսվա լավագույն խաղացողի մրցանակը և ռեկորդակիր է այդ […]
20:05 16.11.2023
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող արագ շախմատի Saint Louis Rapid & Blitz մրցաշարի առաջին տուրում ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը պարտության է մատնել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն։ Երկրորդ տուրում Սեւյանը ոչ ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ, երրորդ տուրում պարտվել է ամերիկացի Ռեյ Ռոբսոնին: 4,5 7 6-րդ տուրերում Սամուելը վաստակել է 1 միավոր և այժմ 2,5 […]
19:40 16.11.2023
Հայաստանի Պրեմիեր լիգայում ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Շիրակի» ձախ եզրային հարձակվող Դոնալդ Կոդիան, լավագույն մարզիչ՝ մրցաշարային աղյուսակը գլխավորող «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: Նաև որոշվել է ամսվա լավագույն գոլի հեղինակը: Այս մրցանակին արժանացել է «Փյունիկի» ֆուտբոլիստ Գուստավո Մարմենտինին՝ «Վանին» խփած գոլի շնորհիվ:
19:37 16.11.2023
Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է հետաքրքրվել ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։ Sky Sport-ի համաձայն՝ Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստն այլընտրանքային տարբերակ է համարվում իտալական «Սասուոլոյի» հարձակվող Դոմենիկո Բերարդիի համար։ Թուրինցիները կփորձեն 15 միլիոն եվրոյով գնել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային իրավունքը, եթե չհաջողվի իրականացնել Բերարդիի տրանսֆերը։ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին դուր է գալիս հայ կիսապաշտպանի խաղը։ Ընթացիկ […]
19:19 16.11.2023
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռուդոլֆ Գարբոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ 51 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Ռուդոլֆ Գարբոյանը մենամարտել է ռումինացի Ռոբերտ Պատերի հետ և առավելության հասել 5:0 հաշվով։ Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից կիսաեզրափակիչ էին դուրս եկել և ապահովել առնվազն բրոնզե մեդալներ 60 […]
18:47 16.11.2023
5 տարի առաջ այս օրը՝ 2018թ. նոյեմբերի 16-ին, Յուրա Մովսիսյանը 4 գոլի հեղինակ է դարձել Ջիբրալթարի հավաքականի հետ Ազգերի լիգայի արտագնա խաղում, որն ավարտվել էր 6-2 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը 48-66-րդ րոպեների ընթացքում 4 անգամ գրավել էր մրցակցի դարպասը։ Մովսիսյանի պոկերն առայժմ միակն է Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներում։ Մինչ այդ մեկ խաղի արդյունավետության ռեկորդը […]
17:47 16.11.2023
Հաստատվել է Հայաստան-Ուելս Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրի հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել ֆրանսիացի Բենուա Բաստիենը, մրցավարի օգնականներ՝ Հիշամ Զակրանին և Օրելիեն Բերտոմեուն: Չորրորդ պաշտոնյան կլինի Ժերեմի Պինյարը: Հիշեցնենք, որ Հայաստան-Ուելս հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին։
17:22 16.11.2023
Հայ պատանի շախմատիստներն առաջատարների թվում են Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող աշխարհի պատանեկան առաջնությունում։ Մ18 տարեկան պատանիների խմբում Էմին Օհանյանը 3 հնարավորից ունի 3 միավոր, Ալեքս Սահակյանը և Արսեն Դավթյանը ունեն 2 միավոր: Մ16 տարեկան պատանիների խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը նույնպես հաղթել է բոլոր խաղերում, Էրիկ Գասպարյանը ունի 2.5 միավոր: Մ14 տարեկան պատանիների խմբում Բենիկ Ագասարովը ունի […]
17:08 16.11.2023
Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարում այսօր կմեկնարկի նախավերջին՝ 9-րդ տուրը։ Կկայանան A, F, G ու J խմբերի հանդիպումները։ A խումբ Կիպրոս – Իսպանիա Վրաստան – Շոտլանդիա F խումբ Էստոնիա – Ավստրիա Ադրբեջան – Շվեդիա G խումբ Բուլղարիա – Հունգարիա Չեռնոգորիա – Լիտվա J խումբ Լիխտենշտեյն – Պորտուգալիա Սլովակիա – Իսլանդիա Լյուքսեմբուրգ – Բոսնիա և […]
16:24 16.11.2023
«Լիվերպուլի» ու Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուիս Դիասը շնորհակալություն է հայտնել Աստծուն, որ ընտանիքի հետ վերամիավորվելու հնարավորություն է տրվել: «Շնորհակալ եմ, Աստված, որ թույլ տվեցիր մեզ՝ որպես ընտանիք, կրկին միասին լինել»,- գրել է Դիասը: Դիասի հայրը, որն ավելի քան երկու շաբաթ պատանդառված էր, ազատ է արձակվել նոյեմբերի 14-ին: Հանցագործներն առևանգել էին նաև ֆուտբոլիստի մորը: Բարեբախտաբար, […]
15:56 16.11.2023
Չեռնոգորիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրն անհաջող էր Հայաստանի հավաքականների համար: Տղամարդկանց հավաքականը 1-3 հաշվով պարտվել է Գերմանիայի թիմին։ Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը պարտություն են կրել, իսկ Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները: Հայաստանի հավաքականն ունի 7 միավոր և բաժանում է 6-8-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը 9 միավորով Գերմանիայի […]
15:41 16.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանին և ֆեդերացիայի այլ ներկայացուցիչների: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման ընթացքում ամփոփվել են Երևանում նոյեմբերի 10-12-ն անցկացված աշխարհի առաջնության արդյունքներն ու կազմակերպչական աշխատանքները: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործադրած ջանքերի […]
15:07 16.11.2023
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը խորհուրդներ է տվել մադրիդյան թիմի նորեկ Ջուդ Բելինգեմին: Նա հատկապես ընդգծել է իսպաներեն խոսելու կարևորությունը՝ հիշելով, որ ժամանակին իրեն դա չանելու համար շատ էին քննադատում: «Դու պետք է խաղաս իսպանական մամուլի թելադրած խաղը: Անպայման խոսիր իսպաներեն: Եթե չանես այդպես, ապա կդառնաս նրանց խաղալիքը, նրանք կծաղրեն ու կքննադատեն քեզ: Ես տեսնում […]
14:39 16.11.2023
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը կարիերան կարող է շարունակել ֆրանսիական «Նանտում»: Ըստ տեղեկությունների՝ Լիգա 1-ը ներկայացնող ակումբն արդեն բանակցություններ է սկսել «Պարի Նիժնի Նովգորոդի» հետ 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ: Նշվում է, որ ռուսական ակումբը Սևիկյանին գնահատում է 3.5 միլիոն եվրո, իսկ ՌՊԼ-ի մյուս ակումբների համար սահմանված է 5.5 միլիոն եվրո: Սևիկյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում […]
14:25 16.11.2023
ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես ներկայացրել է Եվրո-2024-ի հիմնական մրցաշարի գնդակը: Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Գերմանիայի 10 քաղաքներում։ Առաջնության մեկնարկային խաղը կանցկացվի Մյունխենում, իսկ եզրափակիչը՝ Բեռլինում։ Հիմնական մրցաշարը նախատեսված է 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։