17:28 02.10.2023
Խառը մենամարտերի մարտիկ, UFC թեթև քաշային կարգի ութերորդ համար Արման Ծառուկյանը սոցցանցերում նոր գրառում է հրապարակել, որում անդրադարձել է գրեփլինգի մրցաշարում իր հաղթանակին։ «Մանկության երազանք»,- գրել է Ծառուկյանը՝ կցելով լուսանկար պարգևատրումից: Հիշեցնենք, որ վերջին մենամարտում Ծառուկյանը հանդիպել էր Բրազիլիայի ներկայացուցիչ Խոակիմ Սիլվայի հետ։ Մենամարտը տևել էր երկու ռաունդ և ավարտվել էր Արմանի տեխնիկական նոկաուտով։ Արմանը […]
16:47 02.10.2023
Անդրեյ Ռուբլյովը և Կարեն Խաչանովը դուրս են եկել Պեկինում անցկացվող ATP-500 դասի մրցաշարի զուգախաղի կիսաեզրափակիչ։ Խաչանով-Ռուբլով զույգը հաղթել է ավստրիացիներ Ալեքսանդր Էրլերին ու Լուկաս Միդլերին։ Հանդիպումն ավարտվել է 7։5, 7։6 հաշվով։ Եզրափակիչ դուրս գալու համար Ռուբլյովն ու Խաչանովը կխաղան Ուեսլի Կուլհոֆ/Նիլ Սկուպսկի զույգի հետ։
16:30 02.10.2023
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմի կազմում։ Վերջինս գերմանական 4-րդ ուժեղագույն լիգայի՝ Ռեգիոնալիգայի 9-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս մրցել է «Վայդենբրուկի» հետ և 3-1 հաշվով հաղթանակ է տարել։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն առաջին իսկ րոպեին բացել է հանդիպման հաշիվը։ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմը Արևմտյան Ռեգիոնալիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է […]
15:58 02.10.2023
Լեհաստանի առաջնության 10-րդ տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ 5։0 հաշվով ջախջախել է «Լեխին»։ Հանդիպման 39-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ «Պոգոնը» 10 խաղից հետո 15 միավորով 7-րդ տեղում է։
15:39 02.10.2023
Իտալական Ա Սերիայի 7-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս մրցել է «Սալերնիտանայի» հետ և 4-0 հաշվով հաղթանակ է տարել։ Հանդիպման հաշիվը 62-րդ րոպեին բացել է Լաուտարո Մարտինեսը։ 77-րդ րոպեին նա դուբլ է ձևակերպել, իսկ խաղավարտին նաև պոկերի հեղինակ է դարձել՝ աչքի ընկնելով 85-րդ և 89-րդ րոպեներին: Ի դեպ, Մարտինեսը միայն 55-րդ րոպեին է դուրս եկել փոխարինման: […]
15:15 02.10.2023
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի խաղում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ է տոնել Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ։ Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Այս հաղթանակը «Սոսյեդադի» համար երրորդ անընդմեջն էր, թիմը 15 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։ «Աթլետիկը» ընդհատեց առանց պարտության 6-խաղյա շարքը և նահանջեց 5-րդ տեղ: Արսեն Զախարյանը քովիդից հետո դեռ լիարժեք […]
14:25 02.10.2023
Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականի անդամներ Մարիամ Մկրտչյանն ու Մամիկոն Ղարիբյանը Մեխիկոյում անցկացված մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը: Պատանիների մրցաշարում Մամիկոնը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և կիսեց 1-4-րդ հորիզոնականները: Ընդամենը լրացուցիչ ցուցանիշներով Մամիկոնը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Աղջիկների մրցաշարում Մարիամը վաստակեց 8 միավոր և կիսեց 4-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով […]
12:24 02.10.2023
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Փարիզում կայանալիք 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Դավթյանը Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկած աշխարհի առաջնությունում ՕԽ անվանական ուղեգիր է նվաճել բազմամարտի արդյունքներով: Հայաստանի հավաքականի 5 մարմնամարզիկները՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, Եվրոպայի առաջնության մեդալակիր Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը, հանդես են եկել նաև առանձին գործիքների որակավորման փուլում. նրանցից 4-ն անցել է եզրափակիչ: Արթուր Դավթյանը հանդես […]
09:51 02.10.2023
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Կադիսի» հետ հանդիպման մասին (3:2). «Մենք շատ լավ սկսեցինք հանդիպումը, առաջին 10 րոպեներին կարող էինք հաշվի մեջ առաջ լինել 2:0 հաշվով, բայց մրցակիցը վտանգավոր հակագրոհներ անցկացրեց. այդպես մենք առաջին գոլը բաց թողեցինք։ Երկրորդ գոլի դեպքում օդային պայքարում անհաջող խաղացինք ու լավագույնս չպաշտպանվեցինք։ Հաշիվը […]
09:09 02.10.2023
Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի նպատակների մասին. «Եթե դա դառնա մոլուցք, ապա լավ չի լինի ակումբի, քաղաքի և երկրպագուների համար, քանի որ կա առնվազն ութ թիմ, որ կարող է հաղթել Չեմպիոնների լիգան: Եվ սա այն մրցաշարը չէ, որը պարգևատրում է կայունության համար։ Սա առաջնություն չէ, մրցաշար չէ, որում հաղթում է տարվա լավագույն թիմը։ […]
08:37 02.10.2023
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը երկրորդ վիրահատության կենթարկվի՝ վնասվածքի կրկնվելու պատճառով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Արգենտինացին կրկին վնասել է ոտնաթաթը սեպտեմբերի 3-ին «Արսենալի» դեմ խաղում: Չնայած դրան, ֆուտբոլիստը կարողացել է անցկացնել հաջորդ խաղերը «Բրայթոնի» և «Բավարիայի» դեմ։ Վիրահատությունից հետո խաղացողից կպահանջվի 2-3 ամիս ապաքինվելու համար։
17:54 01.10.2023
Հայաստանի գիմնաստիկայի ֆեդերացիան հայտնում է, որ Բելգիայում` Անտվերպեն քաղաքում, տեղի ունեցած աշխարհի առաջնությունում հայ մարմնամարզիկներն անցել են եզրափակիչ փուլ։ Նրանք են՝ Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան: Նշվում է, որ եզրափակիչները տեղի կունենան հոկտեմբերի 7-ին և 8-ին:
16:29 01.10.2023
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճել է Փարիզի 33-րդ ամառային ՕԽ ուղեգիր: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Այս օրերին բելգիական Անտվերպեն քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությունում Արթուր Դավթյանը մրցեց բազմամարտում և հենց այս կերպ նվաճեց Օլիմպիական […]
22:56 30.09.2023
ԱՊԼ-ի 7-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր «Բորնմութին» և 4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։ Այս խաղից հետո «Արսենալը» 17 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Բորնմութը» 3 միավորով՝ 18-րդը։ Զուգահեռաբար ընթացող խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Վուլվզին» և 1-2 հաշվով պարտություն է կրել։ Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 18 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային […]
21:20 30.09.2023
Բունդիսլիգայի 6-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթել է «Բոխումին»: Իսկ «Քյոլնը» տանը 0-2 հաշվով զիջել է «Շտուտգարտին»: Հայաստանի հավաքականի հարձակվողներ Հրանտ-Լեոն Ռանոսը և Սարգիս Ադամյանը չմասնակցեցին խաղերին:
20:58 30.09.2023
Ղազախստանի Կարագանդայի շրջանում թեթև ինքնաթիռ է կործանվել, անձնակազմը զոհվել է: Այս մասին հայտնում է Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ «Սեպտեմբերի 30-ին ուսումնամարզական թռիչքի ժամանակ UP-LA286 տիպի P2002 ինքնաթիռը Կարագանդայի շրջանի Բալապան տեղանքում թռիչքից հետո կապի դուրս չի եկել: Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռը և երկու զոհված»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի ուշ վարչությունը պարզաբանել […]
20:24 30.09.2023
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Ռուբինի» դարպասը: Աչքի են ընկել Ջոն Կորդոբան և Օլակունլե Օլուսեգունը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանն ու Ուգոչուկվու Իվուն մասնակցել են ամբողջ հանդիպմանը: «Կրասնոդարը» շարժվում է առանց միավորների կորստի: Վլադիմիր Իվիչի թիմը 24 միավորով ամրապնդվել է առաջին հորիզոնականում, «Ռուբինը» 9 միավորով 13-րդն է:
19:50 30.09.2023
«Յուվենտուսը» շուտով բանակցություններ կսկսի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շկիրան։ Ֆրանսիացու գործող պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին, և «Յուվենտուսը» ցանկանում է պահել խաղացողին, որին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին համարում է թիմի առանցքային դեմքը։
18:46 30.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Ֆրանսիայում կկայանա Լիգա 1-ի 7-րդ տուրի հանդիպումը, որում «Կլերմոնը» կընդունի ՊՍԺ-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: Հարձակվող Կիլիան Մբապեն փարիզցիների մեկնարկային կազմում է դուրս գալու խաղադաշտ։ Նրա՝ խաղադաշտ դուրս գալը կասկածի տակ էր «Մարսելի» հետ խաղում (4:0) ձախ կոճի վնասվածքի պատճառով: ՊՍԺ-ի մեկնարկային կազմը․ Դոննարումմա, Բարկոլյա, Վիտինյո, Դանիլո, Դեմբելե, Կոլո-Մուանի, Մարկինյոս, Մբապե, […]
17:48 30.09.2023
Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում «Աստոն Վիլան» սեփական հարկի տակ հաղթեց «Բրայթոնին»։ Հանդիպումն ավարտվեց 6-1 հաշվով՝ հօգուտ Էմերիի թիմի։ Տանտերերի կազմում Օլի Ուոթքինսը հեթ-տրիկի հեղինակ դարձավ, ևս մեկական գոլ խփեցին Ռեմսին և Դուգլասը, իսկ «Բրայթոնի» պաշտպան Էստուպինանը դարձավ ինքնագոլի հեղինակ։ Դե Զերբիի թիմի կազմում միակ գոլը խփեց Անսու Ֆատին։
17:23 30.09.2023
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է անգլիական ակումբի ֆինանսական վիճակի մասին. «Ես հասկանում եմ, որ մարդիկ ակումբի բյուջեում դիտարկում են միայն այն գումարը, որը թիմը կարող է ծախսել նոր խաղացողներ գնելու համար: Ես նույնպես ցանկանում եմ գումար ծախսել միայն խաղացողներ գնելու համար, բայց մարդիկ պետք է չմոռանան, որ ակումբը նոր տրիբունա է կառուցում։ Փաստն այն […]
17:00 30.09.2023
Ռուս վազորդուհի Ելենա Կորոբկինան որակազրկվել է չորս տարով։ Այս մասին հայտնում է աթլետիկայի համառուսաստանյան ֆեդերացիայի կայքը։ «Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) 2023 թվականի սեպտեմբերի 27-ի որոշման հիման վրա Ելենա Կորոբկինան որակազրկվում է 4 տարով IAAF-ի հակադոպինգային կանոնների 32.2 (բ) կետը խախտելու համար («Օգտագործել է կամ օգտագործելու փորձ է արել արգելված նյութ կամ մեթոդ») 2012 և 2014 […]
16:11 30.09.2023
Փարիզի 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 300 օր: Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին առայժմ ունի 6 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ այն անցկացվելու է […]
15:30 30.09.2023
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի խաղում «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1-0) պատասխանել է այն հարցին, թե արդյոք ակնկալում է ոչ-ոքի «Ժիրոնա»-«Ռեալ Մադրիդ» խաղում, որը կատալոնացիներին թույլ կտա պահպանել առաջին տեղը մրցաշարային աղյուսակում։ «Իմ ծննդյան օրն է․․. Ես չեմ կարող դիտել այս հանդիպումը։ Իհարկե, կցանկանայի ոչ-ոքի արդյունք այս խաղում, բայց հուսով եմ, […]
14:43 30.09.2023
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վերականգնվել է ձախ ոտնաթաթի վնասվածքից հետո և մարզվել է իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի ընդհանուր խմբում։ Մբապեն ընդգրկվել է փարիզյան թիմի հայտացուցակում «Կլերմոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի խաղում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Կլերմոն»-ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա այսօր։
14:16 30.09.2023
Անտվերպենում մեկնարկել է մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից որակավորման փուլում առաջինը պայքարի են դուրս եկել Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը: Նժույգ թափեր վարժությունում Դավթյանը ստացել է 13,833, իսկ Գագիկ Խաչիկյանը՝ 14,600 միավոր: Օղակներում երիտասարդ մարզիկը ստացել է 12,266, իսկ Դավթյանը՝ 13,833 միավոր: Հենացատկում Խաչիկյանի միջին գնահատականը կազմել է 13,133, իսկ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրինը՝ 15,033: […]
13:54 30.09.2023
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում: Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ընթացող մրցաշարում, կանանց պայքարում Մարիամ Մկրտչյանը 9-րդ տուրում պարտություն է կրել, ինչը կտրուկ նվազեցրել է մրցանակային տեղ գրավելու հնարավորությունը: Մարիամը 6 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Մամիկոն Ղարիբյանին 9-րդ տուրում ոչ-ոքի է գրանցել։ Նա 6,5 միավորով կիսում է 6-13 տեղերը:
13:30 30.09.2023
Աշխարհի 68-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Պեկինում ընթացող WTA շարքի մրցաշարի հիմնական փուլ։ Որակավորման փուլի եզրափակչում 21-ամյա ռուսաստանցի թենիսիստուհին մրցեց աշխարհի 73-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Յուլյա Պուտինցևայի հետ, որն առավելության հասավ 6:1, 6:4 հաշվով։ Մրցախաղը տևեց 1 ժամ 8 րոպե։ Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,1 միլիոն դոլար է։
13:18 30.09.2023
Գերմանիայի Բունդեսլիգայի 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին»։ 18-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց Նիկլաս Ֆյուլկրուգը։ 25-րդ րոպեին Անդրեյ Կրամարիչը իրացրեց 11-մետրանոց հարվածը և վերականգնեց հավասարությունը։ Առաջին կեսի ավելացված ժամանակում Մարկո Ռոյսը կրկին առաջ մղեց դորտմունդցիներին, և այդ գոլը դարձավ հաղթական։ 71-րդ րոպեից Էդին Թերզիչի գլխավորած թիմը խաղում էր 10 […]