Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.86
  • RUBLE
    4.88
  • 437.49
WEATHER
+19.09 oC

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

19:54 02.06.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ կնքել է 6 տարվա պայմանագիր: Անգլիացին իսպանական ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում:

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» համակարգում էր 2004 թվականից, թիմի կազմում 352 խաղում խփել է 23 գոլ, կատարել 92 գոլային փոխանցում։ 26-ամյա եզրային պաշտպանն ակումբի հետ 9 տիտղոս է նվաճել, այդ թվում` երկու անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, մեկ անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:51 04.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:45 04.06.2025

Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ-ից։ ...

Արտաշատ-Երևան ավտոճանապարահին այրվել է ավտոմեքենա

10:40 04.06.2025

Արտաշատ-Երևան ավտոճանապարահին այրվել է ավտոմեքենա

Հունիսի 4-ին, ժամը 07:18-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարահին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։34-ին, մարվել՝ 07։43-ին: Երևան-Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին այրվել է Samand մակնիշի ավտոմեքենան: ...

Դեսպան Մակունցը հանդիպել է Alliance for democracy նախաձեռնության ղեկավար Դեյվիդ Սալվոյի հետ

10:35 04.06.2025

Դեսպան Մակունցը հանդիպել է Alliance for democracy նախաձեռնության ղեկավար Դեյվիդ Սալվոյի հետ

Հունիսի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Գերմանական Մարշալ հիմնադրամի Alliance for democracy նախաձեռնության ղեկավար Դեյվիդ Սալվոյի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Հիմնադրամը ոչ կուսակցական ուղեղային կենտրոն է, որը կատարում է հետազոտություններ և վերլուծություններ տրանսատլանտյան և գլոբալ հարցերի վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումների, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և ՀՀ-ԱՀ […] ...

Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք

10:30 04.06.2025

Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք

Հունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է: Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։ Այն ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր, պայմանավորված մոծակների բազմացման և տարածման համար բարենպաստ պայմաններով։ Վարակված մարդկանց շուրջ 80%-ի […] ...

ՄԻՊ-ը հյուրընկալել է Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի աշակերտներին

10:25 04.06.2025

ՄԻՊ-ը հյուրընկալել է Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի աշակերտներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի աշակերտներին, հխյտնում են Պաշտպանի աշխխտակազմից։ «Այցի նպատակն էր «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի ծրագրի շրջանակում ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...

BACK_TO_TOP