TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Ստեղծված իրավիճակը Արսենի համար այնքան էլ հաճելի չէ. «Լոկոմոտիվի» նախկին նախագահ

12:59 30.09.2023

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին նախագահ Նիկոլայ Նաումովը պատմել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ COVID-19-ը «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի համար։ Նա իր կարծիքն է հայտնել Vprognoze.ru պորտալի հետ զրույցում։ «Զախարյանի հիվանդությունը կազդի «Ռեալ Սոսյեդադում» նրա հարմարվելու վրա»: Երբ գալիս ես օտար երկիր և հանդիպում ես այլ ֆուտբոլի, շատ կարևոր է հենց սկզբից քեզ դրսևորել […]

̰
«Փյունիկը» Գյումրիում հաղթեց «Ալաշկերտին» և ամրապնդեց դիրքը առաջին հոիզոնականում

12:35 30.09.2023

Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Փյունիկը» Գյումրիում 3-1 հաշվով առավելության է հասել «Ալաշկերտի» նկատմամբ։ 12-րդ րոպեին հաշիվը բացել է «Ալաշկերտի» կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը։ 38-րդ րոպեին Հովհաննես Հարությունյանը, իրացնելով 11-մետրանոցը, վերականգնել է հաշվի հավասարությունը։ 44-րդ րոպեին «Փյունիկին» առաջ է մղել Թաոֆիք Ջիբրիլը։ 67-րդ րոպեին Արտակ Դաշյանը հաշիվը դարձրել է 3-1։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վաստակել է […]

̰
Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

12:04 30.09.2023

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ՀԸՖ-ի մամուլի բաժնի հետ զրույցում ամփոփել է Բելգրադում վերջերս ավարտված ԱԱ-ի արդյունքները։ «Եթե խոսենք նվաճված մեդալների քանակից և ուղեգրերից, կարող եմ ասել, որ ամեն բան լավ էր։ Բարեհաջող էր ամեն ինչ։ Սպասելի էր։ Արսենի ու Վազգենի պարագայում զգացնել տվեց հմտության, վարպետության պակասը։ Նրանք շատ աշխատասեր են, […]

̰
«Ժիրոնան» կարող է արժանի մրցակցություն ցույց տալ շատ թիմերի. Անչելոտի

11:38 30.09.2023

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Ժիրոնայի» դեմ հանդիպումից առաջ խոսել է կատալոնական թիմի առավելությունների մասին։ Պատմության մեջ առաջին անգամ «Ժիրոնան» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Պետք է հարգենք առաջիկա մրցակցին։ Մրցաշարային աղյուսակը կարեւոր գործոն է։ «Ժիրոնան» առաջին հանդիպումներում ցույց է տվել լավագույն արդյունքը եւ առաջատարն է։ Մենք դրան վերաբերվում ենք հարգանքով։ «Ժիրոնան» կարող […]

̰
Բելգիայում այսօր մեկնարկում է մարմնամարզության ԱԱ-ն

11:18 30.09.2023

Բելգիական Անտվերպեն քաղաքում մեկնարկում է մարմնամարզության 52-րդ աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է: Հայաստանի հավաքականն սեպտեմբերի 25-ից մրցավայրում է: Մեր երկիրը կներկայացնեն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, Եվրոպայի առաջնության մեդալակիր Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: Առանձին գործիքների որակավորման փուլը կկայանա այսօր: Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունը հիմնական վարկանիշային մրցաշարերից մեկն […]

̰
«Ուրալի» նախագահը «Ռոստովի» հետ հանդիպման մրցավարին սրիկա է անվանել

10:39 30.09.2023

Եկատերինբուրգի «Ուրալի» նախագահ Գրիգորի Իվանովը «Ռոստովի» հետ ոչ-ոքիից (2:2) հետո քննադատել է մրցավար Ռոման Գալիմովին: Նրա խոսքերը մեջբերում է Sport Express-ը։ «Գալիմովին վաղուց պետք է հեռացնեին մրցավարությունից: Նա սրիկա է։ Չկար խախտում, չկար 11 մետրանոց և կարմիր քարտ: Ես այլեւս չգիտեմ՝ ում հետ խոսել, ում հետ կռվել, ինչ անել»,- ասել է Իվանովը։

̰
Երկու անպարտելիների մենամարտը կկայանա Սաուդյան Արաբիայում

10:14 30.09.2023

Ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկն ու բրիտանացի Թայսոն Ֆյուրին պայմանագրեր են ստորագրել աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար պայքարելու մասին, հայտնում է ESPN-ը։ Մենամարտը կկայանա Սաուդյան Արաբիայում 2023 թվականի դեկտեմբերին կամ 2024 թվականի հունվարին։ Թայսոն Ֆյուրին 2022 թվականի դեկտեմբերին հաղթել է հայրենակից Դերեկ Չիսորային։ Տասներորդ ռաունդում նա հաղթել է տեխնիկական նոկաուտով։ Նա տարել է 33 հաղթանակ (24-ը […]

̰
Մաքգրեգորն ասել է, թե երբ կվերադառնա ռինգ

09:32 30.09.2023

UFC-ի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ մտադիր է իր հաջորդ մենամարտը անցկացնել դեկտեմբերին, հայտնում է All Out Fighting-ը։ «Ես հույս ունեմ մենամարտել դեկտեմբերին: Մայքլ Չենդլերը կլինի՞ իմ մրցակիցը։ Այո, նա պետք է լինի: Չենդլեր, նստիր և սպասիր, և փակիր բերանդ», – ասել է Մաքգրեգորը: 34-ամյա Մաքգրեգորի վերջին մենամարտը եղել է UFC 264-ում ամերիկացի Դասթին […]

̰
Ռամոսի ինքնագոլը հաղթանակ է բերել «Բարսելոնային»

08:46 30.09.2023

Իսպանիայի Լա Լիգայի 8-րդ տուրում «Բարսելոնան» 1-0 հաշվով հաղթել է «Սևիլիային»։ Հանդիպման միակ և հաղթական գոլը գրանցվել է 76-րդ րոպեին։ «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի փոխանցումից հետո գնդակն անզգուշաբար սեփական դարպասն է ուղարկել պաշտպան Սերխիո Ռամոսը։ Անպարտելիության շարքը ևս մեկ խաղով երկարացրած կատալոնացիները տոնել են մրցաշրջանի 6-րդ հաղթանակը և 20 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։

̰
Ուրախացնում է օլիմպիական ուղեգրերի քանակը. Արմեն Բաբալարյան

08:28 30.09.2023

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ամփոփել է Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունը, փոխանցում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։ «Եթե խոսենք ընդհանուր մասնակցությունից և մեդալների գույներից ու քանակից՝ գոհ չեմ։ Ուրախալի է նվաճած ուղեգրերի քանակը. Հայաստանն ու Կուբան են ամենաշատ ուղեգրերը նվաճել։ Ամեն ինչ կարող էր ավելի լավ դասավորվել, սակայն ունենք այն, ինչ ունենք։ […]

̰
Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել երրորդ անընդմեջ խաղում

08:16 30.09.2023

Սաուդյան Արաբիայի առաջնության 8-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով առավելության է հասել «Ալ Թայի» նկատմամբ։ 32-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո հաշիվը բացել է Տալիսկան։ 79-րդ րոպեին դաշտի տերերը վերականգնել են հաշվի հավասարությունը, սակայն հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ նույն Ռոնալդուն, իրացնելով 11-մետրանոցը, հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին»։ Հաղթանակի շնորհիվ «Ալ Նասրը» […]

̰
Յան Նեպոմնյաշչին բացատրել է, թե ինչու չի ցանկանում խաղալ Ռուսաստանի հավաքականում

23:59 29.09.2023

Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին Վիտյա Կրավչենկոյի YouTube ալիքին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու չի ցանկանում խաղալ Ռուսաստանի հավաքականում։ «Ես ազգային հավաքականում խաղալու դեմ ոչինչ չունեմ. ես հավաքականը շատ եմ սիրում: Թիմային մրցաշարերն նույնպես սիրում եմ: Բայց մեր ֆեդերացիան սիրում է օգտվել հաջողություններից, բայց շատ քիչ բան է անում դրանց համար։ Դա ինձ տխրեցնում է։ […]

̰
Իսպանացի Կառլոս Ինարեխոսը՝ «Նոայի» նոր գլխավոր մարզիչ

23:31 29.09.2023

Երևանի «Նոայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի Կառլոս Ինարեխոսը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետն աշխատել է Սաուդյան Արաբիան, Իրանը, Կիպրոսը, Ջիբրալթարը, Ֆրանսիան և Ուկրաինան ներկայացնող ակումբներում: Կառլոս Ինարեխոսի նախորդ թիմը եղել է Իրանի «Նասայի Մազանդարանը»: Հիշեցնենք, որ «Նոայի» և թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել էր և կողմերը որոշել […]

̰
124-ամյա «Բարսելոնան» կարող է սնանկանալ

22:31 29.09.2023

«Բարսելոնան» կարող է սնանկանալ, եթե մեղավոր ճանաչվի Նեգրեյրայի գործով: Երեկ հայտնի դարձավ, որ Բարսելոնայի քննչական դատարանը «Բարսելոնայից» 7,7 մլն եվրոյի վճարումը RFEF-ի մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահին որակել է որպես հանցագործություն։ Կատալոնական ակումբը մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Կաշառակերության մեջ մեղադրվում են նաև Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրան, նրա որդին, ինչպես նաև կատալոնական ակումբի նախկին նախագահներ […]

̰
Լևանդովսկին գոլ խփող մեքենա է. ՊՍԺ-ի նախագահ

21:47 29.09.2023

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին: Նրան հարցրել են, թե լեհ հարձակվողը երբևէ մոտ եղե՞լ է ֆրանսիական ակումբ տեղափոխվելուն: «Իմ քաղաքականությունն է չխոսել այն խաղացողների մասին, ովքեր ՊՍԺ-ում չեն: Բայց գաղտնիք չէ, որ Ռոբերտը ֆենոմենալ հարձակվող է։ Աշխարհի բոլոր ակումբները նայում էին նրան և ինչ-որ փուլում մտածում էին նրա հետ […]

̰
Եվս մեկ երկիր հրաժարվել է խաղալ ՌԴ ֆուտբոլի հավաքականների դեմ

21:30 29.09.2023

Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (NFF) ղեկավար Լիզ Կլավեսը հայտարարել է, որ Նորվեգիան իր թիմերին թույլ չի տա մասնակցել Ռուսաստանի հավաքականի դեմ խաղերին՝ անկախ տարիքային խմբերից։ Ռուսաստանի հավաքականի դեմ խաղերը բոյկոտել են նաև Լեհաստանը, Դանիան, Շվեդիան, Ուկրաինան, Անգլիան, Լատվիան և Լիտվան։ Սեպտեմբերի 26-ին Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) գործադիր կոմիտեն թույլ է տվել Ռուսաստանի անչափահաս խաղացողների (մինչև […]

̰
Հոգեբաններին հաջողվել է հետ պահել «Նիցցայի» կիսապաշտպանին ինքնասպանություն գործելուց

21:05 29.09.2023

Հոգեբաններին հաջողվել է հետ պահել «Նիցցայի» կիսապաշտպան Ալեքսիս Բեկա-Բեկային ինքնասպանություն գործելուց։ Ֆուտբոլիստն ապահով վայրում է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեկա-Բեկան սպառնում է կամրջից ցած նետվել։ Իրավապահներն ու հոգեբանները բանակցություններ են վարել մարզիկի հետ, իսկ նրան փրկելու գործողությունը ղեկավարել են զինվորականները, հայտնում է RMC Sport-ը։

̰
Առանց մտածելու ասացի «այո». Յանա Ռոմաշկինան՝ Տիկնիզյանի առաջարկի մասին

21:00 29.09.2023

«Матч» հեռուստաընկերության հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինան մանրամասներ է պատմել, թե ինչպես է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը ամուսնության առաջարկություն արել իրեն։ «Երեկ ինձ ամուսնության առաջարկություն արեցին Օստանկինո աշտարակում։ Այնտեղ ապակե հատակ կա։ Նաիրը հարցնում է՝ Յանա, ի՞նչ է գրված այնտեղ։ Ես պատասխանում եմ. «Զգույշ, հատակից»: Նա ասում է. «Ոչ, նայիր ներքևում»: Հսկայական պաստառ կա՝ «Յանա, ամուսնացիր […]

̰
Թայսոն Ֆյուրին վիրավորել է ուկրաինացի Ուսիկին

20:42 29.09.2023

Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին ասել է, որ ռինգ դուրս կգա ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի դեմ, եթե իրեն լավ գումար առաջարկեն, հաղորդում է TNT Sports-ը։ «Երկրպագուները ցանկանում են տեսնել այս մենամարտը: Եթե լավ փող լինի, կանենք։ Հակառակ դեպքում ինչո՞ւ կռվեմ նրա հետ։ Նա անձնավորույուն չէ, պարզապես հրեշ է»,- ասել է Ֆյուրին: Թայսոն Ֆյուրին 2022 թվականի դեկտեմբերին հաղթել […]

̰
Բրազիլացի մարտիկը կերել է իր ռուսաստանցի մրցակցի լուսանկարը

20:22 29.09.2023

UFC-ի բրազիլացի մարտիկ Ջոնի Ուոքերը տեսանյութ է հրապարակել, որում ուտում է իր մրցակցի՝ Մագոմեդ Անկալաևի լուսանկարը։ Հոկտեմբերի 21-ին Աբու Դաբիում UFC 294-ում մարզիկները կպայքարեն երեք ռաունդանոց մենամարտում: 2022 թվականի դեկտեմբերին 31-ամյա ռուսաստանցին UFC-ի թեթեւ քաշային կարգում տիտղոսի համար մենամարտեց լեհ Յան Բլախովիչի հետ։ Պայքարը տևեց հինգ ռաունդ և ավարտվեց ոչ-ոքի։ Անկալաևը չի համաձայնել մրցավարների որոշմանը […]

̰
«Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին»

20:07 29.09.2023

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունել էր «Արարատին» և առավելության է հասել 2:1 հաշվով։ «Արարատ-Արմենիայից» աչքի են ընկել գվինեացի հարձակվող Մոհամեդ Յատարան ու նիգերիացի կիսապաշտպան Մաթյո Գբոմադուն։ «Արարատից» գոլը խփել է կիսապաշտպան Արմեն Նահապետյանը։ «Արարատ-Արմենիան» 22 միավորով բարձրացել է երկրորդ տեղ և 1 միավոր է հետ առաջատար «Փյունիկից», որը մեկ խաղ քիչ […]

̰
Ռուս մարմնամարզիկները Օլիմպիական խաղերին հանդես չեն գա չեզոք դրոշի ներքո․ Վալենտինա Ռոդիոնենկո

19:40 29.09.2023

Գեղարվեստական ​​մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն ասել է, որ ազգային հավաքականի մարմնամարզիկներից ոչ մեկը 2024 թվականի Օլիմպիական խաղերին չեզոք դրոշի ներքո հանդես չի գա։ Նրա խոսքերը հայտնում է RIA Novosti-ն։ «Ինչու՞ պետք է ֆեդերացիայի նախագահը որևէ մեկին համոզի, եթե ինքը՝ մարզիկը, չի էլ մտածում չեզոք դրոշի տակ հանդես գալու մասին։ Մեր սպորտում մենք […]

̰
Արթուր Դավթյանը՝ բացարձակ գավաթակիր․ World Challenge Cup

19:12 29.09.2023

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանն արժանացել է սպորտային մարմնամարզության World Challenge Cup շարքի բացարձակ գավաթակրի կոչմանը հենացատկում, հաղորդում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։ Արթուր Դավթյանը հենացատկում ոսկե մեդալներ էր նվաճել Կատարի մայրաքաղաք Դոհայում և Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացված փուլային մրցաշարերում։

̰
Զախարյանը կորոնավիրուսից հետո դեռ չի հասել լավ մարզավիճակի

19:00 29.09.2023

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի մասնակցի բասկյան դերբիին: Լա լիգայի 8-րդ տուրի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղում ֆուտբոլիստը դուրս է մնացել թիմի հայտացուցակից: «Արսեն Զախարյանը կորոնավիրուսից հետո դեռ չի հասցրել մարզավիճակ հավաքել»,- Sport24-ի հետ զրույցում հայտնել է «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում Զախարյանը երեք խաղ է անցկացրել նոր թիմի կազմում:

̰
Սկսվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը․ ֆուտզալի ԱԱ

18:46 29.09.2023

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ին կանցկացնի 2024թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդի տնային երկրորդ հանդիպումը։ Մրցակիցը աշխարհի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականն է։ Արդեն սկսվել է տոմսերի վաճառքը ticketon.am կայքում։ Տոմսերի գինը 500-1000 դրամ է։

̰
Էլինա Ավանեսյանը հաղթել է չինացի Յուֆեյ Ռենին

18:21 29.09.2023

Պեկինում ընթացող WTA շարքի մրցաշարի որակավորման փուլի կիսաեզրափակչում աշխարհի 68-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը մրցել է չինացի Յուֆեյ Ռենի հետ։ 21-ամյա թենսիսիստուհին աշխարհի 566-րդ ռակետին հաղթել է 6:3, 6:1 հաշվով։ Մրցախաղը տևել է 1 ժամ 27 րոպե։ Որակավորման եզրափակչում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Յուլյա Պուտինցևան։

̰
Կարեն Խաչանովը պարտվեց Պեկինում

17:21 29.09.2023

Պեկինում ընթացող ATP 250 դասի մրցաշարի 1/16 եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը 3 սեթում պարտվել է իտալացի Լոռենցո Մուզետիին՝ 3-6, 6-1, 2-6: Օրեր առաջ Չինաստանում ավարտված Չժուհայի ATP 250 դասի մրցաշարում Խաչանովը 7:6, 6:1 հաշվով առավելության էր հասել ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկայի նկատմամբ և ATP-ում տիտղոսների քանակը հասցրել հինգի: Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը տևական […]

̰
Ուկրաինացի մարզիկների համար Բուբկան այլևս գոյություն չունի․ Յարոսլավա Մագուչիխ

17:06 29.09.2023

Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Յարոսլավա Մագուչիխը NRK-ին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինացի մարզիկները դադարել են ուշադրություն դարձնել նախկին աթլետ Սերգեյ Բուբկային, ով գլխավորում էր Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեն։ Նրա խոսքով, դա տեղի է ունեցել Բուբկայի ոչ միանշանակ պահվածքի պատճառով: «Ես հպարտ եմ նրանով որպես մարզիկ, նա բազմաթիվ համաշխարհային ռեկորդներ է սահմանել։ […]

̰
Մբապեն հաջորդ մրցաշրջանում էլ կմնա ՊՍԺ-ում․ Նասեր Ալ-Խելաիֆի

16:14 29.09.2023

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտնել է, որ Կիլիան Մբապեն հաջորդ մրցաշրջանում կմնա փարիզյան ակումբում։ «Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի խաղացողն է։ Մենք ուրախ ենք, որ ունենք նրան և կունենանք հաջորդ մրցաշրջանում։ Նա սիրում է այս ակումբը և ֆանտաստիկ խաղացող է: Նա աշխարհի լավագույն խաղացողն է։ Մենք շատ ուրախ ենք»,- Ալ-Խելաիֆիի խոսքն է մեջբերել լրագրող Ադրիան Գրենիերը։ Հիշեցնենք, […]

̰
Բիստրովը Տիկնիզյանին մեղադրել է «Զենիթի» հետ խաղում սադրանքի դիմելու համար

15:43 29.09.2023

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վլադիմիր Բիստրովը Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանին մեղադրել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ հանդիպման ժամանակ սադրանքի դիմելու համար, հայտնում է Match TV-ն։ «Տիկնիզյանը լրիվ սխալ է, դեղին քարտ ունենալով նա վազեց ու հրեց Վենդելին։ Նա հասկացավ, որ երկրորդ դեղին քարտն է ստանում և փորձեց սադրել մյուսներին»,- ասել է Բիստրովը: Հիշեցնենք, որ […]

̰
BACK_TO_TOP