TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների անունները

08:46 15.09.2023

ՖԻՖԱ-ն հրապարակել է 12 ֆուտբոլիստների անուններ, ովքեր հավակնում են 2023 թվականի լավագույն խաղացողի մրցանակին։ Թեկնածուների թվում են Յուլիան Ալվարեսը («Մանչեսթեր Սիթի»), Մարսելո Բրոզովիչը («Ինտեր»- «Ալ-Նասր»), Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Իլկայ Գյունդողանը («Մանչեսթեր Սիթի»-«Բարսելոնա»), Էրլինգ Հոլանդը, Ռոդրին (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Խվիչա Կվարացխելիան («Նապոլի»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Լիոնել Մեսսին (ՊՍԺ – «Ինտեր Մայամի»), Վիկտոր Օսիմհենը […]

̰
Արսեն Զախարյանը մարզվում է ընդհանուր խմբի հետ

08:14 15.09.2023

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը խոսել է հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մարզավիճակի մասին։ Հիշեցնենք, որ 20-ամյա կիսապաշտպանը հիվանդության պատճառով բաց է թողել իր թիմի մարզումների նախորդ շաբաթը։ «Արսեն Զախարյանն աշխատում է ընդհանուր խմբում՝ իր թիմակիցների հետ միասին։ Նա կմանսակցի՞ Մադրիդի «Ռեալի» հետ խաղին։ Այս մասին կիմանաք, երբ հայտնի լինի վերջնական կազմը»,- ակումբի մամուլի ծառայությանը մեջբերում է […]

̰
Հայաստանի Մ-17 և Լիտվայի Մ-17 հավաքականները հաղթողին չպարզեցին

23:41 14.09.2023

Երևանում Հայաստանի Մ-17 հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Լիտվայի Մ-17 ընտրանու հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: ՀՀ հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով. 1. Արտյոմ Դավիդով, 2. Մայիս Խաչատրյան (15. Գագիկ Հովհաննիսյան, 82), 3. Հարություն Մուսիկյան, 4. Սերգեյ Հարությունյան, 5. Կարեն Հովակիմյան(ա), 6. Վահե Կարապետյան, 7. Մարտին Գալստյան (19. Էմիլ Պապիկյան, 46), 8. […]

̰
«Արարատը» տանը հաղթեց «Շիրակին»

23:06 14.09.2023

ՀՊԼ 7-րդ տուրում «Արարատը» ընդունել էր «Շիրակին» և 2-1 հաշվով հաղթանակ է տարել: 19-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացել է Ռաֆիկ Միսակյանը: 30-րդ րոպեին Հաջին հավասարեցրել է այն, իսկ առաջին կեսին ավելացված 3-րդ րոպեին Ռազմիկ Հակոբյանը հաղթական գոլն է խփել: Այս խաղից հետո «Արարատը» 10 միավորով 7-րդն է, իսկ «Շիրակը» 3 միավորով՝ 9-րդը:

̰
Ծանրամարտի ԱԱ․ Սամվել Գասպարյանը գրավեց 4-րդ տեղը, Գարիկ Կարապետյանը 5-րդն է

22:19 14.09.2023

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում Սամվել Գասպարյանը երկամարտի 394 կգ (178+216) արդյունքով գրավեց 4-րդ տեղը։ Գարիկ Կարապետյանը երկամարտում գրանցեց 393 կգ (183+210) ու զբաղեցրեց 5-րդ տեղը։ Պոկում վարժությունում Կարապետյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ։ Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Լի Հուանհուան։

̰
Բենիկ Աղասարովը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

21:42 14.09.2023

Բենիկ Աղասարովը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն: Բենիկը 9-ը հնարավորից վաստակեց 7,5 միավոր և ընդամենը կես միավոր զիջեց չեմպիոնին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մ18 մրցաշարում Եվրոպայի չեմպիոն է դարձել Արսեն Դավթյանը:

̰
Գարիկ Կարապետյանը նվաճեց փոքր արծաթ, մրցումները շարունակվում են. ծանրամարտի ԱԱ

21:12 14.09.2023

Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության հերթական մրցումային օրը մրցահարթակ են դուրս եկել Հայաստանի 2 ներկայացուցիչներ՝ 102 կգ քաշայիններ Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը: Առաջին վարժության արդյունքում Գարիկ Կարապետյանը նվաճել է փոքր արծաթե մեդալ, սանձելով 183 կիլոգրամանոց ծանրաձողը: Փոքր ոսկի նվաճած բելառուս մարզիկը ևս նույն քաշն է բարձրացրել: Մյուս գյումրեցի՝ Սամվել Գասպարյանը առաջին վարժությունից հետո […]

̰
2 ոսկե, 2 արծաթ, 4 բրոնզե մեդալ՝ խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունից

21:00 14.09.2023

«Խուլերի հայկական սպորտային կոմիտեի» ներկայացուցիչները սեպտեմբերի 2-12-ը Ղրղզստանի մայրքաղաք Բիշքեկում մասնակցել են խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը և նվաճել 2 ոսկե, 2 արծաթ, 4 բրոնզե մեդալ: Մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է հունահռոմեական ոճի ըմբիշ Սենիկ Սերոբյանը: 55 կգ քաշային կարգում Սերոբյանը հաղթանակներ է տարել թուրք (13:5), ուկրաինացի (14:4), ղազախ (8:0), պարսիկ (13։6) և բուլղարացի (9։0) […]

̰
Արսեն Դավթյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն

20:49 14.09.2023

Արսեն Դավթյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն: Արսենը առաջին խաղափուլում պարտվելուց հետո 8 անընդմեջ հաղթանակ տարավ՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր: Առաջնությունում Արսենը լրացրեց նաև միջազգային վարպետի նորմա: Սա Արսենի երրորդ նորման է:

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Խվիչա Կվարացխելիային

20:26 14.09.2023

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը։ 22-ամյա ֆուտբոլիստը «Նապոլի» է տեղափոխվել 2022 թվականի հուլիսին Բաթումի «Դինամոյից»: Տրանսֆերի գումարը կազմել է 13,3 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը: Transfermarkt-ը Կվարացխելիային գնահատում է 85 միլիոն եվրո: Նախորդ մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 […]

̰
Էլմիրա Կարապետյանը՝ Աշխարհի գավաթի չեմպիոն

20:02 14.09.2023

Բրազիլիայի Ռիո Դե Ժանեյրոյում սեպտեմբերի 12-19-ն ընթանում է հրաձգության Աշխարհի գավաթը: Հայաստանը ներկայացնում են ատրճանակ ձևի մարզիկներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը: Առաջին իսկ մեկնարկին Էլմիրա Կարապետյանն ատրճանակ ձևի 10մ, 60 կրակոց կանանց պայքարում 579 միավորով, 3-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակչում խոցելով 236.6 միավոր բարելավվել է դիրքերը և դարձել չեմպիոն: Շնորհավորում ենք Էլմիրային, […]

̰
Իսպանիայի դատարանը մերժել է «Ռեալի» հայցն ընդդեմ Լա Լիգայի

19:47 14.09.2023

Մադրիդի «Ռեալի» դատական հայցն ընդդեմ Լա լիգայի՝ լրատվամիջոցների հասանելիության վերաբերյալ նոր պահանջների, մերժվել է Ազգային դատարանի կողմից: Դատարանը գտել է, որ բողոքը չի տեղավորվում քրեական օրենսգրքի շրջանակներում և բացառում է անարդար վարչարարության հետ կապված հանցագործությունները։ Այս մասին հայտնել է The Athletic-ը։ Դատարանը նաև նշել է, որ մադրիդյան թիմի բողոքն այն մասին, որ նոր միջոցները նախագծված […]

̰
Մեսսին կարող է բաց թողնել «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղը

19:31 14.09.2023

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել թիմի հաջորդ հանդիպումը MLS-ում։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին, մրցակիցը կլինի «Ատլանտա Յունայթեդը»։ Մեսսին բաց էր թողել ԱԱ-2026-ի ընտրական փուլի Բոլիվիա-Արգենտինա հանդիպումը։ 35-ամյա ֆուտբոլիստը «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

̰
«Ծաղկաձոր Օփենին» կմասնակցեն 12 երկրների 220 շախմատիստներ

18:58 14.09.2023

Սեպտեմբերի 19-ից 28-ը Հայաստանի շախմատի ակադեմիան անցկացնում է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Այն կանցկացվի Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն։ «Ծաղկաձոր Օփենի» շրջանակներում սեպտեմբերի 19-ին տեղի կունենա նաև կայծակնային մրցաշար: «Ծաղկաձոր Օփենին» մասնակցում են 12 երկրների՝ Հայաստանի, Ավստրիայի, Բելառուսի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի, Իրաքի, Իսլանդիայի, Ղազախստանի, Շվեդիայի, Վրաստանի և […]

̰
«Բարսելոնան» նախատեսում է 2025 թվականին պայմանագիր կնքել Հոլանդի հետ

18:30 14.09.2023

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, հայտնում է 90min-ը։ Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը ծրագրում է տրանսֆերն իրականացնել 2025 թվականին, երբ նա հասանելի լինի 150 միլիոն ֆունտ ստեռլինգով։ Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2022 թվականի ամռանը։ Տրանսֆերային գումարը կազմել է 60 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև […]

̰
Ժաննա Անդրեասյանն ընդունել է հաշմանդամային սպորտում մեդալների արժանացած մարզիկներին

18:12 14.09.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք վերջերս հաջող ելույթներ են ունեցել միջազգային տարբեր հարթակներում և մեդալներ նվաճել: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի պարալիմիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը, […]

̰
Ես դեռ շատ բան ունեմ սովորելու նրանից. Գվարդիոլը՝ Գվարդիոլայի մասին

17:35 14.09.2023

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ աշխատելու մասին։ «Ես դեռ շատ բան ունեմ սովորելու Գվարդիոլայից։ Ինձ շատ է դուր գալիս, թե որքան զգայուն է նա աշխատում մեր թիմի յուրաքանչյուր խաղացողի հետ: Նա «Մանչեսթեր Սիթին» դարձնում է իսկապես յուրահատուկ ակումբ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: Գվարդիոլը «Մանչեսթեր […]

̰
Ինչո՞ւ է Մեսսին բաց թողել Բոլիվիայի հետ խաղը

17:04 14.09.2023

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ԱԱ-2026-ի ընտրական 2-րդ տուրի Բոլիվիայի հետ խաղը բաց թողնելու մասին։ «Մեսսին պատրաստ չէր խաղալ։ Երեկ նա անհարմարություն էր զգում, ռիսկի չդիմեցինք։ Նա լավ մարզավիճակում չէր»,- ասել է Սկալոնին։ Հոկտեմբերին Արգենտինայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլում հանդիպումներ կանցկացնի Պարագվայի և Պերուի թիմերի հետ:

̰
Լա լիգան դարձել է ամենաերկար ու անսովոր անունն ունեցող ակումբի հովանավորը

12:57 14.09.2023

Լա Լիգան մեկ տարվա հովանավորչական պայմանագիր է կնքել ուելսյան ակումբի հետ, որն ունի ամենաերկար անվանումը: Ակումբը, որը հիմնված է Ուելսի գյուղերից մեկում, ունի շատ երկար անվանում՝ Clwb Pêl Droed Llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogoch: Սովորական հապավումը CPD Llanfairpwll է: Լա Լիգայի տարբերանշանը կհայտնվի ակումբի մարզաշապիկների վրա 2023/24 մրցաշրջանում։ Թիմը խաղում է Հյուսիսային Ուելսի Արևմտյան ափի լիգայի առաջին դիվիզիոնում։

̰
Ֆելիպե Պարադինսկին Ֆուտզալի ազգային հավաքականի նորեկն է

12:15 14.09.2023

Ֆելիպե Պարադինսկին է Ֆուտզալի ազգային հավաքականի նորեկն է։ Ինքը՝ Պարադինսկին, պատմել է, թե որտեղ է ծնվել, որ թիմում է խաղում, որքանով է հասցրել ինտեգրվել մեր ազգային թիմին այս կարճ ժամանակահատվածում, ինչ սպասելիքներ ունի առաջիկա հանդիպումներից։  

̰
Ֆերնանդու Սանտուշը հեռացվել է Լեհաստանի հավաքականից

11:36 14.09.2023

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանտուշի հետ խնդիրներ է ունեցել հավաքականի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին, որը քննադատել է պորտուգալացուն Եվրո-2024-ի որակավորման փուլում Ալբանիայից կրած պարտության համար: Լեհաստանի հավաքականն ընտրական E խմբում 5 խաղից հետո վաստակել է 6 միավոր ու […]

̰
Խնդիր է դրված դուրս գալ խմբից. Ռուբեն Նազարեթյանը՝ աշխարհի առաջնության էլիտ ռաունդի մասին

10:57 14.09.2023

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 13-ին վերջին մարզումն է անցկացրել Վրաստան մեկնելուց առաջ։ Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է աշխարհի առաջնության էլիտ ռաունդին նախապատրաստական փուլի մասին։ Մարզիչը նշել է, որ հավաքականը շատ բարդ խմբում է հայտնվել և խնդիր է դրված դուրս գալ խմբից: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության […]

̰
Այսօր մրցահարթակ դուրս կգան Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը. ծանրամարտի ԱԱ

10:44 14.09.2023

Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության հերթական մրցումային օրը մրցահարթակ դուրս կգան Հայաստանի 2 ներկայացուցիչներ՝ 102 կգ քաշայիններ Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը: Գյումրեցի ծանրորդները բավականին բարձր նախնական քաշեր են պատվիրել և կփորձեն պայքարել մեդալների համար: Հիշեցնենք, որ առայժմ մրցահարթակ դուրս եկած 5 հայ ծանրորդներից միայն Գոռ Սահակյանին է հաջողվել երկամարտի արդյունքում նվաճել բրոնզե մեդալ: […]

̰
Ո՞վ կլինի Գերմանիայի հավաքականի նոր մարզիչը

10:21 14.09.2023

Ռուդի Ֆյոլերը չի գլխավորի Գերմանիայի հավաքականը Եվրո-2024-ի ժամանակ: Նա կվերադառնա հավաքականի մարզական տնօրենի իր պաշտոնին: Նշվում է, որ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն ներկայումս բանակցություններ է վարում «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ: Հաղորդվում է նաև, որ գլխավոր մարզչի թեկնածուների թվում ավելացել է նաև հոլանդացի մասնագետ Լուի Վան Գալի անունը: 72-ամյա Վան Գալի վերջին աշխատավայրը […]

̰
ԵՎՐՈ-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրի վերջին խաղային օրվա արդյունքները

09:45 14.09.2023

Եվրո-2024-ի որակավորման փուլում կայացան 6-րդ տուրի վերջին հանդիպումները։ A խմբում ընդգրկված Իսպանիայի հավաքականը տանը 6-0 հաշվով հաղթեց Կիպրոսի թիմին: F խմբում Բելգիայի հավաքականը 5-0 հաշվով առավելության հասավ Էստոնիայի ընտրանու նկատմամբ: C խմբում Իտալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Ուկրաինայի թիմին։ Այս երկու հավաքականները վաստակել են 7-ական միավոր, բայց իտալացիները մեկ խաղ պակաս են անցկացրել: C խմբի […]

̰
Ես դեռ շատ բան ունեմ սովորելու Գվարդիոլայից․ Գվարդիոլ

09:21 14.09.2023

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ աշխատելու մասին. «Ես դեռ շատ բան ունեմ սովորելու Գվարդիոլայից։ Ինձ շատ է դուր գալիս, թե որքան զգայուն է նա աշխատում մեր թիմի յուրաքանչյուր խաղացողի հետ: Գվարդիոլան փորձում է բարելավել խաղացողի որակները։ Մեզանից ոչ ոք չի վախենում տիրել գնդակին։ Սա «Մանչեսթեր Սիթին» դարձնում […]

̰
Մեսսին երջանիկ է «Ինտեր Մայամիում»․ Դեկու

08:42 14.09.2023

«Բարսելոնայի» նոր մարզական տնօրեն Դեկուն պատմել է, թե ինչպես է վերաբերվում «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիին։ «Լեոն իմ ընկերն է: Ես նրան շատ եմ սիրում։ Հիմա նրա հետ ավելի քիչ եմ շփվում, քանի որ նա հեռու է։ Մենք բոլորս ցանկանում էինք պայմանագիր կնքել Լեոյի հետ, բայց դա անհնար դարձավ բոլորին հայտնի պատճառներով: Նա ակումբի պատմության […]

̰
Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում է․ ՉԼ

23:59 13.09.2023

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընդգրկվել է թիմի հայտացուցակում՝ Չեմպիոնների լիգայի խաղերի համար։ Հիշեցնենք, «Ռեալ Սոսյեդադը» կխաղա պորտուգալական «Բենֆիկայի», «Ինտերի» և ավստրիական «Զալցբուրգի» հետ։ Արսեն Զախարյանը տեղափոխվել է Մոսկվայի «Դինամոյից»։

̰
Կենդանի լեգենդ՝ Արթուր Ալեքսանյան․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը

23:28 13.09.2023

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան անդրադարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, Աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին. «Կենդանի լեգենդ՝ Արթուր Ալեքսանյան: Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր: Աշխարհի քառակի չեմպիոն: Հայ լեգենդար ըմբիշը Բելգրադում կփորձի 5-րդ անգամ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- ասվում է UWW-ի գրառման մեջ: Նշենք, որ յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր, որոնց կտիրանան […]

̰
Բրազիլիայի հավաքականի հարձակվողը պատրաստվում է դիմել հոգեբանի

22:58 13.09.2023

«Տոտենհեմի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը հայտնել է, որ պատրաստվում է դիմել հոգեբանի։ «Խաղադաշտում ես երջանիկ մարդ եմ։ Բայց խաղադաշտից դուրս վերջին 5 ամիսները դժվար էին ինձ համար։ Ես կվերադառնամ Անգլիա և կդիմեմ հոգեբանի»,- Ռիշարլիսոնի խոսքերն է մեջբերում Ge.Globo-ն։ 26-ամյա հարձակվողը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2022 թվականից։ Լոնդոնցիների կազմում նա անցկացրել է 40 հանդիպում, որոնցում […]

̰
BACK_TO_TOP