TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Զախարյանը և Կովալենկոն չեն հրավիրվել ՌԴ հավաքական

18:25 08.11.2023

Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավեր են ստացել նոյեմբերի 13-ին մեկնարկող մարզական հավաքին մասնակցելու համար։ Ազգային թիմ հրավիրված 29 ֆուտբոլիստների շարքում չեն ընդգրկվել իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոն։ Հայազգի ֆուտբոլիստները բաց էին թողել նաև հոկտեմբերին կայացած հավաքն ու Քենիայի […]

̰
Արթուր Ազարյանն ու Կարեն Նալբանդյանը նշանակումներ են ստացել Եվրոպա լիգայի խաղում

18:03 08.11.2023

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է «Ֆրայբուրգ» (Գերմանիա) – «Բաչկա Տոպոլա» (Սերբիա) հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ, իսկ խաղի մրցավարական անձնակազմի տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը, հաղորդում է ՀՖՖ կայքը: Եվրոպա լիգայի A խմբի 4-րդ տուրի «Ֆրայբուրգ» – «Բաչկա Տոպոլա» խաղը նշանակված է նոյեմբերի 9-ին: 3-րդ տուրից հետո «Ֆրայբուրգը» 6 միավորով երկրորդն է, «Բաչկա Տոպոլան» 1 […]

̰
Ես խմում էի գրեթե մինչև գիտակցությունս կորցնելը․ Ուեյն Ռունին՝ ալկոհոլից կախվածության մասին

17:39 08.11.2023

Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ուեյն Ռունին պատմել է, որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում ունեցել է ալկոհոլային կախվածություն։ «Երբ մոտ 20 տարեկան էի, ալկոհոլն ազատություն էր տալիս ինձ։ Ես խմում էի գրեթե մինչև գիտակցությունս կորցնելը։ Չէի ցանկանում գտնվել մարդկանց շրջապատում։ Եթե դու չես ընդունում մյուսների օգնությունը, կարող ես հայտնվել անդունդի մեջ։ Ես այնտեղ եղել […]

̰
«Բարսելոնան» վաճառում է դարպասի ցանցի, ստադիոնի խոտածածկի կտորներ և ադամանդներ

17:25 08.11.2023

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է ուղիներ փնտրել ֆինանսական խնդիրները թեթևացնելու համար: Ակումբի օնլայն խանութում վաճառքի է հանվել դարպասի ցանցի կտորներ, որոնց արժեքը կազմում է 79, 99 եվրո, «Կամպ Նոու» ստադիոնի խոտածածկի կտորներ, որոնց արժեքը 419.99 եվրո է, ինչպես նաև 1000 եվրո արժողությամբ «Կամպ Նոու» ոսկյա զարդեր և 699 եվրո արժողությամբ ոսկյա շքանշան: Ակումբը նաև վաճառում է […]

̰
Յագո Ասպասը տապալել է VAR-ի էկրանը

17:10 08.11.2023

Վիգոյի «Սելտայի» հարձակվող Յագո Ասպասն ագրեսիվ վարք է դրսևորել «Սևիլիայի» դեմ խաղում։ Հանդիպման ավելացված ժամանակում մրցավարը 11-մետրանոց է նշանակել «Սելտայի» օգտին, սակայն տեսակրկնապատկերը դիտելուց հետո փոխել է իր որոշումը։ Յագո Ասպասը զայրացել է դրանից ու տապալել VAR համակարգի էկրանը։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ Խաղից հետո իսպանացի ֆուտբոլիստը սոցցանցերում ներողություն է խնդրել իր արարքի համար։ […]

̰
ՌՊԼ-ի բոլոր ակումբները ցանկացել են ձեռք բերել Էդգար Սևիկյանին

16:59 08.11.2023

«Պարի Նիժնի Նովգորոդի» գլխավոր տնօրեն Դավիդ Մելիք-Գուսեյնովը պատմել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հայտնվել էր ռուսական ակումբների ուշադրության կենտրոնում։ «Սևիկյանի ծառայություններով հետաքրքրվում էին Ռուսաստանի առաջնության բոլոր ակումբները։ Չկար մի ակումբ, որը չառաջարկեր որևէ պայման։ Այս պահին Էդգարը «Պարի Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ է։ Որոշումը, որը նա կընդունի ապագայի համար, կքննարկվի ակումբում»,- ռուսական ակումբի […]

̰
Կարեն Խաչանովը դուրս է եկել Մեցի մրցաշարի 1/4 եզրափակիչ

16:00 08.11.2023

Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել ֆրանսիական Մեցում ընթացող ATP-250 կարգի մրցաշարում: 1/8 եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը 6-4, 6-4 հաշվով հաղթել է ֆրանսիացի Կոնստան Լեստյենին: Աշխարհի 15-րդ ռակետը հաղթանակի է հասել 1 ժամ 29 րոպեում։ Կիսաեզրափակչի ուղեգրի համար 27-ամյա Խաչանովը կմրցի Մատե Վալկուշ-Ալեքսանդր Շևչենկո զույգի հաղթողի հետ:

̰
Դուք ինձ համար ավելին եք, քան պարզապես մարզիչ․ Մխիթարյանը՝ Լուչեսկուին

15:42 08.11.2023

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալական խոսք է հղել մարզչական կարիերան ավարտած ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուին։ «Տեղեկանալով Ձեր` մարզչական կարիերան ավարտելու մասին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ տաղանդի նկատմամբ Ձեր հավատի համար։ Շնորհակալություն Ձեր վստահության համար։ Շնորհակալություն իմ կարիերայում Ձեր ունեցած դերի համար։ Դուք ինձ համար ավելին եք, քան պարզապես մարզիչ։ […]

̰
«Բարսելոնա»-ն զիջեց «Շախտյոր»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ն հաղթեց «Յանգ Բոյզ»-ին. ՉԼ այլ արդյունքներ

10:10 08.11.2023

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան  խմբային 4-րդ տուրի հանդիպումները: Պայքարի մեջ մտան E, F, G, H խմբերի ակումբները: E խմբում Մադրիդի «Ատլետիկո»-ն տանը խոշոր` 6:0 հաշվով գերազանցեց «Սելթիկ»-ին, իսկ իտալական «Լացիո»-ն նվազագույն հաշվով պարտության մատնեց «Ֆեյենորդ»-ին: F խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ն 2 գնդակ ուղարկեց «Նյուքասլ Յունայթեդ»-ի դարպասը, իսկ «Միլան»-ն առավելության հասավ ՊՍԺ-ի նկատմամբ` 2:1 հաշվով: G խմբում […]

̰
Ցանկանում եմ, որ «Միլանը» միշտ այսպես խաղա․ Պիոլի

09:40 08.11.2023

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՊՍԺ-ի դեմ խաղի արդյունքները (2:1). «Նախորդ հանդիպումը մեր վատագույններից մեկն էր: Այսօր մենք պետք է սրտով խաղայինք անհավանական արդյունքի հասնելու համար։ Պետք է պատիվ տալ տղաներին, թե ինչպես են նրանք խաղում, իսկական թիմ լինելու համար: Սա շատ կարևոր հանդիպում էր փլեյ-օֆֆ դուրս գալու համար […]

̰
Կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը. ՀՖՖ նախագահի ընտրությունը՝ դեկտեմբերի 23-ին

19:19 07.11.2023

Նոյեմբերի 7-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգի միակ հարցը ՀՖՖ 24-րդ հերթական ժողովի անցկացման վայրի, օրվա և ժամի հաստատումն էր: Որոշվեց ՀՖՖ հերթական ժողովն անցկացնել դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում (Խանջյան 27): ՀՖՖ Նախագահի պաշտոնավարման ժամկետի լրացմամբ պայմանավորված՝ նախատեսվող ՀՖՖ 24-րդ հերթական ժողովն ընտրական է։ Համաձայն ՀՖՖ Կանոնադրության […]

̰
Ալ-Հիլալը Մեսսիին 1 մլրդ եվրո աշխատավարձ է առաջարկել

16:29 07.11.2023

Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալն» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին առաջարկել է 1 մլրդ եվրո աշխատավարձ, հայտնում է Le10sport-ը՝ հղում անելով լրագրող Գիլյեմ Բալագային, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի համաձայն, նույնիսկ այն ժամանակ, երբ Մեսսին խաղում էր ՊՍԺ-ում, «Ալ-Հիլալի» ներկայացուցիչները մեկնել են Փարիզ և առաջարկ արել ֆուտբոլիստին: Սակայն արգենտինացին երբեք լրջորեն չի դիտարկել այս առաջարկը և ամառային տրանսֆերային պատուհանի […]

̰
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշար. հաղթողների տասնյակը

16:00 07.11.2023

Փարաքար-Էջմիածին մայրուղում նոյեմբերի 4-ին անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով շուրջ 2000 հոգի է մասնակցել: 13-17 տարեկան դպրոցական տղաների մրցապայքարում հաղթողի կոչումը նվաճել է Վանիկ Մանդոլյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Սամվել Մարուքյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գառնիկ Սարգսյանը: Աղջիկների մրցապայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել […]

̰
Վստահ եմ, որ լավ հանդես կգանք․ Թերզիչը՝ «Նյուքասլի» հետ սպասվող խաղի մասին

13:23 07.11.2023

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Նյուքասլի» հետ սպասվող հանդիպման մասին։ ««Նյուքասլի» դեմ առաջին հանդիպումը ցույց տվեց, որ մենք կարող ենք հանդես գալ այս մակարդակով՝ ցուցադրելով բարձրակարգ խաղ: Նախորդ հանդիպումներում մենք ցույց տվեցինք, որ ունակ ենք ավելիին։ Մենք հնարավորություն ունենք դա ցույց տալու, և ես վստահ եմ, […]

̰
Ես ուզում եմ ապրել ներկայով․ Մեսսի

12:33 07.11.2023

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին. «Ես նախկինում արդեն ասել եմ, որ չեմ մտածում ապագայի մասին։ Ես ուզում եմ ապրել ներկայով: Ֆիզիկապես, ես հիմա հիանալի եմ գործում: Չեմ կարող հստակ պատասխանել, թե դեռ որքան ժամանակ կխաղամ։ Մտադիր եմ խաղադաշտ դուրս գալ այնքան ժամանակ, քանի դեռ զգամ, որ կարող եմ դա […]

̰
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են 4-րդ տուրի հանդիպումները

12:05 07.11.2023

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են խմբային 4-րդ տուրի հանդիպումները: Պայքարի մեջ կմտնեն E, F, G, H խմբերի ակումբները: E խմբում Մադրիդի «Ատլետիկո»-ն տանը կընդունի «Սելթիկ»-ին, իսկ իտալական «Լացիո»-ն կխաղա «Ֆեյենորդ»-ի հետ: F խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ի մրցակիցը «Նյուքասլ Յունայթեդ»-ն է, իսկ «Միլան»-ինը` ՊՍԺ-ն: G խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ ուժերն է չափելու «Յանգ Բոյզ»-ի, «Ցրվենա […]

̰
Մխիթարյանը գրավիչ առաջարկ է ստանալու Սաուդյան Արաբիայից

11:38 07.11.2023

«Ինտերը» դարձել է այն ակումբներից մեկը, որը կպայքարի «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինկիի համար: Լեհ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվելու է 2024 թվականի ամռանը և միլանյան ակումբը հնարավոր է պայքարի «Յուվենտուսի» հետ 29-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: Այդուհանդերձ, FCInterNews-ին հայտնի է դարձել, որ «Ինտերը» այդ քայլին կգնա միայն այն դեպքում, եթե Հենրիխ Մխիթարյանը որոշի հեռանալ Միլանից: 34-ամյա […]

̰
Նոել Գևոր Միքայելյանը հաղթել է նոկաուտով և դարձել WBC վարկածով չեմպիոն

11:23 07.11.2023

Մայամիում կայացել է WBC վարկածով ծանր քաշային կարգի չեմպիոնի կոչման մենամարտը Նոել Գևոր Միքայելյանի և Իլունգա Մակաբուի միջև: Հայ բռնցքամարտիկը երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել աֆրիկացուն և առաջին փորձից դարձել է աշխարհի չեմպիոն: Միքայելյանը կարիերայի 29-րդ մենամարտում 27-րդ հաղթանակն է տարել, որոնցից 12-ը նոկաուտով: Մակաբուի ցուցանիշն է 29 հաղթանակ և 4 պարտություն: «Շատ գոհ […]

̰
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Սամբոյի 2023 թվականի աշխարհի առաջնության ընթացքում մարզահամերգային համալիր այցելել առանց զենքի

10:46 07.11.2023

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, 2023 թ. նոյեմբերի 10-ից 12-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Սամբոյի 2023 թվականի աշխարհի առաջնության ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` հորդորում ենք միջոցառման վայր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, այցելել առանց զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների, ծակող-կտրող գործիքների, ապակյա տարաների, դյուրավառ նյութերի […]

̰
Ես կողմ չեմ Դեմբելեի՝ «Արսենալ» տեղափոխվելուն․ Պետի

20:40 06.11.2023

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեի՝ «Արսենալ» հնարավոր տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Նյուքասլը»: «Ես պայմանագիր չէի կնքի Դեմբելեի հետ։ Նա անընդհատ վրիպում է նպաստավոր դիրքերից և գոլեր չի խփում։ Ես կողմ չեմ Դեմբելեի՝ «Արսենալ» տեղափոխվելուն»,-Պետիի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։ Այս մրցաշրջանում Դեմբելեն ՊՍԺ-ի […]

̰
Այս ակումբում մենք միշտ պետք է պայքարենք․ Օնանա

20:15 06.11.2023

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան խոսել է թիմի անհաջող մեկնարկի մասին։ Այս մրցաշրջանում մանկունիանցիները բոլոր մրցաշարերում պարտվել են 7 խաղ։ «Երբեմն կարող ես պարտվել, բայց պետք է պայքարել յուրաքանչյուր խաղում: Երբեմն մենք սխալներ ենք թույլ տալիս, դա կյանքի մի մասն է: Այս ակումբում մենք միշտ պետք է պայքարենք»,- Օնանի խոսքն է մեջբերել Center Devils-ը: Ֆուտբոլիստը […]

̰
Միլանի երկրպագուները մտադիր են ՊՍԺ-ի դեմ խաղում Դոնարումայի վրա կեղծ թղթադրամներ նետել

18:53 06.11.2023

«Միլանի» ակտիվ երկրպագուները ՊՍԺ-ի հետ ՉԼ խմբային փուլի խաղի համար արշավ են պատրաստել՝ ուղղված փարիզցիների դարպասապահ Ջանլուիջի Դոննարումային, որը նախկինում հանդես է եկել իտալական ակումբում, հայտնում է Football Italia-ն՝ վկայակոչելով Il Corriere della Sera-ին, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի համաձայն՝ երկրպագուները կեղծ թղթադրամներ են նետելու դարպասապահի վրա և կրելու են 71 համարով շապիկներ, ինչը նեապոլիտանական ավանդույթի […]

̰
9 ոսկե և 2 արծաթե մեդալ՝ պաուերլիֆտինգի աշխարհի առաջնությունից

12:14 06.11.2023

Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում: Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 հոգանոց պատվիրակությամբ և նվաճել 9 ոսկե, 2 արծաթե մեդալ: Հայաստանի թիմն ԱԱ-ին մասնակցել է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ: Աշխարհի առաջնությանը 16 երկրի մարզիկներ են մասնակցել։ Մեծահասակների տարիքային խմբում պառկած սեղմում […]

̰
Պարզվել է Մոսկվայի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձի ինքնությունը. նա բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն է

11:25 06.11.2023

Հայտնի է դարձել, թե ով է Մոսկվայի կենտրոնում գտնվող Paulaner Brauhaus Moscow Paveletsky ռեստորանում հրաձգության հեղինակը: Կրակը բացել է բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Նիկիտա Իվանովը՝ այցելուների հետ կոնֆլիկտից հետո։ Ականատեսների խոսքով, հարբած մարզիկը չի կարողացել դուռը կիսել հաստատության հյուրերից մեկի հետ, և երբ պահակները սկսել են բաժանել մարտիկներին, նա կրակ է բացել տրավմատիկ զենքից։ Հարձակվողը 37-ամյա […]

̰
Ավտոարշավորդ Վերստապենը՝ Բրազիլիայի Գրան Պրիի հաղթող

09:40 06.11.2023

Ֆորմուլա 1-ի Բրազիլիայի Գրան Պրիի հաղթող ճանաչվեց Red Bull-ի ավտոարշավորդ Մաքս Վերստապենը։ Լանդո Նորիսը (McLaren) գրավեց  երկրորդ տեղը: Երրորդ տեղը զբաղեցրեց Ֆերնանդո Ալոնսոն (Aston Martin): Այսպիսով, աշխարհի եռակի չեմպիոն Մաքս Վերստապենը պատմական նվաճման հասավ։ 26-ամյա հոլանդացու համար այս հաղթանակը 52-րդն էր կարիերայում, և այս ցուցանիշով նա Ֆորմուլա 1-ի պատմության մեջ բարձրացավ չորրորդ տեղ։

̰
«Յուվենտուսը» հաղթեց արտագնա խաղում

09:13 06.11.2023

Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում «Յուվենտուսն» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։ Թուրինյան թիմի հաղթական գոլը խփեց Միրետին՝ 10-րդ րոպեին։ Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 26 միավորով 2-րդն է։ «Ֆիորենտինան» 8-րդն է 17 միավորով։

̰
Երբեմն շատ դժվար կլինի՝ անհնարինության աստիճան, բայց մեր ընթացքը չենք կասեցնի. Նիկոլ Փաշինյան

22:36 04.11.2023

ՀՀ վարչապտ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել այսօր Էջմիածնում տեղի ունեցած խճուղավազքի մրցաշարի մասին, որում նշել է. «Մենք առաջ կընթանանք քայլելով, երբեմն վազելով, երբեմն շատ դժվար կլինի՝ անհնարինության աստիճան, բայց մեր ընթացքը չենք կասեցնի, որովհետև մեր նպատակն ազատ, ուժեղ, ինքնիշխան, երջանիկ և անվտանգ Հայաստանի Հանրապետությունն է: Էջմիածին քաղաքում տեղի է ունեցել «Հայաստանի […]

̰
Խաչանովը պարտվեց Ցիցիպասին

21:39 04.11.2023

Աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում 3-6, 4-6 հաշվով պարտվեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին: Մինչ այդ 1/8 եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը 3 սեթում հաղթել էր ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինին՝ 4-6, 6-4, 6-2։ ։ Հիշեցնենք, որ 1/16 եզրափակչում Ռոման Սաֆիուլինը սենսացիոն հաղթանակ էր տարել աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասի նկատմամբ։ Փարիզի […]

̰
Մեսսին ու Սուարեսը նորից կխաղան միասին

21:29 04.11.2023

Բրազիլական «Գրեմիոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ձմռանը կհամալրի ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմը, հաղորդում է El Pais-ը։ Կողմերը որոշել են կնքել 1 տարվա պայմանագիր։ «Ինտեր Մայամիում» 36-ամյա ֆուտբոլիստը փաստորեն նորից կխաղա կատալոնական «Բարսելոնայի» իր նախկին թիմակիցներ Լիոնել Մեսիի, Սերխիո Բուսկետսի ու Ժորդի Ալբայի հետ։ Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսն այս տարվա հունվարին էր միացել «Գրեմիոյին», որի հետ […]

̰
Ես երջանիկ եմ «Լոկոմոտիվում». Նաիր Թիկնիզյան

20:35 04.11.2023

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը չի զղջում, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվել եվրոպական ակումբ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին գերմանական, իտալական ու իսպանական ակումբներ։ «Հիմա ուշ է արտասահմանյան ակումբ տեղափոխվելու մասին մտածելու համար։ Եթե մտածեմ միայն դրա մասին, չեմ կարող կենտրոնանալ կարևորի վրա։ Այնպես […]

̰
BACK_TO_TOP