00:10 31.07.2023
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Հարավային Կորեայում ընկերական հանդիպում է անցկացրել Մադրիդի «Աթլետիկոյի» հետ և պարտվել 1-2 հաշվով: Մանչեսթերյան ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել պորտուգալացի պաշտպան Ռուբեն Դիաշը: «Աթլետիկոյից» աչքի են ընկել հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը և բելգիացի եզրային հարձակվող Յանիկ Ֆերեյրա Կարասկոն:
23:55 30.07.2023
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 81 կգ քաշային Մնացական Աբրահամյանը Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել երկամարտի 313 կգ արդյունքով (138+175)։ Աբրահամյանը, հանդես գալով Մ20 տարեկանների պայքարում, նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել հրում վարժությունում։ Ավելի վաղ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) ոսկե մեդալ էր նվաճել Մ23 տարեկանների պայքարում, […]
23:37 30.07.2023
Հայաստանի հավաքականը Ռումինիայի Յասի քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի պատանիների թիմային առաջնությունում դարձավ բրոնզե մրցանակակիր՝ 7 մրցախաղերում վաստակելով 10 միավոր: Վերջին՝ 7-րդ տուրում, հայ շախմատիստները 3-1 հաշվով հաղթեցին Ռումինիայի առաջին հավաքականին: Հայաստանի հավաքականի կազմում լավագույնն Արսեն Դավթյանն էր, որը 6 պարտիաներում 5 միավոր վաստակեց: Նրանից մեկ միավոր պակաս վաստակեց առաջին խաղատախտակի վրա ելույթ ունեցած Էմին Օհանյանը: […]
22:38 30.07.2023
Արգիշտի Հակոբյանը, Ալբերտ Հարությունյանը և Հայկ Ղահրամանյանը նույնպես արժանացան արծաթե պարգևի։ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 ոսկե և 7 արծաթե մեդալով։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Վաղարշակ Քեյանն ու Տիգրան Հովսեփյանը հռչակվել էին պատանեկան ԵԱ-ի հաղթողներ, իսկ 52 կգ քաշային Արեն Խառատյանը, 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը , 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանն ու 63 կգ […]
21:25 30.07.2023
Արեն Խառատյանն ու Սպարտակ Նահապետյանը պատանիների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ են։ Հիշեցնենք, բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Վաղարշակ Քեյանը (48 կգ) և Տիգրան Հովսեփյանը (50 կգ), դարձել են չեմպիոններ։
21:11 30.07.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, Գյումրի համայնքի, ուժային կառույցների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: […]
20:38 30.07.2023
Առաջին չեմպիոնը Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում։ Հայաստանի ներկայացուցիչ Վաղարշակ Քեյանը եզրափակիչում առավելության հասնելով Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ նվաճել է ոսկե մեդալ ։ Վաղարշակ Քեյանը հռչակվում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ 2-րդ չեմպիոնը։ 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը շատ վստահ` 5։0 հաշվով հաղթում է լեհ մրցակցին ու դառնում պատանիների Եվրոպայի չեմպիոն։
16:58 30.07.2023
Լեգենդար իտալացի դարպասապահ, աշխարհի չեմպիոն Ջանլուիջի Բուֆոնը որոշել է առաջիկայում հայտարարել պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, հաղորդում է Sky-ը։ Այժմ նա իտալական «Պարմայի» խաղացող է, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024թ․ հունիս։ Իտալիայի երկրորդ դիվիզիոնի անցած մրցաշրջանում 45-ամյա Բուֆոնը մասնակցել է 18 հանդիպման, բաց թողել 22 գոլ։ Բուֆոնը տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկ էր […]
16:00 30.07.2023
«Լիվերպուլը» բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ՝ հարձակվող Կիլիան Մբապեին վարձակալելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Mirror-ը։ Փարիզցիները դժգոհ են, որ 24-ամյա ֆրանսիացին հրաժարվել է բանակցել «Ալ-Հիլալի» հետ, որը ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել էր 300 մլն եվրո։ Աղբյուրի համաձայն՝ լիվերպուլցիները պատրաստ են 24-ամյա ֆրանսիացուն վարձակալել մեկ տարով, ինչը ՊՍԺ-ին թույլ կտա գումար աշխատել: ՊՍԺ-ն չի ցականում, […]
15:04 30.07.2023
Կայացել է 2-րդ Բունդեսլիգայի 1-ին տուրի «Ֆորտունա» – «Հերտա» հանդիպումը։ Այն ավարտվել է Դյուսելդորֆյան թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Իսկ բեռլինյան ակումբը եզակի ձեռքբերում է սահմանել գերմանական ֆուտբոլի համար: Հանդիպմանը միաժամանակ մասնակցել են երեք եղբայր՝ Բենս Դարդայը, Մարտոն Դարդայը և Պալկո Դարդայը։ Բայց սա դեռ ամենը չէ․ «Հերտայի» գլխավոր մարզիչը երեք եղբայրների հայրը՝ Պալ Դարդայն է։ […]
14:25 30.07.2023
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» սեփականատեր Խորխե Մասը ցանկանում է, որ Լիոնել Մեսսին հրաժեշտի հանդիպումն անցկացնի իր նախկին ակումբ կատալոնական «Բարսելոնայի» մարզադաշտ «Կամպ Նոուում», որտեղ խաղացել է 2003-2021-ին: «Չգիտեմ՝ դա ընկերական, թե՞ հրաժեշտի խաղ կլինի: Չեմ ասում, թե Մեսսին վարձավճարով կտեղափոխվի «Բարսելոնա»: Երբ բացվի վերակառուցված «Կամպ Նոուն», կարելի է նման հանդիպում կազմակերպել: Լեոն արժանի է լավ հրաժեշտի»,- […]
14:11 30.07.2023
Սևադա Արզումանյանը գլխավորել է Չարենցավանի «Վանը»: Ավելի վաղ թիմի մարզիչ Հայկ Հովհաննիսյանը համալրել էր «Նոայի» մարզչական շտաբը: Իդեպ ՀՊԼ 1-ին տուրում «Վանը» հյուրընկալվել է «Նոային» և պարտութուն կրել նվազագույն հաշվով: Գոլը խփել է Արթուր Միրանյանը՝ իրացնելով 15-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցը։ Հիշեցնենք՝ տուրի 1-ին խաղում «Շիրակը» 4-2 հաշվով հաղթել էր «Վեսթ Արմենիային»։
13:30 30.07.2023
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Իսպանիայի փոխչեմպիոն «Ռեալի» հետ և հաղթել 3-0 հաշվով: Աչքի են ընկել եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն, հարձակվողներ Ֆերմին Մարին Լոպեսը և Ֆերան Տորեսը: «Ռեալը» գոլ խփելու լավ հնարավորություն ուներ, սակայն թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը վրիպել է 11-մետրանոցից: Իսպանիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 11-ին: «Ռեալը» մեկնարկային տուրում […]
13:17 30.07.2023
Լուսանկարներն ու մեդալները 100-ամյա հիշողությունն են հայ լեգենդար մարմնամարզիկի մասին: Հրանտ Շահինյանը նոր ժամանակների Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոնն է: 1941թ. պատանի մարմնամարզիկի հաջողություններն ընդհատում է Հայրենական Մեծ պատերազմը: 18 տարին չլրացած Շահինյանը կամավոր մեկնում է ռազմաճակատ: Առաջնագծից Հրանտ Շահինյանը Երևան է վերադառնում վիրավոր ոտքով: Վերականգնողական երկար փուլից հետո միայն 1946թ․ նա վերսկսում է մարզումները: […]
12:58 30.07.2023
ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում կայացավ խառը մենամարտերի UFC 291 մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը թեթև քաշային կարգում ամերիկացիներ Ջասթին Գեթջիի և Դասթին Պորյեի միջև մենամարտն էր BMF («ամենավատ տղան») պայմանական տիտղոսի համար: Ջասթին Գեթջին (ԱՄՆ) այս մենամարտում նոկաուտով հաղթել է ամերիկացի Դասթին Պորյեին: Երեկոյի մյուս մարտերում Ալեքս Պերեյրան (ԱՄՆ) մրցավարների որոշմամբ հաղթել է լեհ Յան […]
12:39 30.07.2023
Եվրագավաթներում «Փյունիկի» ֆուտբոլիստ Լուկա Յուրիչիչը միանգամից 3 ռեկորդ է սահմանել հայկական ակումբների ռմբարկուների շրջանում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ 1.Ամենաբարձր արդյունավետությունը`6 գոլ 2.Անընդմեջ գոլեր՝ 4 խաղ 3.Կոնֆերենցիաների լիգայի լավագույն ռմբարկու`4 գոլ Լուկան այս ցուցանիշներին հասել է ընդամենը մեկ տարում: Եվրոպայում առաջին գոլը «Փյունիկի» կազմում նա խփել է 2022-ի հուլիսի 26-ին «Դյուդելանժի» հետ […]
12:28 30.07.2023
Ռումինիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր տեղի կունենան եզրափակիչները: Հիշեցնենք, որ Հայաստանի թիմի 9 ներկայացուցիչ նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր բոլոր 9 բռնցքամարտիկները՝ Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Սպարտակ Նահապետյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), […]
11:55 30.07.2023
Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների թիմային առաջնության նախավերջին՝ 6-րդ տուրում կենտրոնական երկու առաջատարների՝ Հայաստանի և Լեհաստանի հավաքականների սկզբունքային մրցավեճն էր: Հայաստանի հավաքականը 1,5-2,5 հաշվով զիջել է մրցակցին՝ կրելով մրցաշարում առաջին պարտությունը: Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով նահանջել է 3-րդ տեղ, իսկ լեհ շախմատիստները 10 միավորով միանձնյա գլխավորել են մրցաշարային աղյուսակը: 9 […]
11:43 30.07.2023
Հայ ազատ ոճային ըմբիշները հաջող են հանդես գալիս Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնյան խաղերում: Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալ է նվաճել Հրաչյա Մարգարյանը (65 կգ): Ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել Վրեժ Գևորգյանը (61 կգ), իսկ Առաքել Մովսիսյանը (57 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր: Հայաստանի ըմբշամարտի թիմի կազմում մրցավայր են մեկնել նաև Գևորգ Մխեյանը (70 կգ) […]
11:30 30.07.2023
«Լոս Անջելես Լեյքերսի» ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի որդին՝ Բրոնի Ջեյմսը, դուրս է գրվել հիվանդանոցից։ Բրոնին հոսպիտալացվել էր այս շաբաթվա սկզբին, մարզման ժամանակ նրա սրտի աշխատանքը դադարել էր: «Նա կշարունակի բուժումը տանը, բայց մենք անհամբեր սպասում ենք նրա շարունակական առաջընթացին»,- նշված է բժշկական կենտրոնի հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ NBA-ի պատմության լավագույն ռմբարկուի 18-ամյա որդին նույնպես բասկետբոլիստ է, […]
11:07 30.07.2023
«Ոսկե գնդակի» գործող դափնեկիր, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման տպավորիչ նորամուտ է ունեցել Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» կազմում: Արաբական ակումբների գավաթի խաղարկության A խմբի առաջին տուրում «Ալ Իթիհադը» հյուրընկալվել է Թունիսը ներկայացնող «Էսպերանս Սպորտիվ» ակումբին և կամային հաղթանակի հասել 2-1 հաշվով: 35-ամյա Բենզեման խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և դարձել գոլի ու գոլային փոխանցման […]
10:58 30.07.2023
Աշխարհի 11-րդ ռակետ, ՌԴ-ը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է, որ չի կարողանա մասնակցել Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում անցկացվելիք ATP-250 շարքի մրցաշարին։ «Ես դեռ 100 տոկոս պատրաստ չեմ մրցել լավագույն մակարդակում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լոս Կաբոսի մրցաշարի կազմակերպիչներին և իմ բոլոր անհավանական երկրպագուներին անվարան աջակցության համար։ Ձեր դրական էներգիան շատ […]
10:28 30.07.2023
Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին իսպանական «Վալենսիայից» կտեղափոխվի Արգենտինայի չեմպիոն «Բոկա Խունիորս», հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ 36-ամյա ֆուտբոլիստը կխզի պայմանագիրը «Վալենսիայի» հետ և «Բոկա Խունիորսի» հետ կկնքի 1,5 տարվա պայմանագիր։ Հիշեցնենք, որ «Բոկա Խունիորսում» հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Կավանին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2005 թվականին Ուրուգվայի «Դանուբիոյում»։ Հանդես է եկել նաև իտալական […]
10:00 30.07.2023
Հայաստանի հավաքականը հերթական մեդալները նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում: Մինչև 20 տարեկանների պայքարում Գոռ Սահակյանը (73 կգ) երկամարտի 311 կգ (140+171) արդյունքով նվաճել է փոխչեմպիոնի կոչումը՝ փոքր արծաթե մեդալների արժանանալով նաև պոկում և հրում վարժությունում: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը երկամարտում ցույց է տվել 308 կգ (172 +136) արդյունք […]
09:55 30.07.2023
Հայ ազատ ոճային ըմբիշները հաջող են մեկնարկել Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնյան խաղերում: Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ է նվաճել Վրեժ Գևորգյանը (61 կգ), իսկ Առաքել Մովսիսյանը (57 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմի կազմում մրցավայր են մեկնել նաև Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ)։
23:15 29.07.2023
«Պարի Նիժնի Նովգորոդի» ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու պատրաստակամության մասին: Նրա խոսքերը մեջբերում է Metaratings.ru-ն։ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ինձ հետ կապ չի հաստատել։ Եթե առաջարկ լինի, սիրով կընդունեմ։ Կցանկանայի խաղալ Հայաստանի հավաքականում: Ես դիտեցի վերջին հանդիպումները և շատ ուրախ եմ թիմի արդյունքների համար։ Սա շատ լավ է մեզ համար»,- ասել […]
21:43 29.07.2023
Միլանի «Ինտերը» շուտով կերկարաձգի պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ։ Ակումբի ղեկավարությունը բարձր է գնահատել միլանցիների առաջընթացն Ինձագիի գլխավորությամբ վերջին երկու տարիների ընթացքում։ 2022/23 մրցաշրջանում «Ինտերը» հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ մեկ տարի առաջ հաղթել Ա Սերիան։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, մրցաշրջանի մեկնարկից առաջ միլանյան ակումբը կերկարաձգի պայմանագիրը Ինձագիի հետ […]
21:27 29.07.2023
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Մոսկվայի «Դինամոն» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 3-3 հաշվով է ավարտել հանդիպումը Սամարայի «Կռիլյա Սովետովի» հետ: Մոսկովյան ակումբի կազմում աչքի են ընկել 20-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, Կոնստանտին Տյուկավինը և Ֆյոդոր Սմոլովը: Զախարյանը կատարել է նաև գոլային փոխանցում:
21:05 29.07.2023
Կլինիկական հոգեբան Տատյանա Մարեմպոլսկայան Sport24-ին տված հարցազրույցում բարձր է գնահատել 2006 թվականի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովի հոգեբանական կայունությունը, ով ենթարկվել է վերջույթների մի քանի անդամահատման։ Նրա կարծիքով, 46-ամյա մարզիկը ապաքինման ճանապարհին ոչ մի բանի առաջ կանգ չի առնի։ «Կոստոմարովի հոգետիպը չեմպիոն է: Այս մարդն առաջնորդ է, ով առաջնորդ կմնա նույնիսկ առանց ձեռքերի ու ոտքերի։ Հոգեբանորեն […]