20:45 29.07.2023
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ընկերական հանդիպում է անցկացրել «Մյունխենի» հետ և հաղթել 2-1 հաշվով: «Բորուսիայի» կազմում աչքի է ընկել Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որն առաջին գոլն է խփել նոր թիմի կազմում:
20:30 29.07.2023
ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան համատեղ հայտ են ներկայացրել 2032 թվականի Եվրոպայի առաջնությունն ընդունելու համար։ Անհատական հայտերը միավորելու խնդրանքը եկել է երկու ազգային ֆեդերացիաներից: Ավելի վաղ Թուրքիան փորձել էր նվաճել երկու Եվրոներից մեկի անցկացման իրավունքը՝ 2028 կամ 2032 թվականներին։ Իտալիան միայն 2032 թվականի Եվրոպայի առաջնությունն ընդունելու […]
19:50 29.07.2023
Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը կանցկացնի չորրորդ պրոֆեսիոնալ մենամարտը: 31-ամյա հայ բռնցքամարտիկը օգոստոսի 26-ին Երևանի «Դինամո» մարզապալատում կայանալիք մենամատում WBC CISBB վարկածով չեմպիոնական գոտու համար ուժերը կչափի Տաջիկստանի ներկայացուցիչ Էլչիբեկ Նիյոզմամադովի հետ: Հիշեցնենք, որ Կարեն Տոնականյանը նախորդ երեք մենամարտերում հաղթանակ է տարել: Տաջիկ բռնցքամարտիկը պորֆեսիոնալ ռինգ է դուրս եկել 4 անգամ, գրանցել է 2 […]
19:35 29.07.2023
Հայաստանի 32-րդ առաջնության առաջին խաղում, բարձրագույն խմբի նորեկ «Վեստ Արմենիան» ընդունեց Գյումրիի «Շիրակին» և պարտություն կրեց 2-4 հաշվով: Հատկանշական է, որ խաղն ակտիվ սկսեցին դաշտի տերերը և արդեն 9-րդ րոպեին հաղթում էին 2-0 հաշվով: Սակայն հետո գյումրեցիները ամբողջովին տիրեցին նախաձեռնությանը և 4 գնդակ ուղարկեցին բարձրագույն խմբի նորեկի դարպասը: Դաշտի տերերից աչքի են ընկել Արտեմ Գևորգյանը […]
19:27 29.07.2023
Մադրիդի «Ռեալը» Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կկնքի 2024 թվականին: AS-ի համաձայն՝ Իսպանիայի գավաթակիրը բանակցություններ չի վարում փարիզյան ակումբի հետ ու նման մտադրություն էլ չունի: Մադրիդյան ակումբը նախնական համաձայնության է հասել աշխարհի չեմպիոնի հետ, որը ակումբային գրանցումը մեկ տարի անց կփոխի ազատ գործակալի կարգավիճակում: Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Կիլիան Մբապեին պաշտոնապես տրանսֆերի է […]
19:12 29.07.2023
Մայամիում ներկով փչացրել են «Ինտեր Մայամիի» նորեկ՝ Մեսսիի պատկերով որմնանկարը, հայտնում է Marca-ն: Չարագործության մեջ կասկածվում են «Օռլանդո Սիթիի» ֆանատները, որոնք վատ հարաբերություններ ունեն «Ինտեր Մայամիի» երկրպագուների հետ։ Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը «Ինտեր Մայամիում» նորամուտը նշել էր «Կրուս Ազուլի» դեմ խաղում (2-1), փոխարինման էր մտել 54-րդ րոպեին և տուգանայինից խփել առաջին գոլը նոր թիմի կազմում։ […]
18:51 29.07.2023
Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է որդին արձագանքել Մեսսիի հետ հանդիպմանը: Հիշեցնենք, ամերիկահայ դերասանուհի և մոդել Քիմ Քարդաշյանը որդու հետ ներկա էր գտնվել Լիգայի գավաթի առաջին տուրի «Ինտեր Մայամի»-«Կրուս Ազուլ» հանդիպմանը, որում իր նորամուտը նշել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Այս մասին հայտնում է «Спорт-Экспресс»-ը։ «Իմ որդին Մեսսիի մեծ երկրպագուն է: Նա անչափ ուրախ […]
18:45 29.07.2023
«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը պատմել է Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշման մասին: «Մինչև վերջին պահը սպասում էի Ռուսաստանի հավաքական հրավիրվելուն: Բայց հետո տեսա Կարպինի հրապարակած 30 ֆուտբոլիստից բաղկացած ցուցակը։ Դա 2022 թվականի նոյեմբերին էր։ Ես այնտեղ իմ անունը չտեսա։ Ես կարծում էի, որ դա նրա տեսլականն է որպես մարզիչ: Այստեղ որևէ մեկին քննադատելու կարիք չկա։ […]
18:20 29.07.2023
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» գոլազուրկ ոչ-ոքիով է ավարտել «Ալ Շաբաբի» հետ Արաբական Չեմպիոնների գավաթի հանդիպումը: Կրիշտիանու Ռոնալդուն խաղը սկսել է պահեստայինների նստարանից ու փոխարինման մտել 62-րդ րոպեին: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 5 խաղ անընդմեջ գոլ չի խփում արաբական թիմի կազմում: Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում է 2022 թվականի դեկտեմբերից:
17:57 29.07.2023
Նիգերիայի հավաքականի հարձակվող Ասիսատ Օշոալան կանանց աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի՝ Ավստրալիայի ընտրանու հետ խաղում (3:2) գոլի հեղինակ է դարձել և էմոցիոնալ կերպով տոնել գոլը։ Ֆուտբոլիստուհին հանել է մարզաշապիկը՝ շարժվելով դեպի մարզադաշտի տրիբունաներ։ Հենց Օշոալայի գոլը հաղթանակ է պարգևել Նիգերիայի հավաքականին։ Նիգերիայի հավաքականը ԱԱ-2023-ում արդեն չորս միավոր է վաստակել՝ ոչ-ոքի խաղալով Կանադայի հավաքականի հետ […]
17:52 29.07.2023
Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալն» արձան է կանգնեցրել ի պատիվ թիմի լեգենդար գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի: «Արսենալն» ուրախ է տեղեկացնել, որ «Էմիրեյթս» ստադիոնի առջև արձան է կանգնեցվել ի պատիվ մեր թիմի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի, որն իրոք ահռելի ներդրում է ունեցել մեր ֆուտբոլային ակումբի զարգացման գործում»,- ասվում է լոնդոնյան ակումբի հաղորդագրության մեջ: 73-ամյա ֆրանսիացի մասնագետը […]
17:33 29.07.2023
Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Իսրայելի առաջին թիմի հետ: Հայ շախմատիստներից հաղթանակ տարավ Արսեն Դավթյանը: Էմին Օհանյանն ու Էրիկ Չաքրյանը հաշտություն կնքեցին իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը պարտվեց: 5 տուրից հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով կիսում է 1-2 տեղերը լեհ շախմատիստների հետ: 7-ական միավորով առաջատարներին հետապնդում են […]
17:26 29.07.2023
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) հայտնել է թիմային ձևաչափով Global Boxing Cup և IBA Champions League ակումբային մրցաշարերի մեկնարկի մասին: Մրցաշարերը կկայանան 2024 թվականին և կունենան խոշոր մրցանակային ֆոնդեր: Չեմպիոնների Լիգան կտևի 10 ամիս, եզրափակիչը նախատեսված է անցկացնել նոյեմբերին։ Մրցաշարին մասնակցելու իրավունք կունենան որոշակի քանակությամբ մենամարտեր անցկացրած մարզիկները: Մրցաշարերին կմասնակցեն նաև կանայք: Մրցաշարերին մասնակցելու հնարավորություն կունենան […]
17:00 29.07.2023
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս ընկերական խաղում 2-3 հաշվով պարտվել է ճապոնական «Սերեսո Օսակային»: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Յուգո Էկիտիկեն և Վիտինյան: «Սերեսո Օսական» կամային հաղթանակի է հասել, հաղթական գոլը խփել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Շինջի Կագավան:
16:44 29.07.2023
ՈւԵՖԱ-ն վերջնական որոշել է Թուրինի «Յուվենտուսին» մեկ տարով հեռացնել բոլոր եվրոպական մրցաշարերից։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ Այսպիսով, թիմը բաց կթողնի Կոնֆերենցիաների լիգայի 2023/2024 թթ. խաղարկությունը։ Բացի դրանից, «Յուվենտուսը» կվճարի 20 միլիոն եվրո տուգանք: Հիշեցնենք, որ եվրոպական մրցաշարից հեռացումը ՈւԵՖԱ-ի կողմից 2022 թվականի դեկտեմբերին սկսված հետաքննության արդյունքն էր՝ կապված ակումբի վիճելի հաշվեկշռի և […]
16:16 29.07.2023
«Ալ Նասրի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն զայրացել է «Ալ Շաբաբի» հետ Արաբական Չեմպիոնների գավաթի հանդիպումից հետո (0-0): «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը փոխարինման է մտել 62-րդ րոպեին, իսկ 74-րդ րոպեին նրա խփած գոլը չեղարկվել է խաղից դուրս վիճակի պատճառով: Զայրացած Ռոնալդուն խաղից հետո շշից ջուր է ցողել իրեն նկարահանող օպերատորի ուղղությամբ՝ վերջինիս հորդորելով հեռանալ:
15:56 29.07.2023
ՈւԵՖԱ-ն 10 միլիոն եվրոյով տուգանել է Լոնդոնի «Չելսիին» ոչ ամբողջական ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու հետևանքով ակումբային արտոնագրման և ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար, հաղորդում է The Athletic-ը։ Խախտումները տեղի են ունեցել 2012-2019 թվականներին, երբ անգլիական ակումբի սեփականատերը ռուսաստանցի Ռոման Աբրամովիչն էր։
15:40 29.07.2023
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում խորվաթական «Օսիեկը» 1։0 հաշվով հաղթել է հունգարական «Զալաէգերսեգին»։ Դաշտի տերերի կազմում գոլը 90+1-րդ րոպեին խփել է Ռամոն Միերեզը։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպը Մկրտչյանն «Օսիեկի» մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Պատասխան խաղը կկայնա օգոստոսի 3-ին։
15:21 29.07.2023
Կայացել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի ծրագրում ընդգրկված թիմային խաղային մարզաձևերի ենթախմբային փուլերի մրցումների վիճակահանությունները։ Մարզաձևերի գլխավոր մրցավարները ներկայացրել են ենթախմբային մրցումների մրցավայրերը։ Այս տարի առաջին անգամ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կհյուրընկալեն Սաուդյան Արաբիայում բնակվող մեր հայրենակիցներին։ Համահայկական ամառային 8-րդ խաղերին ամենաշատ հայտ ներկայացվել է Ռուսաստանից, Վրաստանից։ Ամենաշատը հայտեր ներկայացվել են ֆուտզալ և ֆուտբոլ մարզաձևերից: […]
14:56 29.07.2023
Ուրալսկում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացրած Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը 9 խաղում վաստակած 6,5 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը: Հայ շախմատիստները մեկ միավորով հետ են մնացել մրցաշարի հաղթող, ամերիկացի Հանս Նիմանից: Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը մրցաշարում անպարտելի մնացին՝ տանելով 4 հաղթանակ, 5 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Վերջին տուրում նրանք միմյանց […]
14:33 29.07.2023
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։ «Արդյո՞ք ինձ անհանգստացնում է Կիլիան Մբապեի` «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը: Ո՛չ… Երբ նման խաղացող է խաղում մրցակցի հարձակման գծում, այդ ժամանակ դժվարություններ են առաջանում, բայց ես վստահ եմ իմ թիմի վրա։ Ինձ համար «Բարսելոնայի» ֆուտբոլիստները լավագույնն են»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում […]
14:12 29.07.2023
Ալեքսանդր Կովալենկոն ասել է, թե ինչու է նախընտրել տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»։ «Ինձ հետ քննարկվել են «Զենիթի» և «Լոկոմոտիվի» տարբերակները։ Մենք հասկացանք, որ «Զենիթի» հիմնական կազմում հայտնվելու հնարավորությունն ավելի մեծ է։ Սա կարևոր պատճառներից մեկն է։ Ընդհանուր առմամբ, ես պատրաստ եմ մրցակցության»,- ասել է Կովալենկոն Championat-ի հետ զրույցում։ 2022/2023 մրցաշրջանում Կովալենկոն «Կռիլյա Սովետովում» անցկացրել է […]
13:33 29.07.2023
Հայտնի են դարձել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ ֆրանսիական «Ստրասբուր» հնարավոր տեղափոխության մանրամասները։ Այս մասին հայտնում է Evening Standard-ը։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստին առաջարկում են մեկ մրցաշրջան անցկացնել ֆրանսիական թիմում, իսկ հետո տեղափոխվել «Չելսի»։ Դա հնարավոր է շնորհիվ այն բանի, որ երկու ակումբներն էլ նույն համակարգի մաս են կազմում: Ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է նաև իտալական […]
13:02 29.07.2023
Այսօր կայանալիք երկու հանդիպումներով մեկնարկում է Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ առաջնությունը: Բացման խաղը տեղի կունենա Երևանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում: Բարձրագույն խմբի նորեկ «Վեստ Արմենիան» կընդունի գյումրիի «Շիրակին»: Խաղը կմեկնարկի 17:00-ին: Հայաստանի Պրեմիեր լիգայում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու:
12:49 29.07.2023
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցցանցերում: «Դեպի Տոկիո»,- լուսանկարին կից գրել է 34-ամյա կիսապաշտպանը: Միլանյան ակումբը նախամրցաշրջանային հավաքն անցկացնում է Ճապոնիայում: Օսակա քաղաքում «Ինտերը» հուլիսի 27-ին 1-1 հաշվով էր ավարտել ընկերական հանդիպումը Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հետ, իսկ օգոստոսի 1-ին Տոկիոյում ուժերը կչափի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ: Մխիթարյանը մեջքի վնասվածքի պատճառով […]
12:30 29.07.2023
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (68-րդ ռակետ) ավարտեց ելույթները Լոզանում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում: 20-ամյա թենիսիստուհին քառորդ եզրափակիչում 5-7, 3-6 հաշվով պարտվել է իտալացի Էլիզաբեթ Կոչիարետոյին (42-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 1 ժամ 35 րոպե: Իտալուհին կիսաեզրափակիչում կմրցի հունգարացի Աննա Բոնդարի (155-րդ ռակետ) և սլովենացի Թամարա Էիդանշեկի (133-րդ ռակետ) դիմակայության հաղթողի հետ:
12:11 29.07.2023
Հայաստանի ծանրամարտի հավաքականը հերթական մեդալը նվաճեց Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում: Մինչև 20 տարեկանների պայքարում Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ) երկամարտի 198 կգ (86+112) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Հայ մարզուհին փոքր բրոնզե մեդալ նվաճեց նաև պոկում վարժությունում: Ավելի վաղ մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալակիր էին դարձել Սեյրան Խուդանյանը (55 կգ) և Մերուժան […]
11:56 29.07.2023
Ռումինիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմի 9 ներկայացուցիչ նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր բոլոր 9 բռնցքամարտիկները՝ Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Սպարտակ Նահապետյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը […]
11:40 29.07.2023
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» հյուրընկալվել էր Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլին»: Հանդիպումն ավարտվել է ռումինական թիմի հաղթանակով՝ 3-2 հաշվով։ Այդ խաղի մասին իր կարծիքն է հայտնել «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։ «Շատ բարդ հանդիպում էր։ Առաջին խաղակեսում շատ լավ հանդես եկանք, երկրորդ խաղակեսում որոշակի խնդիրներ առաջացան, մրցակիցն ավելի բարձր տեմպով սկսեց […]
11:24 29.07.2023
Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթել է Գերմանիայի թիմին: Հայաստանի հավաքականի հաղթանակն ապահովել են Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը՝ պարտության մատնելով համապատասխանաբար Ալեքսանդր Կրաստևին և Ռիչարդ Բետկեին: Ռոբերտ Փիլիպոսյանը հաշտություն է կնքել Քոլին Քոլբոուի հետ, իսկ Ալեքս Սահակյանը պարտվել է Յոհաննես ֆոն Մետենհայմին: 4 տուրից […]