18:43 14.11.2023
Մյունխենի «Բավարիան» խփած գոլերի քանակով սահմանել է Բունդեսլիգայի նոր ռեկորդ։ Թոմաս Տուխելի սաները 11-րդ տուրում հաղթել էին «Հայդենհայմին» 4-2 հաշվով: Այժմ մյունխենցիներն առաջնությունում 42 գոլ ունեն իրենց ակտիվում։ Բունդեսլիգայում էլ ոչ մի թիմ իր առաջին 11 հանդիպումներում 40 գոլից ավելի չի խփել: Այս մրցաշրջանում «Բավարիայի» ամենախոշորը «Դարմշտադտի» նկատմամբ 8-0 հաշվով հաղթանակն էր: Իսկ «Բոխումին» թիմը […]
18:28 14.11.2023
Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերն ամուսնացել է, հաղորդում է Bild-ը։ 37-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը 23-ամյա հանդբոլիստուհի Անիկա Բիսելն է։ Պսակադրությունը կայացել է գերմանական Տեգերնզե քաղաքում։ Մասնակցել են ամենամտերիմ մարդիկ՝ շուրջ 20 հոգի։ Անիկա Բիսելը սոցցանցերում փոխել է ազգանունը՝ դարձնելով Նոյեր։ Գերմանական մամուլի համաձայն՝ նա փոքրիկի է սպասում և մայր կդառնա գարնանը։
18:11 14.11.2023
Ինչպես հաղորդում է French Fooball Weekly-ն՝ հղում անելով France Bleu Provence-ին, Զինեդին Զիդանը համաձայնել է զբաղեցնել «Մարսելի» գլխավոր տնօրենի պաշտոնը, սակայն Զիդանը կհամաձայնի այդ աշխատանքին միայն մեկ պայմանով՝ որ ակումբը վաճառվի և նոր սեփականատեր ունենա։ Նշվում է, որ ակումբի և Զիդանի միջև պայմանագիր կնքելու բանակցությունները շարունակվում են։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը 2024 թվականի […]
17:48 14.11.2023
91 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը վստահ հաղթանակով է մեկնարկել Չեռնոգորիայում ընթացող Եվրոպայի Մ22 առաջնությունում։ Մեկնարկային գոտեմարտում հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է վրացի Ջումկա Ջաիանիին։ Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը հաղթել է 4-1 հաշվով, երկրորդում պարտվել է 0-5, իսկ երրորդում տապալել է մրցակիցին, և մրցավարը անմիջապես դադարեցրել է մենամարտը։
17:26 14.11.2023
Ուզբեկստանում մեկնարկել է WBC 61-րդ համաժողովը, որին մասնակցում է Բռնցքամարտի Համաշխարհային խորհրդի 112 անդամ երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ Այս մասին հայտնում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիան։ Տաշքենդում են բռնցքամարտի ֆեդերացիաների մի շարք պաշտոնյաներ, աշխարհահռչակ բռնցքամարտիկներ։ Հայաստանից համաժողովին մասնակցում է Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը։ Համաժողովից հետո տեղի կունենա բռնցքամարտի մեծ երեկո, որտեղ Հայաստանը […]
17:04 14.11.2023
«Կրասնոդարի» հարձակվող Օլակունլե Օլուսեգունն ասել է, թե ինչ է մտածում թիմակից Էդուարդ Սպերցյանի մասին։ «Իմ կարծիքով, Սպերցյանը «Յուվենտուսի» մակարդակի խաղացող է, նա կարող է խաղալ այնտեղ և դառնալ առաջատար։ Էդուարդն իր խաղաոճով շատ նման է «Մանչեսթեր Յունայթեդից» Ֆերնանդեսին»,- РБ Спорт-ի թղթակցի հետ զրույցում ասել է ֆուտբոլիստը։ ՌՊԼ-ի այս մրցաշրջանում Էդուարդը անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով […]
16:25 14.11.2023
Փարիզյան ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է իր հեթ-տրիկը «Ռեյմսի» դեմ խաղում։ Լուիս Էնրիկեի թիմը հաղթել էր 3:0 հաշվով։ «Ես միշտ ուրախանում եմ, երբ հեթ-տրիկի հեղինակ եմ դառնում։ Լինում են պահեր, երբ ավելի վատ եմ խաղում և ավելի քիչ եմ գոլեր խփում, բայց այս հանդիպումից գոհ եմ։ Ապագայիս մասին հիմա չեմ ցանկանում խոսել։ Հիմա դրա […]
16:11 14.11.2023
Հայաստանը 10 մասնակից ունի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում։ Այն մեկնարկել է նոյեմբերի 13-ին և կավարտվի 24-ին՝ Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում: Հայաստանը ներկայացնում են՝ Էմին Օհանյան՝ Մ18 Արսեն Դավթյան՝ Մ18 Ալեքս Սահակյան՝ Մ18 Ռոբերտ Փիլիպոսյան՝ Մ16 Էրիկ Գասպարյան՝ Մ16 Բենիկ Ագասարով՝ Մ14 Աստղիկ Հակոբյան՝ Մ18 Նվարդ Հայրապետյան՝ Մ16 Անի Ավետիսյան՝ Մ14 Անահիտ Մկրտչյան՝ […]
15:38 14.11.2023
Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի D խմբի 9-րդ տուրի Հայաստան-Ուելս հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: «Ձեր շնորհիվ նոյեմբերի 18-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը կլինի լեփ-լեցուն։ Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար»,- նշվում է ՀՖՖ-ի հրապարակման մեջ։ Հայաստանի ու Ուելսի հավաքականների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 18։00-ին:
15:12 14.11.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանում 4-րդ անգամ անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Մրցաշարին 33 երկրի 59 պարային զույգեր են մասնակցել: Հայաստանից լավագույն արդյունքը ցույց է տվել Նիկիտա Զեմլյանոյ – Կսենիա Արսենտիեվա պարային զույգը՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Սպորտային պարերի աշխարհի երիտասարդական առաջնությանը հանդես է եկել նաև Էդգար Խաչատրյան […]
14:57 14.11.2023
Իտալիայի Թուրին քաղաքում անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնությունում (ATP Finals) աշխարհի 7-րդ ռակետ, օլիմպիական չեմպիոն, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը խմբային փուլի առաջին մրցախաղում 6:7 (3:7), 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։ Կարմիր խմբում Զվերեւի և Ալկարասի հետ ընդգրկված են նաեւ ռուսաստանցիներ Դանիիլ Մեդվեդեւը (3) և Անդրեյ Ռուբլյովը […]
14:44 14.11.2023
Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում նոյեմբերի 15-ին կմեկնարկի ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականն արդեն ժամանել է մրցավայր: Մեդալների համար կպայքարեն Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ ) և Գարիկ Կարապետյանը (102 կգ)։ Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 23-ին:
14:27 14.11.2023
Ֆուտբոլի Ռուսաստանի Ազգային լիգայի 18-րդ տուրում Տուլայի «Արսենալը» մրցակցի խաղադաշտում 3-0 հաշվով հաղթել է «Սարատովին» ։ Հաշիվը երկրորդ րոպեին բացել է հայազգի ֆուտբոլիսետ Իշխան Գելոյանը, որը մասնակցել է ամբողջ խաղին։ Դա 31-ամյա կիսապաշտպանի երրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում։ Իշխան Գելոյանը 5 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում։
14:00 14.11.2023
Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը փոխել է իմիջը։ Բրազիլիայի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստը նոր սանրվածքով լուսանկար է հրապարակել սոցցանցերում։ «Նոր տեսք»,- գրել է բրազիլացին լուսանկարին կից։ Հիշեցնենք, որ Նեյմարը վերականգնվում է ծնկի վնասվածքից ու բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը։ Նախորդ ամռանն «Ալ Հիլալը» ֆրանսիական ՊՍԺ-ին 90 միլիոն եվրո էր վճարել բրազիլացու […]
13:39 14.11.2023
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթել է Ավստրիայի թիմին: Հաղթական միավորը վաստակել է Սամվել Տեր-Սահակյանը: Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Շանթ Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել: Կանանց Հայաստանի հավաքականը 3.5-0.5 հաշվով պարտության է մատնել Իտալիայի թիմին: Հաղթանակի են հասել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը, իսկ Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի […]
18:54 13.11.2023
Կոսովոյի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի I խմբի 8-րդ տուրի խաղում 1-0 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին: Առաջին խաղակեսում գոլի հեղինակ է դարձել Միլոտ Ռաշիցան: Իսրայելի հավաքականը 11 միավորով շարունակում է մնալ երրորդ տեղում, Կոսովոյի թիմը 10 միավորով չորրորդն է: Խմբի աղյուսակը 16 միավորով գլխավորում են ռումինացիները, Շվեյցարիայի հավաքականը 15 միավորով երկրորդն է:
18:30 13.11.2023
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին սկսել է հավաքը՝ պատրաստվելով Ուելսի և Խորվաթիայի դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին երկու տուրերի հանդիպումներին։ Վնասվածքից լիարժեք չապաքինվելու պատճառով «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը չի միանա հավաքականին: Նրան կփոխարինի Վբեյմար Անգուլոն «Ալաշկերտից»։ Նոյեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին, ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա Հայաստանի հավաքականի բաց մարզումը: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝ […]
17:42 13.11.2023
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը WhoScored-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 8,6։ «Զենիթի» դեմ արտագնա խաղում (1-1) Սպերցյանը դարձել էր գոլի հեղինակ։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 15 խաղի, դարձել 7 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
16:45 13.11.2023
Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը նշել է, որ կցանկանար Կիլիան Մբապեին տեսնել «Բավարիայում». «Կցանկանա՞մ պայմանագիր կնքել Կիլիան Մբապեի հետ.․․ Ակնհայտորեն այո։ Կիլիանը Կիլիանն է, նա արտասովոր ֆուտբոլիստ է։ Նա շատ խելացի է, գիտի, թե ինչ է ուզում, և եթե նրան չեն տալիս հնարավորություն, նա գիտի, թե ինչու։ Մենք լավ հարաբերություններ ունենք։ Եթե նա ցանկանա միանալ մեր […]
13:36 13.11.2023
Հայ բռնցքամարտիկները հաղթական մրցելույթներ են ունեցել Ռոստովում կայացած Բարեկամության գավաթ միջազգային 5-րդ մրցաշարում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Կրտսեր տարիքի պատանիների շրջանում (2009-2010թթ.) մրցաշարի հաղթող են դարձել Հայկ Կարապետյանը (48կգ) և Սամվել Ասլանյանը (60կգ)։ Ավագ տարիքի պատանիների շրջանում(2007-2008թթ) մրցաշարի հաղթող են դարձել Վահրամ Դովլաթբեկյանը (46կգ), Աղվան Բաղդասարյանը (54կգ) և Արտյոմ Ստեփանյանը (66կգ)։ Երկրորդ տեղն է […]
13:10 13.11.2023
«Սլովանի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը հաղթական գոլ է խփել Սլովակիայի առաջնության 14-րդ տուրի «Սկալիցայի» հետ խաղում: «Սլովանը» հաղթել է 1-0 հաշվով: Բարսեղյանը, որը խաղին մասնակցել է մեկնարկից, դարպասը գրավել է 84-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի խաղացողը, որն առաջիկա խաղերին մասնակցելու հրավեր չի ստացել Ալեքսանդր Պետրակովից, փոխարինվել է ավելացված ժամանակում: 57-րդ րոպեից «Սլովանը» խաղացել է 10 ֆուտբոլիստով: Սլովակիայի […]
09:53 13.11.2023
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի հետ, իսկ կանանց հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտվեց Սերբիային: Տղամարդկանց առաջնությունում հաղթեց միայն Հրանտ Մելքումյանը: Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվեց, հայտնում է Հայաստանի Շախմատի Ֆեդերացիան։ Կանանց առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը ոչ-ոքի […]
09:22 13.11.2023
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացատրել է, թե որն է միլանյան ակումբի գլխավոր ուժը․ «Փաստն այն է, որ մենք միասնական թիմ ենք, և երբ դժվարություններ կան, դա հատկապես պարզ է երևում։ Միասնությունը լավագույն զենքն է»,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերում FCInter1908.it-ը։ Մխիթարյանը միլանյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։
08:23 13.11.2023
Իտալիայի Ա Սերիայի 12-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել է «Ֆրոզինոնեին»։ Առաջին կեսից հետո միլանյան թիմը հաղթեց 1։0 հաշվով։ 43-րդ րոպեին գրեթե դաշտի կենտրոնից կատարած հարվածով գոլի հեղինակ է դարձել Ֆեդերիկո Դիմարկոն։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։
23:17 12.11.2023
Մոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը ռինգից հաղթանակած հեռացավ նաև 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը, որի մրցակիցը գերմանացի Միշել Սիմենսն էր։ Մեր մարզիկը թե’ տեխնիկապես, թե’ ֆիզիկապես գերազանցեց մրցակցին ու հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, նոյեմբերի 13-ին` մրցումային երկրորդ օրը, ռինգ դուրս կգա Հենրիկ Ճղրիկյանը։
22:20 12.11.2023
Հայաստանի հավաքանները 5 արծաթե և 5 բրոնզե մեդալով են ավարտել ելույթները Երևանում անցկացված Սամբոյի մեծահասակաների աշխարհի 2023 թվականի առաջնությունում: Մրցումային վերջին՝ երրորդ օրը, ԱԱ-ի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Ավետիք Պողոսյանը, Բորիս Շատվերյանը և Դավիթ Գրիգորյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Վաչիկ Վարդանյանը: Մարտական սամբոյի 88 կգ քաշայինների եզրափակչում Ավետիք Պողոսյանը գոտեմարտել է Միջազգային ֆեդերացիայի դրոշի […]
21:16 12.11.2023
Մոնտենեգրոյում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը Հայաստանը սկսում է հաղթանակով։ Մրցաշարի գործող փոխչեմպիոն 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը վստահ հաղթանակ է տոնել Ռումինիան ներկայացնող Մարիան Սալիի նկատմամբ։ «Մեր մարզիկը մեկ գլուխ բարձր էր ռումինացուց և նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին։ Արդյունքում բոլոր մրցավարները 5։0 հաշվով միաձայն հաղթանակը շնորհեցին Ասլիկյանին»,-հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
20:10 12.11.2023
Հայաստանի սամբոյի հավաքականի վերջին ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը հռչակվեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն՝ մարզական սամբոյի 98 կգ քաշայինների եզրափակչում զիջելով Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Անտոն Կոնավալովին: Ավելի վաղ արծաթե մեդալներ էին նվաճել նաև Բորիս Շատվերյանը և Ավետիք Պողոսյանը, իսկ Վաչիկ Վարդանյանն արժանացել է բրոնզե մեդալի։