12:42 26.10.2023
Պորտուգալիայի հավաքականի ու «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր ելույթը Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբում: «Իրականում ինձ այնքան էլ չեն հետաքրքրում ռեկորդները: Վայելում եմ ժամանակս «Ալ Նասրում»: Մենք աշխատում ենք, որ դառնանք ամենաուժեղ ու ամենալավ թիմը»,- Ֆաբրիցիո Ռոմանոն մեջբերել է Կրիշտիանուի խոսքը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին «Ալ Նասրն» Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ […]
12:19 26.10.2023
Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն փոսն է ընկել Kings League մրցաշարի բացման արարողության ժամանակ, հաղորդում է Mundo Deportivo-ն: 36-ամյա իսպանացին քայլել է դեպի երկրպագուները, որոնք ցանկացել են ինքնագիր վերցնել նրանից: Հեռախոսով տարված լինելով՝ Պիկեն չի նկատել խորը փոսն ու ընկել է: Բարեբախտաբար, իսպանացին վնասվածքներ չի ստացել: Տեղի ունեցածից հետո նա վերադարձել է բեմ և […]
11:48 26.10.2023
Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Վիեննայում ընթացող թենիսի ATP-500 շարքի մրցաշարում ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Երկրորդ մրցախաղում 27-ամյա Խաչանովը 2 սեթում վստահ հաղթանակ տարավ չեխ Իրժի Լեհեչկայի հանդեպ՝ 6-3, 6-1 հաշվով։ Պայքարը տևել է 1 ժամ 7 րոպե։ Կիսաեզրափակիչի ուղեգիրը Խաչանովը կվիճարկի կամ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի, կամ […]
11:29 26.10.2023
Մեն կղզում մեկնարկել է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը: Հայաստանից տղամարդկանց մրցաշարին մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սակակյանը և Մանուել Պետրոսյանը: Առաջին տուրում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Նոդիրբեկ Յակուբոևին, Գաբրիել Սարգսյանը՝ Աքսել Բաչմանին, Հրանտ Մելքումյանը՝ Ալոն Գրինֆիլդին: Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը պարտություն են կրել, իսկ Սամվել Տեր-Սակակյանը ոչ-ոքի է […]
11:14 26.10.2023
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճեց երկու մեդալ: Մանվել Խնձրցյանը (57 կգ) դարձավ աշխարհի փոխչեմպիոն, իսկ Մեժլում Մեժլումյանը (61 կգ) բրոնզե մեդալակիր: Սերգեյ Սարգսյանը (97 կգ) երկու հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում 0-11 հաշվով պարտվել էր ամերիկացի Վիթման Թրումբլին: Այդ գոտեմարտում ստացած վնասվածքի պառտճառով Սերգեյը գորգ դուրս չի […]
10:57 26.10.2023
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում E և H խմբերում մեկական խաղ է կայացել: «Բարսելոնան» հաղթանակի է հասել «Շախտյորի» նկատմամբ և վաստակել է 9 միավոր: Կտալոնացիներից աչքի են ընկել Ֆերան Տորեսը և Ֆերմին Լոպեսը, իսկ հանքագործներից՝ Գեորգի Սուդակովը: «Լացիոն» արտագնա խաղում պարտվել է «Ֆեյենորդին» ու մնացել է 4 միավորով, իսկ նիդերլանդական թիմը վաստակել է 6 […]
09:29 26.10.2023
«Նոա» ՖԱ-ի բժշկական ծառայությունն այսուհետ կգլխավորի Կարեն Ստեփանյանը: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբը ողջունել է Կարեն Ստեփանյանին և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ֆուտբոլիստների քիչ վնասվածքներով:
09:05 26.10.2023
«Նոա» ՖԱ-ի բժշկական բաժինը համալրել է նաև կինեզիստ Արման Եղիկյանը: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբը շնորհավորել է Արման Եղիկյանին կարիերայի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ակումբի բժշկական ծառայության ղեկավար է նշանակվել Կարեն Ստեփանյանը։
08:40 26.10.2023
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» արտագնա հաղթանակ տարավ «Յանգ Բոյսի» նկատմամբ (3-1): Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Էլիան, իսկ հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Հոլանդը, ևս մեկ գոլ խփեց Ականջին։ G խմբի զուգահեռաբար ընթացող խաղում «ՌԲ Լայպցիգը» Դավիդ Ռաումի, Չավի Սիմոնսի և Դանիել Օլմոյի գոլերի շնորհիվ տնային հաղթանակ տարավ Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» […]
21:45 25.10.2023
«Նյուքասլի» հարձակվող Կալում Ուիլսոնը խոսել է 2023 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության մասին: «Այն, ինչ Հոլանդն արեց նախորդ մրցաշրջանում, չի կարելի անտեսել: Եթե չնայենք միջազգային ֆուտբոլին և համեմատենք վիճակագրությունը, Հոլանդը պետք է հաղթի մրցանակը: Չի կարելի անտեսել Մեսսիին, ով առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։
21:12 25.10.2023
Անգլիայի Պրեմիեր լիգան (EPL) կարող է «Էվերթոնից» 12 միավոր հանել, եթե ապացուցվեն ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտումները։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Ըստ աղբյուրի՝ այս գործով որոշում պետք է կայացվի այս տարվա վերջին։ Պրեմիեր լիգան խիստ տույժ է նախատեսում՝ հանվում է առավելագույնը 12 միավոր: Նման պատիժը «Էվերթոնին» կդնի դուրս մնալու վտանգի տակ: Ակումբին սպառնում է […]
20:45 25.10.2023
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դարձավ Մ23 ԱԱ-ի արծաթե մեդալակիր։ Խնձրցյանը դուրս էր եկել Մ23 տարեկանների ԱԱ-ի եզրափակիչ՝ կիսաեզրափակչում 13-3 հաշվով առավելության հասնելով Մոնղոլիայի ներկայացուցչի նկատմամբ: Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, հայ ըմբիշն ԱԱ-ի հաղթողի կոչումը վիճարկեց ռուսաստանցի Նաչին Մոնգուշի հետ: Գոտեմարտն ավարտվեց Մոնգուշի հաղթանակով՝ 11։0 հաշվով։
20:06 25.10.2023
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նախորդ մրցաշրջանի արդյունքներով կնվաճի «Ոսկե գնդակը»: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի համաձայն՝ Մեսսին կարիերայի ընթացքում 8-րդ անգամ կնվաճի ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը։ Ռոմանոն նշել է, որ դա ստուգված տեղեկություն է։ Անցած մրցաշրջանում 36-ամյա Մեսսին ՊՍԺ-ի կազմում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, ինչպես նաև Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց աշխարհի […]
19:18 25.10.2023
Ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանն ու պաշտպան Մամադու Սակոն կռվել են հոկտեմբերի 24-ի երեկոյան տեղի ունեցած մարզմանը, հաղորդում է L’Equipe պարբերականը: Պաշտպանին դուր չի եկել, որ մարզման ժամանակ իր հետ պայքարում կանոնների խախտումը գլխավոր մարզիչը չի նկատել: Փոխարենը Տեր-Զաքարյանը նախատել է Սակոյին: Դրան ի պատասխան՝ Մամադուն ընդգծել է իր հանգիստ պահվածքը՝ չնայած այն հանգամանքին, […]
17:31 25.10.2023
Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը խոշոր պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի Մ19 առաջնության ընտրական մրցաշարի B լիգայի չորրորդ խմբում։ Առաջին տուրում, Աբովյանում, մեր հավաքականը մրցել է Ուկրաինայի Մ19 հավաքականի հետ ու պարտվել 0-6 հաշվով։ Խմբի մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիան Արմավիրում մրցել է Լյուքսեմբուրգի հետ ու հաղթել 4-0 հաշվով։ Հոկտեմբերի 27-ին Հայաստանի թիմը կմրցի Հյուսիսային […]
16:43 25.10.2023
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում այսօր կավարտվի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը: հայ ըմբիշներից երկուսը կպայքարեն մեդալների համար։ Մանվել Խնձրցյանը (57 կգ) ոսկե մեդալի համար կգոտեմարտի չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Նաչին Մոնգուշի հետ: Իսկ Սերգեյ Սարգսյանը (97 կգ) բրոնզե մեդալի համար կգոտեմարտի թուրք Օկտայ Չիֆթչիի հետ։ Նշենք, որ մեդալի համար պայքարելու հնարավորություն […]
16:30 25.10.2023
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխությունից հետո MLS-ում երկրպագուների հաճախելիության ռեկորդ է գրանցվել, հայտնում է լիգայի պաշտոնական կայքը։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագի նորամուտից հետո կանոնավոր առաջնությունում միջինը մեկ խաղում 22111 երկրպագու է այցելում ստադիոն։ 2022 թվականին խաղերի այցելությունների միջինացված ցուցանիշը կազմում էր 21033, ինչը 2014 թվականից հետո վատագույն ցուցանիշը էր՝ չահաշված կորոնավիրուսի […]
16:03 25.10.2023
Գավառում անցկացվել է ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ) IRON EURASIA-7 միջազգային մրցաշար, որին մասնակցել են 147 մարզիկներ Հայաստանից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից։ Մրցաշարն առցանց եղանակով անցկացվել է նաև Էստոնիայի, Լիտվայի, Ուկրաինայի և Անգլիայի մարզիկների համար։ Պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է առաջին տեղը՝ վաստակելով 979 միավոր: Երկրորդ տեղում Իրանի թիմն է՝ 421 միավորով: Լավագույն եռյակը եզրափակել է […]
11:24 25.10.2023
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ Մեժլում Մեժլումյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում: 61 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մեժլումյանն ուժերը չափել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Իվան Հրամիկայի հետ և 11-0 հաշվով վստահ հաղթանակ տարել: Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր չեզոք դրոշի […]
10:00 25.10.2023
Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Մեն կղզում կանցկացվի 2023 թվականի ՖԻԴԵ–ի «Գրանդ Սվիս» մրցաշարը: Ինչպես հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան՝ Հայաստանից տղամարդկանց մրցաշարին մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սակակյանը և Մանուել Պետրոսյանը: Կանանց մրցաշարին մասնակցում են Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը: Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք […]
09:42 25.10.2023
«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հաջող է հանդես եկել պոկերի առցանց մրցաշարում, հայտնում է Poker News-ը։ Բրազիլացին գրանցվել է PokerStars մրցաշարին՝ վճարելով 5,2 հազար դոլար (4,8 հազար եվրո) մուտքավճար: Արդյունքում նա զբաղեցրել է երկրորդ տեղը և արժանացել 66 հազար դոլար 62 հազար եվրո) մրցանակի։ Առաջատարը Դոմինիկաս Միկենսոնասն էր, որը 91,6 հազար դոլար է ստացել: Մրցաշարին մասնակցել […]
09:20 25.10.2023
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել էր «Կոպենհագենին»։ Հանդիպումն ավարտվեց մանչեսթերյան թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Միակ գոլը 72-րդ րոպեին խփեց Հարի Մագուայրը։ 90+7-րդ րոպեին հյուրերի կազմում 11 մետրանոցից վրիպեց Ջորդան Լարսոնը։ Սա ՄՅՈւ-ի առաջին հաղթանակն էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Թիմը նախորդ խաղերում պարտվել էր «Բավարիային» և «Գալաթասարային»։
08:09 25.10.2023
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային երրորդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Զալցբուրգ»-ին: «Ինտեր»-ին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել հանդիպման մեկնարկից 19 րոպե անց: Աչքի ընկավ միլանյան ակումբի նորեկ Ալեքսիս Սանչեսը: «Զալցբուրգ»-ը վերականգնեց հաշվի հավասարությունը երկրորդ կեսի մեկնարկին` 57-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Գլուխը: Խաղի 63-րդ րոպեից «Զալցբուրգ»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում […]
18:47 24.10.2023
«Բավարիան» պատրաստ է բաց թողնել պաշտպան Ալֆոնսո Դեյվիսին Մադրիդի «Ռեալ»։ Ինչպես հաղորդում է Bild-ը, մյունխենցիներն ակնկալում են 22-ամյա կանադացու վաճառքից նվազագույնը 50 մլն եվրո վաստակել։ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ֆուտբոլիստին ձեռք բերել 40 միլիոն եվրոյի դիմաց: Դեյվիսի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
18:19 24.10.2023
ՀՊԼ 12-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Վեստ Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակ՝ 4:0 հաշվով։ Հանդիպման հաշիվը խաղի արդեն երկրորդ րոպեին բացեց թիմի գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան։ 13-րդ րոպեին Տետոն Եննեն կրկնապատկեց հաշիվը։ 13 րոպե անց Յատարան դարձավ դուբլի հեղինակ։ 87-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Միշել Այվազյանը։ Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» […]
17:55 24.10.2023
«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան ամուսնացել է իր սիրելիի՝ Նիցա Թավաձեի հետ։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Մցխեթայի Պայծառակերպություն եկեղեցում։ Ներկա են եղել միայն ընտանիքի անդամներն ու զույգի մտերիմները։ Ֆուտբոլիստի ընտրյալը՝ Թավաձեն, հասարակական դեմք չէ։ Հայտնի է, որ աղջիկը սովորում է Թբիլիսիի բժշկական համալսարանում։ Զույգը հանդիպում է […]
17:41 24.10.2023
Մայիս Ներսեսյանը նվաճել է Սաուդիան Արաբիայում ընթացող World Combat Games-ի գրեփլինգի մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչն առավելության է հասել ուկրաինացի մրցակցի նկատմամբ։ Մինչև այդ Մայիս Ներսեսյանը հաղթել էր Սաուդիան Արաբիայի ու Ղրղզստանի ներկայացուցիչներին։
17:05 24.10.2023
Կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Ձևավորվել են հետևյալ զույգերը․ «Սյունիք» – ԲԿՄԱ «Փյունիկ» – «Արարատ» «Ալաշկերտ» – «Նոա» «Արարատ-Արմենիա» – «Գանձասար» «Միկա» – «Կիլիկիա» «Վան» – «Վեստ Արմենիա» 1/8 եզրափակչի հանդիպումները կկայանան նոյեմբերի 23-26-ը: Հայաստանի գործող գավաթակիրը Երևանի «Ուրարտուն» է։ «Ուրարտուն» ու գավաթի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից […]
16:36 24.10.2023
Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը «Naftagas» թիմի կազմում դարձել են շախմատի Սերբիայի Առաջին լիգայի հաղթող, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։ Հովհաննիսյանը 10 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ իր վարկանիշը բարելավելով 15 կետով, Տեր-Սահակյանը 11 պարտիայում հավաքել է 7.5 միավոր՝ իր վարկանիշը բարելավելով 4 կետով։ Հայ շախմատիստները մրցաշարում պարտություն չեն կրել: «Naftagas»-ի կազմում ընդգրկված էին նաև […]