TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+25.09 oC

ՍՊՈՐՏ

Բասկետբոլի Հայաստանի առաջնություն․ «Ֆոքսիսի» հաղթական մեկնարկը

20:32 10.11.2023

Շարունակվում է  Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի  առաջնությունը: «Ֆոքսիսը» առաջին հանդիպումը մրցաշարում անցկացրեց երեկ և «Արաբկիրի» հետ խաղում  իր հաշվին խոշոր հաշվով հաղթանակ գրանցեց` 103: 82 Հաշվով: Տեղի կունենա նաև «Ուրարտու»-«Կիլիկիա» խաղը:

̰
Պոստեկոգլուն երրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց ամսվա լավագույն խաղացող

19:56 10.11.2023

Լոնդոնի «Տոտենհեմի» ավստրալացի գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն երրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչը։ Հոկտեմբերին «Տոտենհեմը» երեք հաղթանակ է տարել երեք խաղում` «Լուտոն Թաունի» (1:0), «Ֆուլհեմի» (2:0) եւ «Քրիսթալ Փելասի» (2:1) նկատմամբ։ 58-ամյա մասնագետը պատմության մեջ առաջինն է, ում հաջողվում է նշանակումից հետո երեք ամիս անընդմեջ ստանալ լավագույն մարզչի մրցանակը։  

̰
Մեզ ժամանակ է պետք. Անչելոտին` «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգման մասին

19:36 10.11.2023

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է մադրիդյան ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին. «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգո՞ւմ։ Մեզ ժամանակ է պետք այդ մասին մտածելու համար»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն: Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 12 տուրից հետո 29 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։

̰
Երևանում տեղի է ունեցել Սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնության բացումը

19:00 10.11.2023

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիսավոր արարողությամբ տրվել է Սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնության պաշտոնական մեկնարկը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, սամբոյի Հայաստանի և միջազգային ֆեդերացիաների ղեկավարները: ԿԳՄՍ նախարար Ժաննա […]

̰
Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը՝ Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնության համար

13:51 10.11.2023

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկում է սամբոյի մեծահասակների 2023 թվականի աշխարհի առաջնությունը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ներկայացնում է աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը՝ Կանայք՝ Արփինե Մնացականյան (50 կգ), Վարսիկ Գրիգորյան (54 կգ), Մելինե Մամիկոնյան (59 կգ), Մարինա Մարտիրոսյան (65 կգ), Սուսաննա Մարուքյան (72 կգ), Նելլի Ավետիսյան (80 կգ), Աննա Մկրտչյան (+80 […]

̰
Բռնցքամարտի   աշխարհի  չեմպիոնը տեղափոխվում է  UFC

22:28 09.11.2023

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Դեոնտեյ Ուայդլերը ասել է, որ սկսում է խառը մենամարտերի իր կարիերան ու պայմանագիր կկնքի UFC-ի հետ։ «Մտածում եմ այն մասին, որ զբաղվեմ UFC-ով ու բռնցքամարտով։ UFC-ում ես կլինեմ վտանգավոր մարդ»,- ամերիկացու խոսքերը մեջբերել է Blue Blood Sports TV-ն։ Պրոֆեսիոնալ ռինգում Դեոնտեյ Ուայդլերն անցկացրել է […]

̰
Բարդ խնդիր է սպասվում, բայց պետք է այն ավարտին հասցնենք. Ֆերնանդեշ

20:59 09.11.2023

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Կոպենհագենից» կրած պարտությունը (3:4). «Մեզ շատ բարդ խնդիր է սպասվում, բայց պետք է այն ավարտին հասցնենք։ Առջևում երկու հանդիպում կա, և մենք պետք է հաղթենք դրանք։ Մինչ այս երեկո մեր նպատակն էր հաղթել վերջին երեք հանդիպումներում։ Այսօր չկարողացանք հաղթել»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

̰
Եվրո-2024․ Անգլիայի հավաքականի կազմը

20:41 09.11.2023

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։ Նոյեմբերի 17-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում Անգլիան կընդունի Մալթայի թիմին, նոյեմբերի 20-ին Սկոպյեում կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Դարպասապահներ․ Սեմ Ջոնսթոն («Քրիսթալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերտոն»), Աարոն Ռամսդեյլ («Արսենալ»)։ Պաշտպաններ․ Լեւի Քոլվիլ («Չելսի»), Լյուիս Դանք («Բրայթոն»), Մարկ Գեհի («Քրիսթալ Փելաս»), […]

̰
Ռեշֆորդի եղբայրը ձերբակալվել է Մայամիում

20:18 09.11.2023

Մարկուս Ռեշֆորդի եղբորը մեղադրանք է առաջադրվել ընտանեկան բռնության համար։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողի ավագ եղբայրը՝ Դեյն Ռեշֆորդը, ձերբակալվել է հոկտեմբերի 20-ին Մայամիում և ազատ է արձակվել 1500 դոլար գրավի դիմաց: Նրան մեղադրանք է առաջադրվել ծեծկռտուքի համար, որը որակվում է որպես ընտանեկան բռնություն։ Գործով դատական ​​նիստը նշանակված է նոյեմբերի 27-ին։ Մեղադրյալն իր […]

̰
Արարատի ֆուտբոլիստը հրավիրվել է Կոմորյան կղզիների հավաքական

19:34 09.11.2023

«Արարատի» ֆուտբոլիստ Կասիմ Հաջին հրավիրվել է Կոմորյան կղզիների հավաքական՝ Աշխարհի առաջնության աֆրիկյան գոտու ընտրական փուլի հանդիպումներին մասնացելու համար: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը, փոխանցում է armsport.am-ը: Կոմորների ընտրանին նոյեմբերի 17-ին կհյուրընկալի Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության, իսկ նոյեմբերի 21-ին՝ Գանայի ընտրանուն: Կասիմ Հաջին ընթացիկ մրցաշրջանում «Արարատի» կազմում մասնակցել է 16 խաղի, դարձել է 3 գոլի […]

̰
Յուվենտուսը հայտարարել է Լոկատելիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին

19:01 09.11.2023

Կիսապաշտպան Մանուել Լոկատելին երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ մինչև 2028 թվականի ամառ, հաղորդում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը, փոխանցում է armsport.am-ը: «Յուվենտուսը» Լոկատելիին գնել է «Սասուոլոյից» 2023 թվականի հուլիսին՝ երկու տարվա վարձակալությունից հետո (2021 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի հունիսը)։ Տրանսֆերային գումարը կազմել է 30 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 11 հանդիպում, […]

̰
Գործադիրը գումար կհատկացնի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով

16:48 09.11.2023

Գործադիրը 338,263.8 հազար դրամ կհատկացնի նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 5-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով: Գումարը կուղղվի աշխարհի առաջնությանը հյուրընկալման անդամավճարի (Host Fdd) վճարմանը և կազմակերպչական ծախսերի մասնակի կատարմանը: Հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին բռնցքամարտ մարզաձևը գրանցել է մեծ հաջողություններ. 2022 թ. մայիսի 21-31-ը Երևանում անցկացված բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի […]

̰
Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց

16:19 09.11.2023

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրը։ D խմբում «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Զալցբուրգին»։ «Ինտերը» նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։ Այդ խմբից տեղը փլեյ-օֆֆում ապահովեց նաև «Ռեալ Սոսիեդադը»։ A խմբում «Բավարիան» Հարի Քեյնի դուբլի օգնությամբ հաղթեց «Գալաթասարային» ու նույնպես ապահովեց տեղը լավագույն 16-ի փուլում։ Խմբի մյուս խաղում դրամատիկ […]

̰
Տեղեկություն՝ Խորվաթիա-Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ

12:15 09.11.2023

Նոյեմբերի 21-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի D խմբի վերջին մրցափուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի՝ հանդիպմանը ներկա գտնվել ցանկացող երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի հարավային տրիբունայի մի հատվածը: Տոմսերի արժեքն է 15 եվրո: Տոմսերը կարելի է ձեռք բերել՝ անցնելով հետևյալ հղումով:

̰
Սամբոյի աշխարհի առաջնություն. ամփոփվել է ԿԳՄՍՆ հայտարարած մրցույթը

11:24 09.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփում է Երևանում կայանալիք սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությանն ընդառաջ հայտարարված մրցույթը: Մրցույթի նպատակն էր նպաստել սամբո մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը, հասարակության շրջանում սամբո մարզաձևի նկատմամբ հետաքրքրության խթանմանը: ԿԳՄՍՆ Instagram-ի Story բաժնում նոյեմբերի 7-ին և 8-ին հրապարակվել է 4 հարց՝ […]

̰
Ալկանտարան կարիերան Ա Սերիայում շարունակելու տարբերակներ ունի

09:30 09.11.2023

Տիագո Ալկանտարան կարիերան Ա Սերիայում շարունակելու տարբերակներ ունի, հաղորդում է Fichajes-ը: Իտալական գրանդները պատրաստ են երկարաժամկետ պայմանագիր կնքել «Բարսելոնայի» սանի հետ: Տրանսֆերի հիմնական հավակնորդներն են «Յուվենտուսն» ու «Ինտերը»: Թուրինյան թիմը շտապ ֆուտբոլիստ է փնտրում, ով կփոխարինի Պոլ Պոգբային։ Ալկանտարան հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակ կստանա:

̰
«Ռեալը» վստահ հաղթանակ տոնեց «Բրագայի» հետ խաղում

09:07 09.11.2023

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Ռեալը» Մադրիդում ընդունել էր «Բրագային»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Դիասը, Վինիսիուսն ու Ռոդրիգոն։ «Ռեալը» 12 միավորով շարունակում է գլխավորել C խմբի մրցաշարային աղյուսակը և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։ «Բրագան» 3 միավորով երրորդ տեղում է։ C Խմբի մրցաշարային աղյուսակը Ռեալ – 12 միավոր Նապոլի – […]

̰
Շուտով նա կսկսի գերազանց խաղ ցուցադրել․ Մինասյանը՝ Զախարյանի մասին

23:50 08.11.2023

Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։ «Իսպանիան շատ լավ համապատասխանում է Զախարյանին, բայց նա պետք է հարմարվի: Դա այնքան էլ հեշտ չէ, երբ երիտասարդ ես։ Նա պետք է հոգեպես հարմարվի իսպանական մշակույթին և ապրելակերպին: Ես իսկապես հուսով եմ, որ շուտով նա կսկսի գերազանց խաղ ցուցադրել»,- Մինասյանի խոսքերն […]

̰
Նգանուն Ֆյուրիի հետ ռևանշ մենամարտ է ցանկանում

23:09 08.11.2023

UFC-ի նախկին չեմպիոն կամերունցի Ֆրենսիս Նգանուն, ով հոկտեմբերի 29-ին բռնցքամարտի կանոններով իր առաջին մարտն է անցկացրել բրիտանացի Թայսոն Ֆյուրիի դեմ, ասել է, որ հաջորդ մենամարտի իր ամենացանկալի տարբերակը Ֆյուրիի հետ ռևանշ մենամարտն է։ «Ռևանշ մենամարտն այն է, ինչ ես ամենաշատն եմ ցանկանում: Այսօր ես զգում եմ, որ ինձ համար շատ տարբերակներ կան, բայց ես ուզում […]

̰
Իսլամ Մախաչևն առաջին անգամ գլխավորել է UFC-ի վարկանիշային աղյուսակն անկախ քաշային կարգերից

21:42 08.11.2023

Ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևն առաջին անգամ գլխավորել է UFC-ի վարկանիշային աղյուսակն անկախ քաշային կարգերից։ UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոնը շրջանցել է ամերիկացի Ջոն Ջոնսին, որը նահանջել է երկրորդ տեղ։ Լավագույն հնգյակում են նաև ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկին, բրիտանացի Լեոն Էդվարդսը և բրազիլացի Չարլզ Օլիվեյրան։

̰
Գյունդողանը դժգոհ է իր և իր ընտանիքի հանդեպ «Բարսելոնայի» վերաբերմունքից

21:22 08.11.2023

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը դժգոհ է կատալոնական ակումբում սահմանված չափանիշներից։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Գերմանացի կիսապաշտպանը վրդովվել է, որ Բարսելոնա ժամանելուց հետո ակումբը չի օգնել իրեն և իր ընտանիքին բնակարան գտնելու, տրանսպորտի և կենցաղային այլ հարցերում։ Արդյունքում Գյունդողանը և նրա ընտանիքի անդամներն իրենց «լքված» են զգացել: Խաղացողն իր դժգոհությունները ներկայացրել է ակումբին։ Սրան ի […]

̰
«Բազելը» չի կարողացել ընտրել ամսվա լավագույն, քանի որ գոլ չի խփել

21:02 08.11.2023

Շվեյցարական «Բազելը» հոկտեմբերին ոչ մի գոլ չի խփել։ Այդ պատճառով ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ չի կարողացել ընտրել ամսվա լավագույն գոլը։ «Բազելը» հոկտեմբերի վերջին չորս հանդիպում է անցկացրել և ոչ մի միավոր չի վաստակել։ Այս թիմը զիջել է իր բոլոր մրցակիցներին ընդհանուր 0-10 հաշվով։ Շվեյցարիայի ընթացիկ առաջնությունում «Բազելը» մրցաշարային աղյուսակի վերջին՝ 12-րդ տեղում է՝ […]

̰
Միլանում դանակահարել են ՊՍԺ-ի երկրպագուին

20:43 08.11.2023

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումից առաջ զանգվածային բախում էր տեղի ունեցել «Միլանի» ու ՊՍԺ-ի երկրպագուների միջև, հաղորդում է Corriere della Sera-ն։ Շուրջ 50 ֆանատներ բախվել են Միլանում։ Ավելի ուշ հայտնի է դարձել , որ դանակահարվել է ՊՍԺ-ի երկրպագուներից մեկը։ 34-ամյա տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։  

̰
Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադը» պաշտոնից հեռացրել է գլխավոր մարզչին

20:26 08.11.2023

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց 49-ամյա պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նունու Էշպիրիտու Սանտուն անցած տարվա ամռանն էր գլխավորել «Ալ Իթիհադը»։ Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնության 12 տուրից հետո թիմը 21 միավորով 6-րդն է։

̰
Սան Պաուլուում փորձել են առևանգել Նեյմարի ընկերուհուն եւ երեխային

20:10 08.11.2023

Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Կոտիա քաղաքում փորձել են առևանգել Նեյմարի ընկերուհի Բրունա Բյանկարդիին և նրա նորածին երեխային, հաղորդում է O Globo-ն։ Հանցագործները թալանել են Բյանկարդիի ծնողների տունը, պատանդ են վերցրել նրա մորը, պահանջել են հայտնել դստեր տեղը։ Ավելի ուշ Բյանկարդին հայտնել է, որ ոչ ոք չի տուժել։ Նեյմարի և Բյանկարդիի դուստրը ծնվել է հոկտեմբերի 7-ին։ […]

̰
Ո՞վ է Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը

19:55 08.11.2023

Պորտուգալական «Պորտուի» պաշտպան Պեպեն դարձել է Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը պատմության մեջ։ Խմբային մրցաշարի չորրորդ տուրում «Պորտուն» 2:0 հաշվով հաղթել էր բելգիական «Անտվերպենին»։ Պեպեն ավելացված ժամանակում խփել է «Պորտուի» երկրորդ գոլը, աչքի ընկնելով 40 տարեկան և 254 օրականում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ H խմբում «Պորտուն» և «Բարսելոնան» ունեն 9-ական միավոր։

̰
Նեյմարն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա

19:30 08.11.2023

«Ալ Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա։ Ինչպես հայտնում է Globo-ն, ծնկի վիրահատությունից հետո ֆուտբոլիստի ապաքինումը կտևի մոտ 10 ամիս։ Բրազիլացին վնասվածք էր ստացել ազգային հավաքականի կազմում հոկտեմբերի 17-ին Ուրուգվայի հետ ԱԱ-ի ընտրական փուլի խաղում։ Նրա մոտ ախտորոշվել է խաչաձև կապանների պատռվածք։ Նեյմարն «Ալ Հիլալ» է տեղափոխվել օգոստոսին […]

̰
Մբապեն լավագույնն է աշխարհում․ ՊՍԺ-ի նախագահ

19:12 08.11.2023

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին խոսել է ակումբի համար Կիլիան Մբապեի կարևորության մասին։ Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել էր, որ չի բանակցում Մբապեի հետ, որի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024թ․ հունիս։ «Կիլիանը շարունակում է հասնել զգալի հաջողությունների։ Հնարավոր է, մարդիկ դա ընկալում են, որպես սովորական երևույթ, բայց Մբապեից բացի ոչ […]

̰
Քիմ Քարդաշյանի ապրանքանիշը կդառնա NBA-ի պաշտոնական գործընկերը

18:52 08.11.2023

Քիմ Քարդաշյանի ապրանքանիշը կդառնա NBA-ի պաշտոնական գործընկերը։ Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) և SKIMS-ը հայտարարել են համագործակցության մասին: Ապրանքանիշը կլինի նաև Կանանց ազգային բասկետբոլի ասոցիացիայի (WNBA) և ԱՄՆ բասկետբոլի ասոցիացիայի պաշտոնական գործընկերը։ Որպես գործարքի մաս՝ SKIMS-ը կստանա ավելի մեծ մեդիա լուսաբանում լիգայի հարթակներում:

̰
Զախարյանը և Կովալենկոն չեն հրավիրվել ՌԴ հավաքական

18:25 08.11.2023

Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավեր են ստացել նոյեմբերի 13-ին մեկնարկող մարզական հավաքին մասնակցելու համար։ Ազգային թիմ հրավիրված 29 ֆուտբոլիստների շարքում չեն ընդգրկվել իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոն։ Հայազգի ֆուտբոլիստները բաց էին թողել նաև հոկտեմբերին կայացած հավաքն ու Քենիայի […]

̰
BACK_TO_TOP