TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+25.09 oC

ՍՊՈՐՏ

Բորիս Շատվերյանը՝ Աշխարհի առաջնության փոխչեմպիոն

19:37 12.11.2023

Բորիս Շատվերյանը Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում 0:5 հաշվով զիջելով Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովին: Այսօր ավելի վաղ ԱԱ-ի արծաթե մեդալակիր էր դարձել նաև Ավետիք Պողոսյանը, իսկ Վաչիկ Վարդանյանը բրոնզե մեդալ էր նվաճել:

̰
Ավետիք Պողոսյանը՝ Աշխարհի առաջնության փոխչեմպիոն

19:02 12.11.2023

Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Ավետիք Պողոսյանն արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակչում զիջելով Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Սայիդ Սայիդովին: Պողոսյանը մեկնարկային գոտեմարտում 6:2 հաշվով առավելության էր հասել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ, այնուհետև ուժեղ էր գտնվել Թուրքմենստանի ներկայացուցիչ Սերդար Հոջամուրամեդովից, ապա՝ ղրղզ Բեկտեն Էրկեբայի Ուլուից: Ավելի վաղ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր էր դարձել […]

̰
Վաչիկ Վարդանյանը՝ սամբոյի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

16:12 12.11.2023

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Վաչիկ Վարդանյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող աշխարհի առաջնությունում: Հայաստանի ևս երեք ներկայացուցիչ այսօր կպայքարի ԱԱ-ի չեմպիոնի կոչման համար:

̰
Հայ 3 սամբիստ դուրս է եկել եզրափակիչ. Սամբոյի ԱԱ

14:40 12.11.2023

Հայ 3 սամբիստ դուրս է եկել Երևանում ընթացող սամբոյի Աշխարհի առաջնության եզրափակիչ: Մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը 4 գեղեցիկ հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովի հետ։ 98 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 3 փայլուն հաղթանակից հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Անտոն Կոնավալովի (ՖԻԱՍ) հետ։ Մարտական […]

̰
Նարեկ Աղասարյանը չի միանա ազգային հավաքականին

13:27 12.11.2023

Ֆուտբոլիստ Նարեկ Աղասարյանը չի միանա ազգային հավաքականին, նրա փոխարեն մեր ընտրանուն կմիանա Վբեյմար Անգուլոն։ «Տեղեկացնում ենք, որ վնասվածքից լիարժեք չապաքինվելու պատճառով Նարեկ Աղասարյանը չի միանա ազգային հավաքականին: Նրա փոխարեն մեր ընտրանուն կմիանա Վբեյմար Անգուլոն»,- ասվում է ՀՖՖ հայտարարության մեջ: ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի խմբային փուլի վերջին երկու տուրերում կկայանան Հայաստան-Ուելս և Խորվաթիա-Հայաստան […]

̰
Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել «Զենիթի» դեմ խաղում

13:07 12.11.2023

ՌՊԼ 15-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Զենիթին»: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ 63-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը։ Հայ ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ խաղին: Այս խաղից հետո «Կրասնոդարը» 32 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Զենիթը» 30 միավորով 2-րդն է։

̰
Մբապեն հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ռեյմսի» դեմ խաղում

12:35 12.11.2023

Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Ռեյմսի» դարպասը: Հեթ-տրիկ է ձևակերպել Կիլիան Մբապեն: 24-ամյա հարձակվողը 13 գոլով գլխավորում է Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների ցանկը: «ՊՍԺ»-ն տարել է 4-րդ անընդմեջ հաղթանակը և 27 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ շրջանցելով «Նիսին»: «Ռեյմսը» 20 միավորով 4-րդ տեղում է:

̰
Հայ բռնցքամարտիկները հաղթական մրցելույթներ են ունեցել Ռոստով քաղաքում կայացած բռնցքամարտի միջազգային 5-րդ մրցաշարին

11:23 12.11.2023

Հայ բռնցքամարտիկները հաղթական մրցելույթներ են ունեցել Ռոստով քաղաքում կայացած «Кубок дружбы» բռնցքամարտի միջազգային 5-րդ մրցաշարին։ Կրտսեր տարիքի պատանիների շրջանում (2009-2010թթ.) մրցաշարի հաղթող են դարձել  Հայկ Կարապետյանը (48կգ), Սամվել Ասլանյանը (60կգ), իսկ ավագ տարիքի պատանիների շրջանում (2007-2008թթ) մրցաշարի հաղթող են դարձել Վահրամ Դովլաթբեկյանը (46կգ), Աղվան Բաղդասարյանը (54կգ), Արտյոմ Ստեփանյանը (66կգ): 2-րդ տեղն է զբաղեցրել Նարեկ Ամիրյանը  […]

̰
Շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել ԵԱ- ում

10:43 12.11.2023

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի թիմային առաջնությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տղամարդկանց պայքարում Հայաստանի ընտրանին մրցում էր Չեռնոգորիայի ընտրանու հետ: Հայկ Մարտիրոսյանը, ով մրցում է առաջին խաղատախտակին, ինչպես նաև Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները: Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տոնել: Չեռնոգորիա-Հայաստան` 1,5-2,5: Կանանց թիմն անդրանիկ տուրում ուժերն էր չափում […]

̰
Մթնոլորտն աննկարագրելի էր․ Սամբոյի ԱԱ-ի մրցումային երկրորդ օրվա հայ մեդալակիրներն ամփոփել են իրենց արդյունքները

22:33 11.11.2023

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները, ովքեր դարձան աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրվա մեդալակիրներ, ամփոփել են ԱԱ-ն: «Տարիքս ու ժամանակը խանգարեց չեմպիոնության համար պայքարին: Արդեն 40 տարեկան եմ: Աշխարհի առաջնության արծաթե մեդալ նվաճելն այս տարիքում մեծ պատիվ է ինձ համար, մեր ազգի համար: Իմ ազգն ու իմ հողն ինձ ուժ է տալիս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում […]

̰
Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին 2500 մեքենաներից բաղկացած հերթ է գոյացել

19:40 11.11.2023

Լեհաստանի հետ սահմանին 2500 մեքենաներից բաղկացած հերթ է գոյացել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն։ «Լեհաստանից Ուկրաինայի ուղղությամբ, ըստ լեհ գործընկերների տեղեկությունների, նոյեմբերի 11-ի առավոտվա դրությամբ մոտ 2500 մեքենա է սպասում սահմանը հատելու համար։ Սա բոլոր երեք ուղղություններով. իրականում դրանց կեսը գտնվում են Յագոդին անցակետի ուղղությամբ»,- […]

̰
Լա լիգա․ «Ժիրոնան» հերթական հաղթանակը տարավ

19:28 11.11.2023

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի խաղում «Ժիրոնան» հյուրընկալվելիս կամային հաղթանակի հասավ «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ ՝ 2:1 հաշվով: Հյուրերի կազմում գոլերը խփեցին Արտեմ Դովբիկը (42-րդ րոպե) և Սավիոն (65-րդ րոպե): Մադրիդցիների կազմում գոլի հեղինակ է դարձել Ալվարո Գարսիա Ռիվերան (5-րդ րոպե): Հաջորդ տուրում թիմը նոյեմբերի 27-ին կհյուրընկալի «Ատլետիկին»:

̰
«Տոտենհեմն» ավելացված ժանանակում 2 գոլ բաց թողեց ու պարտվեց

18:58 11.11.2023

ԱՊԼ 12-րդ տուրում «Տոտենհեմն» արտագնա խաղում 1։2 հաշվով պարտվեց «Վուլվզին»։ 3-րդ րոպեին Ջոնսոնն առաջ մղեց լոնդոնյան թիմին։ 91-րդ րոպեին Սարաբիան հավասարեցրեց հաշիվը, իսկ 6 րոպե անց Լեմինան խփեց նաև 2-րդ գոլը։ Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» 26 միավորով 2-րդն է։ «Վուլվերհեմփթոնը» 15 միավորով բարձրացավ 12-րդ տեղ։

̰
Սամբիստ Արամ Աղաջանյանը՝ ԱԱ-ի արծաթե մեդալակիր

18:28 11.11.2023

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Արամ Աղաջանյանը Երևանում ընթացող աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել: Եզրափակչում Աղաջանյանը գոտեմարտել է FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող մարզիկի հետ և 0-3 հաշվով զիջել մրցակցին բավականի լարված գոտեմարտում: Այսօր ԱԱ-ի չեմպիոնության համար կպայքարի նաև Վահրամ Գրիգորյանը:

̰
Իտալիայի հավաքականի հայտացուցակը Հյուսիսային Մակեդոնիայի և Ուկրաինայի դեմ խաղերի համար

17:50 11.11.2023

Իտալիայի հավաքականի մամուլի ծառայությունը ներկայացրել է Հյուսիսային Մակեդոնիայի և Ուկրաինայի դեմ խաղերի համար հայտացուցակը։ Ընդհանուր առմամբ ցուցակում ընդգրկված է 29 խաղացող։ Իտալիայի հավաքականն իր խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Ուկրաինային զիջելով երեք միավոր:

̰
Պաոլո Մալդինին կդառնա «Ալ Իթիհադի» նոր տնօրենը

17:19 11.11.2023

Պաոլո Մալդինին կդառնա «Ալ Իթիհադի» նոր տնօրենը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Միլանի նախկին ղեկավարը շուտով պայմանագիր կկնքի Սաուդյան Արաբիայի ակումբի հետ։ Հունիսի 6-ին Մալդինին հեռացվել է «ռոսոներիների» տեխնիկական տնօրենի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2019 թվականից։

̰
Այսօր մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը

16:40 11.11.2023

Այսօր մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 11-ից 20-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Հայաստանի տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Կանանց թիմի կազմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը: […]

̰
Վահագն Չալյանը՝ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. Սամբոյի ԱԱ

15:42 11.11.2023

Երևանում շարունակվում է սամբոյի Աշխարհի առաջնությունը։ Վահագն Չալյանը (88 կգ) դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Սա հայ մարզիկների 4-րդ բրոնզե մեդալն է մրցաշարում։ Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջին մեդալները նվաճել են Արման Ավանեսյանն ու Սարգիս Վարդանյանը։ Հայաստանի սամբոյի կանանց հավաքականի ներկայացուցիչ, 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը ևս բրոնզե մեդալ է նվաճել Երևանում անցկացվող Աշխարհի առաջնությունում։

̰
Խմբից դուրս գալու հնարավորություն ունենք. Գրիգորի Բաբայան

15:08 11.11.2023

«Աստանայի» գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջիկա հանդիպումների մասին։ «Մենք հենց այնպես չենք ֆուտբոլ խաղում։ Մեր թիմը մեծ աշխատանք է կատարել։ Դեռ ոչինչ կորած չէ։ Հաջորդ հանդիպումը Զագրեբի «Դինամոյի» հետ վճռորոշ է լինելու։ Այո, մենք ընդամենը չորս միավոր ենք վաստակել, բայց խմբից դուրս գալու հնարավորություն ունենք»,- Բաբայանի խոսքերն է մեջբերել […]

̰
Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականի ավտոբուսը հայտնվել է հրթիռակոծության տարածքում

13:57 11.11.2023

Իսրայելի հավաքականի ավտոբուսը Թել Ավիվի օդանավակայանի ճանապարհին հայտնվել է հրթիռակոծության տարածքում: Ֆուտբոլիստները օդային տագնապի ազդանշանի ձայնից հետո ստիպված են եղել դուրս գալ ու պատսպարվել թաքստոցում, հայտնում է Telecom Asia Sport-ը: Հավաքականը ուղևորվում էր օդանավակայան, որպեսզի մեկնի Պրիշտինա՝ Եվրո-2024-ի որակավորման փուլի Կոսովոյի հետ խաղին: Նախորդ ամսվա հանդիպումները բաց թողնելու պատճառով Իսրայելը 9 օրում կանցկացնի չորս հանդիպում: […]

̰
Հրանտ-Լենո Ռանոսը մասնակցել է «Բորուսիայի» հաղթանակին

13:17 11.11.2023

Կայացել է Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի «Բորուսիա» Մյոնխենգլադբախ -«Վոլֆսբուրգ» հանդիպումը։ «Բորուսիան» 4-0 հաշվով հաղթել է։ Գոլերով աչքի են ընկել Չվանչարան, Ռեյցը, Օնորան և Պլեան։ Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լենո Ռանոսը՝ փոխարինման դուրս գալով 87-րդ րոպեին։ Այս հանդիպման արդյունքից հետո Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 9-րդ տեղում է Գերմանիայի առաջնության 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։

̰
Էդուարդ Սպերցյանը հավակնում է ՌՊԼ-ի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին

12:45 11.11.2023

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հավակնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։ Նախորդ ամիս 23-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի առաջնությունում մասնակցել է 3 խաղի ու դարձել 2 գոլի հեղինակ։ Ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են նաև Իվան Սերգեևը («Զենիթ»), Եգոր Գոլենկովը («Ռոստով»), Միլան Գայիչը (ԲԿՄԱ) և Յուրի Դյուպինը […]

̰
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը առաջիկա խաղերի համար

12:25 11.11.2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է թիմի կազմը Ուելսի (նոյեմբերի 18) և Խորվաթիայի (նոյեմբերի 21) հավաքականների դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին երկու տուրերի հանդիպումների համար, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Դարպասապահներ Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա» Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան) Կամո Հովհաննիսյան […]

̰
«Ալ Հիլալը» կարող է Նեյմարին  հեռացնել թիմի հայտացուցակից

11:58 11.11.2023

Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլալը» դիտարկում է Նեյմարին Պրո լիգայի գրանցումից հեռացնելու տարբերակը, հայտնում է GOAL-ը: Լիգայի կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր թիմում կարող է ընդգրկված լինել 8 արտասահմանցի ֆուտբոլիստ: Բրազիլիայի հավաքականի հարձակվողից բացի «Ալ Հիլալի» կազմում են նաև Յասին Բունուն, Կալիդու Կուլիբալին, Ռուբեն Նևեշը, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, Ալեքսանդր Միտրովիչը, Մալկոմը և Միշայել Օլիվեյրան: Թիմի գլխավոր մարզիչ […]

̰
Սպերցյանը կարող է տեղափոխվել  «Յուվենտուս»

11:26 11.11.2023

Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», գրում է իտալական Tuttosport-ը: Իտալական ակումբի ներկայացուցիչներն ուսումնասիրում են Սպերցյանի խաղը և մտադիր են տեղափոխությունը ձևակերպել մինչև մրցաշրջանի ավարտը։ «Յուվենտուսի» սկաուտները ներկա են գտնվել Հայաստանի հավաքականի մի քանի խաղի: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 14 խաղի, խփել 6 […]

̰
Բենզեման առաջին հեթ-տրիկն է գրանցել Սաուդյան Արաբիայում

11:00 11.11.2023

«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման Պրո լիգայում առաջին անգամ դարձել է հեթ-տրիկի հեղինակ: 13-րդ տուրի «Աբհայի» դեմ խաղի առաջին խաղակեսում նա հաշիվը բացել է 11-մետրանոցից, իսկ ընդմիջումից հետո 15 րոպեում խփել է ևս երկու գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: Սաուդյան Արաբիայի առաջնության 13 խաղում Բենզեման աչքի է ընկել 8 գոլով և չորս գոլային փոխանցումով: […]

̰
Հայ մարզիկները բրոնզե մեդալներ են նվաճել Երևանում անցկացվող Սամբոյի աշխարհի 2023 թվականի առաջնության մեկնարկային օրը

10:24 11.11.2023

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամներ Արման Ավանեսյանը, Սարգիս Վարդանյանը և Վարսիկ Գրիգորյանը բրոնզե մեդալներ են նվաճել Երևանում անցկացվող Սամբոյի աշխարհի 2023 թվականի առաջնության մեկնարկային օրը: Սարգիս Վարդանյանը (79 կգ), որն առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնությանը, մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել բուլղարացի մրցակցի նկատմամբ, այնուհետև 6:5 հաշվով հաղթել է Տրինիդադ և Տոբագոյի ներկայացուցիչ Ջոշուա Ջեյմսին և […]

̰
Հայաստանի հավաքականը առաջին մեդալներն է նվաճել սամբոյի աշխարհի առաջնությունում

21:30 10.11.2023

Երևանում մեկնարած սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մեդալը նվաճել է Արման Ավանեսյանը։ Մարտական սամբոյի մրցաշարի 98 կգ քաշային կարգում նա դարձել է բրոնզե մեդալակիր: Բրոնզե մեդալի է արժանացել նաև Սարգիս Վարդանյանը։ Հիշեցնենք, որ սամբոյի աշխարհի առաջնությունն անցկացվում է մարզահամերգային համալիրում և կավարտվի նոյեմբերի 12-ին։

̰
Հիանալի մենամարտ է լինելու. լեգենդար Հոլիֆիլդը՝ Ուսիկի և Ֆյուրիի մարտի մասին

21:19 10.11.2023

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդը խոսել է ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի և բրիտանացի Թայսոն Ֆյուրիի միջև կայանալիք տիտղոսային մենամարտի մասին։ «Երկու տղաներն էլ լավն են, հիանալի մենամարտ է լինելու: Ե՛վ Ուսիկը, և՛ Ֆյուրին հրաշալի բռնցքամարտիկներ են, բայց ես հաստատ գիտեմ, որ Ալեքսանդրի դեմ Թայսոնը լավագույնս պատրաստ կլինի: Նա նույն մարզավիճակում չի լինի, ինչ Նգանուի դեմ»,- ասել […]

̰
Մոհամեդ Սալահը` Անգլիայի առաջնության հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

21:00 10.11.2023

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը դարձել է Անգլիայի առաջնության հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Նախորդ ամիս եգիպտացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 3 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։ «Լիվերպուլը»  զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը։ Պրեմիեր լիգայի 11 խաղում Սալահը դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

̰
BACK_TO_TOP