TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+15.09 oC

ՍՊՈՐՏ

Երկրորդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ է տարել միայն Սամվել Տեր-Սահակյանը. FIDE Grand Swiss 2023

17:27 27.10.2023

Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը: Հայաստանից տղամարդկանց մրցաշարին մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը: Երկրորդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ է տարել միայն Սամվել Տեր-Սահակյանը: Մեր մյուս շախմատիստները պարտիաները ավարտել են ոչ-ոքի արդյունքով: 2 տուրից հետո 1,5-ական միավորով առաջատարներին հետապնդողների խմբում են Սամվել Տեր-Սահակյանը, […]

̰
Հայկ Խլոյանը երրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ. ըմբշամարտի Մ23 ԱԱ

17:11 27.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում շարունակում է հաջող ելույթները 97 կգ քաշային Հայկ Խլոյանը: Հայ ըմբիշը որակավորման փուլում 4-1 հաշվով հաղթել էր վրացի Լաշա Տցիլդիանիին, իսկ 1/8 եզրափակչում 7-3 հաշվով առավելության էր հասել չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի Արթուր Արզումանյանի նկատմամբ: Հայկը դուրս էր եկել 1/4 եզրափակիչ, որտեղ ժամանակից շուտ 8-0 […]

̰
4-րդ հայ ըմբիշը դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:45 27.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 4-րդ հայ ըմբիշը դուրս եկավ 1/4 եզրափակիչ: 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչի փուլից և հաղթեց ճապոնացի Կոսեի Տակեշիտային: 1/4 եզրափակչում հայ ըմբիշը կգոտեմարտի թուրք Մերթ Իլբարսի հետ: Ավելի վաղ 1/4 եզրափակիչ էին դուրս եկել Շանթ Խաչատրյանը, Կարեն Խաչատրյանը և Հայկ Խլոյանը:

̰
Հայկ Խլոյանը 2 հաղթանակից հետո դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:26 27.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում հաջող է հանդես գալիս նաև 97 կգ քաշային Հայկ Խլոյանը: Հայ ըմբիշը որակավորման փուլում 4-1 հաշվով հաղթել է վրացի Լաշա Տցիլդիանիին, իսկ 1/8 եզրափակչում 7-3 հաշվով առավելության է հասել չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի Արթուր Արզումանյանի նկատմամբ: Հայկը ևս դուրս է եկել 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի […]

̰
Կարեն Խաչատրյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:09 27.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Կարենը նախ հաղթել էր ֆինն Օտտո Կետոնենին, իսկ հաջորդ գոտեմարտում առավելության է հասել չեզոք դրոշի ներքո հանդես եկող Իլյա Բիտցիևի նկատմամբ: Ավելի վաղ երկու հաղթանակ տանելով՝ 1/4 եզրափակիչ էր դուրս եկել նաև 72 կգ […]

̰
Շանթ Խաչատրյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ըմբշամարտի Մ23 ԱԱ

15:04 27.10.2023

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Շանթը որակավորման փուլի գոտեմարտում 8-0 հաշվով հաղթել էր իտալացի Ջիովաննի Ալեսսիոյին, 1/8-րդ եզրափակչում 10-0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց ղազախ Յերասիլ Նուրբոսինովին:

̰
Կարեն Խաչատրյանը և Շանթ Խաչատրյանը մեկնարկեցին հաղթանակով. ըմբշամարտի Մ23 ԱԱ

13:53 27.10.2023

Ալբանիայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել 5 հայ ըմբիշներ: 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը որակավորման փուլի գոտեմարտում հաղթել է իտալացի Ջիովաննի Ալեսսիոյին, իսկ 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը՝ ֆինն Օտտո Կետոնենին: 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը պարտվել է բուլղարացի ըմբիշին: Մեր մյուս 2 ըմբիշները դեռ մրցագորգ դուրս չեն […]

̰
Նա մեծ ապագա ունի. Մոստովոյը՝ Զախարյանի մասին

11:57 27.10.2023

Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը խոսել է Արսեն Զախարյանի՝ «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխության մասին: «Արսենի տեղափոխությունը հիանալի է: Դեռ վաղ է խոսել նրա խաղի մասին, բայց նա արդեն սուզվել է այդ ֆուտբոլային մթնոլորտում։ Նա հայտնվել է լավ թիմում, որը լավ է հանդես գալիս և խաղում է Չեմպիոնների լիգայում: Զախարյանի խնդիրն այժմ թիմի հիմնական կազմում տեղ […]

̰
Նա լավ կհամապատասխաներ «Պորտուին» կամ «Բենֆիկային». Տորմենան՝ Սպերցյանի մասին

11:44 27.10.2023

«Կրասնոդարի» պաշտպան Վիտոր Տորմենան կարծիք է հայտնել, որ Էդուարդ Սպերցյանն ի վիճակի է հանդես գալ պորտուգալական ուժեղագույն ակումբներում՝ «Պորտուում» և «Բենֆիկայում»։ «Նա լավ կհամապատասխաներ «Պորտուին» կամ «Բենֆիկային», և այնտեղից նա կարող էր էլ ավելի բարձրակարգ ակումբ տեղափոխվել: Հավատում եմ, որ նա շուտով կկարողանա հայտնվել թոփ ակումբում»,- Տորմենայի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։ Մինչ կրասնոդարյան ակումբ տեղափոխվելը […]

̰
Կամո Հովհաննիսյանի գոլը նպաստել է «Աստանայի» հաղթանակին. Կոնֆերենցիաների լիգա

11:20 27.10.2023

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում ղազախական «Աստանան» հյուրընկալվել էր «Բալկանիին»։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը «Աստանայի» մեկնարկային կազմում էին։ Հանդիպման 7-րդ րոպեին հյուրերը Կամոյի գոլի շնորհիվ առաջ են անցել հաշվի մեջ։ «Աստանան» հաղթել է 2-1։ Հովհաննիսյանն ամբողջական խաղ է անցկացրել, իսկ Հարոյանը փոխարինվել է 90-րդ րոպեին։ Ղազախական թիմը Կոսովոյի «Բալկանիի» […]

̰
Ովքեր են ամենաթանկ հայ ֆուտբոլիստները

11:08 27.10.2023

Transfermarkt-ը թարմացրել է եվրոպական մի շարք առաջնությունների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների տվյալները։ Փոփոխության են ենթարկվել կամ մնացել են անփոփոխ նաև մի շարք հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ 11 հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը հատում է 1 մլն եվրոն։ Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է, որի տրանսֆերային արժեքը բարձրացել է 3 մլն եվրոյով և այժմ կազմում է […]

̰
«Նոան» Գյումրիում հաղթել է «Շիրակին»

10:51 27.10.2023

Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Նոան» Գյումրիում հաղթել է «Շիրակին»։ 16-րդ րոպեին Արթուր Միրանյանն առաջ է մղել հյուրերին։ 34-րդ րոպեին Միրանյանը կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ Այս խաղից հետո «Նոան» 24 միավորով 5-րդն է։ «Շիրակը» 8-րդն է 10 միավորով։

̰
Սա իմ կարիերայի ամենակարևոր մենամարտն է. Լեոն Հարտ

10:31 27.10.2023

Գերմանիայում բնակվող հայ բռնցքամարտիկ Լեոն Հարտը (Լևոն Հակոբյանը) պատրաստվում է իր հերթական մենամարտին։ Հոկտեմբերի 28-ին գերմանական Բիլեֆելդ քաղաքում 35-ամյա բռնցքամարտիկը WBC միջմայրցամաքային գոտու պաշտպանության ու IBF Եվրոպայի չեմպիոնական գոտու տիտղոսի համար կմրցի ֆրանսիացի Ժան-Ժակ Օլիվիերի հետ։ Կարևորագույն մենամարտին հայ բռնցքամարտիկը նախապատրաստվում է նոր մարզչական շտաբի հետ։ «Վերջին տարիներին չեմ ունեցել կոնկրետ մեկ մարզիչ: Մարզվել եմ […]

̰
2025թ․ Եվրոպայի կարատեի մեծահասակների առաջնությունը կանցկացվի Հայաստանում

00:00 27.10.2023

Բուդապեշտ քաղաքում տեղի է ունեցել կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WKF) կոնգրեսը, որտեղ քննարկվել են առաջիկա տարիների ծրագրերը: Քննարկման է դրվել նաև 2025թ․ Եվրոպայի կարատեի մեծահասակների առաջնությունը Հայաստանում անցկացնելու հարցը, որը բավարարվել է: 1-ին անգամ միջազգային պաշտոնական առաջնությունը կանցկացվի Հայաստանում: Նախնական համաձայնություն կա Հայաստանում անցկացնելու նաև 2027թ․ Եվրոպայի կարատեի պատանիների, մեծահասակների և մինչև 21 տարեկանների առաջնությունը:

̰
Մեսսին աջակցել է   Նեյմարին

23:31 26.10.2023

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին աջակցել է «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարին, ով օրեր առաջ ծնկի լուրջ վնասվածք էր ստացել: «Մաղթում եմ քեզ շատ ուժ»,- գրել է Մեսսին սոցցանցում՝ կցելով Նեյմարի հետ լուսանկարը։ Հիշեցնենք, որ բրազիլացին վնասվածք էր ստացել Ուրուգվայի հավաքականի դեմ խաղում։

̰
Ռանոսի և Ադամյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ

22:57 26.10.2023

Transfermarkt-ը թարմացրել է գերմանական Բունդեսլիգան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Հայաստանի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքը չի փոխվել և այժմ կազմում է 1 մլն եվրո։ Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստի՝ Սարգիս Ադամյանի («Քյոլն») տրանսֆերային արժեքը ևս մնացել է անփոփոխ՝ 1 մլն եվրո։ Ինչ վերաբերում է Բունդեսլիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին, ապա ցանկը գլխավորում են […]

̰
Իսրայելում նախատեսված բոլոր ֆուտբոլային հանդիպումները ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես չեղարկել է

22:30 26.10.2023

Իսրայելում ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերն անորոշ ժամկետով չեղարկվել են։ Որոշումն ուժի մեջ կմնա մինչև կազմակերպության հետագա ծանուցումը: «Իսրայելում անվտանգության ներկա իրավիճակի մանրակրկիտ գնահատումից հետո ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է, որ ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի հանդիպումները Իսրայելում չեն անցկացվի մինչև հետագա ծանուցումը: Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիան և ակումբները՝ «Մաքքաբի Հայֆային» և «Թել Ավիվի Մաքքաբին», խնդրել են իրենց տնային […]

̰
Սուպերհամակարգիչը կանխատեսել է թոփ-5 լիգաների և ՉԼ-ի հաղթողներին

22:10 26.10.2023

Opta-ն սուպերհամակարգչի միջոցով կանխատեսել է այս մրցաշրջանի արդյունքները լավագույն հինգ առաջնություններում և Չեմպիոնների լիգայում։ Չեմպիոնների լիգա․ «Մանչեսթեր Սիթի» – 32,67% «Ռեալ» Մադրիդ – 12,44% «Բավարիա» – 10,70% Անգլիայի Պրեմիեր լիգա. «Մանչեսթեր Սիթի» – 73,7% «Լիվերպուլ» – 11,9% «Արսենալ» – 11,8% Լա Լիգա. «Ռեալ» Մադրիդ – 75,2% «Բարսելոնա» – 13,1% «Ատլետիկո» Մադրիդ – 11,2% Ա Սերիա․ […]

̰
Ինչո՞ւ է ձերբակալվել ՊՍԺ-ի նախկին մարզչի որդեգրած զավակը

21:26 26.10.2023

ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի որդեգրած զավակին՝ Ջոն Վալովիչ-Գալտիեին, ձերբակալել է Ֆրանսիայի ոստիկանությունը: Նա մեղադրվում է գործակալական գործունեությամբ անօրինականորեն զբաղվելու համար։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Նախաքննության շրջանակներում ֆրանսիացի իրավապահները բերման են ենթարկել վեց մարդու։ Հիշեցնենք, որ կատարական «Ալ-Դուհեյլի» ներկայիս գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ՊՍԺ-ից հեռացել է այս տարվա հուլիսին։

̰
Էդուարդ Վարդանյանը կբանակցի UFC-ի հետ

20:42 26.10.2023

Թեթև քաշային կարգում ACA-ի Գրան պրիի հաղթող, խառը մենամարտերում (MMA) ելույթ ունեցող Էդուարդ Վարդանյանը պատմել է, թե երբ է մեկնելու ԱՄՆ՝ UFC-ի հետ բանակցություններ վարելու համար. «Ղազախստանից վերադարձել եմ Հայաստան։ Ղազախստանում մարզավիճակ էի պահպանում։ Նոյեմբերի 6-ին կմեկնեմ ԱՄՆ»,- հայ մարտիկի խոսքերը մեջբերում է Legalbet.kz-ը։ Հիշեցնենք, որ օգոստոսին էդուարդ Վարդանյանը հայտարարել էր, որ բանակցում է UFC-ի […]

̰
Ռեշֆորդը, որը վթարի էր ենթարկվել Rolls Royce-ով, 288 հազար եվրոյով նոր մեքենա է գնել

20:25 26.10.2023

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը նոր մեքենա է գնել սեպտեմբերին իր Rolls Royce-ով վթարի ենթարկվելուց հետո: Այս մասին հայտնում է The Sun-ը։ Ֆուտբոլիստը 250 հազար ֆունտ (288 հազար եվրո) արժողությամբ Mercedes Sprinter է գնել: Սեպտեմբերյան վթարից հետո նա նախընտրում է օգտվել անձնական վարորդի ծառայություններից։ Transfermarkt-ում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում […]

̰
Շվեյցարիայի դատախազությունը դադարեցրել է ՖԻՖԱ-ի նախագահի առնչությամբ դատավարությունը

20:05 26.10.2023

Շվեյցարիայի դատախազությունը դադարեցրել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի առնչությամբ դատավարությունը։ Նա կասկածվում էր պաշտոնական դիրքի չարաշահման, ծառայողական գաղտնիքների մասին օրենքների խախտման ու քրեական հետապնդմանը խոչընդոտելու մեջ։ Հետաքննությունն ընթանում էր 2020 թվականի ամառվանից, գործը փակվել է։ «Սա լիակատար և հստակ հաղթանակ է ինձ, նոր ՖԻՖԱ-ի և արդարադատության համար: Հիմա պարզ է, որ իմ դեմ մեղադրանքներն աղքատ, […]

̰
Իտալիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 10 ամսով

17:04 26.10.2023

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան անգլիական «Նյուքասլի» իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալիին 10 ամսով որակազրկել է խաղադրույքներ կատարելու համար, հաղորդում է Football Italia-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը «Միլանում» խաղալու տարիներին խաղադրույքներ է կատարել իր թիմի մասնակցությամբ խաղերի վրա։ Տոնալին խոստովանել է, որ ունի 3 միլիոն եվրոյի պարտք։ Որակազրկման պատճառով իտալացին բաց կթողնի […]

̰
Հայաստանի հավաքականը նորից նահանջել է

16:44 26.10.2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 4 աստիճան և զբաղեցնում է 95-րդ տեղը։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը նախորդ 2 խաղում պարտություն էր կրել։ Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Խորվաթիան 10-րդն է, Ուելսը՝ 28-րդը, Թուրքիան՝ 38-րդը, իսկ Լատվիան՝ 132-րդը։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են Ֆրանսիան ու […]

̰
«Մանչեսթեր Սիթին» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ. ՉԼ 3-րդ տուր

14:55 26.10.2023

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում տեղի ունեցան 3-րդ տուրի հանդիպումները: E խմբում «Աթլետիկոն» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 2-2 խաղաց «Սելթիկի» հետ: Մադրիդյան թիմը 2-րդն է խմբում՝ 5 միավորով, ու 1 միավորով զիջում է առաջատար «Ֆեյենորդին»: F խմբում ՊՍԺ-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Միլանի» դարպասն ու վաստակեց 6 միավոր, «Նյուքասլը» տանը 0-1 հաշվով պարտվեց «Բորուսիային»: Գերմանական և անգլիական ակումբներն […]

̰
Սկսեցի խոսել ռուսերեն,  հետո հիշեցի, որ նա չի հասկանում. «Իստիկլոլի» դարպասապահը՝ Ռոնալդուի հետ վեճի մասին

14:28 26.10.2023

«Իստիկլոլի» դարպասապահ Ռուստամ Յատիմովը խոսել է «Ալ-Նասրի» հետ Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուի հետ վիճաբանության մասին։ «Ռոնալդուն սկսեց մի փոքր նյարդայնանալ, քանի որ մենք ժամանակ էինք ձգում: Ճիշտն ասած, սկսեցինք հայհոյել իրար։ Ռոնալդուն ժեստ արեց, իսկ ես ինչ-որ բան ասացի, և այդպես շարունակվեց։ Սկսեցի խոսել ռուսերեն, բայց հետո հիշեցի, որ նա չի հասկանում։ […]

̰
Մբապեն գերազանցեց Անրիին

14:09 26.10.2023

Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ռեկորդ է սահմանել իտալական «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում: 24-ամյա Մբապեն գերազանցել է Թիերի Անրիի ռեկորդը և դարձել առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Չեմպիոնների լիգայի 8 անընդմեջ տնային խաղում, հաղորդում է Opta-ն։ Ֆրանսիացի լեգենդար հարձակվող Թիերի Անրիn 2001-2002-ին Լոնդոնի «Արսենալի» կազմում գոլի հեղինակ էր […]

̰
«Ալ Նասրի» լեգենդար հարձակվողը ֆրանսիական ակումբի սեփականատեր կդառնա

13:51 26.10.2023

«Ալ Նասրի» հարձակվող Սադիո Մանեն մտադիր է ձեռք բերել «Բուրժ 18» ակումբը, որը հանդես է գալիս Ֆրանսիայի 4-րդ դիվիզիոնում, հայտնում է leberry.fr-ը: Մանեի և ակումբի ներկայացուցիչների միջև կապ է հաստատվել դեռ 3 տարի առաջ: Հաղորդվում է, որ «Բուրժ 18» ակումբի նախագահը շուտով կհայտնի զբաղեցրած պաշտոնը լքելու մասին:

̰
Լեգենդար Ռոման Բերեզովսկին աշխատանքի է անցել հայկական ակումբում

13:28 26.10.2023

Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ, այժմ ազգային թիմի մարզչական շտաբում աշխատող Ռոման Բերեզովսկին միացել է Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող «Նոային», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 49-ամյա մասնագետը կկատարի դարպասապահների մարզիչի պարտականությունները։ Մինչև այս «Նոայի» դարպասապահների մարզիչը Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովն էր։ Հիշեցնենք, որ մարզչական կարիերայի ընթացքում Ռոման Բերեզովսկին աշխատել է նաև Մոսկվայի «Դինամոյի», […]

̰
Հրապարակվել են աշխարհի 10 ամենաթանկարժեք առաջնությունները

13:05 26.10.2023

Transfermarkt-ը հրապարակել է ֆուտբոլի ամենաթանկարժեք առաջնությունների լավագույն տասնյակը՝ գնահատելով թիմերի կազմերի արժեքը: Աղյուսակը գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգան, լավագույն եռյակում են նաև Լա լիգան ու Ա Սերիան: Թոփ 10 ամենաթանկարժեք առաջնությունները 1. Անգլիայի Պրեմիեր լիգա – 11.04 միլիարդ եվրո 2. Իսպանական Լա լիգա – 4.77 միլիարդ եվրո 3. Իտալական Ա Սերիա – 4.71 միլիարդ եվրո […]

̰
BACK_TO_TOP