23:28 13.09.2023
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան անդրադարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, Աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին. «Կենդանի լեգենդ՝ Արթուր Ալեքսանյան: Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր: Աշխարհի քառակի չեմպիոն: Հայ լեգենդար ըմբիշը Բելգրադում կփորձի 5-րդ անգամ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- ասվում է UWW-ի գրառման մեջ: Նշենք, որ յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր, որոնց կտիրանան […]
22:58 13.09.2023
«Տոտենհեմի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը հայտնել է, որ պատրաստվում է դիմել հոգեբանի։ «Խաղադաշտում ես երջանիկ մարդ եմ։ Բայց խաղադաշտից դուրս վերջին 5 ամիսները դժվար էին ինձ համար։ Ես կվերադառնամ Անգլիա և կդիմեմ հոգեբանի»,- Ռիշարլիսոնի խոսքերն է մեջբերում Ge.Globo-ն։ 26-ամյա հարձակվողը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2022 թվականից։ Լոնդոնցիների կազմում նա անցկացրել է 40 հանդիպում, որոնցում […]
22:27 13.09.2023
Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դենիս Սոլովյովը հայտնել է, որ առաջիկայում Ռուսաստանի ազգային հավաքականը կարող է հանդես գալ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայում: «Այս պահին Եվրոպայում խաղալու հստակ հեռանկարներ չկան, ավելի լավ է ֆուտբոլ խաղալ, քան սպասել: Եթե Ռուսաստանի հավաքականը չընդգրկվի Եվրո-2028-ի վիճակահանության զամբյուղներում՝ իմաստ չեմ տեսնում սպասելու»,- նշել է Սոլովյովը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՈւԵՖԱ-ն Ռուսաստանին […]
21:15 13.09.2023
Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության հերթական մրցումային օրը մրցահարթակ դուրս եկան Հայաստանի 2 ներկայացուցիչներ՝ Աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը։ 96 կգ քաշայինների պայքարում մեր մարզիկների չհաջողվեց մեդալներ նվաճել։ Նրանք յուրաքանչյուր վարշությունում ընդամենը մեկական արդյունավետ մոտեցում կատարեցին։ Հակոբ Մկրտչյանը երկամարտում ցույց տվեց 372 կգ (164+208) արդյունք ու զբաղեցրեց 6-րդ տեղը։ Դավիթ […]
20:57 13.09.2023
ՀՀ ձիասպորտի հավաքականի անդամ Քերրի Աղաջանյանը, հնարավոր է՝ մասնակցի Փարիզում 2024 թվականին կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին: Գեղավարգ /դրեսաժ/ մրցաձևում Աղաջանյանը, բավականին բարձր միավորներ է վաստակել Ռոտերդամում անցկացված Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, միջազգային վարկանիշային մրցաշարում և այլն: ՀՀ ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում նշել է, որ մինչ փարիզյան ստուգատեսը մարզուհին կմասնակցի ևս […]
20:23 13.09.2023
Պերուացի շամանները ծես են կատարել՝ ուղղված Նեյմարի դեմ։ ԱԱ-2026-ի ընտրական փուլի 2-րդ տուրի խաղից առաջ պերուացի 10 շամաններ հավաքվել են՝ աղոթելու Հայր Արևին և ծեսեր կատարել՝ օգնելու ազգային թիմին: Մարզադաշտի մոտ գտնվող զոհասեղանին նրանք դրոշներ, թրեր, ամուլետներ և երկու թիմերի խաղացողների լուսանկարներ են դրել: Նրանք Նեյմարի լուսանկարին ամրացրել են կտորե տիկնիկ՝ կապելով նրա ձախ ոտքը […]
20:11 13.09.2023
2022 թվականին խորվաթ Իգոր Շտիմացը խորհրդակցել է աստղաբանի հետ՝ Հնդկաստանի հավաքականի մի քանի հանդիպումների համար կազմ ընտրելիս։ Այս մասին հայտնում է Indian Express-ը։ Շտիմացը աստղագետին տեղեկատվություն է տրամադրել խաղացողների մասին, և դրա դիմաց ստացել աստղագիտական կանխատեսում, թե կոնկրետ որ խաղացողը ինչպես կկարողանա ելույթ ունենալ: Ուսումնասիրելով ստացված տեղեկությունը՝ խորվաթ մասնագետը ընտրություն է կատարել կազմի հարցում։ Աստղագետի […]
19:45 13.09.2023
Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստները դարձել են արյան դոնորներ երկրում տեղի ունեցած երկրաշարժից տուժած մարդկանց համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարոկկո-Բուրկինա Ֆասո ընկերական խաղի տոմսերի վաճառքի գումարը կուղարկվի երկրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների դեմ պայքարի հատուկ հիմնադրամ։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը Մարոկկոյում գերազանցել է 2 հազարը։
19:22 13.09.2023
Զավեշտալի դեպք է տեղի ունեցել 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ուկրաինայի և Անգլիայի հավաքականների խաղից հետո։ Ավտոկայանատեղիում, խաղն ավարտվելուց հետո, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը սխալմամբ մտել է Ուկրաինայի հավաքականի ավտոբուս։ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին անմիջապես ասել են, որ սա իր թիմի ավտոբուսը չէ, և նա ժպտալով դուրս է եկել այնտեղից։
18:23 13.09.2023
Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գրառում է կատարել ինստագրամում։ «Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր երկրպագուներին։ Շնորհակալ եմ ձեզ սիրո և հավատի համար։ Մենք զգում ենք ձեր աջակցությունը յուրաքանչյուր խաղում: Սա մեծ փորձ է մեզ համար, և ես վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Մենք կվերադառնանք ավելի ուժեղ»,-գրել է Սպերցյանը։ […]
17:58 13.09.2023
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ներկայացուցիչ «Հյուսթոն Ռոքետսի» պաշտպան Կևին Փոթերը ձերբակալվել է ընտանեկան բռնության մեղադրանքով, հաղորդում է The Athletic-ը։ Փրկարար ծառայություն է դիմել մի կին, որին վնասված դեմքով տեղափոխել են հիվանդանոց։ Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ կինը մի քանի հարված է ստացել դեմքին ու պարանոցին։ Ամերիկացի բասկետբոլիստը ձերբակալվել է հյուրանոցում։ 2020/21 մրցաշրջանից առաջ ևս […]
17:46 13.09.2023
Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը, ընկերական խաղում 3-1 հաշվով առավելության հասնելով շոտլանդացիների նկատմամբ, տարավ 600-րդ հաղթանակը, հաղորդում է Opta-ն։ Անգլիան առաջին եվրոպական հավաքականն է, որը հատում է 600 հաղթանակի շեմը։ Գլազգոյում կայացած խաղում գոլի հեղինակ էր դարձել նաև Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հարի Քեյնը։ Մյունխենի «Բավարիայի» հարձակվողը 59-րդ գոլն է խփել ազգային թիմում։ Անգլիայի հավաքականի ռմբարկուների […]
17:24 13.09.2023
Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին Դորտմունդում: Հանս Ֆլիկի հեռացվելուց հետո Բունդեսթիմը Ռուդի Ֆյոլերի գլխավորությամբ հաղթել է 2-1 հաշվով: Եվրո-2024-ն ընդունող երկիրը՝ Գերմանիան, նախորդ 5 ընկերական խաղում կրել էր 4 պարտություն ու գրանցել մեկ ոչ-ոքի։ Անգլիայի հավաքականն էլ Գլազգոյում 3-1 հաշվով առավելության հասավ Շոտլանդիայի թիմի նկատմամբ և ընդհատեց մրցակցի՝ 5 խաղից բաղկացած հաղթական շարքը:
17:00 13.09.2023
Ֆուտբոլի 2026թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման փուլում կայացան երկրորդ տուրի հանդիպումները։ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը մրցակցի խաղադաշտում 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բոլիվիայի թիմի նկատմամբ։ Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին չէր մասնակցում խաղին։ Բրազիլացիները 1-0 հաշվով արտագնա հաղթանակի հասան Պերուի հավաքականի նկատմամբ։ Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականները 6-ական միավորոն գլխավորում են մրցաշարային […]
16:40 13.09.2023
Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակի նախկին առաջատար Սիմոնա Հալեպը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 6-ը: Ռումինացի թենիսիստուհին հակադոպինգային թեստը հանձնել էր 2022 թվականի օգոստոսին՝ US Open-ից առաջ: Հայտնաբերվել էր ռոքսադուստատ արգելված դեղամիջոցը: 31-ամյա թենիսիստուհին կարիերայի ընթացքում հաղթել է «Մեծ սաղավարտի»՝ Ռոլան Գարոսի (2018) և Ուիմբլդոնի (2019) մրցաշարերում:
16:11 13.09.2023
Հայաստանի ներկայացուցիչները հաջող են ելույթ ունեցել սպորտային ակրոբատիկայի «Զոլոտովի գավաթ» միջազգային մրցումներում, հաղորդում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։ Տղաների ու աղջիկների զույգերում բրոնզե մեդալակիր են դարձել Արտակ Ծատուրյանը և Ազատ Եղիազարյանը, Աննա Կարապետյանն ու Նունե Հովհաննիսյանը։ Էմիլի Հակոբյանը և Սեթ Մանուկյանը երկրորդ տեղն են գրավել խառը զույգերի պայքարում։
15:19 13.09.2023
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը 2025 թվականի Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրի խաղում ընդունել էր Չեռնոգորիայի թիմին ու պարտվեց նվազագույն հաշվով: Աբովյանում կայացած խաղում հյուրերը հաղթական գոլը խփեցին 85-րդ րոպեին։ Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը 1-2 հաշվով տնային պարտություն էր կրել ալբանացիներից։ Հանդիպումից հետո հրաժարականի դիմում էր ներկայացրել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել […]
13:35 13.09.2023
Բելգիայի Անտվերպեն քաղաքում սույն թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 9-ը կանցկացվի սպորտային մարմնամարզության 52-րդ Աշխարհի առաջնությունը, որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. մարզիկներ՝ Արթուր Դավթյան Հարություն Մերդինյան Վահագն Դավթյան Արթուր Ավետիսյան Գագիկ Խաչիկյան մարզիչներ՝ Հակոբ Սերոբյան Հայկ Նազարյան Սոս Սարգսյան Այս պահին (11.09-25.09) մեր թիմը ամբողջ կազմով անցկացնում է ուսումնամարզական հավաք Վրաստանի Թբիլիսի քաղաքում: Հիշեցնենք, որ […]
09:37 13.09.2023
«Յուվենտուսի» նախկին խաղացող Լեոնարդո Բոնուչին մտադիր է դատական հայց ներկայացնել թուրինյան ակումբի դեմ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ 36-ամյա պաշտպանը ցանկանում է դիմել դատարան, քանի որ «Յուվենտուսը» նրան առանց բացատրության դուրս է թողել հայտացուցակից, ինչպես նաև համապատասխան մարզումային պայմաններ չի տրամադրել ֆուտբոլիստին՝ պատճառելով մասնագիտական և իմիջային վնաս։ Անցած ամառ Բոնուչին հեռացավ […]
09:16 13.09.2023
Ջոն Թերին վճարովի ընթրիքներ է կազմակերպում երկրպագուների հետ: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Թերիի առաջին հանդիպումը երկրպագուների հետ տեղի է ունեցել անցած ուրբաթ Բեյսինգսթոքում։ Նախատեսվում է ընդհանուր առմամբ չորս հանդիպում՝ հաջորդ ուրբաթ: «Չելսիի» նախկին պաշտպանը երկրպագուների հետ կհանդիպի Բիրմինգհեմում, հոկտեմբերին՝ Բորնմութում, իսկ նոյեմբերին հանդիպում կլինի Լոնդոնում։ Բիրմինգհեմում հանդիպման նվազագույն մուտքի գինը 25 ֆունտ է, ընդ […]
08:46 13.09.2023
Ժոաու Կանսելուն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» «Բարսելոնա» տեղափոխությունը. «Ամեն ինչ կանեմ «Բարսելոնայում» ինձ ցույս տալու համար։ Կփորձեմ ցույց տալ իմ խաղը, հմտությունները՝ օգտագործելով գործընկերներիս օգնությունը, քանի որ դրա կարիքն ունեմ, և նաև այն պատճառով, որ մենք շատ ուժեղ կազմ ունենք։ Հուսով եմ, որ մրցաշրջանը հիանալի կստացվի: Ես ցանկանում եմ ինչ-որ մեծ բանի հասնել այս ակումբի […]
19:44 12.09.2023
2023 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության ավարտին մնացել է ընդամենը 3 խաղափուլ: Ձեզ ենք ներկայացնում հայ շախմատիստներին, ովքեր 6 խաղափուլից հետո առաջատարների թվում են իրենց տարիքային խմբերում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ «Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Արսեն Դավթյանը, ով վաստակել է 5 միավոր, գտնվում է 2-րդ հորիզոնականում: Այս տարիքային խմբում առաջատարների թվում են նաև […]
18:56 12.09.2023
Երևանի «Ուրարտուի» և «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է ռուսական «Կուբանից»։ Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Կարծում եմ, որ 9 տուրում ցուցադրած արդյունքները չեն համապատասխանում խաղացողների մակարդակին ու ակումբի ամբիցիաներին»,- ասել է Ալեքսանդր Գրիգորյանը։ Գրիգորյանը «Կուբանը» գլխավորել էր մայիսի 17-ին։ Նրա գլխավորությամբ Կրասնոդարի թիմը անցկացրել է 12 հանդիպում, […]
18:41 12.09.2023
Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել, հաղորդում է Sky Sport Italia-ն։ Իտալիայի հակադոպինգային ազգային տրիբունալը հայտնել է, որ 30-ամյա ֆուտբոլիստը ժամանակավորապես որակազրկվել է և իրավունք չունի մասնակցել պաշտոնական խաղերի։ Պոգբայի դոպինգ թեստում հայտնաբերվել են էնդոգեն ծագման տեստոստերոնի մետաբոլիտներ։ Պոգբան 2022 թվականին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» է վերադարձել իտալական […]
18:20 12.09.2023
Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին շքեղ առանձնատուն է գնել ԱՄՆ-ում, հաղորդում է RMC Sport-ը։ Առանձնատունը Ֆլորիդայի հարավային ափում գտնվող Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքում է։ 976 քմ տարածք ունեցող տունն ունի 8 ննջասենյակ, լողավազան, մարզասրահ, սպա-կենտրոն։ Արժեքը գնահատվում է 10 միլիոն դոլար: Կատալոնական «Բարսելոնայի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստն այս ամռանն է միացել «Ինտեր […]
18:05 12.09.2023
Հանս Ֆլիկն ազատվել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլի միության կայքը: 58-ամյա Հանսի Ֆլիկը Գերմանիայի հավաքականի ղեկին էր 2021 թվականից: Նրա գլխավորությամբ գերմանացիներն անցկացրել են 25 խաղ, որոնցում տարել են 12 հաղթանակ, կրել 6 պարտություն, իսկ 7 խաղ ավարտել են ոչ-ոքի արդյունքով: Հիշեցնենք, որ Ֆլիկը որպես գլխավոր մարզիչ աշխատել է նաև […]
17:46 12.09.2023
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ 1-0 հաշվով հաղթանակից հետո ասուլիսում կիսվել է իր տպավորություններով: «Նախևառաջ, շնորհավորում եմ իմ թիմին հաղթանակի և շատ կարևոր 3 միավորի համար։ Հանդիպման ընթացքում մենք ունեինք խաղային առավելություն, սակայն բաց թողեցինք մի շարք գոլային պահեր։ Հայաստանի հավաքականը պայքարեց, կռվեց մինչև վերջ և […]
17:32 12.09.2023
Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարում սեպտեմբերի 11-ին կայացան 6-րդ տուրի խաղերը D և J խմբերում։ D խմբում ընդգրկված Ուելսի հավաքականը Ռիգայում 2-0 հաշվով հաղթեց լատվիացիներին։ Խմբի մյուս խաղում Հայաստանի հավաքականը Երևանում 0-1 հաշվով պարտվել էր Խորվաթիայի ընտրանուն։ J խմբի առաջատար Պորտուգալիայի հավաքականն առանց Կրիշտիանու Ռոնալդուի սեփական խաղադաշտում 9 անպատասխան գնդակ ուղարկեց Լյուքսեմբուրգի դարպասը։ Պորտուգալացիները […]
17:17 12.09.2023
Հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Գրոզնիում կայացած Ա. Կադիրովի հիշատակին նվիրված 15-րդ միջազգային հուշամրցաշարում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 71 կգ քաշային Զավեն Գալստյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 60 կգ քաշային Մանվել Պետրոսյանը գրավել է երրորդ տեղը։
16:47 12.09.2023
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականից կրած տնային պարտությունը: «Այսօր մեզ վարպետությունը չբավականացրեց դրական արդյունքի հասնելու համար։ Մրցակիցը վարպետությամբ գերազանցեց մեզ։ Հոգնածությունը զգալ տվեց այսօր։ Բարդ էր վերականգնվել ծանր հանդիպումից հետո։ Այսպիսի մակարդակում անհրաժեշտ է նվազագույնը 18 խաղացող […]