11:10 29.07.2023
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը անդրադարձել է կարիերայի ընթացքում առաջին կարմիր քարտը ստանալու փաստին: «Մաքուր կարմիր քարտի խախտում էր, բայց չեմ ուզում խոսել այդ մասին: Հավանաբար «Սպարտակը» հաղթեց թվային առավելության շնորհիվ: Հիասթափեցրեցի թիմին, ներողություն եմ խնդրում: Ես արդեն ներողություն եմ խնդրել թիմից, ցանկանում եմ ներողություն խնդրել նաև երկրպագուներից, որոնք եկել էին ստադիոն: […]
10:39 29.07.2023
ՊՍԺ-ն Կիլիան Մբապեի համար 250 միլիոն եվրո է պահանջում։ Ինչպես հայտնում է Marca-ն, հարձակվողի մայրն ու գործակալ Ֆայզա Լամարին Մադրիդի «Ռեալի» ղեկավարներին տեղեկացրել են փարիզյան ակումբի պահանջած գումարի մասին։ Մադրիդցիները չեն ցանկանում այդքան վճարել և մտադիր են շարունակել բանակցությունները։
10:09 29.07.2023
Մայամիի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին իր թիմակիցներին նվերներ է մատուցել: Ինչպես հայտնում է Goal-ը տեղափոխությունից հետո Մեսսին իր թիմակիցներին նվիրել է Beats by Dre ականջակալներ՝ պատրաստված Մայամիի «Ինտերի» գույներով։ 36-ամյա Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում իր նորամուտը նշել է «Կրուս Ազուլի» դեմ խաղում։ Ֆուտբոլիստը խաղադաշտ է մտել 54-րդ րոպեին։ Այս հանդիպմանը արգենտինացի հարձակվողը 90+4-րդ րոպեին […]
23:59 28.07.2023
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, շվեդական «Կալմարի» նկատմամբ իր թիմի տարած հաղթանաից հեո գովել է ֆուտբոլիստներին։ «Շնորհակալ եմ տղաներից, որ տվեցին մեզ այսօրվա հաղթանակը։ Սա պատահական հաղթանակ չէր։ Մենք այս հաղթանակի համար շատ ճիշտ, շատ լուրջ ու շատ լավ պատրատվել էինք։ Շատ լավ հասկանում էինք, թե մեր մրցակիցն ինչ ֆուտբոլ պիտի խաղար։ Գիտեինք, թե մենք […]
22:31 28.07.2023
Մոսկվայի «Սպարտակն» արտագնա խաղում հաղթել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբին Ռուսաստանի Գավաթի D խմբի առաջին տուրի խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով։ «Սպարտակի» հետ խաղում խաղադաշտից հեռացվել է «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը։ 23-ամյա կիսապաշտպանը հանդիպման 44-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ է ստացել Անտոն Զինկովսկու նկատմամբ խախտման համար։
21:59 28.07.2023
Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ևս ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում: Հայ մարզիկը հավասարը չի ունեցել օղակների վարժությունում՝ վաստակելով 13,666 միավոր: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը՝ 12,800 միավորով, զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Հիշեցնենք՝ Մամիկոն Խաչատրյանն ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել նժույգ թափեր […]
21:45 28.07.2023
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական մեդալն է նվաճել: Մ20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, 67 կգ քաշային Տիգրան Կարապետյանը երկամարտի 275 կգ արդյունքով (123+152) դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր արծաթե մեդալներին: Ավելի վաղ Գառնիկ Չոլակյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի […]
21:31 28.07.2023
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն իր կարծիքն է հայտնել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Դեբրեցենի» հետ տնային հանդիպման վերաբերյալ: Հիշեցնենք, խաղն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 0-1 հաշվով: «Առաջին խաղակեսը փոփոխական առավելությամբ ընթացավ։ Մրցակիցն ուներ գոլային հնարավորություններ, հետո մենք խլեցինք առավելությունը, վտանգավոր պահեր ունեցանք։ Առաջին խաղակեսի վերջնամասում առավելությունն անցավ արդեն մեզ։ Երկրորդ խաղակեսի սկզբում անուշադրության պատճառով […]
21:20 28.07.2023
Աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը՝ Հիկարու Նակամուրան, ամուսնացել է իրանահայ շախմատիստուհի, գրոսմայստեր Ատուսա Պուրքաշյանի հետ։ Պուրքաշյանն այդ մասին հայտնել է ինստագրամյան իր էջում և լուսանկար հրապարակել։ Հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու երջանկություն մաղթել նրանց։ Հարսանեկան արարողության մասին մանրամասները հայտնի չեն, սակայն Նակամուրան նույնպես հաստատել է լուրը Reddit-ի գրառման մեկնաբանությունում՝ մեջբերելով ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթին. «Ամուսնացիր […]
20:54 28.07.2023
Օրվա երկրորդ հաղթանակն ու եզրափակչի երկրորդ մասնակիցը ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում: 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը նույնպես փայլում է: 2022 թվականի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը հերթական լուրջ քայլն է անում իր կարիերայում և հաղթելով բուլղարացի մրցակցին հնրավորություն է ստանում պայքարել ոսկե մեդալի համար: Եզրափակիչի 3-րդ մասնակիցը։ Բարդ մենամարտում գեղեցիկ հաղթանակ է […]
17:56 28.07.2023
Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամ Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նժույգ թափեր վարժության եզրափակչում հայ մարմնամարզիկը, հավաքելով 13,966 միավոր, կանգնել է պատվո հարթակի առաջին աստիճանին և նվաճել հաղթողի տիտղոսը: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը 13,233 միավորով զբաղեցրել է 4-րդ […]
13:18 28.07.2023
«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է ավարտվել թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ գրազը՝ «Ռոլեքս» ժամացույցի վրա: Բայրամյանին հարցրել են, թե նա տվե՞լ է արդյոք ժամացույցը։ Հիշեցնենք՝ Կարպինն ասել էր, որ գրազ է եկել Բայրամյանի, Պոպովի, Երյոմենկոյի, Մամաևի, Իոնովի և Կոզլովի հետ՝ «Ռոստովի»՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլ դուրս գալու […]
11:19 28.07.2023
Իտալիայի գավաթակիր «Ինտերը» Ճապոնիայում ընկերական խաղ է անցկացրել Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հետ: Գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1: «Ալ Նասրի» կազմում 23-րդ րոպեին հաշիվը բացել է Սաուդյան Արաբիայի հավաքականի եզրային հարձակվող Աբդուլռահման Ղարեբը: «Ինտերի» կազմում 44-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է թիմի նորեկ, իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին: Խաղին չի մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ […]
10:49 28.07.2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը ոսկե մեդալ է նվաճել Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 61 կգ քաշայինների պայքարում՝ երկամարտում գրանցելով 255 կգ արդյունք (140+255): Պոկում և հրում վարժություններում ևս Չոլակյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Մ20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը երկամարտի 254 կգ (110+144) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում […]
10:15 28.07.2023
«Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ կարիերայի ավարտից հետո մտադիր է ապրել Դոնի Ռոստովում։ «Ռոստովը հոգեհարազատ քաղաք է։ Երբ խաղում էի «Ռուբինում», ինձ հյուր էի զգում։ Իսկ Ռոստովն ինձ հարազատ է, այստեղ ինձ տանն եմ զգում։ Եվ շատ տղաներ, ովքեր խաղացել են և՛ այնտեղ, և՛ այնտեղ, նման կարծիք […]
21:57 27.07.2023
Չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան ամուսնացել է իր մարզիչ Իրժի Վանեկի հետ։ Այս մասին մարզիկը հայտնել է սոցցանցում։ Վանեկը Կվիտովային ամուսնության առաջարկ է արել Ուիմբլդոնում։ Կվիտովան երկու անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» խոտածածկով մրցաշարում՝ 2011 և 2014 թվականներին։
21:27 27.07.2023
Հրապարակվել է պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի թարմացված վարկանիշը։ Լավագույն տասնյակը մնացել է անփոփոխ: Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը (9375 միավոր) պահպանել է առաջատարի դիրքը, սերբ Նովակ Ջոկովիչը (8795) երկրորդն է, իսկ ռուս Դանիիլ Մեդվեդևը (6520) երրորդն է։ Չորրորդ տեղում նորվեգացի Կասպեր Ռուդն է, հինգերորդը՝ հույն Ստեֆանոս Ցիցիպասը, վեցերորդը՝ դանիացի Հոլգեր Ռունը, յոթերորդը՝ ռուս Անդրեյ Ռուբլյովը, ութերորդը՝ իտալացի […]
21:05 27.07.2023
Կիլիան Մբապեի ընտանիքն ու մերձավոր շրջապատը փորձում են համոզել նրան մեկ տարով տեղափոխվել Սաուդյան Արաբիա, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը» Մբապեին առաջարկում է մեկ տարվա պայմանագիր 700 միլիոն եվրո վաստակելու հնարավորությամբ։ «Ալ Հիլալը» փարիզյան ակումբին Մբապեի տրանսֆերի համար առաջարկել է 300 միլիոն եվրո։ ՊՍԺ-ն ընդունել է առաջարկը և թույլատրել է «Ալ Հիլալին» բանակցել […]
20:26 27.07.2023
Իտալիայի գավաթակիր «Ինտերի» ավագ է նշանակվել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Միլանյան ակումբի փոխավագը կլինի իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան: Մինչև այս «Ինտերի» ավագը սլովենացի դարպասապահ Սամիր Հանդանովիչն էր, որը 11 տարի իտալական ակումբում խաղալուց հետո օրեր առաջ հեռացել էր թիմից:
20:00 27.07.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բաց կթողնի Լոս Կաբոսում (Մեքսիկա) կայանալիք ATP-250 շարքի մրցաշարը, հայտնում է ATP-ի մամուլի ծառայությունը: Աշխարհի 11-րդ ռակետը շարունակում է ապաքինվել վնասվածքից, որը ստացել էր «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում»: 27-ամյա թենիսիստը չէր մասնակցել նաև «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնին»: Խաչանովին Լոս Կաբոսի մրցաշարում կփոխարինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ […]
19:47 27.07.2023
Հայաստանը երկրորդ մեդալը նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում: Մինչև 20 տարեկանների պայքարում Մերուժան Եղոյանը (61 կգ) երկամարտի 254 կգ (110+144) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Հայ ծանրորդը նաև փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում: Ավելի վաղ մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը:
19:27 27.07.2023
Հայաստանի բասկետբոլի տղաների Մ16 հավաքականն ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 75-52 հաշվով հաղթել է Ջիբրալթարի հավաքականին՝ զբաղեցնելով առաջնության 5-րդ հորիզոնականը: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Քևին Դեհբաշյանն էր՝ վաստակած 18 միավորով:
19:20 27.07.2023
Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականն առաջին միավորը կորցրեց: Հայ շախմատիստները ոչ-ոքի խաղացին Իսրայել-կապույտ հավաքականի հետ, որն այդ երկիրը ներկայացնող երկրորդ թիմն է առաջնությունում: Հայաստանի հավաքականին պարտությունից փրկեց վերջինն իր մրցախաղն ավարտած Արսեն Դավթյանը՝ հաղթելով Ռոյ Վագմանին: Իսկ մինչև այդ Էմին Օհանյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը հաշտություն էին կնքել, […]
19:00 27.07.2023
Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան ասել է, որ երկրի կառավարությունը սատարում է 2030թ. ձմեռային օլիմպիական խաղերն ընդունելու հայտը: Օվերն-Ռոն-Ալպ և Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազուր շրջանները կարող են հյուրընկալել 2030-ի ձմեռային մարզահանդեսը: 2030թ. ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրությունը տեղի կունենա 2024թ. հուլիսին Փարիզում կայանալիք ՄՕԿ-ի 142-րդ նստաշրջանում։
18:55 27.07.2023
Հայ բռնցքամարտիկները շարունակում են փայլուն ելույթները Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում։ Այսօր կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաև 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը: Հայ մարզիկը առաջին ռաունդում ձախ ձեռքի ուժգին հարվածով նոկաուտի է ենթարկել խորվաթ Լուկաս Միռկովիչին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հայաստանն արդեն առնվազն 5 բրոնզե մեդալ է ապահովել: Երեկոյան մրցահերթում կիսաեզրափակիչի ուղեգրի համար ռինգ դուրս […]
18:14 27.07.2023
Վաղարշակ Քեյանը 4-րդ մեդալը ապահովեց բռնցքամարտի պատանեկան Եվրոպայի առաջնությունում։ Նա 1/4 եզրափակչում հաղթանակ է տարել և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Մինչ այդ առնվազն բրոնզե մեդալներ էին ապահովել նաև Տիգրան Հովսեփյանը, Ալբերտ Հարությունյանը, Հայկ Ղահրամանյանը։ Ռուստամ Նամոյանը և Առնո Դարչինյանը պարտություն են կրել 1/4 եզրափակչում։ Հայաստանի ևս 6 մարզիկ կպայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար։
18:07 27.07.2023
Արսեն Զախարյանը «Լացիոյում» տարեկան 2 միլիոն եվրոյից մի փոքր պակաս կվաստակի: Իտալական ակումբն ու «Դինամոն» պայմանավորվել են 20-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի հարցում։ Հաղորդվում էր, որ ռուսական թիմը խաղացողի համար կստանա 10+4 միլիոն եվրո։ Արսեն Զախարյանի աշխատավարձը հռոմեական ակումբում կկազմի տարեկան 1,8 միլիոն եվրո, տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը։ […]
17:41 27.07.2023
Ֆինլանդիայում անցկացվել է Եվրոպայի աթլետիկայի մինչև 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանից հանդես է եկել երկու մարզիկ: Հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը հաջողությամբ հաղթահարել է որակավորման փուլը և մտել է եզրափակիչ: Ուժեղների պայքարում նա ցույց է տվել 7մ 21 սմ արդյունք և գրավել է ութերորդ տեղը: Վազորդուհի Սոնա Ադամյանը 100մ վազքում չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը և դուրս է […]
17:12 27.07.2023
Ինչպես հայտնի է դարձել Спорт-Экспресс-ին, վերջին օրերին «Ստրասբուրգն» ու «Ջենոան» բանակցություններ են սկսել «Դինամոյի» 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին ձեռք բերելու վերաբերյալ։ Ֆրանսիական ակումբը, ինչպես նաև «Լացիոն», որի հետաքրքրության մասին ավելի վաղ հայտնել էին իտալական լրատվամիջոցները, մինչ այժմ ամենաակտիվն են։ Սակայն տրանսֆերի գումարի վերաբերյալ բոլոր առաջարկները չեն գոհացնում «Դինամոյին», որն ակնկալում է կիսապաշտպանի համար մոտ 15 […]
16:47 27.07.2023
«Մանչեսթեր Սիթին» ընկերական խաղում հաղթել է «Բավարիային»։ Տոկիոյի ազգային օլիմպիական ստադիոնում կայացած խաղն ավարտվել է 2։1 հաշվով։ Առաջին խաղակեսում «Մասնչեսթեր Սիթիից» գոլի հեղինակ է դարձել 20-ամյա Ջեյմս Մակեյտին՝ 21-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում մարզիչները մեծ թվով փոփոխություններ են կատարել։ «Բավարիայից» խաղի հաշիվը 81-րդ րոպեին հավասարեցրել է Մատիս Տելը։ 5 րոպե անց Էյմերիկ […]