TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

ՍՊՈՐՏ

Էդգար Սևիկյանը կարիերան կարող է շարունակել «Նանտում»

14:39 16.11.2023

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը կարիերան կարող է շարունակել ֆրանսիական «Նանտում»: Ըստ տեղեկությունների՝ Լիգա 1-ը ներկայացնող ակումբն արդեն բանակցություններ է սկսել «Պարի Նիժնի Նովգորոդի» հետ 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ: Նշվում է, որ ռուսական ակումբը Սևիկյանին գնահատում է 3.5 միլիոն եվրո, իսկ ՌՊԼ-ի մյուս ակումբների համար սահմանված է 5.5 միլիոն եվրո: Սևիկյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում […]

̰
Ներկայացվել է Եվրո-2024-ի պաշտոնական գնդակը

14:25 16.11.2023

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես ներկայացրել է Եվրո-2024-ի հիմնական մրցաշարի գնդակը: Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Գերմանիայի 10 քաղաքներում։ Առաջնության մեկնարկային խաղը կանցկացվի Մյունխենում, իսկ եզրափակիչը՝ Բեռլինում։ Հիմնական մրցաշարը նախատեսված է 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

̰
ՀՀ հավաքականը  մեկնարկեց պարտությամբ. Մ19 ԵԱ

14:01 16.11.2023

Մինչև 19 տարեկանների Հայաստանի հավաքականը պարտությամբ է մեկնարկել Խորվաթիայում սկսված Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Առաջին տուրում մեր թիմը 1-2 հաշվով զիջել է Խորվաթիայի հավաքականին: Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականին հաշվի մեջ առաջ է մղել Էդիկ Վարդանյանը: Երկրորդ կեսի միջնամասում խորվաթները երկու գոլ են խփել ու հաղթանակ տարել: Նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարում կանցկացնի երկրորդ հանդիպումը՝ […]

̰
Բռնցքամարտի Մ22 տարեկանների ԵԱ. Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ

12:24 16.11.2023

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամներ Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն առնվազն բրոնզե մեդալներ են ապահովել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում: Կանանց 60 կգ քաշային կարգում Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակչում մենամարտել է Իտալիայի ներկայացուցիչ Ֆերանտե Դոնատելայի հետ և հաղթել է 5:0 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ և ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Քառորդ եզրափակչում 5:0 […]

̰
Կցանկանայի Մբապեին տեսնել «Ռեալում»․ Ռոդրիգո

09:29 16.11.2023

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն ասել է, որ կցանկանար Կիլիան Մբապեին տեսնել Մադրիդի «Ռեալում». «Կցանկանա՞մ, որ «Ռեալը» պայմանագիր կնքի Մբապեի հետ։ Իհարկե, նա համաշխարհային մակարդակի խաղացող է»,-ասել է նա։ Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել հարձակվողի ծառայություններով։

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Ռիչարդ Առնոլդը լքել է զբաղեցրած պաշտոն

08:51 16.11.2023

«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Ռիչարդ Առնոլդը լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ «Անհավանական արտոնություն էր ծառայել այս մեծ ֆուտբոլային ակումբին վերջին 16 տարիների ընթացքում: Վերելքների և վայրէջքների ընթացքում մեր անձնակազմի և երկրպագուների նվիրվածությունը մշտական ​​է մնացել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին հավատարմության և նվիրվածության համար»,-Առնոլդի խոսքերն է մեջբերել «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։ […]

̰
Եղիշե Մելիքյանը հրաժարվել է հոկտեմբեր ամսվա լավագույն մարզչի մրցանակից

08:21 16.11.2023

«Փյունիկ» ՖԱ-ն հայտարարություն է տարածել։ «Եղիշե Մելիքյանը ճանաչվել է IDBank Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, սակայն մեր գլխավոր մարզիչը հրաժարվել է մրցանակից` հիմնավորելով թափանցիկության ու չափորոշիչների բացակայությունը լավագույնների որոշման կարգում: «Արդարություն այս հարցով չեմ տեսնում, այնպես է ստացվում, որ երբ ցանկանում են մրցանակը տալիս են, երբ` ոչ, ոչ, իսկ ես, երբ ցանկանում եմ, ընդունում […]

̰
Այն, ինչ Պեպն արել է ֆուտբոլի հետ, անհավանական է․ Մեսսի

21:55 15.11.2023

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան անհավանական բաներ է արել ֆուտբոլի համար. «Այն, ինչ Պեպն արել է ֆուտբոլի հետ, անհավանական է: Նա փոխեց այն, բայց ոչ միայն Իսպանիայում, այլև Եվրոպայում և ամբողջ աշխարհում, բայց դրա պատճառով նա նաև վնասեց ֆուտբոլը, քանի որ շատ մարդիկ այժմ փորձում են ընդօրինակել նրան՝ […]

̰
Կարեն Առաքելյանը՝ «Ուրարտու-2»-ի նոր գլխավոր մարզիչ

21:31 15.11.2023

«Ուրարտու» ՖԱ-ն հայտարարել է նոր նշանակման մասին։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու-2»-ի նոր գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Կարեն Առաքելյանը։ Մասնագետը երկար տարիներ աշխատել է մեր ակումբի ակադեմիայի կառուցվածքում, մարզել պատանի ֆուտբոլիստներին։ Հիշեցնենք, որ այս պաշտոնում նա փոխարինել է ռուս մարզիչ Իգոր Պադերինին, որը «Ուրարտուի» երկրորդ թիմը գլխավորում էր 2022 թվականի հուլիսից: Շնորհավորում ենք մասնագետին […]

̰
Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Հայաստանի առաջին մեդալը

21:03 15.11.2023

Մոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն ունի։ Էլիդա Քոչարյանը 1/4 եզրափակիչում մրցում էր իտալացի Ֆերանտե Դոնատելայի հետ ու հաղթեց մեծ առավելությամբ։ Մեր մարզուհին շատ լավ դիմավորում էր ձախակողմյան կեցվածքով մրցակցին և աշխատելով առաջին համարով մենամարտը շահեց 5։0 հաշվով։ Էլիդան ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։

̰
Օլիվյե Ժիրուն որակազրկվել է մրցավարին վիրավորելու համար

20:30 15.11.2023

Իտալական «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մրցավար Ռոզարիո Աբիսոյին վիրավորելու համար որակազրկվել է Ա Սերիայի երկու խաղով։ «Լեչեի» դեմ 12-րդ տուրի խաղում Ժիրուն ավելացված ժամանակում դեղին քարտ էր ստացել կանոնների խախտման համար, ինչից հետո վիրավորել էր մրցավարին: Վերջինս ուղիղ կարմիր քարտ էր ցույց տվել նրան: Այս մրցաշրջանում Ժիրուն «Միլանի» կազմում անցկացրել է 15 խաղ, խփել է […]

̰
Դատարանն ավարտին է հասցրել Դանի Ալվեշի գործով հետաքննությունը

20:12 15.11.2023

Բարսելոնայի դատարանն ավարտել է Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշի գործի հետաքննությունը, ով մեղադրվում է գիշերային ակումբում աղջկա բռնաբարության մեջ։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։ Հաղորդվում է, որ շուտով պետք է սկսվի փորձնական փուլը, որից հետո որոշում կկայացվի խաղացողի նկատմամբ։ Մեղադրող կողմին և պաշտպանությանը հինգ օր է տրվել դատավարության այս փուլին նախապատրաստվելու համար։

̰
Հնարավոր է՝ Ռոնալդուի «Ալ Նասրը» մասնակցի եվրոպական Չեմպիոնների լիգային

19:55 15.11.2023

ՈՒԵՖԱ-ն նախատեսում է հրավիրել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրին»՝ մասնակցելու Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանին, սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Ալի Ալ-Հարբին։ ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը հետաքրքրված է սաուդյան ակումբին հրավիրելու հարցում, քանի որ թիմում խաղում է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան կապ է հաստատելու ՈՒԵՖԱ-ի հետ՝ […]

̰
Ցիցիպաս-Ռունե հանդիպումը մնացել է անավարտ․ ATP

19:24 15.11.2023

Թուրինում ընթացող ATP ամփոփիչ մրցաշարի A խմբի Ստեֆանոս Ցիցիպաս-Հոլգեր Ռունե հանդիպումը մնացել է անավարտ։ Առաջին սեթում 1-2 հաշվի ժամանակ Ցիցիպասը վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել հանդիպումը։ Հաղթանակը շնորհվել է դանիացի թենիսիստին։

̰
Հայտնի է Մաքգրեգորի հաջորդ մենամարտի ժամկետը

18:55 15.11.2023

UFC-ի երկու քաշային կարգում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի մարզիչ Ջոն Կավանան նշել է, թե երբ իռլանդացին կվերադառնա ութանկյուն։ «Մենք հույս ունեինք, որ հաջորդ մենամարտը կկայանա ապրիլին, սակայն, հավանաբար, դա կլինի ամռանը։ Խոսքը հուլիսի մասին է։ Դա աշխարհի վերջը չէ, ընդամենը մի քանի ամիս։ Հիմա Քոնորը վայելում է մարզումները, և ինչո՞ւ չշարունակել նույն ոգով»,- մարզիչի խոսքերը […]

̰
Հայաստանի հավաքականը կիսում է առաջին տեղը․ շախմատի ԵԱ

18:30 15.11.2023

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին: Հաղթանակի են հասել Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը: Շանթ Սարգսյանի և Սամվել Տեր-Սահակյանի մրցախաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը կիսում է առաջին տեղը Գերմանիայի և Լեհաստանի թիմերի հետ: Հայաստանի կանանց հավաքականը 3.5-0.5 հաշվով հաղթել է Շվեյցարիայի թիմին […]

̰
Ջուդ Բելինգեմը լքել է Անգլիայի հավաքականի ճամբարը

17:55 15.11.2023

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը բաց կթողնի Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին երկու տուրերի հանդիպումները։ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը վնասվածք ունի և չի մասնակցի Մալթայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների դեմ նոյեմբերին կայանալիք խաղերին։ Հիշեցնենք, որ անգլիացիները ժամկետից շուտ նվաճել են Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։

̰
«Լիվերպուլի» ֆուտբոլիստի հայրն ազատ է արձակվել

17:34 15.11.2023

«Լիվերպուլի» կոլումբացի ֆուտբոլիստ Լուիս Դիասի հայրն ազատ է արձակվել, հայտնում է Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 26-ամյա Դիասը հասցրել է հանդիպել հայրիկի՝ Լուիս Մանուել Դիասի և ընտանիքի մյուս անդամների հետ։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծնողներին հայրենիքում առևանգել էին հոկտեմբերի վերջին, սակայն Դիասի մայրը՝ Սիլենիս Մարուլանդը, մի քանի օր անց հայտնվել էր ազատության մեջ։ Լուիս Դիասն անգլիական […]

̰
Հայտնի է Ուսիկ-Ֆյուրի մենամարտի օրը

17:16 15.11.2023

Գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի և բրիտանացի Թայսոն Ֆյուրիի մենամարտը կկայանա 2024 թվականի փետրվարի 17-ին, հաղորդում է ESPN US-ը։ Մենամարտը կկայանա Ռիադում: Ուսիկի ու Ֆյուրիի միջև մենամարտը նախատեսված էր 2023 թվականի դեկտեմբերին, սակայն երբ Թայսոնը բռնցքամարտի կանոններով մենամարտ անցկացրեց Ֆրենսիս Նգանուի հետ, չեմպիոնների այս դիմակայությունը տեղափոխվեց հաջորդ տարի: Թայսոն […]

̰
Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Շվեյցարիա

16:31 15.11.2023

Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է շվեյցարական Նյուշատել քաղաք, որտեղ ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում նոյեմբերի 17-ին կմրցի Շվեյցարիայի Մ-21 ընտրանու հետ: Թիմը նոյեմբերի 18-ին կմեկնի ֆինլանդական Տուրկու, որտեղ նոյեմբերի 21-ին կհյուրընկալվի Ֆինլանդիայի հասակակիցներին: Մ-21 հավաքականի կազմում մրցավայր են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝ Դարպասապահներ Գոռ Մատինյան – ԲԿՄԱ Սերգեյ Միքայելյան – «Փյունիկ» Վլադ Չատունց […]

̰
7 հայ ծանրորդներ Մեքսիկայում մասնակցում են աշխարհի երիտասարդական առաջնությանը

12:11 15.11.2023

Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում այսօր մեկնարկում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի 7 ներկայացուցիչներ: Ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի ուղեկցությամբ մրցավայր են մեկնել Գոռ Սահակյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Գարիկ Կարապետյանը (102 կգ): Աղջիկների թիմում ընդգրկված են Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և […]

̰
Ֆուտբոլիստի համար գլխավոր որակը ինտելեկտն է․ Սիմեոնե

10:23 15.11.2023

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է լավ ֆուտբոլիստի հիմնական որակի մասին. «Յուրաքանչյուր խաղացող, որ հայտնվում է մեր թիմում, լավն է: Բայց գլխավորը ինտելեկտն է։ Խելացի խաղացողը արագ է հասկանում, թե ինչ է կատարվում թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Երբ ձեր հայտացուցակում ունեք 16-17 խելացի խաղացող, գործերը կատարելը շատ ավելի հեշտ է դառնում: «Ատլետիկոյում» […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում է անցկացրել

09:52 15.11.2023

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի ազգային հավաքականը երեկ բաց մարզում է անցկացրել: ՀՖՖ-ն ներկայացրել է մարզման տեսանյութը, որին նաև երկրպագուներ են ներկա եղել: Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ուելսի ընտրանուն, իսկ նոյեմբերի 20-ին կմեկնի Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին կխաղա Խորվաթիայի ընտրանու հետ։

̰
«Նապոլին» նոր մարզիչ ունի

09:21 15.11.2023

Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը աշխատանքից ազատել է գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիային և նրա պաշտոնում նշանակել Վալտեր Մացցարիին։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Գարսիան այս ամառ հրավիրվեց նեապոլցիներին մարզելու Լուչիանո Սպալետիի փոխարեն, որը 33 տարվա մեջ առաջին անգամ հաղթեց իտալական Ա Սերիան։ Սակայն հիմա Ա Սերիայում անցկացրած 12 հանդիպումներից հետո «Նապոլին» 21 […]

̰
Իսպանիան ռասիստական երկիր չեմ համարում․ Ռոդրիգո

09:02 15.11.2023

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Ռոդրիգո Գոեսը խոսել է իսպանական մարզադաշտերում Վինիսիուս Ժունիորի հասցեին հնչած ռասիստական ​​վիրավորանքների մասին։ «Այն, ինչ տեղի ունեցավ, շատ դժվար էր։ Ես Իսպանիան ռասիստական ​​երկիր չեմ համարում, չնայած այստեղ էլ ռասիստներ կան, ինչպես բոլոր երկրներում։ Չի կարելի բոլորի մասին խոսել փոքրամասնության պատճառով։ Մենք այս առումով խնդիրներ չունենք։ Մարզադաշտերում մի փոքր ավելի դժվար […]

̰
«Ուրարտուի» կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանի ապաքինման համար կպահանջվի 4-6 ամիս

08:32 15.11.2023

«Ուրարտուի» կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանի մոտ, որը գտնվում էր վերականգնողական փուլում, ախտորոշվել է խաչաձև առաջնային կապանի վնասվածքի կրկնություն։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստը վիրահատվել է հոկտեմբերի սկզբին։ Նշվում է, որ ապաքինման համար կպահանջվի 4-6 ամիս։

̰
Խորվաթիայի առանցքային խաղացողներից մեկը բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ խաղը

20:15 14.11.2023

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը վնասվածքի պատճառով չի օգնի Խորվաթիայի հավաքականին Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին երկու տուրերի հանդիպումներում։ Այս մասին հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 29-ամյա ֆուտբոլիստը վնասվածք ունի և չի միանա ազգային թիմին, որը պատրաստվում է Լատվիայի և Հայաստանի հավաքականների դեմ խաղերին։ Մատեո Կովաչիչը բաց էր թողել նաև Հայաստանի հավաքականի դեմ […]

̰
Ֆուտբոլի Էրիտրեայի հավաքականը հրաժարվել է մասնակցել ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարին, որպեսզի ֆուտբոլիստները չփախչեն երկրից

19:43 14.11.2023

Ֆուտբոլի էրիտրեայի ազգային հավաքականը հրաժարվել է մասնակցել 2026թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին։ Էրիտրեայում մտավախություն ունեն, որ ֆուտբոլիստներն արտագնա հանդիպումներից հետո չեն վերադառնա հայրենիք և քաղաքական ապաստան կխնդրեն հյուրընկալող երկրում, հաղորդում է The Guardian-ը։ Էրիտրեայի նախագահ Իսայաս Աֆեվորկիի օրոք ընդունվել է ցմահ զինապարտության մասին օրենք, ինչն էլ շատ ֆուտբոլիստների և մարզիկների ստիպում է հեռանալ երկրից։ Էրիտրեայի […]

̰
Զայրացած Պոչետինոն չի սեղմել Գվարդիոլայի ձեռքը

19:26 14.11.2023

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է հարցին թե ինչու «Չելսիի» մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Անգլիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպումից հետո չի սեղմել իր ձեռքը։ Հանդիպումը կայացել էր Լոնդոնում և ավարտվել 4-4 հաշվով։ Խաղից հետո Պոչետինոն չէր սեղմել Գվարդիոլայի ձեռքը, փոխարենը գնացել էր մրցավարների մոտ՝ բողոքելու նրանց աշխատանքից։ «Ոչ մի խնդիր.․․ Դա խնդիր չէ։ Այս […]

̰
GOAT․ Յուրա Մովսիսյանը ԱՄՆ-ում հանդիպել է Արթուր Ալեքսանյանի հետ

19:08 14.11.2023

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը լուսանկար է հրապարակել ըմբշամարտի աշխարհի քառակի, Եվրոպայի 6-ակի և Օլիմպիական խաղերի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հետ, որն այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: «GOAT»,- մակագրել է լուսանկարը Մովսիսյանը: GOAT – Greatest of all time, նշանակում է բոլոր ժամանակների մեծագույնը։

̰
BACK_TO_TOP